Օրվա լրահոսը

Լուսաձայնային նռնակի պայթյունի հետեւանքով վիրավորված Եսայի Քարամյանը երրորդ անգամ է վիրահատվել

Երիտասարդ բժիշկների այս սերունդը շատ մեծ փորձ է հասցրել կուտակել։ Ցավոք սրտի այդ փորձի մի մեծ մաս կուտակվել է պատերազմի ու Արցախի հայաթափման ժամանակ պայթյունի վիրավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ։

Մթնոլորտային օդի որակը հանրապետությունում

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 27-հուլիսի 3-ը (2024թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 27-29-ը, Շենգավիթում և Արաբկիրում՝ հունիսի 29-ին, Նոր Նորքում՝ հունիսի 27-ին և 29-ին։ ☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 22-28-ը

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։

𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 նախագիծը ևս մեկ ճանապարհ է մեր երազանքներին հասնելու համար։ Իսկ մեր երազանքն է՝ ունենալ ուժեղ պետություն. Ռուբեն Սիմոնյան

Պետք է աշխատենք երիտասարդների գիտելիքներն իրենց բնակավայրերում կիրառելու համար. Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է « 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովին  Մարզերում տեխնոլոգիական միջոցառումների անցկացումը՝ փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծի: Այս մասին հուլիսի 4-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած «𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ, ողջույնի խոսքով հանդես գալով, նշել է ՀՀ

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծել, նվաստացրել․ 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ,

Սննդի մատակարարման խնդիրներ թիվ 143 մանկապարտեզում. տնօրենն ազատվել է աշխատանքից

Մեր տեղեկություններով՝ ծնողական համայնքն է բացահայտել չարաշահումները ու ահազանգել վարչական շրջան: Որտեղ էլ խնդրին լուծում են տվել տնօրենի՝ աշխատանքից ազատման եղանակով:

Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի

 Ակբա Լիզինգի գլխամասային գրասենյակն այսուհետ գործելու է նոր հասցեում։ Ճարտարապետական նորագույն լուծումներով և ենթակառուցվածքներով հագեցած գլխամասային նոր գրասենյակը կհյուրընկալի իր գործընկերներին և հաճախորդներին Ֆուչիկի 1/1 հասցեում։ Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար նախատեսված ընդարձակ սրահներ, ինչպես նաև հանգստի ու հյուրասիրության գոտիներ։ «Ակբա Լիզինգն ավելի լավ պայմաններ է ստեղծում աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար:

«Մի քանի գյուղ կորցնելու է իր ապրուստի միջոցը»․ Նազելի Վարդանյանը՝ Կարմիր սարում հանքարդյունաբերության մասին

«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը գյուղի բնակչությանը խորհուրդ տվեց դիմել ՀՀ դատախազություն․ «Մեծ-մեծ խոսելուց առաջ պետք է նաև ամենացածր մակարդակում ապահովել օրենքների և կոնվենցիաների իրականացումը»։

42 սկսնակ կին գործարարները ստացել են 1 մլն դրամ դրամաշնորհի հավաստագրեր և կնքել են պայմանագրերը

Հուլիսի 3-ին կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շահառուներին հավաստագրեր հանձնելու արարողությունը։ Բոլոր 42 հաջողակներին հավաստագրերը հանձնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Հանդիսավոր արարողությունից հետո կնքվել են նվիրաբերության պայմանագրեր և շահառուներից յուրաքանչյուրը ստացել է 1-ական մլն դրամ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև

«Ալիեւի հայտարարությունները բխում են Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ներսից խաբեությամբ զավթած խմբի հետ համաձայնեցնելուց». Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպանը նաեւ մեկնաբանեց, թե ինչու է Ալիեւը այդպիսի հայտարարություններ անում: «Նա այդ հայտարարությունները անում է, որովհետեւ Հայաստանը գնահատական չի հնչեցրել ալիեւների եւ նրանց ղեկավարության իրականացրած 80-90-ականների ցեղասպանական գործողությունների մասին, Հայաստանի կողմից չի ստացել իրեն արդեն Անկախ Հանրապետություն հռչակած, ադրբեջանական օրենքներով եւ միջազգային իրավունքի բոլոր օրինական պահանջներին համապատասխան դուրս եկած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական, իրավական գնահատական:

Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ Դեմիրալի կողմից «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետ կապված

«Ազատություն». Գերմանիայի արտաքին գերատեսչությունը ԱԳՆ է կանչել Թուրքիայի դեսպանին՝ ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից Եվրոպայի առաջնության շրջանակներում Ավստրիայի հետ հանդիպմանը «Գորշ գայլերի» ժեստը ցույց տալու հետքերով: Այս մասին է հայտնում Reuters-ը՝ Գերմանիայի ԱԳՆ-ին վկայակոչելով: Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպություններ։ Ֆեյզերի հայտարարությունից հետո Թուրքիայում

«Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը օգնելու փոխարեն ուզում է երեխային մանկատուն տանել». 44-օրյա պատերազմում զոհվածի կին. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից։ Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են։ Վտարման պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է. «17 տարի

Թուրքիայում կասեցվել է «Açık Radyo»-ի հեռարձակման լիցենզիան՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար

Ermenihaber. Թուրքիայում կասեցվել է «Açık Radyo»-ի հեռարձակման լիցենզիան՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտության համար Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» (RTÜK) կասեցրել է Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը: «RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով: Նշենք, որ նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր

Դեսպանի հետ զրույցում Գարեգին Երկրորդն իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ փոխանցեց Մայր

Գյումրիում ռուսական ճարտարապետությամբ շենքի կառուցումը մերժվել է. մշակվում է նոր նախագիծ

