Օրվա լրահոսը
Այս պայքարի շարունակությունը լինելու է այլ մեթոդաբանությամբ, այլ գործողություններով․ Բագրատ սրբազան
Գեղարքունիքի մարզ այցի շրջանակներում Բագրատ սրբազանն ասել է․ «Այս պայքարի շարունակությունը լինելու է այլ մեթոդաբանությամբ, այլ գործողություններով, հնարավորինս անհպում կերպերով, որովհետև հունիսի 12-ին տեսել ենք արյուն տենչացող նեռ և դրա վրա կողքից խաղացողներ։ Մտածել ենք մարտավարությունը փոխելու մասին»։
2014 թվական, Հյուսիսային Իրաք, Շանգալ եւ 1915 թվական, Արեւմտյան Հայաստան․ նույն պատկերը, նույն թուրքական ձեռագիրը․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր մենք հիշատակում ու ոգեկոչում ենք մեր եզդի եղբայրական ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Շանգալում եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը: Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների զոհը դարձան Շանգալի շրջանի հազարավոր անմեղ մարդիկ՝ կին, երեխա, շինական: Հազարավորներն առեւանգվեցին: Տասնյակ հազարավորները դարձան գաղթական: Նայեք այս երկու պատկերին. 2014 թվական, Հյուսիսային Իրաք, Շանգալ եւ
21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ Ռուստամ Բաքոյան
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցագործությունն է։ 2014 թվականի օգոստոսի 3-ի ողբերգությունից անցել է 10 տարի։ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ շուրջ 2600 կանայք և աղջիկներ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում, իսկ 100 հազարավոր եզդիներ՝ ճամբարներում։ Այս տարին
Նաև շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ․ Գառնիկ Դանիելյան
Սրբազան շարժման մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք այցի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է․ «Այն մարդիկ, ովքեր հավաքվել են Սրբազան պայքարի շուրջ, ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներն են։ Այս շարժումն էլ ուղղված է երկիրն ազատագրելուն։ Մեր երկիրն օկուպացված է օկուպացիոն ռեժիմի կողմից, և մենք մեր երկրում ո՛չ ապահով ենք զգում
Եզդիների ցեղասպանություն, բռնության կանխարգելում եւ այլ նախագծեր. հարցերը հանձնաժողովի կիզակետում էին
Քննարկումներ, մարզային այցելություններ ու արտագնա նիստեր. հանձնաժողովն աշխատել է ակտիվ, եւ շատ հարցեր ստացել են օրենսդրական լուծումներ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գործունեության առանցքում դիտարկում է մարդու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունները, դրանց հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական կարգավորումները: Ամփոփելով նստաշրջանը՝ Ռուստամ Բաքոյանը որպես ամենակարեւոր ձեռքբերում նշում է Մարդու իրավունքների
Հարևան հակառակորդները այնպիսի հայտարարություններ են տարածում, որ չիմացողը կմտածի՝ Փաշինյանը բոլորիցս թաքուն, ինչ-որ what’s up-ի չատով երևի վերջնագրերի լեզվով է խոսում Ալիևի հետ․ Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այսօր Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը խորհրդակցություն է հրավիրել, որը եզրափակել է հետևյալ խոսքերով․ «Բանակը միշտ պետք է լինի մարտական պատրաստության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի վրա, քանի որ ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքի ու վերջնագրերի լեզվով, մենք պետք է պատրաստ
Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը․ մենք բոլորս գործիքներ ենք թե՛ Աստծո, թե՛ մեր պատմության ձեռքին․ Բագրատ սրբազան
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք: Բնակիչների հետ հանդիմանը Բագրատ սրբազանը, մասնավորապես, ասել է․ «Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Oգոստոսի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ
«Աղբի փառատոն» 2024-ը թեժանում է․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը Արամի 74․ Աղբի փառատոն 2024-ը թեժանում է։ Աղբատար մեքենան չի կարողացել հեռացնել աղբը, քանի որ անսարքություն է ունեցել ու աղբի սոուսը ծորում` գարշահոտություն է բուրում, բնակիչներն էլ ահազանգում են, որ այլևս անհնար է դիմանալը:
Շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է էական վնաս․ կատարվել է 20.000.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք
«Այս փուլում հիմնական թիրախը Իրանն է լինելու, սակայն Իլհամ Ալիեւը կձգտի օգտվելով իրավիճակից՝ նոր հարվածներ հասցնել Հայաստանին»
«Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք հնարավոր ագրեսիվ գործողությունները կարող են Իրանում ներքին իրավիճակն ապակայունացնելուն միտված կարեւոր գործոններից մեկը լինել»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ – Հայաստանյան քաղաքական դաշտում մեծ հուզումների տեղիք է տվել Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, որն ուղղակի խոստովանություն եւ հաստատում է, որ Թուրքիան ներգրավված
