Օրվա լրահոսը
ՀՀ-ում Բելգիայի դեսպանն այցելել է Սյունիքի օդանավակայան և սահմանամերձ մի քանի համայնքներ
Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է Սյունիքի օդանավակայան, եղել մարզի մի քանի համայնքներում։ «Պատիվ է նախորդ շաբաթվա վերջում Կապանում հյուրընկալել Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Դեսպանն այցելել է Սյունիքի օդանավակայան և սահմանամերձ մի քանի համայնքներ», – նշված է ԵՄ դիտորդական առաքելության գրառման
«Սխալվում եք, ձեր կառավարությունը թուրքին տարածք է տվել… Էդ ոնց եղավ, որ բոլոր սխալները ի վնաս մեզ են, հերն անիծեմ, լավ, մի հատ սխալ չի՞ եղել ի շահ մեզ». Արթուր Խաչատրյան
Տարրական մաթեմատիկան ասում է, որ պատահական սխալները միջինացվում, զրո են դառնում: Դա ես չեմ ասել, Ջորդանո Բրունոն էլ չի ասել, բայց ոչ էլ ՔՊ-ական է ասել, իմանաք: Դա նշանակում է, որ եթե քարտեզի վրա եղել է սխալ, որտեղ թուրքի 100 մմ-ը ՀՀ տարածքի մեջ է ներառված եղել, դա նշանակում է, որ ճիշտ նույն սխալի արդյունքում թուրքը հիմա նստած պետք է լինի մեր տարածքի վրա, դա՞ երբ եք հետ ուզելու:
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը և ստացել պատասխանները. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: Այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023թ. հուլիսին, որից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ 100 հազարից ավել մարդու գրեթե 9 ամիս բլոկադայի մեջ պահելուց
Օրերով քննարկում եք` Սրբազանի շարժումը մարե՞ց, թե՞ դեռ չի մարել
Հազարներով, տասնյակ հազարներով, իրական էջերով ու ֆեյք էջերով օրուգիշեր գրում եք, պատմում եք, թե ձեր երկրին ու ձեր ճակատագրին տեր դարձածն ինչ է անում ու ինչ է անելու, մամուլում նրա ամեն մի բառը, ամեն քայլ են որսում ու, իրար հերթ չտալով, զետեղում իրենց էջերում ու տարածում, որը հենց նրա ցանկությունն է ու նրա սցենարը, որ
Զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 անձ է կալանավորվել
ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում 2024թ-ի հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 468-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային այլ անհրաժեշտ
Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Վիրաբյանը. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Վիրաբյանը իր վարած Honda մակնիշի 006 LL 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ Բազմաբերդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով ժամեր անց Տ. Վիրաբյանը «ձախ դաստակի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 11-ին երեկոյան, 12-16-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 11-ին կեսօրից հետո, 12-16-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու
«Աշոտյանի պարագայում իշխանությունները սայթաքեցին, սխալվեցին»․ Խոսրով Հարությունյան
Դատարանը քննելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը
Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ «Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ
Պարզաբանում. Մնջախաղի թատրոնում իրականացված ժամանակակից բալետի պրեմիերայից հետո
Վերջապես Երեւանում կայացավ պետական թատրոնի կարգավիճակի մակարդակով ներկայացված ժամանակակից բալետի ներկայացում (լուսանկարներում)` պետական-բեմադրական, ստեղծագործական եւ տնօրինական բոլոր «ատրիբուտներով» (ֆինանսավորում, փորձապրոցեսի կազմակերպում, բեմի տրամադրում…): Ներկայացման հայտարարագրի ռեբուսային խճճանքը բացատրելու համար դիմեցինք պրոֆեսիոնալ հանդիսականներից մեկին՝ Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի 1970-ական թվականների հիմնադիր կազմի արտիստ, ճանաչված մնջախաղաց Լեւոն Իվանյանին: -Պարոն Իվանյան, միգուցե մասնագետների համար ամեն ինչ պարզ է,
Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին. Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միություն
