Օրվա լրահոսը
Թուրքագետ. «Այսօրվա իշխանությունը բառիս բուն իմաստով իրականացնում է թուրքական քաղաքականության հարճի դերակատարում եւ նպատակ ունի վաճառել Հայաստանի Հանրապետությունը»
«Ես չեմ զլանա ու այս անգամ էլ կկրկնեմ, որ Հայաստանի այսօրվա ոչ հայկական կառավարությունը, պարզապես քաղաքական հարճի դեր է կատարում Թուրքիայի առջեւ: Այսինքն, նպատակ ունի ամեն կերպ հաճոյանալ թուրքական իշխանություններին՝ հանուն աթոռները երկար պահելու, հանուն Հայաստանի վերջնական կործանման: Առնվազն 2021 թվականից հետո կառավարման երեք տարիները ցույց են տալիս, որ այսօրվա իշխանության նպատակը ոչ թե ՀՀ
Բագրատյանի դատը վերածվեց լեզվաբանության դասի. Դիլբարյանը դատախազին համոզեց, որ «վերացրեք այդ մարդուն»՝ նշանակում է վեր բարձրացրեք Փաշինյանին
Դատախազը հարցրեց՝ չկա՞ տրամաբանական հակադրություն Բագրատյանի խոսքում, որ ինչի՞ եք դուք մեռնում, թող նա մեռնի: Դիլբարյանը պնդեց. «Դա դուք եք մեկնաբանում: Քաղաքական բառապաշարում մահվան սիմվոլիկա գոյություն չունի: Քաղաքական բառապաշարում մահ չկա, կա իշխանափոխություն: Վերացրեք այդ մարդուն՝ նշանակում է հեռացրեք նրան իշխանությունից»:
«Ոմանք կարծում եմ, իմ համբերատար լինելն է թուլություն, բայց ես կարծում եմ, որ իմ անկաշկանդ լինելն է». Բագրատ սրբազան
«Ոմանք կարծում եմ, իմ համբերատար լինելն է թուլություն, բայց ես կարծում եմ, որ իմ անկաշկանդ լինելն է»,- «Տավուշը հանուն հայրենիքի» կանանց խորհրդի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ ինքը չի էլ փորձել այլ կերպ լինել՝ անկախ միջավայրից: «Մեր երկիրն իր ամբողջության մեջ, չի կարող քննարկման առարկա լինել, որեւէ ձեւով»,- ասաց սրբազանը՝ պատասխանելով իր՝ ոչմիթիզական լինելու
Օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած հատվածները
Հարգելի՛ քաղաքացիներ. ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ
«Ես Լենինին էի սիրում, մինչեւ որ մայրս իմացավ». Բագրատ սրբազանը ներկա է կանանց խորհրդին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կանանց խորհրդին ներկա է նաեւ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Նա 21-րդ դարի կեղծիք համարեց կնոջ դերի մասին խոսելը, քանի որ, իր կարծիքով որեւիցե տարանջատում գոյություն չունի եւ երբ մարդիկ խոսում են կանանց դերի մասին, տպավորություն է, որ փորձում են նվազեցնել կնոջ դերը: Սրբազանը նկատեց, որ շարժման առաջին օրից կանայք ակտիվ դերակատարում
Դատարանում շարունակում է քննվել «Մարալիկի գործը»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում/Մարալիկի նստավայր/ շարունակվում է քննվել «Մարալիկի գործը»։ Հիշեցնենք, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ գրասենյակ էին դիմել Ջ.Ա.-ն, Ա.Հ-ն, և Գ.Ա-ն, ովքեր աշխատում էին Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։ Կազմակերպություն դիմած քաղաքացիներն ազատվել էին աշխատանքից աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու հիմքով։ Սակայն իրականում գործատուի կողմից դրսևորվել
«Հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր». Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանի՝ Բերքաբեր այցի մասին
«Հանցագործը միշտ վերադառնում է հանցանքի վայր». այսպես է բնութագրում Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանն այսօր Բերքաբեր գյուղ է այցելել՝ հանդիպելու տեղացիների հետ. ավելի վաղ, խոսվում էր որ Կիրանցից Ադրբեջանին տրվելիք հողերի դիմաց, Բերքաբերի հատվածում Ադրբեջանը Հայաստանին պետք է վերադարձնի 1200 հեկտար տարածք: Սակայն
600 աշխատատեղ, միջոցառումների, կոնֆերանսների սրահներ, պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 000 գրքային ֆոնդով
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն
«Թույլ տվեք ասեմ՝ մարտահրավերն ընդունված է». Աննա Մկրտչյան
«Սրբազան շարժումը մի տեղ էր հասել, երբ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ ձեւով կարողացավ ՀՀ քաղաքացիներին տուն ուղարկել՝ կրակելով ՀՀ քաղաքացիների վրա: 35 նռնակ նետել սեփական երկրում, Երեւանի կենտրոնում. մենք համարում ենք, որ սա նորմալ քաղաքական պայքա՞ր է: Բացարձակ: Սա բռնաճնշում է, մեզ այդ մարտահրավերը նետվել է, մեզ ասում են՝ կարո՞ղ եք, պայքարեք այս բռնապետության դեմ:
ԼՂ-ից մեկ ընտանիք կստանա 11 ամիս չվճարված 50․000-ական դրամները
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ-ի նոյեմբերից ՀՀ բոլոր մարզերում իրավաբանական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Իրավաբանական աջակցության նպատակն է իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական և համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի և հետագա քաղաքականությունների ու ռազմավարությունների
