Օրվա լրահոսը

«Տավուշից ահազանգեր ենք ստանում, որ շրջակա գյուղերի խաչերի լույսերը անջատել են, տեղեկություններ կան, որ սկսել են ապամոնտաժման գործընթաց». Գառնիկ Դանիելյան

Հիմա ԱԺ-ում բոլորին հատիկ-հատիկ զգուշացրել են Արցախի անունը չտան, այն նախարարը, որը տալիս է, խիստ նկատողություն են անում:

Միայն Աստված կանխեց աներևակայելին․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գրառումը Truth Social կայքում Շնորհակալություն բոլորին երեկվա ձեր մտքերի և աղոթքների համար, քանի որ միայն Աստված կանխեց աներևակայելին: Մենք չենք վախենա, փոխարենը կմնանք հաստատուն մեր հավատքի մեջ և անհնազանդ՝ չարի դեմ։ Մեր սերը նաև մյուս զոհերինն ու նրանց ընտանիքներինն է: Աղոթում ենք վիրավորների ապաքինման համար և մեր սրտերում պահում ենք

Խստորեն դատապարտում ենք նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։ Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրանք խաթարում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքները, որոնք մենք խորապես հարգում ենք:

Ալբերտ Ազարյանին նվիրված ֆիլմը միջազգային փառատոնի մրցանակակիր է

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմն Իտալիայի Տրասիմենոյի փառատոնում արժանացել է «Հատուկ հիշատակում» մրցանակին։ Նշենք, որ ֆիլմն անցյալ տարի է նկարահանվել։ Ֆիլմի պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է, ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանը, սցենարիստը՝ Լիանա Ասատրյանը, բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, օպերատորները՝ Ստեփան Խաչատրյանը և Սվետլանա Սարգսյանը։ Նրանք Երևանի թատրոնի և կինոյի

Նիկոլ Փաշինյանն ու ՈՒԵՖԱ-ի նախագահը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Զեյան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի

Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն․ ԱՆ

Սիսիանն ունենալու է հիմնովին նոր կառուցված բուժկենտրոն` իր ամբուլատոր օղակով։ Նախարար Անահիտ Ավանեսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքներին, տվել հանձնարարականներ առողջապահական ծրագրերն իրականացնող պատասխանատուներին, հստակեցրել դրանց կատարման ժամկետները։ Ավարտական փուլում են Սիսիանի դիահերձարանի կառուցման աշխատանքները։ Նախարարը շրջել է գործող հիվանդանոցում, շփվել բուժաշխատողների հետ, գոհունակություն հայտնել, որ անկախ ժամանակավոր ոչ բարվոք պայմաններից, մատուցում են պատշաճ բուժծառայություն մեր

Ադրբեջանը նշում է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների, խաղաղության պայմանագիր չի կնքվելու․ ի՞նչ տարբերակներ կան․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նշել է, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելու։ Միևնույն ժամանակ, գրեթե ամեն օր Ադրբեջանը նշում է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Արդյունքում, կա 3 տարբերակ. 1. Հայաստանը կատարելու է Ադրբեջանի պահանջը՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 14-ին երեկոյան, 15-19-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-ին կեսօրից հետո, 15-17-ին առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի

«Աննա Հակոբյանի հետ նույն տարածքում նույն օդը չէի շնչի, ո՞նց կարող ես էդ տիկնոջ հետ նույն տեղում լինես, բաժակ բարձրացնես». Զոհվածի մայր

«Եթե Աննա Հակոբյանը տանում է սեւ ու սպիտակ փարթիի, Վաչիկ-Հրաչիկի պարը ի՞նչ կարիք կա գցել, ռեկլամ անել ու չհետևել, որ զոհվածի մորը կարող են քննադատել»:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

2018-ին Հայաստանի պետական քաղաքականության հիմքում դրվեց արկածախնդրության առավել վտանգավոր տարբերակը՝ գորդյան հանգույցը մի հարվածով կտրելու սևեռուն գաղափարը․ «ՉԻ»

Արկածախնդրությունը պետական քաղաքականության հիմքում դնելու օրիակները համաշխարհային պատմության մեջ բավականին շատ են ու մի հիմնական ընդհանրություն ունեն․ արդյունքները կործանարար են լինում։ Ընդ որում, արկածախնդրության երկո՛ւ տեսակ կա։ Առաջին՝ առանց հետևանքների մասին մտածելու դիմել վճռական քայլերի, և երկրորդ՝ ընդհանրապես ոչինչ չանել և հույս ունենալ, որ կամ վտանգները մեր կողքով կանցնեն, կամ ուրիշնե՛րը մեր փոխարեն կկանխեն դրանք։

Փաշինյանը խճճվել, մնացել է ադրբեջանական մուրճի եւ հայ հասարակության ու ընդդիմության սալի արանքում. «Հայացք Երևանից»

Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը՝ տոն տալով Ադրբեջանի ղեկավարի նախորդ դատողություններին, հայտարարեց, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, ապա եւ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ընդգծեց «Հռչակագրի հետ մեր հարաբերությունները կարգավորելու» կարեւորությունը: Նրա խոսքով` «եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ ԼՂՀ Ազգային խորհրդի ու Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը՝ նշանակում է խաղաղություն

