Օրվա լրահոսը

«Բոլորս էլ մեղք ունենք, որ իշխանությունն այս չափի լկտիացել է»․ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյան

Aravot.am-ը Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանին հարցրեց՝ չի՞ տեսնում արդյոք ընդդիմության մեղքը Հայաստանում ստեղծված այս ծանր իրավիճակի համար․ արդյոք ընդդիմությունը՝ որպես զսպող օղակ իշխանությանը, իր գործառույթը կատարում է։ Մենք նաև հիշեցրեցինք, որ նույն իշխանությունները նման ընդդիմությանը համարում են «Աստծո պարգև»։ «Ես կասեմ՝ բոլորս էլ մեղք ունենք, որ այս իշխանությունն

«Քանի նրանք Բաքվի բանտում են, պատերազմը ավարտված չէ՝ ինչքան էլ փորձենք խաղաղության պայմանագրի թղթերով մեզ խաբել»․ Աշոտ Ղուլյան

Աշոտ Ղուլյանը վստահեցրեց՝ ՀՀ իշխանությունների կողմից բավարար աշխատանք չի տարվում գերիների վերադարձի հետ կապված։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության

Սիրելի հայրենակիցներ, Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։ Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։

Ուշադրություն՝ 2020 թ․ տեղահանված այն անձանց, ովքեր հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր

2020 թ․ տեղահանված այն անձինք, ովքեր հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։ Վերջիններս կկարողանան դիմել գործող ծրագրին՝ սահմանված առաջնահերթություններին

Մեծ Բրիտանիան ցանկանում է հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով

Սեպտեմբերի 25-ին,  Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոշտ քննադատել Ռուսաստանի նախագահին Մինչ Միացյալ Նահանգները կընտրի իր նոր նախագահին 2024 թվականի նոյեմբերի 5-ին, Միացյալ Թագավորությունը ցանկանում է աշխարհի առաջատար գերտերությանը ներգրավել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս կերպ, անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ, ԱՄՆ-ն ստիպված կլինի շարունակել այս քաղաքականությունը։ Իր նպատակին հասնելու

«Տա Աստված, որ COP29-ին, եթե հանկարծ հայ կառավարության անդամ գնա, վերադառնա բանտարկյալներով»․ Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյանն ասաց՝ կարող է հաստատել՝ այս շաբաթ էլ ՀՀ կառավարության անդամներն իրեն վստահեցրել են, որ իրենք պնդում են՝ բանտարկյալները ազատվեն։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման գործով դատավորներից 3-ը Հատուկ կարծիք են հայտնել

Երեկ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հաստատեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: ՍԴ լրատվության բաժնից Aravot.am-ը տեղեկացավ, որ դատավորներից 3-ը՝

Ադրբեջանական իշխանություններն ընդդեմ թուրքական «փափուկ ուժի»

Իրենց ազդեցությունն աշխարհում մեծացնելու համար պետություններն օգտագործում են ոչ միայն ռազմական և տնտեսական միջոցներն, այլև՝ այսպես կոչված «փափուկ ուժը»: Նրանք ձգտում են իրենց մշակութային ազդեցությունը մեծացնել այն երկրներում, որոնք իրենց համար ռազմավարական կարևորություն են ներկայացնում։ Այս երևույթն աշխարհում ստացել է «փափուկ ուժի կիրառում» անվանումը: Թուրքիան, որը ևս ձգտում է իր դերը բարձրացնել աշխարհում, սկսել է

«COP29-ը բացառապես աշխատելու է Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացման համար»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը, փաստելով, որ Ադրբեջանը գերիների հարցը դարձրել է առևտրի առարկա, ասաց․ «Միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է այդ հարցը դարձնել շահարկման կամ այդպիսի առևտրի առարկա՝ անկախ նրանից՝ վերաբերում է սովորական քաղաքացիական անձ ռազմագերիներին, թե՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

Աշոտ Մովսիսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Իսպանիայի Լեոն քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանը երկու բրոնզե մեդալ նվաճեց: Գերծանր քաշայինների պայքարում մեր ծանրորդը պոկում վարժությունում 158 կգ արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հրում վարժությունում Մովսիսյանը ցույց տվեց 208 կգ, արժանացավ փոքր բրոնզի, իսկ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 366 կգ՝ նվաճեց նաեւ աշխարհի առաջնության

Զվարթնոցը Կոմիտասի շնչով

Կոմիտաս Վարդապետի ծննդյան  155-ամյակին նվիրված՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել էր «Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես» խորագրով  միջոցառում։ Սեպտեմբերի 26-ը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի Սողոմոն Գևորգի Սողոմոնյան ծննդյան օրն է։ Արգելոց-թանգարանի այցելուները՝ օտարերկրացիներ, դպրոցականներ այդ թվում և  Երևանի թիվ 57 հիմնական դպրոցի աշակերտները ակամայից դարձել են միջոցառման մասնակից։ Ծանոթացել են՝ Կոմիտաս Վարդապետի կյանքին

«Միասնական լինենք մեր աղոթքի, խնդրանքի մեջ»․ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների համար միասնական աղոթք՝ Սուրբ Աննա եկեղեցում

