Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին. Ամիրբեկով

«Ազատություն». Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին», – ասել է նա՝ հավելելով, որ «Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղ բանակցություններում»։ Ըստ Ամիրբեկովի՝ այժմ Հայաստանն ու

Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է. Ֆիլիպ-Րաֆֆի Քալֆայանի հարցազրույցը. News.am

Հայաստանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց ԲՈԼՈՐ արցախցիների ազատ տեղափոխությունն ապահովելու

Ադրբեջանական «վերակառուցման» է ենթարկվում Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան

Ադրբեջանական «վերակառուցման» է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Ջեյմս Օ’Բրայեն. Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ, պայմանավորվել են՝ որտեղ պետք է լինեն սահմանները

Հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։ «Հայաստանը թեմա է, որին մենք շատ ժամանակ ենք հատկացնում: Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Բլինքենի և [Եվրահանձնաժողովի]

Մանկահասակ երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում ծնողի կարծիքը ո՛չ որոշիչ է, ո՛չ ուղղորդող, ո՛չ էլ կարող է մեկնաբանվել հօգուտ մեղադրյալի. Դավիթ Թումասյան

Անկախ նրանից, թե «մանկապարտեզի դեպքով» ծնողը կբողոքի, թե՝ ոչ, քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքեր չկան

Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում: Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում: Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում

Մանվել Փարամազյանը 12 տարի անց «որոշեց», որ չի ավարտել Օմսկի բուհը. «Ժողովուրդ»

Թեեւ 2022 թվականին Փարամազյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրեց, փոխարենը, ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, օրերս Աննա Վարդապետյանից ստացել է ծանուցագրեր` իր ենթադրյալ ապօրինի ծագման միլիարդները հետ վերադարձնելու թեմայով։ Ուշագրավն այն է, որ Փարամազյանն իր պաշտոնական կենսագրությունը սկսել է սրբագրել` գրելով, որ ՌԴ Օմսկ քաղաքում ընդունվել է բուհ, բայց չի սովորել այնտեղ` ՀՀ-ում

Էրդողանի հայտարարության հասցեատերերը

Երբ բարձր մակարդակի քաղաքական գործիչը, մանավանդ՝ պետության ղեկավարը, որեւէ հայտարարություն է անում, նա, եթե անմեղսունակ չէ, ցանկանում է, որ այն լսեն բոլոր կողմերը եւ իր հաշվարկները կառուցում է նրանց արձագանքի վրա: Թուրքիայի նախագահ Էրդողանն, անշուշտ, ձգտում է աշխարհին ներկայանալ «մաչոյի» կերպարանքով, բայց դա չի նշանակում, որ նա պատահական եւ չմտածված հայտարարություններ է անում: Արցախի եւ

Ջեյմս Օ ‘ Բրայեն. «Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա դրանք շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»

Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։

«Ինձ զարմացրեց, որ հնարավոր է այսքան պարզ ու մարդկային լեզվով հայեցակարգ գրել ու այդ խստություն պահանջող ֆորմատում հումորի զգացում դրսեւորել». ՀՀԽ անդամը Արմեն Քոլոյանի հայեցակարգը լավագույնն է համարում

Խորհրդում հավաքված մարդկանց անցած ճանապարհը պիտի հուշեր ձեզ, որ այստեղ չեն կարող ճնշումներ լինել։ Միակ ճնշումը, որ մենք մեզ վրա կարող էինք զգալ այս ընթացքում, իրականացրել է ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը՝ ֆեյսբուքյան հանրության շրջանում տրամադրությունների գեներացմամբ, իր ագրեսիվ փիառ արշավով, մեզ վրա դատական գործեր բացելու սպառնալիքներով եւ մեր հրաժարականի պահանջով։ Բայց ինչպես տեսնում եք, այդ ճնշմանը մենք չենք ենթարկվել։ Խորհուրդը ընդունել է այս պահի լավագույն որոշումը հանրային ռադիոյի համար, չկասկածեք։

«Կարծում ենք` այս փուլում, քանի դեռ չենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, սահմանի բացումը կարող է սխալ ազդանշան ուղարկել Հայաստանին». վերլուծաբանի տեսակետ

