Օրվա լրահոսը
Ահազանգ իրավապահներին. կնքվել են սահմանվածից ցածր արժեքներով «Օբյեկտի պահպանության իրականացման մասին» պայմանագրեր
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն
Նիցշեն և Մարքսը՝ ընդդեմ Քրիստոսի. Օլիմպիականի բացումը և Հայաստանի փակում. Արմեն Աշոտյան
Փարիզի օլիմպիական խաղերի շքեղ, բայց սկանդալային բացման արարողությունն էլ ավելի սրեց «ո՞վ ենք մենք» հարցը ոչ միայն 2.5 մլրդ քրիստոնեական ծագումնաբանություն ունեցողների, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Անաստվածության ագրեսիվ քարոզչությունը չի կարող հանդուրժելի լինել ցանկացած Աստված դավանողների համար: Անշուշտ, խնդիրը Ֆրանսիան չէ, և այդ երկիրն իր վաստակած բարձր տեղն ունի համաշխարհային մշակույթի, արվեստի, պատմության, մի
Տոյվո Կլաար. Դա նաև իմ ակնկալիքն է, որ Բաքվի և ԼՂ-ի հայերի միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. JAMnews
Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:
«Globbing»-ի նկատմամբ շուրջ 53 մլն դրամի տուգանք է նշանակվել հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար
Կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։
Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
ԲԴԽ-ն խախտում չտեսավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մորը տեսակցելու եւ առանց ձեռնաշղթաների ԱԺ ներկայանալու որոշման մեջ
«Նոր ուսումնական տարում Երևանի դպրոցներում կունենանք 20 նախակրթարան»
9 նոր նախակրթարան. հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելու հանգամանքը, ցանկացողները պետք է շտապեն:
Տիգրան Աբրահամյան. «Թուլամորթ կեցվածքի եւ անվերջ զիջումների հետեւանքը կռիվ ու նահանջ է լինում»
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Իշխանության այն դեմքերը, ովքեր ջանասիրաբար համոզում էին հանրությանը, որ «դելիմիտացիայի» միջոցով Ադրբեջանի հետ սահմաններն են ճշգրտում, իսկ իրականում` Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում: Նրանք համարում են, որ միանգամից երկու խնդիր են լուծել` բավարարել Ադրբեջանի հողային ախորժակը և այդ ամենը «պետական սահմանի» գեղեցիկ
Լերմոնտովո գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը
Օգոստոսի 5-ին, ժամը 07:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների էլ՝ ԱՄՆ-ն ու արաբական երկրներն Իրանին փորձել են համոզել մեղմել պատասխանը, բայց Թեհրանը չի համաձայնել
«Իրանն այսօր». Դատելով իրանական կողմի հռետորաբանությունից, ի տարբերություն նախորդ հարձակման, այս անգամ Իրանն ավելի շատ շեշտը դնելու է հարձակման որակի ու բովանդակության վրա։ Մամուլում շրջանառվող հնարավոր սցենարներից են՝ 🔺Իրանը միաժամանակ հրթիռային հարձակում է գործում իր տարածքից և պրոքսիների միջոցով՝ թիրախավորելով ռազմավարական օբյեկտներ Թել Ավիվում, Հայֆայում։ 🔺Իրանը թիրախավորում է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների։ 📍Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների էլ՝
Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում․ Գագիկ Ծառուկյան
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը։ Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։ Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանակներ են պետք, և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք
Էդմոն Մարուքյանը պատմել է Գորիս-Կապան մայրուղու 21 կմ-ն Ադրբեջանին հանձնելու մանրամասները
Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է իր պատմությունները 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։ «2020 թվականի երկրորդ կեսն էր, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանի զինվորները ադրբեջանական դրոշով հայտնվել են Գորիս-Կապան ճանապարհահատվածի վրա և հայկական մեքենաները գնում, ահաբեկվում են։ Սրանով սկսվում է պատմությունը, որ Գորիս-Կապան մայրուղին շուրջ 21 կմ դառնում է
Սևանա լճի տարածքում կորած երեխան հայտնաբերվել է
Օգոստոսի 4-ին, ժամը 16:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխա է կորել։ Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխային։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
«Տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահին վերագրվում է ԵՄ-ից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն
Կենտրոնի նախագահը պարտավորվել էր Տավուշի մարզի Ջուջևան բնակավայրում կառուցել 10-15 տոննա օրական արտադրական հզորություն ունեցող կաթի վերամշակման գործարան, բայց չի կատարել
Հրդեհ է բռնկվել «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մաչանենց Տուն» ռեստորանային համալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի թիվ
