Օրվա լրահոսը

Վանաձորի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ Վանաձորի զինվորական պանթեոնում մասնակցել է 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը: Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների շիրիմներին և խնկարկել նրանց հիշատակը: Լոռու մարզպետի աշխատակազմ

Տավուշի համայնքներից մեկի վարչական ղեկավարը մտադրված լինելով ազատել որդուն վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել նրա իբր ՌԴ-ում գտնվելու մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ,

«Լայնախոհությունը Էրդողանի նկատմամբ ստորաքարշությունը չի»․ Սամվել Նիկոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Դա ընդամենը խղճահարություն, արհամարհանք եւ ծիծաղ է առաջացնում»․ Սամվել Նիկոյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

«Անիտուֆ» ընկերությունը քարի վերամշակման համար ապօրինի ջրառ է իրականացրել հարակից ձորակի առվակից

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքի մարզի Գորիս համայնքում գործող «Անիտուֆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը քարի վերամշակման և հարդարման աշխատանքների համար, պոմպակայանի միջոցով, ապօրինի ջրառ է իրականացնում հարակից ձորակի առվակից։ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի ջրօգտագործումը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է

Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ նախագահի աշխատակազմից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Թուրքիայի դերակատարման մասին բոլորդ էլ երևի գիտեք, թե՞ էլի պետք է երգենք, որ Ստամբուլը պետք է արյան ծով սարքենք։ Մոռացեք»․ Անդրանիկ Քոչարյան

Լրագրողները հիշեցրին՝ այսօր 44-օրյա պատերազմի սկսման 4-րդ տարելիցն է և հարցրին՝ իր համար պա՞րզ է այն շրջանակը, որը մեղավորություն ունի պատերազմի մեջ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ այո։ Բայց չցանկացավ փակագծեր բացել։

Նախարար Միրզոյանը կարևորել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է

Տիգրան Արզաքանցյանը կասկածվում է սուտ մատնություն տալու մեջ. քրեական վարույթ է նախաձեռնվել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ 2022թ. մարտի 7-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Տիգրան Արզաքանցյանը իր ներկայացուցչի միջոցով հաղորդում է տվել, որ Երևանի բնակիչ 59-ամյա Սմբատ Նասիբյանը 2009-2011 թվականների ընթացքում խաբեությամբ իրեն

Հայտնի են ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի նոր անդամները

Ըստ նոր կանոնադրության առաջնորդանիստ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գիտակցվում է որպես թեմի Մայր Շաբաթօրյա վարժարան, մյուս կրթօջախները դառնում են նրա մասնաճյուղերը

«Գրիգոր Մինասյանն իրավունք չունի պատգամավորի արած հայտարարությանը որակավորում տալ․ թող գնա, Սահմանադրություն կարդա»․ Անդրանիկ Քոչարյան

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Գրիգոր Մինասյանն անթույլատրելի, վտանգավոր հայտարարություն է արել։

Իսակովի պողոտայում վթարի հետևանքով ոստիկանական համարանիշերով «ԳԱԶ 66»-ը  կողաշրջվել է՝ կոտրելով բենզալցակայանի գովազդային վահանակը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վիկտորյա Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 22-ամյա Միսակ Մ.-ի վարած ոստիկանական համարանիշներով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ԳԱԶ 66»-ը կոտրել է «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակն ու ցուցանակները ու կողաշրջվել: Վթարի

Երեք ոսկե մեդալ Աստղագիտության միջազգային օլիմպիադայից

Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ  օլիմպիադան, որին մասնակցել է 20 երկրի 96 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող  Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝

Գեղամ Գևորգյանը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր

Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից՝ կարևորելով թվային շուկաներում մրցակցային մարտահրավերների արդյունավետ կառավարման գործում միջազգային փորձը:

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

Փոխնախարարի խոսքով նպատակն է հայեցակարգային փոփոխություն մտցնել թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների կրթության կազմակերպման գործընթացում

Արմեն Ղազարյանն անդրադարձել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությանը՝ ընդգծելով, որ քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները գաղափարներ փոխանակելու հնարավորություն ունեն

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես Ներքին գործերի նախարարության և ոլորտի այլ գերատեսչությունների, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը,

