Օրվա լրահոսը
Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝ Վահե Ղազարյանը հորդորել է ակտիվացնել մասնակցությունը և բարելավել սոցիալական երաշխիքները
Հուլիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում։ Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։ Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝
«Մատենադարանը օրհնյալ կառույց է՝ մեզ չար աչք չի կպչում». Արա Խզմալյանը՝ Կորյունի արձանի շուրջ աղմուկի մասին
Արագ, երկու ժամով, ոնց պատահել է, մարդիկ ծածկել են անձրեւի տակ այդ ամենը: Հիմա կարող ենք ասել՝ կարելի էր մի քանի մետր գնալ առաջ կամ մի կես մետր ձախ գնալ, միշտ էլ կարելի է քննարկել, բայց այն աշխարհացունց սրտացավությունը, որ ես նկատում եմ, մեր որոշ հայրենակիցների կողմից, ինձ համար անընդունելի է:
Ձյունիկ Աղաջանյան. «Մեզ համար պետք է հստակ լինի, որ ցավոք, հայ ժողովուրդը իր իշխանությունների ձեռամբ եւ մեղսակցությամբ մասնակից է եղել հայ ժողովրդի ցեղասպանությանը 21-րդ դարում»
Ես մի անգամ արդեն նշել եմ, որ դա կարող է դատարկ թուղթ լինել, որի վերեւի մասում գրված լինի խաղաղության համաձայնագիր կամ շրջանակային ինչ-որ պայմանագիր եւ տակը ուղղակի ստորագրություններ՝ առանց միջի բովանդակության: Նրանց եւ այս իշխանություններին դա պետք է, որ ասեն՝ մենք այսպիսի փաստաթուղթ ենք ստորագրել:
«Օրս լցնում եմ ուրիշներին ուրախություն պարգևելու հնարավորությամբ». Արցախցի Քրիստինեն նպատակ ունի հելյունով տիկնիկագործության դասընթացներ անցկացնել. «Ա1+»
«Ա1+». Քրիստինե Փարամազյանի «Mishunti_toys» հելյունագործ տիկնիկների արտադրությունը երեքամյա պատմություն ունի։ Այն ծնվել է հոգու մեծ ցավից ու տառապանքից և դարձել հոգու սպեղանի մինուճար եղբորը կորցրած Քրիստինեի համար։ «Ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ 2020 թվականից հետո, երբ կորցրեցի իմ թանկին, իմ եղբորը: Ավելի ուշ, երբ արդեն ունեցա տղայիս՝ ավելի շատ սկսեցի մտածել իմն ունենալու և ստեղծելու մասին»:
«Ասացին, որ իմ հաղորդումներում քննադատություն կա Փաշինյանի հասցեին, բերեցին Պետրոս Ղազարյանի օրինակը». Գեւորգ Մելիքյանը՝ իր հաղորդումը փակելու մասին
Արա Շիրինյանը պնդում է՝ Գեւորգ Մելիքյանը միշտ զգուշացվել է էթիկայի տեսակետից անընդունելի գործելաոճի մասին
Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այսօրվա իշխանություններն էլ լծված են հենց այդ գործին՝ մարդուն դարձնելու տնտեսական էակ, ոչ մի բան, սպառող՝ այդ բառի լայն իմաստով, սպառող, և ոչ՝ ստեղծող
Կրթական ուղևորություն դեպի Էստոնիա
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը 2024թ․ հուլիսի 5-18-ը իր կրթաթոշակառուների համար նախաձեռնել էր կրթական ուղևորություն դեպի Էստոնիայի Տալլին և Պյարնու քաղաքներ՝ մասնակցելու Յարվի Ակադեմիային (Järvi Academy), որն անցկացվում էր Պյարնուի երաժշտական փառատոնի (Pärnu Music Festival) շրջանակներում։ Järvi Academy. ինտենսիվ ուսուցում և վապետության դասեր Հիմնադրամի կողմից կազմակերպված այս կրթական ուղևորությանը մասնակցել է Հիմնադրամի 7 տաղանդավոր պատանի
«Ադրբեջանցիների նպատակը Ջերմուկն իրենց վերահսկողության տակ վերցնելն է, նաեւ՝ Ամուլսարի ոսկու հանքի վրա աչք ունեն»․ Գառնիկ Դանիելյան
Հնարավոր հարձակումը, ըստ բանախոսի, մի քանի ուղղություններով է լինելու՝ Տավուշի մարզից, Վայոց Ձորի մարզից՝ Ջերմուկի հատվածում, Գեղարքունիքի մարզից Սոթքի հատվածով եւ Սյունիքի մարզից, այսպես կոչված «Սյունիքի միջանցքով»
Նոր Խարբերդի 73-ամյա բնակչուհու սպանության համար մեղադրվում է նրա որդին
Որդին ճանաչվել է մեղսունակ: Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Գործարկվել է Արցախից բռնի տեղահանվածներին իրավական աջակցության հարթակը՝ armrights.am-ը
Հայաստանում գրանցված է Արցախից տեղահանված 101 848 անձ, որոնցից 30 հազարը երեխաներ են: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները՝ Երևանում։
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակից տուժած այլ երեխաների մասին տեղեկատվությունը, ըստ գյուղապետի՝ «կլյաուզա է»
Չեմ կարող ասել՝ տվյալ տեղեկատվությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում: Որեւէ տվյալ չունեմ նման փաստի վերաբերյալ. փաստաբան
«Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել
«Փաստինֆո». «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Օշական գյուղի 55-ամյա բնակիչը կալանավորվել է՝ համագյուղացուն որսորդական հրացանով մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
2024 թվականի հուլիսի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի հուլիսի 22-ի երեկոյան Օշականի ձորից «Ձեռքի արմնկային հոդի հրազենային վնասվածքով» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Օշական գյուղի 60-ամյա Կ.Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից իր վրա կրակելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ
«Մերսեդես»-ի վարորդը Երևանում վրաերթի է ենթարկել երեք հոգու. 2 տարեց քաղաքացիները մահացել են
Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու: Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ
«Եթե դու ունես կանխիկ, որը քո ակտիվների 20-30 տոկոսն է, կարող է խելամիտ որոշում լինել»․ ինչո՞ւ են հայ պաշտոնյաները կանխիկ գումար պահում
Ըստ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի՝ ՌԴ-ի տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների ազդեցությունը ՀՀ-ի տնտեսության վրա ևս լինելու է բացասական՝ արտաքին պահանջարկի թուլացման և այլ ուղիներով։