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, իսկ շարժումը պատրաստ չէ զոհերի». Նաիրա Կարապետյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, իսկ շարժումը պատրաստ չէ զոհերի»,- այսօր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կանանց ֆորումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ֆորումի համակարգողներից, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Խոսելով շարժման հետագա տրանսֆորմացիաների մասին, բանախոսն ասաց. «Շարժումը, բնականաբար, չի մարել: Հունիսի 12-ից հետո, երբ ժողովրդի նկատմամբ կիրառվեց բիրտ ուժ, մենք հասկացանք, որ այն մարտավարությունը,
«Հոկտեմբերի 26-ին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով սկսելու է հարավկովկասյան ճակատում Ռուսաստան-հավաքական արևմուտք առճակատման բացահայտ փուլը». Գագիկ Մինասյան
ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը գրում է. «Հարավային Կովկասում Ռուսաստան-հավաքական արևմուտք հակամարտությունը դրսևորվում է մասնավորապես հյուսիս-հարավ ու արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների նկատմամբ իրենց հակառակ դիրքորոշումներով: Եթե Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի Իրանով դեպի Հնդկական օվկիանոս հասնող Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը, ապա հավաքական արևմուտքը փորձում է խափանել այդ ծրագրի իրականացումը կամ իր վերահսկողության տակ պահել այն երկրները, որոնցով անցնելու է
Ա. Երիցյանը ձերբակալվել է՝ պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով. նրա նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնից հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու, նրանց ծառայողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել,
«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը նոր բիզնես մշակույթ է ձևավորում
«Գալաքսի» ընկերությունների խումբը հետևողական լինելով Հայաստանի տնտեսական զարգացման հարցում իր գործուն աջակցություն ունենալու տեսլականին՝ համագործակցության պայմանավորվածություններ ունի Հայաստանի և եվրոպական տարբեր գործարար համայնքների հետ: Այդ կազմակերպություններից մեկը Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատն է (Chambre de Commerce et d’Industrie France Arménie-CCI), որի հիմնադիր-նախագահը Տիգրան Առաքելյանն է: «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Պալատի համահիմնադիր և խորհրդի անդամ կազմակերպություն
Մինչև օգոստոսի 26-ը Քանաքեռում փակ են լինելու որոշ ճանապարհահատվածներ
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Քանաքեռի 1-ին փողոցը՝ Քանաքեռի 1-ին փ. – Ազատություն պող. խաչմերուկից մինչև Քանաքեռի 1-ին փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Դեպի Զ. Քանաքեռցու փողոց տրանսպորտային միջոցներին առաջարկվում է երթևեկել Պարույր Սևակի փ. – Ուլնեցու փ. – Է. Հասրաթյան փ.
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքեր. վեց տուժողներին պատճառված վնասը կազմում է շուրջ 71մլն. ՀՀ դրամ
Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին
Երթևեկության փոփոխություն՝ Խանջյան և Ռուբինյանց փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում: Մասնավորապես՝ Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:
Համաձայնություն է ձեռք բերվել վերացնել ՌԴ ներմուծման սահմանափակումը հայկական 16 կազմակերպություններից մեկի համար. բանակցությունները կշարունակվեն
Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Խնդրի վերաբերյալ
Մարուքյան. «Փաշինյանը գիտի՞, թե խորհրդարանական ընտրություններից հետո որտեղ է լինելու, որ որոշի՝ հանրաքվե անի՞, թե ոչ»
«Մենք ունեցել ենք կոնսեսուս, որ կայուն մեծամասնության դրույթը պետք է հանվի Սահմանադրությունից»,- «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին։ Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։ Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ծրագրերի
Վերաքննիչ վարչական դատարանը վերաքննիչ բողոքը մերժել և պատճառաբանությունների հիմքում դրել է նաև ՄԻՊ 2023 թ. տարեկան հաղորդումը
Վերաքննիչ վարչական դատարանը (վարչական գործ ՎԴ5/0260/05/23, հասանելի է հետևյալ հղումով) հաշմանդամության երրորդ խումբ սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ Վարչական դատարանի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժել և պատճառաբանությունների հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը։ Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը ուշադրություն է հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
Արմենուհի Կյուրեղյան. «Փաշինյանի վախերը կապված են այն հարցի հետ, որ եթե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, ապա իշխանության մեջ իր մնալը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնելու»