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի ու աշխարհի եզդիներին․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների
Ազատություն, աչքաչափ եւ պրոֆեսիոնալիզմ կամ «Ա՛ռ ամեն մարդուց նրա կարծիքը, դատողությունդ քեզ համար պահիր». Շեքսպիր
Եկավ օգոստոսը: Թատրոնները եւ ոչ միայն թատրոնները, այլեւ բոլոր մշակութային օջախները եւ բազմաթիվ հումանիտար հաստատություններ ու կրթահամակարգեր անցնում են հանգստի ու աջ ու ձախ տեսանելի է` հատկապես համացանցում, թե ինչ հրաշալի ու բազմաթիվ լուսանկարներ են տեղադրվում ծովերից, հանգստյան գոտիներից ու արձակուրդային ժամանցային ակցիաներից: Բայց այդ հանգիստը խիստ հարաբերական է, քանի որ հենց այդ «սեզոնին» են
Հետևել ենք շենքերի բակում ընթացող շինարարական աշխատանքներին, արձանագրել մի քանի խնդիրներ ու խախտումներ․ Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Օգոստոսի 2 -ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության մի խումբ անդամներով այցելել էինք Ազատության 12 շենքի հարակից տարածք` տեղում տեսնելու, հետևելու շենքերի բակում ընթացող շինարարական աշխատանքներին։ Ասեմ, որ ականատես եղանք մի քանի խնդիրների ու խախտումների, որոնց մասին տարածքի բնակչի հետ խոսում ենք կից տեսանյութում։ Նշեմ,
Դավիթ Չալոյանը չհաղթահարեց օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ փուլը
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս մնաց Փարիզում ընթացող ամառային օլիմպիական խաղերից: Գյումրեցի մարզիկը քառորդ եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ 0:5 հաշվով պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Գադֆային: Հայաստանի օլիմպիականների գլխավոր հարվածային ուժ հանդիսացող մարզիկները՝ մարմնամարզիկները, հունահռոմեական եւ ազատ ոճային ըմբիշներն ու ծանրորդները, պայքարի մեջ են մտնելու Խաղերի երկրորդ հատվածում:
Դիմել եմ կառավարությանը՝ ակնկալիքով, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության համատեքստում կստանամ այս հարցերի պատասխանը․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Պաշտոնական նամակով դիմել եմ կառավարությանը՝ ակնկալիքով, որ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության համատեքստում կստանամ հետևյալ հարցերի պատասխանը․ 1․Արդյո՞ք ՀՀ կառավարության կողմից մշակվել է կոնկրետ քաղաքականություն կամ ծրագիր՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։ 2․ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դիվանագիտական խողովակով՝ Վատիկանին
Ադրբեջանական կողմն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը
Համաձայն արբանյակային լուսանկարների, ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերված են գյուղի տների մեծագույն մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլն: Դեռևս 2022 թվականին Ադրբեջանն ավերել էր գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին: Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Մոխրենես գյուղի տարածքում հաշվառված են ավելի քան 20
Ո՞վ կփոխարինի ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս աշնանը դիվանագիտական աշխատանքի է անցնելու. սեպտեմբերին նա կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի դեսպան: Օրենքի պահանջով՝ նա կդադարեցնի անդամակցությունը իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցությանը» եւ վայր կդնի նաև պատգամավորական մանդատը: Այսինքն՝ աշնանային նստաշրջանին ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: «Ժողովուրդ» օրաթերթը
Առայժմ հայտնի չէ՝ երբ և ինչ պայմաններում կբացվի հայ-թուրքական սահմանը և ընդհանրապես՝ կբացվի՞ արդյոք․ «Փաստերի ստուգման հարթակ»
Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում, երկու տարվա դադարից հետո տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունների 5-րդ հանդիպումը: «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե ինչպես և երբ են սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները և ինչ արդյունքների են
Շատ նմա՞ն չեն հարիւրամեակի հեռաւորութեամբ կրկնուած քաղաքական գործընթացները. «Դրօշակ»
Սոյն թուականի Յունիս 22-ին Հանքաւանում տեղի ունեցած «Ն» կուսակցութեան հաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է. «Մեր հազարամեայ պատմութեան մէջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախօսութիւնը կարող է դառնալ պետական գաղափարախօսութիւն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել: Սովորաբար մեկուսացած էլիտաներն իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծուած իրենց որդեգրած գաղափարախօսութիւնները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում,
«Գերիների» փոխանակումը՝ առաջ եւ հիմա