«Ադրբեջանի այսօրվա հաջողությունների հիմքում ընկած է մեծամասամբ Թուրքիայի ռազմական, հետախուզական օգնությունը: Տարակուսանք է առաջացնում, որ Թուրքիան Ադրբեջանի վետոյի պատճառով չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, ինչի կարիքն ու ցանկությունը Հայաստանն ունի, և սա այն դեպքում եթե, իրոք, Ադրբեջանը, այս կամ այն պատճառով կրկին շրջվում է դեպի Ռուսաստան»,- ասում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սոլի Օզելը

ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները պոկած, ծաղկեպսակները տապալած ՀՀ քաղաքացին դատապարտվել է պայմանական ազատազրկման. «Ժողովուրդ»

Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ու նրա թիկնապահը սպանվել են Իրանում

Հանիեն Թեհրան էր այցելել նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։

Արդյոք Փաշինյանը պե՞տք է մեկնի Բ​աքու Ալիևի հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հուլիսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես հրավիրվել է Բաքվում նոյեմբերի 11-22-ը կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովին (COP29): Հաջիևն ասաց, որ հրավերն Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի կողմից ուղարկվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Թեև ՄԱԿ-ի բոլոր անդամներն ավտոմատ կերպով հրավիրվում են,

ՃՏՊ Կոշ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հուլիսի 30-ին, ժամը 19:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1989 թ.)

Ադրբեջանը այս անգամ ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցին կից կանգնեցված հուշաղբյուրը

Ադրբեջանը ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբյուրը: Տեղականում ենք monumentwatchalert կայքից Հուշաղբյուրը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներ Վարդան և Վահան Ղարիբյանների հիշատակին: Համաձայն Վարդան և Վահան Ղարիբյանների եղբոր՝ Գևորգ Ղարիբյանի բանավոր վկայության՝ հուշաղբյուրը կանգնեցվել էր եղբայրների հոր և նրանց մարտական ընկերների կողմից : Հուշաղբյուրի ճարտարապետը և զարդաքանդակների հեղինակն է

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի դիրքորոշումը ՍԴ որոշման վերաբերյալ. «Նշված գործով չի ներկայացվել արարքի որակումը փոփոխելու միջնորդություն»

Նախաբան. Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշմամբ արձանագրեց, որ Դատախազության և Վճռաբեկ դատարանի կողմից որպես օրենսդրական բաց որակված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը Սահմանադրական է և համապատասխանում է Սահմանադրության պահանջներին: Հիշեցման կարգով, երկու պետական կառույցների դիրքորոշմամբ, առկա չէ կառուցակարգ և հնարավորություն արարքի իրավական որակումը փոփոխելու՝ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի

Արտակ Զաքարյան. «Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին»

Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին: Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը: Տեսնելով, որ նույնիսկ ի զորու չեն սեփական երկրի շահերից խոսել, մեր փոխարեն դա անում են գործընկեր

Ակբա բանկը խթանում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացումը

Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ  ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։ Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով  աշխատող կաթսաներ, տաք  հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։ «Ուրախ  ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։

Եվրամիության՝ Գյումրիին նվիրած էլեկտրաավտոբուսները վրաց-թուրքական համատեղ արտադրության են

Գյումրու քաղաքային իշխանությունը բանակցում է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի»՝ ՎԶԲ-ի հետ, որպեսզի 3-4 տարի անց՝ «գազելների» մաշվելուց հետո ցածր տոկոսով վարկ տրամադրի Գյումրիին՝ տրանսպորտային ցանցն ամբողջապես էլեկտրական ավտոբուսներով համալրելու նպատակով։ Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը  Եվրամիության ֆինանսավորմամբ Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացված «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ամփոփման ժամանակ։ Ծրագրի

Արեւմտեան թեմի քահանայութեան թեկնածուներէն բարեշնորհ Կարէն սարկաւագ Համամճեան ժամանեց Գնալը կղզի

Այսու գրով մեր ժողովուրդի զաւակաց կը յայտնենք, թէ` տնօրինութեամբ Արեւմտեան Թեմի Թեմակալ Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Յովնան Սրբազան Արք. Տէրտէրեանի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի քահանայութեան թեկնածու Կարէն Սարկաւագ Համամճեան, որ Մայիս ամսուայ ընթացքին Սուրբ Ներսէս Ընծայարանէն ներս վկայուեցաւ աստուածաբանական Մագիստրոսի վկայականով, հովանաւորութեամբ Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութեան, երկու ամիսներու հովուական փորձառական շրջան մը բոլորելու նպատակով ժամանեց Գնալը