Ալիեւը վախենում է, որ իր երկրում այդ հարցը բարձրացվելու դեպքում ինքը ստիպված է լինելու քննարկել գերիների վերադարձի հարցը: Նա ստիպված է լինելու պատասխանել միջազգային հանրության իր վարած ոչ ժողովրդավար քաղաքականությանը վերաբերող հարցին, ստիպված է լինելու պատասխանել, թե ինչու են մինչեւ հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվել այնտեղ:
ԵԹԿՊԻ-ի ուսանողների խումբն Ավինյոնում էր
ԵԹԿՊԻ-ի ուսանողների խումբը ռեկտոր Սառա Նալբանդյանի և միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանի ուղեկցությամբ այցելել են Ֆրանսիայի Ավինյոն քաղաք։ Նրանք հնարավորություն ունեցան դիտելու աշխարհի ամենահեղինակավոր թատերական փառատոներից մեկի` Ավինյոնի փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումները։ Այս անմոռանալի շրջագայության ընթացքում հաղորդակից դառնալով ֆրանսիական մշակույթին ու հարուստ ժառանգությանը՝ ուսանողները խորապես հասկացան և գնահատեցին մշակութային բազմազանությունը, ինչպես նաև զարգացրեցին ստեղծագործական
«Քննությունը հանձնեցինք արժանապատվորեն». ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ՀԿԵ-ին օգնություն ցուցաբերեցին ռուս և վրացի գործընկերները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մասնագիտական տոնը ՝ Երկաթուղայինի օրը, նշել են մի շարք միջոցառումներով Գյումրու, Երևանի, Սևանի և Վանաձորի ձեռնարկություններում: Հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, այն տարածաշրջանում, որտեղ ընթացիկ տարվա մայիսին բնական տարերքը ավերել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Ընկերությունը պարգևատրել է ընդհանուր առմամբ ավելի քան 600 աշխատակիցների, որոնք մասնակցել են ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների վերականգնողական
ԼՂ մի շարք հայրենակիցներ կեղծ հաղորդագրություններ են ստանում. ԱՍՀՆ-ն հորդորում է անձնական տվյալներ ոչ պաշտոնական հարթակներում չլրացնել
Ուշադրություն ԼՂ հայրենակիցներին Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։ Տեղեկացնում ենք, որ նշված հաղորդագրությունը ԿԵՂԾ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։ Կրկին հորդորում ենք սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ Ձեր անձնական տվյալները (այդ
«Կատարելագործվելն իմ բնույթն է, իմ էությունը». ՀՀ վաստակավոր մանկավարժ Նորա Այվազյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ Նորա Այվազյանն ավելի քան 50 տարի դասավանդում է ջութակ: Նա աշխատում է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներում, Մշակութային աջակցության հիմնադրամի մեթոդիստ է: Վաստակավոր մանկավարժը, չնայած իր անցած բեղուն ճանապարհին, մասնագիտական հարուստ և պատկառելի կենսագրությանը, 2024 թվականին մասնակցել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը և հաղթահարել անցողիկ շեմը:
ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին
Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55տ.)
ԵՄ-ն նախորդ տարի 130,7 մլն եվրո է ուղղել ԱլԳ-ում ավելի քան 67,000 ՓՄՁ-ների աջակցելու համար
Եվրոպական միությունը նախորդ տարի հատկացրել է 130,7 միլիոն եվրո՝ աջակցելու ավելի քան 67,000 փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, որոնց 42,5%-ը պատկանում է կանանց: Արդյունքում, ԵՄ-ի կողմից աջակցվող ՓՄՁ-ները տարածաշրջանում ստեղծել են մոտ 80,000 նոր աշխատատեղ եւ գեներացրել 1 միլիարդ եվրո արտահանման արժեք։ Այս մասին ասվում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ՓՄՁ
Պոլսահայ գործիչը Թուրքիայում ռասիստական հարձակման է ենթարկվել
«Խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել»
Ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու համար ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել. պատճառված վնասը 10 մլն դրամի չափով վերականգնվել է
Շեղվել է ընկերությանը տրամադրված թույլտվությամբ նախատեսված սահմանային կետերի կոորդինատներից և թույլ տալով նույն օրենքով նախատեսված իրավունքի խախտում՝ դուրս է եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։
Ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ չխեղաթյուրվեն պատմական փաստերը. դեսպան Սահակյանը հանդիպել է L’Osservatore Romano-ի գլխավոր խմբագրի հետ
2024թ. օգոստոսի 1-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը հանդիպում է ունեցել “L’Osservatore Romano” վատիկանյան լրատվամիջոցի տնօրեն, գլխավոր խմբագիր Անդրեա Մոնդայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է քրիստոնեական ընդհանուր ժառանգության մաս հանդիսացող հայկական պատմամշակութային, քրիստոնեական հարուստ ժառանգության հանրահռչակման, դրան սպառնացող վտանգների վերաբերյալ իրազեկվածության ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Այս առումով ընդգծվել է, թե որքան կարևոր է, որ երբեք


















