Լիբանանում զոհերի թիվն անցել է 600-ը

«Ազատություն». Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հըզբոլահ»-ն էլ հայտարարում է՝ ի պատասխան իսրայելական հարվածների են Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Anadolu. «Ադրբեջանը ստեղծել է իր առաջին լազերային զենքը»

Fireforce-ը կշռում է 900 կգ և կարող է խոցել թիրախը մինչև 1 կմ հեռավորւթյան վրա:

«Դեսպան Քվինը հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով կյանքը զոհած հայերին»

Սեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն։ ՀՀ-ում

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա

Օրենքի համաձայն` զինծառայողներ են համարվում ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները: ՊՊԾ-ն եւս դասվում է այլ զորքերի շարքին:

Ավարտվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունները

Ermenihaber. Սեպտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում անցկացվել է «Անվերջություն» խորագրով զորավարժություններ՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ։ Զորավարժությանը մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերը։ Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է եղել բարելավել մասնակից երկրների զինանձնակազմի ուսուցումը, համագործակցությունը և փոխգործակցությունը։ Հիշեցնենք, որ այդ երկրների միջև նախորդ համատեղ զորավարժությունները՝ «Կովկասյան արծիվ 2024»-ը, անցկացվել էր 2024թ.-ի հունիսին։

Ռազմարդյունաբերության կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ Ռազմարդյունաբերության կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ

Հոգնել եմ կեղծ ցույց տալուց, որ ամեն ինչ լավ է, իմ ցավը միայն ես եմ զգում. 44-օրյա պատերազմի զոհված հերոսի մայր

Եռաբլուրում բոլորը իմն են, բոլորի համար եմ տանջվում. այստեղ իմ զինվորն է, բայց ոչ իմ Գոռը. զոհված հերոսի մայր

«Ռոսսելխոզնադզորը» պատրաստ է ընդլայնել Հայաստանից ապրանքների մատակարարների ցանկը

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանից ներկրվող բնական մթերքներով՝ դրանց որակի, անվտանգության և ներմուծման վերաբերյալ ՌԴ պահանջների կատարման պայմանով։

«Պետական, ֆինանսական, մասնավորապես՝ բանկային համակարգում, երբ բառի առաջին տառը կոշտ ռ-ն է, մի տեսակ անհասկանալի մթնոլորտ է սկսում տիրել»․ Վիլեն Գաբրիելյան

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ռազմարդյունաբերական ոլորտի իրավական դաշտը կարգավորելու են․ «Հիմա ստիպված ենք անգամ մեկ փամփուշտ տրամադրելու համար գնալ կառավարության որոշմամբ»։

ՊԵԿ-ը նախատեսում է օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող 6-րդ ամսվա վերջին օրը

 Շարունակվում են հանդիպումները կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը բարձր է գնահատել երկրում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ընթացիկ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության և պետական ծախսերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել 2025 թվականի

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել էր Արցախի ԱԺ նախագահի առողջությամբ ու վիրավորել Արցախի ԱԺ պատգամավորին

Արցախի թեման պետք է տաք պահենք, բոլոր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս, որ հիմա Արցախի Ազգային ժողովում չկա հինգ խմբակցություն, բոլորդ մի խմբակցություն եք՝ Արցախի ժողովրդի խմբակցությունն է. Արցախի նախկին ԱԺ նախագահ

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Արարատ Միրզոյանը ՀՀ սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքացիական բնակչության չթիրախավորման, «երկու պետություն» սկզբունքով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

Թաքցված հարկի գումարը` շուրջ 4.4 միլիարդ դրամ. բացահայտվել է ավելի քան 17 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու նպատակով` 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հատկապես, ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսավարող

Հայոց ցեղասպանության թեման կընդգրկվի Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի պատմության դասագրքերում

«Ազգային ճակատ». Առարկան ուսումնական ծրագրում ներառելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Նոր Հարավային Ուելսի օրենսդրական խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունը պարտադիր ուսումնասիրելու և թանգարան ստեղծելու մասին միջնորդությունը։ Ավելի քան 25 ուսուցիչ ստորագրել է նամակ՝ կոչ անելով առարկան ներառել ուսումնական ծրագրում։        

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031