Օրվա լրահոսը
Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners
ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցած շաբաթ անցկացված քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Էսմիրա Ջաֆարովան Ադրբեջանում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners շարժման ֆեյսբուքյան էջում. «Ջաֆարովան հայտարարել էր, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, այցելելով Ռուբեն Վարդանյանին, եկել է այն եզրահանգման, թե Վարդանյանի կալանքի պայմանները համապատասխանում են միջազգային
Նախիջևանում փառատոնի շրջանակներում ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով
Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ Փառատոնը
380 մլն դրամ չհիմնավորվող եկամուտ եւ բռնագանձման ենթակա մի շարք անշարժ գույքեր. Առուշանյանը դատարանում ապացուցում է, որ 380 մլն-ը հորից ստացած փոխառություն է
Aravot.am-ի հետ զրույցում Առուշանյանի փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանը խուսափեց գնահատական տալ՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է ու կապվա՞ծ է Առուշանյանի ընդդիմադիր գործունեության հետ՝ հորդորելով հետեւել դռնբաց նիստերի ընթացքին. «Թե՛ Առուշ Առուշանյանի, թե՛ Գագիկ Առուշանյանի ամբողջ գույքը օրինական ճանապարհով են ձեռք բերվել»:
Որքա՞ն է կազմում բռնագաղթված արցախցիներին արտերկրից ուղարկված օգնության գումարը. «Միասին»-ի դիմումը կառավարությանը
ՀՀ կառավարության կողմից որքա՞ն գումար է առ 28․06․2024 թ ծախսվել արցախահայության բազմաթիվ խնդիրների լուծման նպատակներով։
Վանաձորում ամեն ինչ Արցախն է հիշեցնում
Արցախցի վարսավիր Նարինեին Վանաձորում արդեն շատերը գիտեն։ Սկզբում միայն այստեղ հաստատված արցախցիներն էին նրա մոտ մազ կտրում, հիմա վանաձորցի հաճախորդներ էլ շատ ունի։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Նարինեն ընտանիքով հաստատվել է Վանաձորում։ Սեպեմբերի 28-ին հասել են Հայաստան, մեկ օր հետո տեղափոխվել Վանաձոր։ Այստեղ նրան ամեն ինչ Արցախն է հիշեցնում, բնությունն ասես հարազատ Վանքի բնությունը լինի… «Քրոջս ամուսինը
Դիմել եմ քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը
Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը. Փաշինյանը ուղերձ է հղել Բայդենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես
Ինչի համար կարելի է տուգանվել Սեւանում. ջրային պարեկները 24-ժամյա հերթապահություն են իրականացնում
Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով
Մարզի նախկին դատախազը հաղթել է գլխավոր դատախազին
Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «Առկա է հայցվոր դատախազին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկած» Մեկ տարի առաջ այս օրերին լրատվամիջոցներում շրջանառվեց Կոտայքի մարզի դատախազներից մեկի՝ Գրիգորյանի ազատման պատճառը ԱԱԾ գաղտնալսումն էր, խուզարկությունը, ձերբակալելն ու բաց թողնելը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հայտնվեց ԱԱԾ-ում դատախազներին խոշտանգելու մասին, իսկ նա խոշտանգման մասին դատախազին ուղղված հաղորդումն ուղարկեց ԱԱԾ… Գաղտնալսված ու խոշտանգված
Գլխավոր դատախազությունում անարգել են ՀՀ զինանշանը. հանցագործության մասին հաղորդում
ամբիոնի ճակատային հատվածում պատկերված էր սպիտակ գույնի՝ ՀՀ զինանշան, մասնակի ոսկեգույն զարդարանքով
Ալիև. Բարձր ենք գնահատում խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ-ի վճռականությունը
«Ազատություն». «Որպես Հայաստանի հետ հինգ հայտնի սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնող, Ադրբեջանը մշտապես քաղաքական կամք է ցուցաբերել որպեսզի խաղաղության օրակարգը կյանքի կոչվի», – նշված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ հղած շնոհավորական ուղերձում։ «Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման
Գևորգ Մելիքսեթյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 637-Ա ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
20 տարվա ազատազրկման դատապարտվածի համար խնդրագրով դիմել են վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետին են դիմել Երգիծաբանների համահայկական միության նախագահ Սուրիկ Գրիգորյանը, մշակույթի վաստակավոր գործիչներ, Գուսանների միություն կազմակերպության նախագահ Գուսան Հայկազունը, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, դերասաններ: Առկա էր Մշակույթի գործիչների միության նախագահ Գուրգեն Բալայանի անունը, ով մինչ իր մահն էր ստորագրել խնդրագրի տակ: Նրանք բարձրաձայնում են ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Մանկապարտեզում կուսումնասիրեն ռոբոտաշինություն, դետալները կուլ չեն տա. մանրամասնում է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը
Ծրագիրն առայժմ կներդրվի համայնքային 10 մանկապարտեզներում
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառվել
Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևանում՝ Հուլիսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-ի և 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի
Պայմանավորվում ենք՝ կանաչը թթվասերն է, նարնջագույնը՝ համարյա թթվասերը․ Նիկոլ Փաշինյան
Ըստ կառավարության հաստատած կարգի, արտադրողները, սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով՝ կամավոր հիմունքներով կարող են կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ․ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն։
36 երկիր Վրաստանին կոչ է անում չեղարկել «գործակալների մասին» օրենքը. JANnews
JANnews. Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում 36 երկրներ Վրաստանի կառավարությանը կոչ են արել չեղարկել մայիսի կեսերին ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ արևմտյան պետությունների տեսանկյունից այս օրենքն ուղղված է Վրաստանում անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը ճնշելուն։ «Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը,
«Մեր ժողովուրդների միջեւ կապեր հաստատելը կյանքիս կարեւոր նպատակներից է»
Հարցազրույց թուրք գրող Ասլը Փերքերի հետ Վերջերս «ԷՋ» հրատարակչությունը ներկայացրեց Ասլը Փերքերի «Սուֆլե» վեպը՝ Կարոլինա Սահակյանի թարգմանությամբ, խմբագիր՝ Օվսաննա Բաբայան: Ասլը Փերքերը ծնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում, ավարտել է Դոքուզ Էյլուլ համալսարանը, որտեղ ուսումնասիրել է ամերիկագիտություն: Նրա առաջին վեպը՝ «Ուրիշների բույրը», լույս է տեսել 2005թ., որին հաջորդել են «Դահիճի գերեզմանը» (2009թ.)՝ թարգմանվել է ութ լեզուներով,
Ադրբեջանը դատապարտել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը
«Ազատություն». Պաշտոնական Բաքուն դատապարտել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի երեկվա հայտարարությունը։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանի դեմ կոմիտեի երեկվա «աննախադեպ հրապարակային հայտարարությունը խորը ափսոսանք է առաջացնում»։ «Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ առանց Ադրբեջանի համաձայնության ամբողջությամբ հրապարակել 2022 թվականի հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը։ Այս մոտեցումն անարդար է և անհիմն,
Մարզերում բնակվող 198 աշակերտներ լողի դասեր կստանան․ կառավարությունը 9.5 մլն դրամ հատկացրեց
Կառավարությունը 9.5 մլն դրամ կհատկացնի մարզային 9 լողավազանի՝ 22-ական երեխայի, 4 ամիս լողով զբաղվելու համար․ որոշումն այսօր կառավարության նիստում ընդունվեց։ «Կան մասնավոր լողավազաններ, մենք նրանց ասում ենք՝ դուք երեխաների խմբակներ ձեւավորեք՝ պրոֆեսիոնալ մարզիչով, երեխաները թող զբաղվեն լողով, մենք իրենց ամսվա վճարը կտանք։ Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ մենք ինչ որոշում կայացնում ենք, վերջում
Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված գեղարքունիքցի մարզիկներին
Նախատեսվում է մարզի բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում կառուցել նոր մարզադահլիճներ և դրանք ապահովել ժամանակակից բոլոր պայմաններով
«Այգեզարդի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է հանքարդյունաբերության գործընթացին»․ Արփինե Խաչատրյան
Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը նշեց, որ Այգեզարդ բնակավայրի բնակչությունը տեղյակ չի եղել հանրային լսումների մասին, հանրային լսումերին պատշաճ կերպով չեն մասնակցել։
Էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ ՀԾԿՀ-ն նոր կարգավորումներ է սահմանել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների
Զինվորականն ու քառասուն կովի առեղծվածը. մաս երկրորդ
Հատված որդուս հիշատակին նվիրված վիպակից (սկիզբը՝ թիվ 106-ում) 2010 թ. սեպտեմբերի յոթին, Վահրամի քսանամյակի կապակցությամբ, եւս մի անգամ այցելեցինք Երվանդաշատ։ Օրը կիրակի էր։ Ուղեկալի հրամանատարի համար հայկական կոնյակ էի տարել։ Մտա նրա մոտ, նվիրեցի կոնյակն ու խնդրեցի մի քանի ժամով Վահրամին ազատել ծառայողական պարտականություններից։ Հրամանատարը տեղյակ էր, որ որդուս ծննդյան օրն է։ Նա համաձայնեց։ Մենք
Կառավարությունը 2,5 միլիարդ դրամ հատկացրեց Երեւանում ասֆալտապատման համար
Կառավարությունն այսօր որոշեց 3 միլիարդ 17 միլիոն դրամի վերաբաշխում կատարել՝ երկու ուղղությամբ․ 2,5 միլիարդ դրամ կհատկացվի Երեւան քաղաքում, ամռան ընթացքում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար։ Որոշ համայնքներում այդ աշխատանքները Երեւան քաղաքի բյուջեով կիրականացվեն։ Ընդհանուր առմամբ, 27 փողոցի մասին է խոսքը։ 517 միլիոն դրամն էլ կհատկացվի ռենովացիոն ծրագրին․ 8 հազար շահառուի փոխարեն, ծրագրին կմասնակցի 13 հազար շահառու։
Տեղ ունի՞ արդյոք այսօրվա Հայաստանում հայրենանվեր մարդը և ի՞նչ է նա զգում. Ջուլֆալակյան
Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղ ունի՞ արդյոք այսօրվա Հայաստանում հայրենանվեր մարդը և ի՞նչ է նա զգում: Անձը, որն իր գիտակից կյանքը նվիրել է հայրենիքին ծառայելուն, կրել է զրկանքներ, իրականացրել ամենատարբեր ծրագրեր, ներդրումներ, բարեգործություններ… տեսնում է, որ այդ նույն հայրենիքին ծառայած տասնյակ հայրենակիցներ (նույնիսկ հստակ թիվը չկա) այսօր գերի են Բաքվում, իսկ այդ ամենի
Ջրհեղեղից տուժած Լոռու եւ Տավուշի մարզի բնակիչները փոխհատուցում կստանան՝ 3 միլիոնից մինչեւ 800 հազար դրամ
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով։
Հերիք չի Սամվելին ազատությունից են զրկում՝ նաև պարտքերի մեջ են խրում. Սամվել Վարդանյանի քույրը՝ դատական նիստի մասին
Սամվելը որևէ ձևով չի կարող ներգործել, «դրդել» էդ մարդկանց «պետական հեղաշրջման» կամ իշխանության իշխանությունը սասանող որևէ քայլի։
Ռազմավարական գործընկերություն՝ ինքնիշխանության ամրապնդում. Ամերիկյան առաջարկ Երեւանին
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը գնում է դեպի ռազմավարական գործընկերություն «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկումների շրջանակներում օրերս Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կարծիք է հայտնել, որ Հայաստանը, թեեւ մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, Լեռնային Ղարաբաղից փախստականների ներհոսքը, բայց «հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային»: «Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային օրինակ է աշխարհի համար, որ հնարավոր է ժողովրդավար


















































