Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա ազատազրկված․ քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը (լուսանկարում) ։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատը: Դատախազը միջնորդել էր ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքը։ «Էս խաղը խաղ չի, զավեշտի է արդեն վերածվում։ Պարզ

Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան

Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ

Ջորջ Քլունի. Սիրում եմ Բայդենին, բայց մեզ նոր թեկնածու է պետք

Ամերիկացի հայտնի դերասան, դեմոկրատ Ջորջ Քլունին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել լքել ընտրապայքարը։ New York Times-ում հրապարակված սյունակում Քլունին մասնավորապես, գրել է. «Ես ամբողջ կյանքում դեմոկրատ եմ եղել: Դրա համար ներողություն չեմ խնդրում: Ես հպարտ եմ նրանով, թե ինչ է ներկայացնում իմ կուսակցությունը և ինչով է հանդես գալիս: Ժողովրդավարական գործընթացներին իմ մասնակցության և

Հայաստանի վեց շախմատիստ Բաթումում առաջատարների տասնյակում է

Աջարիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Բաթումիի մունիցիպալիտետի գավաթ 2024» 8-րդ միջազգային փառատոնում 6-րդ տուրից հետո ուժեղագույնների խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ստեփան Պողոսյանը, որը վաստակել է 5,0 միավոր: Մեր եւս հինգ շախմատիստներ լավագույն տասնյակում են: Լեւոն Բաբուջյանը եւ Սիմոն Մկրտչյանը 4,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներում, նրանցից կես միավոր պակաս վաստակած Հովիկ Հայրապետյանն

«Երևանի բացառիկ սխալների պատճառով՝ որ դաշնակցին մենք կորցնում ենք, Ադրբեջանն հաջորդ օրը ձեռք է բերում»․ Վահե Հովհաննիսյան

Այստեղ Արևմուտք, Ռուսաստան ընտրության խնդիր չէ, այստեղ իսկապես ռացիոնալ քաղաքականության խնդիր է, որը մենք տապալում ենք։

Անչափահաս որդիների միջև վիճաբանության հարցերը պարզաբանելու համար Ֆուչիկի փողոցում հանդիպել էին հայրերը

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Դեպքը սկսել էր զարգանալ մարտի

«Այս որոշումն ընդունելուց հետո, կառավարությունն արդեն մի շարք որոշումներով 12 մլրդ 306 մլն հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման

«Երկրորդ օրն է, ինչ պայքարում ենք Գորիսի գլխավոր աղբավայրում բռնկված հրդեհի դեմ»

Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիսի Կոմունալ ծառայության և ԱԻՆ ՓԾ Գորիսի փրկարարական ջոկատի աշխատակիցները համատեղ ջանքերով պայքարում են քաղաքի գլխավոր աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն անընդհատ իրականացնում են կրակի մարման, հողային աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը: Աշխատանքներին ներգրավված է նաև հատուկ տեխնիկա: Ըստ էության՝ հրդեհի առաջացման պատճառը մարդկային գործոնն է. ամենայն

Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը ներկրվող 171 նոր ավտոբուսների վերաբերյալ. «Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը: Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ: Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը

Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

«Քաղաքակիրթ տեսք են ապահովում Հայաստանի ադրբեջանացմանը»․ Էդուարդ Շարմազանովը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

«Քաղաքակիրթ տեսք են ապահովում Հայաստանի ադրբեջանացմանը, Հայաստանի կապիտուլյացիային։ Անունը դրել են խաղաղություն։ Սա խաղաղություն չի, սա Հայաստանի կործանումն է, ազգային պետության կործանումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Վաշինգթոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը։ Ըստ Էդուարդ Շարմազանովի, Հայաստանում տեղի է ունենում տոտալ ադրբեջանացում․ «Բայց ցավն այն է, որ դա կատարվում է երգ

Հարկային մուտքերը Հայաստանում կրճատվել են. ի՞նչ սպասել. JAMnews

Արմեն Քթոյանը կանխատեսում է, որ առնվազն 4-5%-ի չափով հարկային եկամուտների թերակատարում կլինի։

«Ինչպես անդամակցել, երբ Եվրամիությունը Հայաստանին որևէ կերպ չի սպասում»․ Ավետ Ադոնց

Եվ երրորդը՝ հաշվի առնելով այսօրվա մեր մարտահրավերները, որոնք վերաբերում են հիմնականում անվտանգության օրակարգին, վստահ եմ՝ այստեղ բոլորդ տեղյակ եք, այդ օրակարգով Եվրամիությունը որևէ գործիքակազմ չունի:

Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության ծրագրեր իրականացնել Աթենքի հետ. Ավինյանը՝ դեսպան Սոֆիանոպուլոսին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Դեռևս 1993թ. Երևանի և Աթենքի միջև կնքվել է գործակցության և բարեկամության համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է գործընկերային հարաբերությունների հաստատումն Աթենքի հետ և  ընդգծել, որ Երևանը բաց և պատրաստակամ է

«Իմ հեղինակության ձեւավորման հարցում Արմեն Աշոտյանը մեծ նպաստ է ունեցել»․ Խոսրով Հարությունյանը եւ Տիգրան Թորոսյանը դատարանում անձնական երաշխավորություններ ներկայացրեցին

Մեկ տարի Արմեն Աշոտյանն իր քաղաքական գործունեությունն իրականացնում է ճաղավանդակների ետեւում․ Ռուբեն Մելիքյան

