Օրվա լրահոսը

«Վաղը նոր օր կբացվի, արևը նորից կհառնի, մենք կնայենք միմյանց աչքերի մեջ և «Վաղը» ամեն ինչ լավ կլինի»

Ի դեպ, արվեստագետների ցանկությունն է ունկնդրին փոխանցել հույս՝ ապագայի նկատմամբ, որ նույնիսկ ակնհայտ անհույս իրավիճակները կարող են դեպի լավը փոխվել: Այս միտքը ողջ երեկոյի ժամանակ կփոխանցվի հանդիսատեսին և կդառնա երկրորդ մասի վերջին երկու երգերի ծրագրային կապի նշանաբանը

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Մայր Աթոռ ժամանեց

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք հայրն իր մասնակցությունը կբերի Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ

«Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների, ընկերների հետ են»․ Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ում «Եռաբլուր»-ից լուսանկար է հրապարակել։ «Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների և ընկերների հետ են», –  գրառմանը կից գրել է նա՝ նշելով, որ չորս տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։

Երեւան քաղաքի քրեական դատարանի երկու դատավորների վերաբերյալ որոշումները կհրապարակվեն նույն օրը

Հոկտեմբերի 4-ին Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավորներ Արտուշ Գաբրիելյանին եւ Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման եզրափակիչ մասերը: Նրանց երկուսի վերաբերյալ վարույթների քննությունը սեպտեմբերի 17-ին էր նշանակվել: Արտուշ Գաբրիելյանի հարցով ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ ԲԴԽ ներկայացված միջնորդության համար հիմք էր հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը: 2024 թվականի սեպտեմբերի 17-ին

«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ։ Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները,

«ԲՐԻԿՍ-ը Հայաստանի համար քաղաքական եւ անվտանգային նոր հնարավորություն է»․ Գրիգոր Բալասանյան

Նա հավելեց, որ այս միավորմանն անդամակցությունը նաեւ քաղաքակրթական խնդիր է Հայաստանի համար․ քաղաքակրթական այդ տարածքում, իր համոզմամբ, հայերը կարող են ինքնության պահպանման հարց լուծել։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝

4 տարի անց դեռ պաշտոնապես հրապարակված չեն զոհվածների անունները. Թագուհի Թովմասյան

4 տարի անց դեռ պաշտոնապես հրապարակված չեն զոհվածների անունները. 4 տարի առաջ հենց այս օրը Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմ, որի արդյունքում մեր ժողովուրդը կրեց անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ (4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ): Այս պատերազմը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարությունն ու ձախողված դիվանագիտությունը:

Անալենա Բերբոք. Թուրքիան կարևոր միջնորդ է խաղաղության հաստատման գործում

Հանդիպում է կայացել Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Անալենա Բերբոքի և Հաքան Ֆիդանի միջև։ «Թուրքիան կարևոր միջնորդ է հարևանությունում խաղաղության հաստատման գործում: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը»,- նշել է Բերբոքը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

«Հայաստանը ԵԱՏՄ-ում և Մեծ եվրասիական գործընկերությունը»․ նոր գիրք

ԵԱՏՄ հինգ երկրների վարչապետների երևանյան հանդիպման նախօրեին լույս տեսած այս հրատարակությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի մասնագետների շրջանում էական հետաքրքրություն կա մեր մեծ տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ:

Հաշվետվությունները էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու հարցը ՍԴ-ն չի քննի

«ՕԱԶԻՍ ՄԱՐԿԵՏ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչներ՝ փաստաբան Խ. Մաթեւոսյան, Վ. Պետրոսյան) դիմել էր Սահմանադրական դատարան սեպտեմբերի 13-ին՝ խնդրելով որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ «Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից» դրույթի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 75-րդ հոդվածներին համապատասխանությունը

Փաշինյանը շատ փոքր է, որ որոշի մի ամբողջ ազգի ճակատագիր. Կարին Տոնոյան

Եթե նույնիսկ այս պահին իր ձեռքին է իշխանության գործիքը ու կարող է նույնիսկ Սահմանադրություն փոխել. Կարին Տոնոյան