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կրկին անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։ Հրապարակման մեջ ասվում է. «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին: Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ։ Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի
Ucom-ը տեղեկացնում է
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ից 15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի կենտրոնում հուլիսի 12-ին։ 2019 թ-ից մեկնարկած այս աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։ Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող
Վախե՞ր, թե՞ կեղծ օրակարգ
Սկիզբը՝ այստեղ: «Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել», Բրյուսելի այս ուղերձից առավել էլ ի՞նչ պետք է ասվեր, որպեսզի իշխանությունը հասկանար, որ ԵՄ-ի դռները բաց են ՀՀ-ի համար Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը, համաձայնեք, լուրջ ազդակ էր, որը չէր կարող անտեսվել եվրոպացիների կողմից եւ նրանք չանտեսեցին, համարժեքորեն պատասխանեցին, եւ
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը Հայաստանից պահանջում է պատասխանատվության ենթարկել «Ղարաբաղ» երգի «գողին». «Ազգ»
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և Մտավոր սեփականության գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել ադրբեջանցի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովի «Ղարաբաղ» երաժշտական ստեղծագործության ապօրինի յուրացման և հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ. «Պահանջում ենք Հայաստանից վերացնել գրագողության դեպքերը։ Պահանջում ենք վերջ տալ ադրբեջանցի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովի «Ղարաբաղ» երգը Գոռ Եփրեմյանի կատարմամբ փոփոխված՝ որպես հայկական ժողովրդական «Սիրուն ջան» երգ ներկայացնելուն և վերականգնել Բահրամ
«Թղթի վրա պարտավորություն էին ստանձնել. եթե չես կարողանում դրա կատարմանը պահանջատեր լինել, ի՞նչ «խաղաղության դարաշրջանի» մասին կարող է խոսք լինել». Գոհար Մելոյան. «Փաստ»
Գալիս ենք եզրահանգման, որ նոր Սահմանադրության ընդունումն օրակարգ դարձնելու պատճառներից մեկը և հիմնականն այն է, որ պատրաստվում են փոփոխել Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները
Այս խայտառակ փոփոխությունը փաստում է, որ ոստիկանությունն արգելված միջոց է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ. «Հրապարակ»
Պարզվում է, որ արգելված հատուկ միջոցը կիրառելուց 16 օր անց՝ հունիսի 26-ին, Անահիտ Ավանեսյանը փոփոխություն` լրացում է կատարել 2012թ․ ապրիլի 12-ին ընդունված այդ հրամանում։ «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» թիվ 09-Ն հրամանի հավելվածում նոր՝ 4.1-ին կետ է ավելացվել, որով «Զարյա 3»-ի կիրառումը ներառվել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։ Հունիսի
Խնդիր է ոչ միայն արդյունավետ կառավարման բացակայությունը, այլև անհամարժեք վերահսկողությունը. «Փաստ»
Մեր երկիրն անպատրաստ է ոչ ստանդարտ իրավիճակներին։
Շենգավիթի թաղապետի նոր առանձնատունը. ինչ ճանապարհով է այն ձեռք բերել. «Ժողովուրդ»
Armlur.am-ը տեղեկացավ, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նոր շքեղ առանձնատուն է կառուցել: Տեղեկացանք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նշված անհատական բնակելի տան հողատարածքը ձեռք է բերել դեռ 2021 թվականին՝ 42 մլն դրամով։ Ռազմիկ Մկրտչյանը նույն օրը Շենգավիթում ձեռք է բերել 2 հողամաս։ 2023 թվականին հողամասերը չկան, դրանց փոխարեն այժմ թաղապետի
Արթուր Մարտիրոսյան. «Զարմացած եմ, որ ոչ ոք իր առջեւ չդրեց այն հարցը, թե ինչու Փաուերը՝ որպես անձ, որը գրել է ցեղասպանության մասին, նույնիսկ էթնիկ զտման խնդիրը չի բարձրացնում եւ չի խոսում այդ մասին». «Հրապարակ»