Մինչև տարեվերջ նախատեսվում է բոլոր վարչական շրջաններում էլ շների համար նախատեսված զբոսայգիներ կառուցել

Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել: Խաղային գոտի, ջուր, ստվերի առկայություն. բոլոր վարչական շրջաններում զբոսայգիները միևնույն կառուցվածքի են: Մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ այդպիսի զբոսայգիներ կառուցել, քանի որ առանձնացված տարածքներն ավելի են հեշտացնում կենդանասերների առօրյան: Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում քննարկվում է նաև երկրորդ զբոսայգին

Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում

Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:

Ապարանում բացվել է մեծահասակների ոչ ֆորմալ կրթության կենտրոն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲ․Ա․Ց Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Կենտրոնը գործելու է «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո և ֆինանսավորվելու է

«Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է»․ «Հայոց պատմություն» առարկան կվերանվանվի «Հայաստանի պատմություն»

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս նախագիծը վերջին շրջանում շատ է քննարկվում, հիմնական մտահոգությունն այն է, որ առարկան վերանվանելով՝ փոխում են նաեւ բովանդակությունը։

Զորացրված զինծառայողները տաքսիով ուղևորվելիս են եղել Երևան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար

Արմեն Աշոտյանի համար անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱԺ երկու նախկին նախագահներ

Դատախազը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքը

Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները

Օրենսդրական փաթեթով հստակեցվել են նաեւ զինծառայողներին հատկացված ծառայողական բնակարանը որպես սեփականություն տրամադրելու իրավունքները:

«Տավուշում որեւէ խնդիր չունենք… մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց եւ կարող է եւս մեկ կիսակառույց շինություն կա, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն, ինչ հարցնում եք, երեւի 1 մլն 347 անգամ պատասխան է հնչել՝ ՀՀ տարածքից ոչ մի կտոր որեւիցե հարեւան երկրին չի տրվել, չի նախատեսվում, չի քննարկվել, չի քննարկվում ու չի կարող քննարկվել»:

Զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենան Սյունիքում վթարի է ենթարկվել. կա 2 զոհ

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել. կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան    

«Վիրավորներին ռուսական բազա են տարել՝ բուժելու նպատակով, բայց մարդիկ տեսել են, թե ինչպես են թուրքերն այնտեղից նրանց տանում մեծ մեքենաներով»

Մարդիկ տարբեր պատմություններ են լսել ականատեսներից եւ դրանց հիման վրա եզրակացրել են, որ իրենց հարազատները ողջ են։

Բռնագրաւեալ Շուշի Օրպանի այցելութեան եւ յայտարարութեան վերաբերեալ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նամակներ յղեց Եւրոպական Միութեան ու անդամ 15 երկիրներու դեսպաններուն

«Ապառաժ». ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Հունգարիոյ վարչապետ Վիքթոր Օրպանի բռնագրաւեալ Շուշիի մէջ Թրքական պետութիւններու կազմակերպութեան ոչ պաշտօնական վեհաժողովին մասնակցութեան ու արտասանած խօսքին վերաբերեալ նամակներ յղեց Լիբանանի մէջ Եւրոպական Միութեան ու միութեան անդամ 15 երկիրներու` Գերմանիոյ, Ֆրանսայի, Սպանիոյ, Շուէտի, Չեխիոյ, Պելճիքայի, Դանիոյ, Նետերլանտներու, Աւստրիոյ, Յունաստանի, Կիպրոսի, Իտալիոյ, Պուլկարիոյ, Լեհաստանի եւ Մալթայի դեսպաններուն: Հայ դատի մարմինը

Եվրոպա հասնելը բարդ է, կյանքը Եվրոպայում՝ նույնպես

Դեռ մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան տարբեր խմբերում, ինչպես նաեւ արցախցիների շփման նեղ շրջանակներում տեղեկություններ տարածվեցին Արցախից բռնի տեղահանված մարդկանց մասին, որոնք արագացված կարգով Շենգեն վիզա են ստանում դեսպանատներում եւ մեկնում Եվրոպա։ Այս գործում նրանց օգնում էին, ասպես կոչված, դեսպանատան «միջնորդները»՝ ընտանիքի մեկ անդամի համար 4500-5000 եվրո վճարի դիմաց։ 2024թ. հունվարից արդեն արցախյան 070 կոդով

Վահագն Մելիքյան. «Հայաստանը ցավալիորեն ոչինչ  չունի առաջարկելու՝ բացի միակողմանի զիջումներից՝ ո՛չ հարևաններին, ո՛չ դաշնակիցներին և ո՛չ էլ տարածաշրջանի խոշոր խաղացողներին»

ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պարզաբանեց, որ հավաքվել է դիվանագետների սերուցքը, ովքեր պիտի մասնագիտական խոսք հնչեցնեն՝ ինչպես չկորցնել, ձեռք բերել դաշնակիցներ։

ՄԱԿ-ում հուսով են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա

«Արմենպրես». Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կլինի արդյունավետ և դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին Դյուժարիկը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։ «Մենք իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Փարաջանովի մասին ֆիլմում «հավաքվել» են անվանի կինոգործիչներ

«Փարաջանովը եզակի կինոմատոգրաֆիկ տեսլական է ունեցել, և եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է այն, ինչ առաջարկում է կինոն, ուրեմն անհնար է գտնել ավելի անսովոր ձայն, քան Փարաջանովինն է: Իսկ Փարաջանովի իմ ամենասիրած ֆիլմը «Նռան գույնը»-ն է»,-ասաց Ատոմ Էգոյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031