Աղոթքին ներկա են ապօրինաբար կալանավորված, Բաքվի բանտում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդին, քույրը, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Վարդանյանի ընկերները, քաղաքացիներ։

ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել են փողերի լվացման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն միտված բարեփոխումները

Փոխդեսպան Ալենն ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվող հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում ՀՀ պաշտոնյաների հետ քննարկեց փողերի լվացման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն միտված բարեփոխումները։ Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել Հայաստանի հետ՝ ամրապնդելու վերջինիս կարողությունները հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում։   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խոստանալով վարորդական իրավունքի վկայական տրամադրել՝ 32-ամյա տղամարդը խաբեությամբ տիրացել է 100 հազար դրամ գումարին

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով

«Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ժամանակին նկարիչների մեծ մասը դժգոհ է եղել, երբ վաճառվել է այդ գույքը». Նկարիչների միության նախագահին ասել է Սիսակ Գաբրիելյանը

Հյուրերը նաեւ ներկայացրել են որոշ փաստարկներ՝ կապված իրենց զբաղեցրած գույքերի պատկանելության հետ: Ներկաները հայտնել են, որ անցած տասնամյակների ընթացքում ոչ բոլոր կազմակերպություններն են օտարել իրենց պատկանող գույքերից: Նրանց մի մասը որոշ գույքեր հանձնել է վարձակալության, ինչի արդյունքում ստանում են որոշակի գումարներ, հոգում իրենց կազմակերպությունների եւ շահառուների կարիքները: Կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ նպատակահարմար են համարել, որ գոնե առժամանակ սառեցվի դատախազության հայցերի քննարկումը:

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը». գիտաժողով՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։ Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ և հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Պարարվեստը մեր մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Այն գործողությունների շարք

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Արդեն հոկտեմբերին հայտնի կդառնա Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի գլխավոր մրցանակի հաղթողը: Արշավին մասնակցում են այս տարվա հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտերով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ կատարած հաճախորդները: Արտասահմանյան Visa քարտերին ամսական 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած քարտապանների միջև յուրաքանչյուր ամիս բանկը

Անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությանը

Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը: Քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։ Զրուցակիցները մտքեր են

Երեւանում բնակելի շենքերը, հաստատությունները, առեւտրային օբյեկտները, ժամանցի վայրերը, անգամ դեղատները մեծամասամբ անմատչելի են անվասայլակով տեղաշարժվողների համար

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ երբ խոսում են թեքահարթակների մասին, առաջին հերթին հիշում են հաշմանդամության սայլակով տեղաշարժվող անձանց, նաեւ մանկական սայլակով մարդկանց իրավունքները: Բայց այն, ինչ հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց, հարմար է բոլորին: Նրա խոսքով՝ Երեւանը, համեմատած հարեւան երկրների մայրաքաղաքների հետ, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությամբ բավականին լավ վիճակում է:

ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։ Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի

Զաքարի Բարթեր. Կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է կամուրջի դեր կատարել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև

ՀՀ քննչական կոմիտե է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի նորանշանակ տնօրենը. քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

Ինձ, որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ հետաքրքրում է, թե եկեղեցին ինչ սկզբունքներով է առաջնորդվել` հրավիրելով Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաօծման արարողությանը. Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանի հրապարակումը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Նիկոլ Փաշինյանին և իշխանական վերնախավին հրավիրելու վերաբերյալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում եղել է մեր ինքնության պահպանման առանցքային ինստիտուտը, և թերևս այսօր մենք, առավել քան երբևէ, այդ առաքելության կարիքն ունենք։ Հաշվի առնելով օրվա խորհուրդը, ինձ համար արդեն օրեր շարունակ անպատասխան մնացած հարցը շատ ավելի ցավոտ

Վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված 161.870.946 դրամ վնասը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ

45-ամյա կինը հայտնել էր, որ հրկիզել են իր «Հյունդային» և կողքի ավտոմեքենաները

Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։ Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի

Յան Պլեշինգեր. Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ

Այսօր լրանում է 44–օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Յան Պլեշինգերը՝ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը, այցելել է Եռաբլուր։ Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։ Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների

Բրյուսելում հանդիպումներում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված

Այս իշխանությունը չի իրականացրել անվտանգության ապահովման իր գործառույթը՝ ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, և ո՛չ էլ դրանից հետո. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

2020 թվականին հայրենական մեծ պատերազմում մարտի ելան հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու: Ասաց և արեց: Պետությանը պարտության մատնելով՝ ինքն իրեն անպարտ կարգելով:

«Բոլոր վերելքները հաղթահարելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստով: Պետք է քայլեր ձեռնարկենք երեխաների շրջանում լեռնագնացությամբ զբաղվելը խթանելու»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Հայրապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և

Երեւանում էլեկտրական անհատական տեղաշարժման տրանսպորտային միջոցների համար Կառավարությունն առաջարկում է առավելագույն արագություն սահմանել 25 կմ/ժամը

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության

Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել. նա կաշառքի դիմաց Թուրքիայի ղեկավարներին ձեռնտու գործողություններ է ձեռնարկել

Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վերաբերյալ հայտարարություն չհրապարակելը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031