Օրվա լրահոսը

«Այս իշխանությունը ռազմավարական առավելություն է ապահովել Ադրբեջանի համար». Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ինչ հայտարարում է, քայլ առ քայլ իրականացնում է

Աշոտ Զաքարյանն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ

Հուլիսի 1-6-ը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։ Գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին։ ՌՈ պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։ Շրջայցի ավարտին Աշոտ Զաքարյանը

Իրենց արտաքին քաղաքականության շնորհիվ 6 տարում հայտնվեցինք գրեթե մենակության մեջ՝ բոլոր կողմերից. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

Նոր դաշնակիցներ ձեռք բերելու քաղաքականությունը պետք է լինի հայկական օրակարգից բխած քաղաքականություն

Կողմնորոշման կարևորության, խորքային հարցերի և հանրաքվեի մասին

Երբ քայլ առ քայլ անդունդ ենք գլորվում, երբ ոչ միայն մեր երկրի, այլ մեր ողջ ժողովրդի լինել, չլինելու հարցն է կշեռքի նժարին դրված պետք է վերջապես հասկանանք, որ շարունակել այսպես այլևս չի կարելի: Որ առանց աշխարհով մեկ մեր ուժերի համախմբման, առանց մեզանից արժեք ներկայացնելու, առանց այդ արժեքը գնահատող դաշնակիցներ գտնելու, առանց ուղենիշի, հենց այնպես հոսանքին

«ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում՝1000 ՄԲ-ը 1500 դրամով

Ամառն արտագնա ճամփորդությունների ամենաթեժ շրջանն է և, բնականաբար, արտերկրում մատչելի ինտերնետի առկայությունն ու կապի մեջ մնալու հնարավորությունը շատ կարևոր են: Այսօր անհնար է պատկերացնել առօրյան առանց ինտերնետի, այն էլ՝ արտերկրում: Ընդամենը 1500 դրամով կարելի է ակտիվացնել ռոումինգում օգտագործման 30-օրյա ժամկետով 1000 ՄԲ ինտերնետ տրամադրող ծառայությունը՝ սկսած 2024թ. հուլիսի 10-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 10-ը /ներառյալ/: «Այս

Ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական

«Մի հատ լռի՛, լսի ինչ եմ ասում»… «Ինքը նկատի ունի մեր հոգևոր հարստությունը». Լեզվակռիվ՝ ԱԺ-ում

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, թե ինչ են կարդացել, օրինակ՝ «Դաշնակցությունն այլևս Հայաստանում անելիք չունի» աշխատությունը: Արծվիկ Մինասյանն ասաց. «Չեմ ուզում անդրադառնալ ՀՅԴ-ի հասցեին զազրախոսություններին:

Երթևեկության փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Մասնավորապես՝ Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպի առանձին գոտիով: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, եւ դրանց զարգացումը շատ կարեւոր է Չինաստանի համար. դեսպան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ

Բաբկեն Սեդրակյանը հույս է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել նաև տրանսպորտային ոլորտում՝ համագործակցության եզրեր գտնելով Չեխիայի մետրոպոլիտենի հետ

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արգելվել է «Ուրարտու»-ի կազմում հանդես եկող 4 ռուս ֆուտբոլիստների մուտքն Էստոնիա

«Երկուսը չեն կարողացել գալ, քանի որ վնասվել են, չորսը թույլտվություն չեն ստացել»

Մթնոլորտային օդի որակը մարզերում

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 29-հուլիսի 5-ը (2024թ․) ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հունիսի 29-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 29-ին, հուլիսի 1-3-ը, ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Ինչ իրականություն մենք ստեղծենք, դրան էլ աշխարհը պատասխան կտա»․ Բագրատ Սրբազան

Եզրափակելով ելույթը՝ նա ներկաներին հորդորեց նախաձեռնված այս ուղղությունը վերածել կառույցի, ալտերնատիվ արտաքին քաղաքականություն մշակող հոսանքի, գաղափարները չթողնել սենյակում՝ պատերի մեջ։

 ՀՀ քննչական կոմիտե. Սարգիս Գալստյանը լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. նախաքննությունն ավարտվել է

Կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Կարեն Խաչանովը դիմել է իր երկրպագուներին

Վերջին մի քանի շաբաթներն այնքան էլ հեշտ չէին, ինչի արդյունքում արդյունքները չեղան այնպիսին, ինչպես կցանկանայի: Եկել է վերականգնվելու եւ գալիք շաբաթներին բարձր տրամադրությամբ վերադառնալու ժամանակը:

Ադրբեջանը ցանկանում է անդամակցել BRICS-ին

«Ազատություն». Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ, հայտարարել է երկրի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք, հայ չի, դա Նիկոլը չի»․ Արմեն Աշոտյան

«Հայաստանում տեղի ունեցող կինոյի ռեժիսորը, ցավոք, հայ չի, դա Նիկոլը չի, անուններ չտամ»,- դատական նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով իր կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը։ Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին, մասնավորաբար, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում տեղի ունեցած հանդիպումներին էլ, Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի հետ է բանակցում,