Կառուցապատողը ներկայացրել է իր նախագիծը, շենքը ռուսական ճարտարապետության տարրեր է կրել, որը, սակայն, մերժվել է Գյումրու քաղաքային իշխանության կողմից։

Էրդողանը չեղարկել է այցը Շուշի. կմեկնի Գերմանիա՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Թուրքիա–Նիդեռլանդներ հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հուլիսի 6-ի իր այցը օկուպացված Շուշի, որտեղ պետք է կայանա  Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Էրդողանը նախընտրել է այդ օրը ներկա գտնվել Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4  եզրափակչի՝ Թուրքիա–Նիդեռլանդներ հանդիպումը։ Հայկական ալիք

Գործընկերները հետաքրքրվել են Հայաստանում վաղմիջնադարյան և քաղաքաշինական հուշարձանների վերականգնման գործընթացով

Ռեստավրատորի օր. ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Նախկինում ծեծկռտուք էր եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չէր հանգուցալուծվել. մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով

Նախկինում ծեծկռտուք էր եղել նրանց որդիների միջև, որը հաշտությամբ չէր հանգուցալուծվել. մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանն արդեն անդրադարձել ենք, նաև նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի: Հունիսի 12-ին,

5 տարի քննարկում ենք, ի վերջո գտել ենք ձևը՝ ինչպես տարբերակենք կաթից պատրաստած թթվասերը, կաթից չպատրաստվածից. Փաշինյան

Առաջնային խնդիրը հետևյալն է՝ մենք մարդկանց աջակցենք, որ նրանք արագ տունը նորոգեն և վերադառնան իրենց տուն ապրելու. Փաշինյան

Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։ Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել

Կենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի: Համակարգային լուծում է պահանջվում. Գեղամ Ստեփանյան

ՍԱԿԱՅՆ ՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ՉԻ ՍՏԵՂԾՎԵԼ։

Կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը կալանավորվել է․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր

«Արցախի կորուստը պետք է միավորի բոլորիս, դարձնի միասնական, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները, մտածել ապագայի մասին». Սարգիս Խալափյան

«Ապառաժ». Սարգիս Խալափյանը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեղահանվեց հայրենի գյուղից։ 1992-ին էր․ թշնամին զավթել էր Թալիշը։ Թալիշն ազատագրվելուց հետո Խալափյանները Հայաստանից վերադարձան, սակայն բնակություն հաստատեցին Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում, իսկ 2003-ին տեղափոխվեցին Քարվաճառ՝ բոլոր այդ տարիների ընթացքում պահպանելով կապը հարազատ գյուղի ու բարեկամների հետ։ 2016-ին Խալափյանների գերդաստանը կորուստներ ունեցավ․ թշնամին մտել էր Թալիշ

«Նիկոլին ասացի` սա պետություն չէ, նեղացավ, էլ ի՞նչ ասեմ. բոլորն էլ նույնն են՝ չեն փոխվել». զոհված զինծառայողի հայր

Եթե սա պետություն է, ի՞նչ իրավունք ունի քննիչը օրենք խախտի: Մեր տղաների սպանության պատճառը ոչ ոք չգիտի, ոչ էլ ապացուցված է»-,ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի հայրը՝ Սումբատ Ղազարյանը։

Պարգևավճարը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը. Մամիջանյան

Իմ պարգևավճարը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Գարեգին Բաղրամյանը՝ ջրի, հոսանքի եւ գազի անջատումների մասին

Լրագրողի դիտարկմանը՝ ահազանգեր կան, որ մարդիկ երեք օր ջուր չունեն, Գարեգին Բաղրամյանը հակադարձեց՝ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, համապատասխան ընկերությունը կանոններ է խախտել, հանձնաժողովը կարող է ստուգել եւ հասկանալ։

«Մեր ժամանակների ծուռ հեքիաթ». Կարին Հովհաննիսյանի՝ մրցանակի արժանացած և «Օսկար»-ի որակավորում ստացած կարճամետրաժ ֆիլմն այժմ հասանելի է YouTube-ում

Կարին Հովհաննիսյանի՝ մրցանակի արժանացած և «Օսկար»-ի որակավորում ստացած կարճամետրաժ ֆիլմ «NOWHERE»-ը այժմ հասանելի է YouTube-ում։ The Jerusalem Post-ի կողմից արժանանալով «տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և LA Weekly-ի կողմից արժանանալով «մեր ժամանակների ծուռ հեքիաթ» կոչմանը՝ «NOWHERE»-ը 12 րոպե տևողությամբ սև ու սպիտակ ֆիլմ է, որի գործողությունները տեղի են ունենում մտացածին Nowhere քաղաքում, որտեղ ստվերները երազում են

Նաիրա Զոհրաբյան. «Ինչի՞ չեք բացահայտում, թե ինչ բարքեր են բանակում, որ միայն վերջին երեք շաբաթում 16 զոհ ենք ունեցել».

Եվ ամենազարհուրելին այն է, որ 20 երիտասարդի, զինվորի, պայմանագրային զինծառայողի զոհերից ընդամենը 4-ն է, որ տեղի է ունեցել թշնամու կրակոցից: Մնացած 16-ը եղել են ոչ մարտական պայմաններում: Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության դրդում, դժբախտ պատահարներ, ներքին ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք:

Մեղադրանք է ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի. բոլորը ձերբակալվել են. Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին այս հարթակում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում եմ հետևյալը․ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական

«Սա բռնապետություն է, պետություն չէ». զոհված զինծառայողի մայր

«Չորս դատախազ փոխվեց, բայց մինչև հիմա գործը փակված չէ»,- ասում է Տիգրան Օհանջանյանի մայրը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031