Ժամանակին հայտնի խորհրդային ֆիլմ կար՝ «Մեռյալ սեզոն», որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս լիտվացի տաղանդավոր դերասան Դոնատաս Բանիոնիսը: Ֆիլմի վերջում Բանիոնիսի հերոսը՝ խորհրդային տապալված լրտեսը, փոխանակվում է ամերիկացի տապալված լրտեսի հետ: Այդ սյուժեն ուներ փաստական հիմք՝ ԱՄՆ ԿՀՎ-ի եւ խորհրդային ՊԱԿ-ի միջեւ ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում նման փոխանակումներ: «Սառը պատերազմի» ժամանակ այդպիսի միջոցառումներ
Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերացվե՞լ է միջազգային քրեական հետախուզումը․ «Փաստերի ստուգման հարթակ»
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը գաղտնի է պահում տեղեկությունը՝ արդյոք «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ տարի ամռանը հայտարարված միջազգային հետախուզումը վերացվել է։ Հուլիսի 15-ին փաստաբան Լևոն Բաղդասարյանի ղեկավարած գրասենյակը հայտարարել էր, որ «Ինտերպոլից» ստացված տեղեկության համաձայն, Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։ «Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 17-ին գրավոր հարցմամբ դիմել էր Ներքին գործերի
«Զանգեզուրի միջանցք»-ին մասին շեշտադրում կատարած է նաեւ Քըլըչ, սակայն բոլորովին այլ տեսլականով․ «Հայրենիք»
Աշխարհահռչակ է Արթըր Միլըրի (1915-2005) «Կամուրջէն դիտուած» («A View from the Bridge») թատերախաղը, որ հոգեբանական բարդ կացութիւններ եւ ընտանեկան վատառողջ վիճակներ կը ներկայացնէ. միտք բանին այն է, թէ խիստ կարեւոր ու առաջնահերթ է ընտանեկան օճախներ զգաստ պահելը, երբեք չկաշկանդել զաւակներուն ազատութիւնը: Թատերախաղը կը պատկերէ Նիւ Եորքի Պրուքլին կամուրջին մօտ ապրող ընտանիքի մը պատմութիւնը: Պրուքլինն ու
Ի՞նչ է անոմալ շոգը
Անոմալ շոգը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Օդի ջերմաստիճանը այդ ընթացքում զգալիորեն գերազանցում է տվյալ տարածաշրջանի կլիմայական պայամններին բնորոշ ջերմաստիճանները ամռան սեզոնին։ Սովորաբար անոմալ շոգը ասոցացվում է օդի բարձր ջերմաստիճանների հետ: Այնուամենայնիվ, տարբեր տարածաշրջաններ և երկրներ օգտագործում են տարբեր ջերմաստիճանային չափանիշներ անոմալ շոգի սահմանման համար, որոնք հաշվի են առնում կլիմայական,
Դիվանագետների Համահայկական Խորհուրդը անաչառության և լրագրողական էթիկայի լավագույն կանոններով առաջնորդվող «Առավոտին» մաղթում է երկար և անխափան աշխատանք
Դիվանագետների Համահայկական Խորհուրդը շնորհավորում է բոլոր առավոտցիներին 30-ամյա հոբելյանի առթիվ։ Լրագրության բարձր մակարդակի, անաչառության և լրագրողական էթիկայի լավագույն կանոններով առաջնորդվող «Առավոտին» մաղթում ենք երկար և անխափան աշխատանք ու անկնկալում Հայրենիքի շահերին միտված ընթացք և համագործակցություն։
«Մի կտոր երջանկություն»՝ արցախցի հրուշակագործից. «Ա1+»
Վարկային գործակալ Ալվինա Գաբրիելյանը 23 տարի մասնագիտությամբ աշխատել է «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում։ Տիկին Գաբրիելյանի ընտանիքը նաև սեփական բիզնեսներն ուներ Արցախում՝ հագուստի խանութ, հրուշակեղենի արտադրություն, սրճարան-խանութ։ Զբաղվում էին նաև հողագործությամբ։ «Հրուշակեղենի մասնագիտացված խանութ-սրճարան ունենալու գաղափարը մի գիշերվա մեջ է ծագել։ Հետպատերազմական ծանր ժամանակաշրջանում, երբ կյանքը կարծես թե կանգ էր առել՝ ծնվեց գաղափարը։ Իմ
Բաքուն Փարիզից վերստին պահանջում է ներողություն խնդրել France2-ի մեկնաբանի խոսքերի համար
«Ազատություն». Բաքուն Փարիզից վերստին պահանջում է ներողություն խնդրել Օլիմպիական խաղերի ընթացքում ֆրանսիացի մեկնաբանի հայտարարության կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն ներողություն է հայցել Բաքվից France2 հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերի համար, նույնը պահանջելով նաև Ֆրանսիայի իշխանություններից։ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում, երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2-ի հաղորդավարն ասել
Ի՞նչ կապ է ունեցել Սասուն Միքայելյանը Վարդենիսի բնակչի ինքնասպանության փորձի հետ
Վարդենիսի բնակիչը ահազանգել է իրավապահներին
Տեսանյութերում արդյո՞ք որեւէ մեկը լսեց ոստիկանի օրինական պահանջ. Լեւոն Քոչարյան
Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ժամանակ դատարանի շենքը հոսանքազրկվեց
«Փաշինյանին չբացատրե՞մ, չասե՞մ՝ տղա ջան, ցավդ տանեմ, Հայաստանն է կործանվելու, Լուկաշենկոն էշ-էշ խոսում ա, դու պտի նեղանա՞ս». Բագրատյանի ցուցմունքը
«Ես տնտեսագետ եմ, 8 երկրի պրոֆեսոր, բայց երբեք դերասան չեմ եղել, այստեղ դերասանություն չեմ անելու: Ես Նիկոլ Փաշինյանի հետ եղել եմ մի խմբակցությունից պատգամավոր, ցավում եմ, որ իրան շեղեցին, ինքը չհասկացավ, թե երկրի անվտանգության համակարգը ինչ բան է: Ցավում եմ»:


















