Ամանդա Քինգ. «Հիացած է հայերի տոկունությամբ և քաջությամբ»
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն օրերս ընդունեցին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Save Armenia «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության անդամներին՝ պատվիրակության ղեկավար դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ։ Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ Վայոց ձորի
Կիպրոսի նախագահը և Արարատ Միրզոյանը ընդգծել են Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու որոշման կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակում քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ
«Թուրքերի կողմից գործընթացը ձգձգելու միտում կա, երկու տարի սպասեցինք, ոչ մի առաջընթաց չեղավ»․ թուրքագետ
Տիրան Լոքմագյոզյանի խոսքով՝ Թուրքիան չի հրաժարվի նախապայմաններից:
«ՀՀ քաղաքացիները հիրավի ունեն եվրոպական ձգտումներ». նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև հավակնոտ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին
Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամական կապերի և համագործակցությունը
Առինջ գյուղում հրազենի գործադրմամբ խուլիգանության դեպքով կան ձերբակալվածներ
Հուլիսի 29-ի ժամը 19.10-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող մի գրասենյակում ինքնաձիգներից կրակոցներ են արձակում: Ժամը 19.40-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» է հաղորդում ստացվել. Առինջ գյուղից հրազենային վիրավորումով բուժօգնության էր դիմել նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդ: Րոպեներ անց նույնաբովանդակ հաղորդում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է ստացվել. շտապօգնության
Մեկնարկել է Ucom-ի մարզային ցանցերի վերազինման գործընթացի նոր փուլը
Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում մեկնարկել է նոր երկարաժամկետ նախագիծ, որի առաջին փուլով աշխատանքներ են իրականացվում Լոռվա մարզում։ Նախագիծն ուղղված է շարժական ցանցի արդիականացմանը։ Արդյունքում մարզերում հասանելի կլինի ժամանակակից 4G (LTE) և 4G+ ցանցը, որը ապագայում թույլ կտա նաև արագ և հեշտ անցում կատարել նոր սերնդի 5G ցանցին։ Սա կապահովի բաժանորդների համար արագ
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին. զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են
«Ամերիկայի ձայն». Երկուշաբթի իսրայելական ուժերը ցամաքային և օդային հարվածներ են հասցրել Գազայի հարավում: Նրանք իրենց ուշադրությունը նաև կենտրոնացրել են Լիբանանի հետ Իսրայելի սահմանի և իսրայելական ուժերի և Հեզբոլլահի զինյալների միջև բախումների սրման հնարավորության վրա: Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում իրենց գործողությունները ներառում են մարտեր Ռաֆահում և Խան Յունիսում: Նրանք նշել են, որ Գազայի
Եվրոպական խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը: Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում է այն փաստը,
«Սևան» ՔԿՀ-ին նվիրաբերված 120 գրքերի շարքում տեղ են գտել պատմագիտական, ազգային-ազատագրական բովանդակությամբ գրքեր
Կան դատապարտյալներ, ովքեր հեռավար կրթություն են ստանում կամ նոր մասնագիտություններ են յուրացնում տեղում։
Արցախի էթնիկ զտմանը հաջորդող մշակութային ցեղասպանությունն էլ պիտի հանդուրժե՞ք․ադրբեջանցիների ձեռքերը հասել են Վատիկան. Լիլիթ Գալստյան
Հեղինակն անվերապահ եզրահանգում է կատարում, որ 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը /հոդվածում Խուդավենք է գործածվում/ և Գանձասարը/ հոդվածում՝ Գենջասար/ Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ են։
ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել, որոնք միտված են ապահովելու սպառողների իրավունքները
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։ «ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։ Ըստ նոր կարգավորումների՝ հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ
Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը 18:00 ին Սուրբ Սարգիս (5-րդ մասիվ) եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նույն վայրից օգոստոսի 1-ին, ժամը 12:30:
«Հնդկաստանի քաղաքացիների՝ եկածների 25 տոկոսն արդեն ՀՀ-ում չեն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման վերաբերյալ»․ Մարտին Գալստյան
Ըստ ԿԲ նախագահի՝ դրսից ՀՀ եկած աշխատանքային միգրանտների կամ միջազգային այցելուների մի մասն իրենց ունեցած վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ից արդեն հեռանում կամ հեռացել են։
«Տեսարանը վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին». Մաշալյանը դատապարտել է Օլիմպիական խաղերի բացման ներկայացումը
Ermenihaber. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քրիստոնեական հավատքի նսեմացմանն ուղղված ներկայացումը։ Մաշալյանը հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Այն տգեղ տեսարանը, որը նպատակ ունի ծաղրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը (Խորհրդավոր ընթրիքը)՝ մեր հավատքի ամենասուրբ պահը, խորապես վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին։ Մինչդեռ միջազգային սպորտային խաղերը՝ Օլիմպիական
Ռուբինյանը և Քըլըչը ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա


















