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. հուլիսի 4-10-ը (2024թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 7-10-ը, Շենգավիթում և Նոր Նորքում՝ հուլիսի 4-ին, Արաբկիրում՝ հուլիսի 4-ին և 8-ին։ ☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Հայոց ցեղասպանություն» եզրույթի համար Ստամբուլի Açık Radyo-ն դատարանի որոշմամբ կկասեցնի գործունեությունը

Ermenihaber. Թուրքիայի վարչական դատարանը Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի գործունեության դադարեցման մասին որոշում է կայացրել: «Açık Radyo»-ն տարածած հայտարարության մեջ նշել է, որ իր գործունեությունը կդադարեցնի մինչև վարչական դատարանը նոր որոշում ունենա: Հիշեցնենք, որ Թուրքիայի «ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի եթերում հեռարձակման համար «Açık Radyo»-ն նախ տուգանվել էր և ենթարկվել պատժի՝

«Երկրի վարչապետը ոխ ունի, նախանձ ունի ու ոչ միայն իմ հանդեպ։ Ինքն իր բոլոր սերնդակիցներին միշտ նախանձել է՝ սկսած Էդմոն Մարուքյանից»․ Արմեն Աշոտյան

«Իմ պայքարը բացարձակ անձնական չէ եւ դրան հետեւած կալանքը նույնպես անձնական չեմ դիտում։ 400 օր գտնվում եմ անազատության մեջ ոչ թե իմ անձնական կալանքի օրերն են, այլ, օրինակ, Արցախի հայաթափման, Արցախի կորստի, Տավուշի չորս գյուղերի՝ Ադրբեջանին կցելու, նոր զոհերի, մեր ժողովրդի դեմ բռնությունների։ Բոլոր դժվարություններով հանդերձ, իմ եւ իմ ընտանիքի անձնական պատմությունները խամրում են այն

Խորհրդարանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը

Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութային խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը համառոտ ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը: Նարինե Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով Մրցութային

Գերմանիայի դպրոցներից մեկում թուրք աշակերտուհին ցույց է տվել «գորշ գայլերի» ժեստը

Ermenihaber. Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության» համակիրները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել։ Եվրո-2024թ.-ի շրջանակներում տեղի ունեցած դեպքերից հետո գրանցվել է ևս մի միջադեպ։ Մասնավորապես Գերմանիայի Մյունխեն քաղաքի դպրոցներից մեկում 13-ամյա թուրք աղջիկը դասամիջոցին ցույց է տվել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը։ Հիշեցնենք, որ «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի վերջին փուլում Թուրքիայի հավաքականը մրցում

Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկն ընկել է 27-ամյա աշխատակցի վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com

Shamshyan.com. Հուլիսի 8-ին Երևանում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել, որի ժամանակ չեն պահպանվել անվտանգության կանոնները: Ժամը 12։15-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց

Այս ցուցանիշները շատ անհանգստացնող և շատ ահազանգող են: Ժողովրդագրությունը ամեն ինչի հիմքն է. Արսեն Թորոսյան

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ելույթս մեր երկրի ամենակարևոր խնդրին մասին: Շնորհակալություն հարգելի նախագահող, Ես նորից պիտի ներողություն խնդրեմ թեմայից շեղվելու համար, քանի որ այլ հնարավորություններ չենք ունենալու խոսելու։ Հիմա էլ մեկ այլ թեմայից պետք է խոսեմ, որը կապված է իրականում քննարկվող նախագծի հետ՝ ժողովրդագրությունից։ Ուզում եմ ահազանգող վիճակագրությամբ կիսվել գործընկերներիս և մեր ժողովրդի

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների շրջանառության և դրանից ստացված 8մլն. դրամի փողերի լվացման վարույթով նախաքննությունն ավարտվել է

Նաև աճեցրել է արգելված թմրամիջոց պարունակող խոշոր չափերով 45 հատ «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ամբողջական սնկեր», որոնք հայտնաբերվել և վերցվել են կատարված խուզարկությամբ։

Երևանում փողոցների գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով

Երևանում ակտիվորեն շարունակվում է գծանշման գործընթացը։ Փողոցներում, որտեղ միջին նորոգում է իրականացվել, գծանշումները լինելու են ջերմա և սառապլաստ ներկանյութերով: Մատակարարը տալիս է մեկ տարվա երաշխիք՝ միաժամանակ վստահեցնելով, որ այդ նյութերը կդիմանան երկու տարի: Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում գծանշումն ավարտվել է: Ժամանակացույցում, անգամ եթե որոշ շեղումներ լինում են, ապա ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված, սակայն

Հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners

Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալանավորված մնալ

Քննարկվել է Հայաստանում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միշել Նապոլիի գլխավորած պատվիրակությանը: Միջազգային կազմակերպությունը մասնագիտացած է խոշոր մարզական միջոցառումների՝ այդ թվում բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարերի կազմակերպմամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվասպորտի միջազգային խոշոր մրցաշարի կազմակերպման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031