Առինջ գյուղում հնչած կրակոցների, երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու և խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ երեք անձ ձերբակալվել է

2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։ Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ

«Ծայրից ծայր զրպարտություն է»․ Հովսեփ Խուրշուդյանը՝ Մովսես Արիստակեսյանի հայտարարության մասին

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հայտարարություն է տարածել հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքների մասին՝ նշելով, որ «ըստ դիտարկման արդյունքների` մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ»։

Էրդողանը խոսել է Փարիզի օլիմպիադայի բացման մասին

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքի մատուցմամբ՝ Թուրքիայի նախագահը անդրադարձել է Փարիզ-2024-ի բացմանը: Նրա խոսքում տեղ են գտել, մասնավորապես հետեւյալ թեզերը. 🔴 Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերի բացմանը բեմադրված անբարոյականությունը ևս մեկ անգամ բացահայտեց մեր առջև ծառացած սպառնալիքի չափը։ 🔴 Այն, ինչ ցանկանում են անել Փարիզում, պատվավոր մարդկանց կենդանիներից ցածր դասելու նախագիծ է։ 🔴 Փարիզի խայտառակ տեսարանը վիրավորեց

Տեսակէտ. «Վերջին Ընթրիք»-ը՝ Ընդվզո՞ւմ, թէ՞ Զգաստութիւն

Փարիզի մէջ Ողիմպիական խաղերու բացման հանդիսաւոր արարողութեան ներկայացուած Քրիստոսի «վերջին ընթրիք»-ի պատկերը յառաջացուց ընդվզումի մեծ ալիք քրիստոնէական շրջանակներու մէջ։ Ընդունուած տեսութիւն է, թէ իւրաքանչիւր անհատ իր կարդացած որեւէ գրութիւն կամ պատկեր կը հասկնայ եւ կ՛ընկալէ մեկնելով իր տեսանկիւնէն։ Ողիմպիական խաղերու բացման արարողութեան ներկայացուած «վերջին ընթրիք»-ի պատկերացումին մէջ տեսայ մեր ներկայ աշխարհը՝ իր ամբողջութեան մէջ։ Տեղադրուած

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։ Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի ղեկավար

Բելառուսցի մեդիա-վերլուծաբան. «Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար պետք է մի քայլ առաջ լինել, մեր սեփական բովանդակությամբ լցնենք համացանցը»

Թվային դարաշրջանում, երբ պատկերն ու ձայնը, անգամ էմոցիաները կարող են վայրկյանների ընթացքում սփռվել աշխարհով մեկ, երբ սահմանները ջնջվում են մարդկային շփման արտահայտությունների համար, եւ ամենեւին բարդ չէ Ճապոնիայից ԱՄՆ ուղարկել սիրո խոստովանություն կամ Զիմբաբվեից՝ Նորվեգիա՝ ատելության խոսք, երբ կարող ես Մոնղոլիայում նստած ունկնդրել Հարվարդի համալսարանի պրոֆեսորին, իսկ Արգենտինայից ուղիղ եթերում դիտել Ավստրալիայում թենիսի գավաթի խաղերը

Fastex-ը՝ Seaside Startup Summit 2024-ի գլխավոր գործընկեր․ կայացել է AKNEYE տեղեկատվական հանդիպումը

Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից: «Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտապես կարևորում է նորարական գաղափարների, նախագծերի և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի ևս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ

«Կյանքին նայում էր պայծառ ժպիտով»

Զանգեց ու ասաց, որ դիրքերից վերադարձել է, սակայն մեկ օր պետք է հերթապահի զորամասում և հաջորդ օրը մեզ մոտ գա

Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթը օլիմպիական խաղերում. դադարը կարող է երկարել

Լողորդը խոստովանել է, որ երկար ժամանակ մտածել է այդ մասին, սակայն չի կողմնորոշվել, թե երբ հայտարարի այդ մասին: Որպես պատճառ նա բերել է առողջական խնդիրները եւ հոգեբանական ոչ կայուն վիճակը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031