«Գլոբալ պատերազմի» կուսակցության գործունեությունից տուժում է աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։ Եթե կեղծիքներ չլինեն, ապա Դոնալդ Թրամփը կհաղթի։ Դա լավ հասկանում են նաև նրա հակառակորդները, որոնք ներկայացնում են «Գլոբալ պատերազմի» կուսակցությունը։ Հասկանում են, դրա համար էլ Թրամփի դեմ մահափորձ տեղի ունեցավ։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ում նոյեմբերից հետո քաղաքացիական մեծ բախումներ լինեն։ «Գլոբալ պատերազմի» կուսակցության գործունեությունից տուժում է աշխարհը։ Տուժում են

«Նիկոլ Փաշինյանը մատ թափ տվեց մեր վրա ու ասեց՝ դուք  ձեր հալը կտեսնեք». զոհված զինվորի մայրը ապշեցնող դրվագներ է պատմում վարչապետի հետ հանդիպումից

«Մտել եմ մորգ ու տեսել եմ իմ որդուն, ատում եմ ինձ, որ դեռ ապրում եմ այդ ահավոր տեսարանից հետո: Մարմնիս ամբողջ բջիջով ատում եմ էս իշխանությանը: Ես իմ ու իմ որդու մասունքի առաջ երդվեցի, որ վրեժս լուծելու եմ, ուղղակի չեք պատկերացնի ինչքան դժվար է վրեժի ցասումով ապրելը»,- սա գրել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել:

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կաՀպակցությամբ։ 235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության,

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե ով է մահափորձ կատարել Դոնալդ Թրամփի նկատմամբ

Դոնալդ Թրամփին սպանելու փորձ կատարած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, ասվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդագրությունում։ Ինչպես հայտնում է BBC-ն, Քրուքսը Փենսիլվանիայի Բեթել պարկից է, որը գտնվում է մահափորձի վայրից՝ Բաթլերից մոտ 70 կմ հեռավորության վրա։ «Ակտիվ հետաքննությունը շարունակվում է, և յուրաքանչյուր ոք, ով ունի տեղեկություն, որը կարող է օգնել հետաքննությանը, խնդրում ենք 

«Մեր հայ բարեկամները եւս քիչ Բաստիլներ չեն տապալել». Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպել էր ընդունելություն Ֆրանսիայի ազգային տոնի առիթով:

2018-ից հետո իշխանության եկած խմբակի հիմնական զբաղմունքը հին, նոր եւ նորագույն պատմության խմբագրումն ու սրբագրումն է. «Հայացք Երևանից»

Անգլիացի հանրահայտ գրող Ջորջ Օրուելի կարծիքով՝ ով վերահսկում է պատմությունը՝ վերահսկում է ապագան։ Նշանավոր «Անասնաֆերմայի» եւ «1984»-ի հեղինակն ակնարկում է, որ պատմության շարադրումը քաղաքական ենթատեքստ ունի՝ ով այն իրականացնում է, նա էլ ձեւակերպում է իր իշխանության օրինակարգությունը։ Հանգամանքների բերումով, ի դժբախտություն Հայաստանի, 2018-ից հետո իշխանության եկած խմբակի հիմնական զբաղմունքը հին, նոր եւ նորագույն պատմության խմբագրումն

Մահափորձ Դոնալդ Թրամփի նկատմամբ

Այսօր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի՝ Բաթլեր ավանում նախկին հանրապետական նախագահ և 2024թ. նախագահական ընտրապայքարում թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել` նրա ելույթի ժամանակ: Միջազգային առաջատար լրատվականները հաղորդում են, որ Դոնալդ Թրամփը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Հաղորդվում է նաև, որ միջադեպի արդյունքում զոհվել է մեկ անձ, ևս երկուսը վիրավորվել են: Դոնալդ Թրամփի անվտանգությունն

Արտաշատ համայնքի ղեկավարի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով․ «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող» վերնագրով հոդվածը: Հանձնաժողովը պարզել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ

Բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն․ ԱՆ

Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես: Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է: Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը:

Ալիևը նորից խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպմանը Ալիևը, Trend-ի փոխանցմամբ, հավաստիացրել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և միաժամանակ հերթական անգամ նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ Սահմանադրության փոփոխության՝ Բաքվից հնչող պահանջներին Երևանից բազմիցս հակադարձել են, որ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հաղպատի միջնադարյան վանական համալիր

Լոռու մարզում պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելեց Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է։ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ տանը․ կա զոհ

Հուլիսի 13-ին, ժամը 16:24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման տեղեկություն է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան մոտակայքում, այրվում է մեկհարկանի սեփական տուն․ ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: Վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», Արծաթե ծիրան՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։ Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանի

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը աղետների ռիսկի կառավարման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում

Հուլիսի 12-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն: Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված ամուր

Էդմոն Մարուքյան․ «Մեկը կարո՞ղ է գտնել մի եկեղեցականի կամ նախկին իշխանությունից որեւէ մեկի, որն ասում է, թե Հայաստանը պետք է չլինի անկախ պետություն։ Գտեք, տվեք, ես էլ քննադատեմ դրանց»

Ժողովուրդ, դուք ադեկվատ ե՞ք, թե չէ։ Երբ նայում եմ վերնագրերը, թե ինչ եք նայում դուք, չգիտեմ՝ փրկություն կա՞, թե չկա, իմաստ ունի՞ որեւէ բան անել, թե իմաստ չունի բացարձակապես։ Գժանոց է՞, թե ինչ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031