Օրվա լրահոսը

Աղբավայր հիշեցնող Երևանի կենտրոնական փողոցներից մեկը. Աննա Ավետիսյան

Յուրաքանչյուր նիստի չզեկուցվող նախագծերով բազմաթիվ շինթույլտվություններ տրամադրելուց և քաղաքը բարձրահարկ շենքերով ողողելուց առաջ պետք է նաև մտածել տարածքում սանիտարահիգիենիկ և բարվոք միջավայր ստեղծելու մասին։

Կարմրուկը պարզապես ցան չէ, այն վտանգավոր է իր բարդություններով

Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները. ✅բարձր ջերմություն, ✅հազ, ռինիտ ✅քթահոսություն ✅աչքերի կարմրություն ✅մարմնի ցանավորում Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում: Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը

Հերթական բրոնզե մեդալները՝ այս անգամ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից: Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների: ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ

«Իրանը Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում». Ալի Խամենեի

«Իրանն այսօր». Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»: 🔻Խամենեին շեշտել է, որ օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերությունների համար և հավելել է, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական

Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս բերելու համար Իսրայելը մտադիր է գործադրել դիվանագիտական ողջ ներուժը

Ermenihaber. Նախորդ շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալիքներին հաջորդած Թուրքիա-Իսրայել բարձրաստիճան ղեկավարությունների հեռավար բանավեճը շարունակվում է: Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության համաձայն՝ Իսրայելի արտգործնախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է արտգործնախարար Իսրայել Կացի կողմից դիվանագետներին տված հատուկ հանձնարարության մասին: «Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելը բռնազավթելու սպառնալիքների և վտանգավոր խոսույթի

Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը զղջացել է արարքի համար, հայտնել՝ պատրաստ է ներողություն խնդրել երեխայից եւ նրա ծնողներից

Կա ապացույց՝ տեսագրություն, որի բովանդակությունը մեղադրյալը՝ լինելով ազատության մեջ, չի կարող խեղել. փաստաբան

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Նրանք շրջել են նաև Մարգարայի վերանորոգված անցակետում։ «Թուրքիան այսօր» լրատվական

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար համահարթ սակագին է սահմանվել

Հաշվի է առնվել նաև փոքր քաղաքների և գյուղերի բնակչության շրջանում մարզային հեռուստաընկերությունների մեծ պահանջարկը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ է կիրառել Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի նկատմամբ. «Հետք»

«Հետք».Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 22-ի նիստում որոշել է վարչական տույժ կիրառել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի նկատմամբ։ Հանձնաժողովը ուսումնասիրել էր «Հետքի»՝ «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» և Հետք Մեդիա Գործարանի «Տեղի գնումները համայնքապետի կնոջից, քեռուց և քեռակնոջից» հոդվածները և հուլիսի 4-ի նիստում վարույթ էր հարուցել համանքապետի նկատմամբ։ Հանձնաժողովը որոշում

Շարունակում ենք հուսալ, որ հակամարտությունների համար կարելի է գտնել խաղաղ լուծում. ՄՕԿ-ի նախագահը պատասխանել է Ծառուկյանին

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին: Նա նշել է՝ շարունակում են հուսալ, որ հակամարտությունների համար կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվել է Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ և բոլոր կառավարություններին ուղղված շարունակական կոչերով, որ խաղաղությանը շանս տրվի։ «Մենք կոչ ենք անում բոլոր ազգային օլիմպիական կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և

«Գյումրիում երգելու համար 30 մլն հոնորար է վերցրել… Երեւի Ամերիկայում հարսանիքներում երգելու փողերը պրծել էին». Հովհաննես Գալստյան

«Սովորաբար նման արտիստները իրենց հայրենիքում երգելու համար գումար չեն վերցնում: Ու հիմա քո դեմքը փրկելու համար ուզում եմ ասել, որ էդ 30 միլիոնը գոնե տուր պապային ու մամային»,-ասաց Հովհաննես Գալստյանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է

Փաշինյանը և Խամենեին հույս են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

«Խնդիրը Ֆրանսիայի կողմնակալությունն է». Թուրքիայի դեսպանն անդրադարձել է Օլիմպիական խաղերի բացմանը France 2-ի հաղորդավարի մեկնաբանությանը

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Յունուս Դեմիրերը անդրադարձել է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարի մեկնաբանությանը. Ֆրանսիական առաջատար France 2 հեռուստաալիքի սադրիչ հայտարարությունները հիմնված են Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի անարդար դիրքորոշման վրա։ Նախկինում երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին։ Այսօրվա խնդիրը կապված է Հայաստանին աջակցող Ֆրանսիայի կողմնակալության հետ։ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին,

«Պետության զարգացման կենսունակ ծրագիրը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին». «Հայոց երկիր»

Պարբերաբար տարբեր խմբեր և անհատներ հայտարարում են, որ իրենց կողմից մշակվել կամ մշակվում են պետության զարգացման ծրագրեր։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում շեշտել, որ պետության զարգացման ԿԵՆՍՈՒՆԱԿ ծրագիրը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝ – պետության գործունեության բոլոր ոլորտների համակարգվածություն՝ խնդիրների և դրանց լուծման համար պրակտիկ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ պարտադիր առկայությամբ․ – որակական և քանակական ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ առկայություն՝

Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում. դեսպան Դըկոտինյի

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Փարիզը ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ «Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը: Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում», – գրել է դեսպան Դըկոտինյին։

«Հայ-թուրքական սահմանի բացման մթնոլորտ գոյություն չունի, շատ բարձր ակնկալիքներ չունեմ այս հանդիպումից»․ Բագրատ Էստուկյան

«Թուրքիան այս առումով շատ անակնկալներ պատրաստող երկիր է, որովհետեւ Թուրքիայի մեջ պետական համակարգը ամբողջովին վերածված է մենատիրական համակարգի»։

Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Մասուդ Փեզեշքիան

«Պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը». ԻԻՀ նախագահ

Զինծառայողի սպանության շարժառիթը վրեժխնդրությունն էր. դիրքում քնելու կապակցությամբ վիրավորական արտահայտություն էր հնչեցրել

Պարզվել են 2024թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը: Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

Փաշինյանը կհանդիպի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը առափնյա հատվածում կազմել է 20°C

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համբարձում Համբարձումյանը Գարեգին Խումարյանից պահանջում է չշահարկել իր անունը

ՔՊ-ի հետ կապս կտրել եմ նաև կադրային քաղաքականության պատճառով, էն պատճառով, որ կոռումպացված նախկին պաշտոնյաները ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն էին նշանակվում, ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից թռած կարիերիստները սիրով ընդգրկվում էին շարքեր, միջակ, գրդոնչի լրագրողներն ու փտած դասախոսները կարևորագույն պաշտոններ էին ստանձնում, «հայուգենի պրոպագանդիստն» էլ Հանրային ռադիոյի տնօրեն էր դառնում։

Անհերքելի ապացույց Բաքվի նոր ստի դեմ

Այս դեպքում հարց. ի՞նչ էր անում թուրքական դրոշը Ղազանչեցոց փողոցում՝ Շուշիի մուտքը ցույց տվող ցուցանակի վերևում և Ադրբեջանի դրոշի կողքին 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 16:18-ին:

Հայաստանն առաջին անգամ Սաուդյան Արաբիայում դեսպան ունի. համատեղության կարգով դեսպաններ են նշանակվել

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին 2023-ի նոյեմբերի վերջին։ Արձանագրությունը ստորագրեցին Կարեն Գրիգորյանն ու Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին Աբու Դաբիում։

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»:

«Ոչ առանց Արևմուտքի մասնակցության». Զախարովան արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով» հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամ-ալիքում մեկնաբանել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ: «Իրաքում ԱՄՆ-ի մեղքով տեղի ունեցածը, ամերիկյան արտաքին քաղաքականության բացարձակ չարիքի, նրա հանցավոր բնույթի և ապակառուցողական կողմնորոշման հոմանիշ է դարձել։ Իսրայելցի նախարարի խոսքն արդյոք միջազգային նման

Էդգար Հունանյանը՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴԳԱՐ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024թ. հուլիսի 29 Երևան

Ստացվում է, որ միայն հեղափոխության տարում բաշխվել է 399 դիվանագիտական անձնագիր. «Ժողովուրդ»

Հայաստանի դիվանագիտական անձնագրերը, որոնք նախկինում ստանում էին անվանի մարզիկները կամ Հայաստանը տարբեր հարթակներում ներկայացնողները մի քանի տարի առաջ հավաքվել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ այս վերջին տարիներին դիվանագիտական անձնագրեր են բաշխվել են իշխանական կամ իշխանամերձ անձանց՝ անասելի քանակով։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել արտաքին գործերի նախարարությունից և խնդրել էինք պատասխանել շատ հստակ պահանջ

Բարձր արվեստն այսօր առավել կարեւոր է

Անցած երկու օրերին համացանցում հանդիպեցի շատ խիստ գնահատականների՝ Թաթա Սիմոնյանի համերգի մասնակիցների հասցեին: Չեմ կիսում այդ գնահատականները՝ մարդիկ իրավունք ունեն բավարարելու իրենց գեղագիտական պահանջմունքներն՝ իրենց ճաշակին կամ նույնիսկ՝ օրվա տրամադրությանը համապատասխան: Այլ հարց, որ ես ինքս չէի գնա այդ համերգին՝ իմանալով, որ գտնվելու եմ Հայաստանի այսօրվա ծանր վիճակի համար գլխավոր պատասխանատուի հետ նույն տարածքում: Պարզ

Վաշինգթոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու ուղղությամբ. Վեդանտ Պատել

«Ես չեմ պատրաստվում դրա վրա ժամանակացույց դնել։ Իհարկե, սա մի հարց է, որում և՛ պետքարտուղարը, և՛ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Ես չունեմ հատուկ թարմացումներ։ Սակայն սա մի հարց է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»:

Գրեթե երկու ամիս է անցել, ինչ նախաքննական մարմինը ստուգում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը. «Ժողովուրդ»

Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, եւ այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչեւ նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչեւ 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031