ԱՄՆ ՄԶԳ-ն, իհարկե, անկախ գործակալություն է, բայց, բնականաբար, գործում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հզորացման դիրքերից ու այդ երկրի «փափուկ ուժի» առանցքային եւ գլխավոր գործիքն է։ Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է՝ Միացյալ Նահանգները «փափուկ ուժն» ակտիվացնում են այնտեղ, որտեղ հնարավորություն են տեսնում, իսկ հնարավորություն ասվածը հետխորհրդային տարածաշրջանում հակառուսականությունն է։ Այդպես էր
Նոր առաջնորդ չի ունենա Տավուշի թեմը. ներկայումս այն ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Ներկայումս Տավուշի թեմը
Հայաստանը Եվրոպայից արտաքին ինտերնետ թրաֆիկը ստանում է Թուրքիայի և Վրաստանի տարածքով
Մտավախություն կա, որ ադրբեջանական կողմը հավատարիմ գործարարի միջոցով կվերահսկի հայկական ինտերնետ թրաֆիկը
ՌԴ փոխարտգործնախարար. Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Մ-6-ից դեպի Դսեղ տանող ճանապարհը փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի
Փաշինյանը բացատրեց հայաստանցիներին, թե նրանք ովքեր են
Երեկվանից Կիրանց գյուղով անցնող միջպետական՝ Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը չի գործում՝ դրա մի հատվածը փաստացի անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իսկ շրջանցիկ «գյուղական» ճանապարհը, եթե նույնիսկ նորմալ ասֆալտապատվի, միեւնույն է՝ շատ ավելի անհարմարավետ կլինի: Ամեն մի «բարելավում» հայ-ադրբեջանական հարաբերություններում, ի վերջո, հանգեցնում է մեր անվտանգության, տնտեսության եւ, ի վերջո, ինքնիշխանության թուլացման՝ այն ինքնիշխանության, որի իբր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցեր
«[Հանդիպմանը] քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծվել համաձայնության հնարավորինս արագ վերջնականացման կարևորությունը»,- ասված է Միլերի տարածած հաղորդագրության մեջ:
Իրական էլիտա դառնալ չկարողանալու պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել էլիտաներին ու նրանց գոյության անհրաժեշտության ընկալումն ընդհանրապես. «168 ժամ»
Նա իր իշխանության բոլոր ընդդիմախոսներին հռչակեց որպես «էլիտա»՝ իրեն բնորոշ ձևով սևացնելով նրանց և ընտրություններում իր կուսակցության՝ ՔՊ-ի հաղթանակը որակեց՝ որպես «ժողովրդի հաղթանակ էլիտայի դեմ»։
Մի կառավարություն, որը նույնիսկ 2-3 ամսվա կտրվածքով չի կարողանում անգամ հասարակ բաներ պլանավորել, նստել ու 20-30 տարվա հեռանկարով նախագիծ է գովերգում. «Փաստ»
Այսօր մի բան կհայտարարի Փաշինյանը, ասենք՝ 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու կամ 2070-ին Արագածի լանջերին ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու մասին: Նրա ու ՔՊ-ի «ֆան ակումբը» ոգևորված կծափահարի, դա կուռճացնեն քարոզչական անասելի աստիճան ու… կգնան հերթական սարը թշնամուն հանձնելու «գործընթացը» գլուխ բերելու:
Դիմել ենք ամենատարբեր կառույցների, բայց մինչև այսօր ոչ մի քայլ չի կատարվել, անհայտ կորած մեր հարազատների մասին որևէ տեղեկություն չկա. «Ապառաժ»
Մարտունու շրջանի Աշան գյուղից է Լուսինեն։ 15 տարի առաջ ամուսնացել ու ապրում էր Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ գյուղում, որպես դասվար աշխատում տեղի միջնակարգ դպրոցում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, նա նոր էր դպրոցից տուն եկել։ Ժամը 12-ն էր, իսկ մեկ ժամ անց սկսվեց հրետակոծությունը։ Ամուսինը` Ալբերտ Ավետիսյանը, մարտական դիրքերում էր, ոչ մի լուր չկար
Թուրքիան արգելել է Հայաստանի ու Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է Ռուսաստանով. «Հետք»
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը: «Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը
Ստեփանակերտի ադրբեջանական «վերակառուցման» մասին
Վերջին մի քանի ամիսներին օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական կողմը ոչնչացնում է քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։ Նկատելի է քաղաքի արտաքին կերպարը,


















