Դեսպան Մակունցը Նաթան Օհլեի հետ քննարկել է Միջազգային տնտեսական զարգացման խորհրդի կողմից ՀՀ-ին տեխնիկական և հետազոտական աջակցության տրամադրումը

Սեպտեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Միջազգային տնտեսական զարգացման խորհրդի (IEDC) նախագահ և գործադիր տնօրեն Նաթան Օհլեի և Սմիթսոնյան ժողովրդական և մշակութային ժառանգության խորհրդատվական խորհրդի նախագահ Ջոզեֆ Կապի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին IEDC-ի կողմից Հայաստանին ռազմավարական տեխնիկական աջակցության և հետազոտական աջակցության հնարավոր տրամադրումը: Հայաստանի դեսպանատան և IEDC-ի միջև համագործակցությունը մեկնարկել է Ամերիկայի մրցունակության փոխանակման (ACE)

«Հյուր Գուրգեն Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալուց, երբ այցելում է իր օբյեկտները, բայց արցախցիները հյուր չեն․ իրենց հայրենիքում են»․ Գեղամ Մանուկյան

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Օրինակ՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի Արցախի հետ կապված ինչ-որ քո տեսակետին դեմ գնալ, քանի որ դու Քելբաջարի սարերի վրա տարիներ ես անցկացրել, Հադրութի ողկույզների տակ ապրել ես, այնպես որ, դա էլ չմոռանանք»։

Դեսպան Մակունցը և Ջոշուա Վոլցը քննարկել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման հնարավորությունները

Սեպտեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ Եվրոպայի, Եվրասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Վոլցի հետ։ Զրույցի ընթացքում դեսպան Մակունցը և Ջոշուա Վոլցը անդրադարձան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցությանը՝ քննարկելով համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հնարավորությունները։ Հանդիպմանն ընդգծվեց էներգետիկ ոլորտում կապերի ամրապնդման կարևորությունը՝ արտացոլելով երկու երկրների

Արարատ Միրզոյանը և Լիբանանի արտգործնախարարը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ նյույորքյան հանդիպումից: «Քննարկեցինք Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Անկեղծ ցավակցություն հայտնեցի Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի կապակցությամբ», – գրել է նա: Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումը։

Դատապարտյալի հարազատները դիմել են «Առավոտին»

Դատապարտյալ Խ.Պ.-ն 2011 թվականից իր պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում: Այդ ժամանակահատվածում նրա մոտ ի հայտ են եկել տարբեր ծանրության հիվանդություններ, այդ թվում՝ հոգեկան խանգարումներ։ Իրականացված մի շարք փորձաքննությունների եզրակացություններով արձանագրվել է, որ Խ. Պ.-ն պատիժ կրելու ընթացքում կատարած արարքների ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում։ Ըստ դատապարտյալի խոսքերի՝ «տեսիլքներ է տեսնում, աչքին

Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու

Ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Տեղեկություն է ստացվել, որ 57-ամյա մի տղամարդ Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի. պարզաբանում

Երեխա առևանգելու վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել. պարզաբանում

Սահմանը Թուրքիան ոչ թե պետք է բարեհաճի բացել, այլ պարտավոր է բացել, որովհետև ցամաքային երկրներին վերաբերող առնվազն երեք միջազգային կոնվենցիա է ստորագրել. Թաթուլ Մանասերյան. Ermenihaber.am

Ըստ միջազգային կոնվենցիաների՝ դեպի ծով ելք ունեցող երկրները պարտավոր են ցամաքային երկրներին տրամադրել ճանապարհ` ընդ որում անվճար։ Այս պարագայում Վրաստանը ևս պարտավոր է դա անել։ Վերջինս, իհարկե, տրամադրում է այդ ճանապարհը, բայց, ինչպես գիտենք, անվճար չէ

«Առանց նախապայմանների», բայց` «Զանգեզուրի միջանցքո՞վ»