Արթուր Դավթյանը՝ Oլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում հանդես գալով հենացատկի եզրափակիչ փուլում՝ երկու ցատկերի արդյունքով վաստակեց 14,966 միավոր եւ օլիմպիական բրոնզե ու աշխարհի չեմպիոնի մեդալների հավաքածուն համալրեց օլիմպիական արծաթե մեդալով։ Արթուրը այսօր բացեց Փարիզում Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալների հաշվարկը։ Ավելի վաղ, եզրափակչի մեր երկրորդ մասնակիցը՝ Վահագն Դավթյանը, օղակների
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն
Օգոստոսի 4-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 1500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլետը։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Զովունիում գազատար է կառուցվել կեղծ փաստաթղթերի հիման վրա
Գազատարը կառուցվել է մի շարք խախտումներով և գործուն միջոցներ չեն ձեռնարկվել ստեղծված իրավիճակը շտկելու և առաջացած հետևանքները վերացնելու ուղղությամբ
Դատարանը մերժեց Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվեց արցախցի Արամ Երիցյանին երկու ամսով կալանավորելու դատական նիստը։ Արամ Երիցյանի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը Aravot.am-ին քիչ առաջ տեղեկացրեց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը մեղադրող կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժել է, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ եւ Արամ Երիցյանին դատարանի դահլիճից ազատ է արձակել։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
50 միլիոն մեկ ամսվա ընթացքում միայն տեղեկատվական դաշտում ահաբեկության համար են ծախսել. Բագրատ սրբազան
Էդ որտեղի՞ց, բյուջեի՞ց, թե՞ դրսից. Բագրատ սրբազան
Արամ Երիցյանն ազատության մեջ է․ կալանավորման որոշումը կհրապարակվի քիչ հետո
Ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ 72 ժամը լրանալու հիմքով Արամն ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո։
Ո՞ւր գնալ Հայաստանում․ Աղձք
«Աղձք» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում: Աղձքը հայ պատմագրության մեջ առաջին անգամ հիշատակում են Փավստոս Բուզանդը և Մովսես Խորենացին: Արգելոցը ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ: Արքաների դամբարանը կառուցված է կրաշաղախով կապակցված սև և կարմիր սրբատաշ տուֆ քարերից: Ընդունված տեսակետի համաձայն՝ դամբարանը կառուցվել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Oգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է
Կրակոցներ են հնչել Երևանում․ կասկածյալը շաբաթներ առաջ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր քաղաքացի։ Տեղում պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն
Էդմոն Մարուքյանը շարունակում է բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները
Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները: Youtube-յան եթերում նա, մասնավորապես, ասում է․ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանը 2 միջանցք է ստանում: Մեկն անմիջապես՝ Լաչինի միջանցքի տեսքով, մյուսն Ադրբեջանին հանձնված «հուշագրով»՝ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի վրա: Ինչո՞ւ չպահպանվեցին այդ միջանցքները: Ի՞նչ է պահանջում հիմա Ալիևը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից
Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը.
Արտառոց պատմություն՝ կարճ տաբատի պատճառով․ «Համարձակվել ես շորտիկով գաս մտնես իմ կաբինետ, ուրեմն՝ առաջին զորակոչին»․ «Ազատություն»
Էդուարդ Հայրումյանն օգոստոսի 1-ին մի արտառոց պատմության մեջ է հայտնվել, չափազանցություն չկա՝ կարճ շալվարի պատճառով։ Էդուարդն ինքը այդ ամենը զավեշտալի է համարում: Ծնունդով Արցախից, բայց արդեն 16 տարի Երևանում ապրող Էդուարդը ընտանիքի հետ Կիպրոս պիտի մեկնի։ Մինչև այդ Վիզաների և անձնագրային վարչությունում ճշտել էր՝ հին անձնագրով կարող է մեկնել։ Նա նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/ – Ենոքավան – Կարմիրգյուղ – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է
2 ավտովթարի հետեւանքով ԲԿ ընդունված 7 վիրավորներից մեկը մահացել է
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։ Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են եւս մի քանի վթարների մասին ահազանգեր: Ելնելով իրավիճակից, տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաեւ տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները:
ՀՀ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց
Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Միաժամանակ նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական
Ադրբեջանի վարչախումբը քանդել է Վահրամ Փափազյանի կիսանդրին
Ադրբեջանի վարչախումբը քանդել է Ստեփանակերտի պետական թատրոնի բակում կանգնեցված Վահրամ Փափազյանի կիսանդրին։ Այս մասին է վկայում ադրբեջանական սացցանցերում տարածված տեսանյութը։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ


















































