Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. Պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու

Ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը «փյունիկ» թռչունի դաջվածքն անելիս. «Ժողովուրդ»

Ասել է թե՝ նորաթուխ օգնականը չպատասխանեց, բայց նույնիսկ այդ չպատասխանում սուտ կար, քանի որ, ուսումնասիրելով ԱԺ նախագահի՝ անցած տարվա հրապարակած և դրանից առաջվա լուսանկարները, նկատելի է, որ Ալեն Սիմոնյանը 2023-ի ամռանը, օրինակ, ձեռքին դաջվածք չուներ:

Զարեհ Սինանյան. «Մենք զգում ենք, որ Էջմիածինը որոշ թեմերի վրա կարողանում է ազդել, ոմանց վրա չի կարողանում». «Հրապարակ»

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը երեկ, կառավարության նիստից հետո, բառախաղերով փորձեց չպատասխանել «Հրապարակ»-ի ուղիղ հարցին՝ վերջին անգամ սփյուռքի հայ առաքելական եկեղեցու ո՞ր թեմի առաջնորդի հետ է ինքը հանդիպել։ Մեր տեղեկություններով, նման հանդիպումներ չեն եղել շատ վաղուց՝ պայմանավորած եկեղեցու եւ իշխանությունների օր օրի սրվող հարաբերություններով։ Հարցին ի պատասխան՝ Սինանյանն ասաց. «Երբ ասում եք թեմ, բառի բուն

Ազգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը 

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն ու հռչակելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը փակ է. գործում է այլընտրանքային ճանապարհ` գրունտային

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի

Ինչու «ժողովուրդը» չի ուզում իշխանափոխություն

«Եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանա ինձնից ազատվել, նա կազատվի». – սիրում է կրկնել վարչապետ Փաշինյանը: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, ես կաշկանդված չեմ նրա հետ բոլոր դեպքերում չհամաձայնելու պարտադրանքով: Կարծում եմ, որ այս դեպքում նա միանգամայն իրավացի է: Պարզապես «ժողովուրդ» վերամբարձ արտահայտությունը ես կփոխարինեի «ՀՀ քաղաքացիների մեծամասնություն» իրավական բովանդակություն ունեցող հասկացությամբ: Իսկ ինչո՞ւ այդ մեծամասնությունը

Նիկոլ Փաշինյան. Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն

Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում արձանագրված նախաձեռնությունները, որոնք դարձան Հայաստանի տնտեսության բարձր աճերի հիմքերը․ 168.am

Սերժ Սարգսյանի նախագության մեկնարկը, ժամանակային առումով, բարեհաջող չէր․ անգամ, կարելի է ասել, խիստ անբարենպաստ էր տնտեսության համար։ Այն համընկավ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը հետագայում վերածվեց խոր տնտեսական ճգնաժամի։ Միացյալ Նահանգների բանկային համակարգում սկսված և համաշխարհային տնտեսության մեջ տարածված ճգնաժամից, անշուշտ, անմասն չէր կարող մնալ նաև Հայաստանը։ Հետագայում մեծ ջանքեր պահանջվեցին այդ ճգնաժամի հետևանքները

Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ Amnesty International-ը հորդորում է ազատ արձակել ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց

«Ա1+» – Amnesty International-ը նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29-ին ընդառաջ հայտարարություն է տարածել և հորդորել, որ ընդունող երկրի և ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի հետ կնքվելիք հուշագիրը պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված կլինեն՝ ինչպես միջոցառումների անցկացման տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը: Սա հատկապես կարևոր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները պարգևավճարն ուղղելու են սոցիալական աջակցությանը

Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը։ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելեց Վայոց Ձոր, որտեղ հանդիպեց ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկեց իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չլիներ չարաբաստիկ պատերազմն ու մեր սրբացած հողում ապրեինք, գոնե այդքան դժվարություններ հաղթահարելուց հետո մեր թոռներով, մեր ստեղծածով գոհանայինք. «Ա1+»

Հայասերի Հայրապետյանը լույս աշխարհ է եկել հոր զոհվելուց մեկ ամիս անց՝ 1992 թվականին հոկտեմբերին։ «1990 թվականին ամուսնացել և Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից հարս եմ գնացել Մարտունու շրջանի Ճարտար գյուղ։ Շուտով ծնվեց առաջնեկս՝ Սյուզաննան։ Ամուսինս արդեն միացել էր գյուղի ինքնապաշտպանությունն ապահովող կամավորականներին։ Գյուղում մնալն արդեն անվտանգ չէր, ու ես տեղափոխվեցի Վարդենիս՝ ամուսնուս քրոջ տուն։ Երկրորդ զավակով

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Ջերմուկի ջրվեժ, Նորավանք համալիր

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն ողջունեց սենատոր Վիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Ջերմուկի ջրվեժ այցի ժամանակ: Հյուրերը տպավորված էին հայկական բնաշխարհի գեղեցկությամբ։ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելեցին Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացան Հայաստանի հարուստ մշակույթին։ Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է։ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մանկատան դաստիարակը և դայակը անչափահասներին հարվածել և այլ բռնի գործողություններ են արել․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի դաստիարակը և դայակը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ մանկատան երեխաներին պարբերաբար բռնության ենթարկելու համար։ Ըստ քրեական գործի՝ երեխաների նկատմամբ բռնությունը եղել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական։ Մասնավորապես, վերջիններս տարբեր բութ առարկաներով, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով անչափահասներին հարվածել և այլ բռնի գործողություններ են արել՝ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելով, սակայն

Աբխազիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հայտարարությունների կապակցությամբ

Աբխազիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։ Ուշադրություն ենք հրավիրել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ աջակցության և հարգանքի մասին հայտարարություններին, որոնք արվել են Հայաստանի արտգործնախարարի հուլիսի 3-ին Թբիլիսի կատարած այցի

Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Գենադի Տավարածյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ․ քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՈւԵՖԱ-ն որոշել է Մերիհ Դեմիրալին որակազրկել 2 խաղով

ՈՒԵՖԱ-ն Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիխ Դեմիրալին որակազրկել է: Նա չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնության երկու խաղի: Bild հանդեսի փոխանցմամբ, որակազրկման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Եվրո 2024-ի 1/8 եզրափակչում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ խփած գոլը նշելիս ֆուտբոլիստը երկու ձեռքով ցուցադրել է թուրք ազգայնականների «գորշ գայլեր» նշանը: Եվրո 2024-ի քառորդ եզրափակչում Թուրքիան հանդիպելու է

Հայոց Հայրապետը հորդորեց ամերիկահայ երիտասարդներին իրենց կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել հանուն հայրենիքի շենացման

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդ ուխտավորներին՝ առաջնորդությամբ Վաշինգտոն նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի։ Հանդիպմանը Տեր Վազգենը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, ովքեր Հայաստանում իրենց առաքելության շրջանակներում, համագործակցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման

Վարդաջրերով, ազգային պարերով ծիսական շքեղ վարդավառ՝ Ռուբեն Վարդանյանի Գյումրու այգում

Գյումրիում այս տարի Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը կնշվի տոնին հատուկ ծեսերի կատարմամբ։ Այն  որպես փառատոն՝ կկազմակերպվի Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) հիմնադրամի կողմից վերանորոգվող Բարեկամության այգում։ Երկօրյա փառատոնը կմեկնարկի ամսի 6-ին․ ջրավազանները կլցվեն վարդաջրերով, ջրախաղը բակերից կտեղափոխվի այգի․ կհնչի երգ-երաժշտություն, կմատուցվեն ազգային պարեր ու կկազմակերպվի ազգային խոհանոցը ներկայացնող

Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Ջերմուկում են

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Ջերմուկում են։ Հյուրերը շրջել են քաղաքում, ծանոթացել սոցիալ-տնտեսական վիճակին ու զբոսաշրջային հնարավորություններին, նաև այցելել` Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» ջրվեժ։

Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի կողմից կազմակերպված ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները` Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին: Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը: «Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք

Դիլիջանի համայնքապետարանից 25-օրյա զորավարժություններին մասնակցելու մասին բնակիչներին չեն ծանուցել. ԱԱԾ-ի բացահայտումը

Դիլիջանի համայնքապետարանին սահմանված կարգով տրվել է թվով 1894 հատ ծանուցագիր, որոնցից թվով 938-ի դեպքում որևէ աշխատանք չի իրականացվել և հետ է վերադարձվել զինկոմիսարիատ:

ԱՄՆ-ում մեր ընկերներին և գործընկերներին շարունակական հաջողություն ենք մաղթում. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էնթոնի Բլինքենին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ամերիկացի գործընկերոջը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ` գրառում կատարելով X-ում։ «Շնորհավոր Միացյալ Նահանգների և նրա ժողովրդի Անկախության օրը: ԱՄՆ-ում մեր ընկերներին և գործընկերներին շարունակական հաջողություն ենք մաղթում՝ ձգտելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ հօգուտ մեր քաղաքացիների, ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»:

Գյումրիում կտեղադրվի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի արձանը

Գյումրու Թբիլիսյան խճուղու հարևանությամբ գտնվող պուրակը, որը կրում է գյումրեցի լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի անունը,  այս տարի կվերանորոգվի ու այնտեղ կտեղադրվի նրա արձանը։ Այս մասին այսօր Aravot.am-ին տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա ասաց, որ շինարարությունն արդեն սկսված է, իսկ արձանի կառուցման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ։ Քաղաքի ճարտարապետը նշեց, որ սուբվենցիոն ծրագրով  նախատեսված է

Fastex-ը Երևանում հյուրընկալում է 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ս․թ․ հուլիսի 1-4-ը Երևանում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունենում 5-րդ Harmony Meetup տեխնոլոգիական միջոցառումը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովներն ու մասնագետները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, խաղային արդյունաբերության 70 առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից ժամանել են քննարկելու ոլորտի մարտահրավերները, մասնակցելու պանելային քննարկումների։ Հյուրընկալող՝ հայկական մասնագիտական համայնքը հնարավորություն է ստեղծել կիսվելու գիտելիքով

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում

ՀՀ կառավարության անունից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակում քննարկվել են սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության

Երևանում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք

Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը  բարդիներ ու թեղիներ են: Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031