Եթե անգամ Անկարան ու Բաքուն աշխարհաքաղաքական ինչ-ինչ հարցերում լրջագույն խնդիրներ ունեն` նրանք միասնական են Հայաստան պետությունը թուլացնելու իրենց նպատակում  «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», – սա մեջբերում է ԱՄՆ փոխնախագահ եւ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի շնորհավորական ուղերձից, որը

Մենք ենք, որ չենք ըմբոստացել, երբ իմացել ենք, որ 4 տարի առաջ ճիշտ այս օրը սկսված պատերազմը կարելի էր շատ ավելի վաղ դադարեցնել. Վահե Հովհաննիսյան

Ապրել այսքան անարժանապատիվ ու նյութապաշտ կերպով, կառչած մնալ բոլոր ժամանակներում կուտակած գույքերից կամ պաշտոններից, դրանց համընթաց կուտակված վախերից ու զուգահեռ սպասել Մյուռոնօրհնության կամ Տաճարի վերաօծման հրաշքին. սա, մի բառով, հայկական սյուրռեալիզմ է։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի կողմից կայացված որոշմանն Էստոնիայի աջակցության համար

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն

Մենք, որպես հասարակություն՝ դասեր քաղե՞լ ենք: Խիստ կասկածում եմ. Արտակ Զաքարյան

2018թ.-ին խաբված ամբոխն իր ազգակործան «առաջնորդի» հետևից դուրս եկավ իր իսկ սեփական պետության դեմ

Երեխա առեւանգելու փորձի համար հայտնաբերվել է սեւ ձեռնոցներով տղամարդը

Սակայն մինչեւ այս պահը երեխայի առեւանգման դեպքով որեւէ ծնող չի դիմել իրավապահներին:

COP29-ի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվիրակություն կուղարկի Ադրբեջան

Region Monitor. COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը վստահություն է հայտնել, որ Հայաստանը պատվիրակություն կուղարկի Ադրբեջան՝ մասնակցելու COP-ի 29-րդ նստաշրջանին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները Նյու Յորքում չեն բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։ «Սակայն Հայաստանը հրավիրված է նոյեմբերին կայանալիք Բաքվի COP29 համաժողովին: Ավանդաբար բոլոր երկրներն

Դավիթ Անանյան. «Այսօր կրկին մենք մեզ հարց ենք տալիս. ե՞րբ է գալու բարեփոխումների ժամանակը, որոնք հաշվի կառնեն նախկին սխալները»

Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և ընդունենք, որ անցյալի ռազմավարություններն ու մոտեցումները, ինչպես նաև դրանք կյանքի կոչողները բավականաչափ արդյունավետ չեն եղել, իսկ վերջին շրջանում, առհասարակ, եղել են ապիկար ու ապապետական

ՄԱԿ-ի ամպիոնէն ո՛չ մէկ պարսաւանք՝ Թուրքիա-Ատրպէյճան զինակցութեան ոճիրներուն. «ազգընտիր»-ը անգամ մը եւս կը փաստագրէ, թէ կտրուած է իրականութիւնէն. «Ասպարեզ»

արի մը առաջ չէ՞ր, երբ Միրզոյեան Ատրպէյճանի դէմ շատ աւելի խարանող քննադատութեամբ խօսեցաւ ՄԱԿ-ի ամպիոնէն, իսկ իր «պոս»-ը, ձայնը միացնելով Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարին՝ յայտարարեց, թէ Միրզոյեան կը ստէ, Արցախի ժողովուրդին որեւէ սպառնալիք չէ ուղղուած:

Առաջարկություններ եմ ստացել իշխանությունից՝ հրաժարական տուր` գնա: Իմ հայտարարությունը ճիշտ է եղել՝ ուղղված դատավորներին. Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը։ Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հոկտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, այդ նիստում մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով։ Նիստի ավարտից հետո Ռուբեն Վարդազարյանը, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, թե արդյոք նիստը նախագահող Վահե Դոլմազյանի կողմից կողմնակալ վերաբերմունք նկատո՞ւմ է, քանի որ վերջին միայն մեկ նիստում ներկայացված իրենց 3

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031