Օրվա լրահոսը
«Կրիստալ» գնողները և այն իրացնող ամուսինները ձերբակալվել են
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ
Երևանյան լճից դուրս են բերվել մեծ քանակի բժշկական ասեղներ. 5 ժամում 279 պարկ աղբ, այդ թվում՝ նաեւ սառնարան
«Աղբային բծի» երկարությունը մոտ 200 մետր է
«Ես մտածում էի, որ հանրային մեղադրողը կհրաժարվի մեղադրանքից»
Ասում է 2023 թվականի մարտի 18-ից կալանավորված Թուրքիայի քաղաքացու պաշտպանը 2023 թվականի մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ վարչության ավագ դատախազ Մ.Անտոնյանի որոշմամբ Սուֆի Օլմեզի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (3
Հայաստանի դիմակայությունը եւ Արեւելյան գործընկերությունը․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գոհ է արդյունքներից
Անվտանգության խորհուրդը հաստատել է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի հայեցակարգը, այժմ աշխատում են գործողությունների պլանի վրա
«Տելեգրամ»-ում գործարկվում է «114 տեղեկատու»՝ ԼՂ հայրենակիցների համար
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տելեգրամ հարթակում այսօրվանից գործարկում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «114 տեղեկատուն» (հղումը՝ https://t.me/mlsa114_bot)։ Այն հնարավորություն կտա ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական հաղորդակցություն ապահովել ԼՂ հայրենակիցների հետ՝ տրամադրելով իրենց հուզող հարցերի պատասխանները․ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները կկարողանան կապ հաստատել նաև մասնագետների հետ։ ԼՂ հայրենակիցները Տելեգրամում կարող են փնտրել 114 տեղեկատու
Պայմանագրային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել ՊՆ զորամասի պահպանության տեղամասում
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ԱԺ
«Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հուլիսի 1-ին, ժամը 01։45-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Արմավիր» քրեկատարողական հիմնարկից «թոքի այտուց, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, որը վերակենդանացման բաժանմունքում
Գործընթա՞ց, թե՞ իմիտացիա թուրքական ձեւով
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն Անկարան դիտարկում է Բաքվի պահանջների «փաթեթում» Հայաստանն ակնկալում է, որ կյանքի կկոչվի Թուրքիայի հետ ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածությունը, անցյալ շաբաթ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բայց, առաջ շարժվելու համար, ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը գործողությունների է սպասում Թուրքիայից։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները դեռեւս 2022թ. ամռանը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական
Զավեշտ է, երբ միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատմամբ բռնապետական ճանաչված երկրի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին. «Գարդման Շիրվան Նախիջևան»
Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քևին Հեմիլթոնի հավատարմագրերն ընդունելիս մի շարք անիմաստ և անհիմն հայտարարություններ է արել՝ վերստին հաստատելով Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջները և Հայաստանի ներքին գործերին միջամտելու անշեղ ուղեգիծը։ Ադրբեջանի նախագահը, ով դեռ ոչ վաղ անցյալում արմատապես ոտնահարում, արհամարհում էր միջազգային իրավունքը և պնդում, որ իրավունքի և պարտավորվածությունների դարն
«Ուզում եմ հավատալ, որ դա եղել է ոչ թե կողմնակի թելադրանքով, այլ ինքնիշխան Հայաստանի որոշումը»
«Այս քայլը որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ոչ արաբական երկրների, ոչ էլ Իրանի հետ հարաբերություններում, քանի որ ուշացած որոշում է: Ի գիտություն հավելեմ, որ 2011թ. Պաղեստինը դիվանագիտական ներկայացուցչություն հիմնեց Բաքվում և այնուհետև ադրբեջանամետ դիրքորոշում էր որդեգրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Անգամ Հայաստան-Պաղեստին երկկողմ հարթությունում Երևանի այս քայլը դժվար թե կարողանա որևէ շոշափելի բան փոխել», – մանրամասնում է Կարապետյանը, որը 2000-2004 թվականներին ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչության Ասիայի և Աֆրիկայի վարչությունը։
Ապարան համայնքի ղեկավարը Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ճանաչել է համայնքի սեփականություն և այն նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն. պարզաբանում
Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան:
ԱՄՆ-ն կաշխատի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի և Բաքվի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ Պատել
«Ազատություն». ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։ «Հարավային Կովկասի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում,
Պետական դավաճանության դեպք է բացահայտվել. 43-ամյա պայմանագրային զինծառայող է կալանավորվել
Սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի առաջադրանքով հավաքել ու հանձնել է մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ
Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ծախել նաև այլ դերակատարների վրա. Տիգրան Աբրահամյան
Սա շատ «ջուր քաշող» երկարատև գործընթաց է, որի ո´չ վերջն է երևում, ո´չ էլ սպասվող արդյունքը
Արմեն Աշոտյան. Ի՞նչ կարող է անել Հայաստանը, բայց չի անում
Հայաստանի գործող ռեժիմը սեփական ձախողումները և դավաճանությունը սքողելու համար հաճախ է ճամարտակում «աշխարհում իրավիճակ է փոխվել» թեզի շուրջ: Դնենք մի կողմ այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներում աշխարհը հա էլ փոխվել է, լարվել է, սրվել է, և Հայաստանը պարբերաբար հայտնվել է այդ փոփոխությունների ալիքի տակ: Սակայն ճշգրիտ արտաքին քաղաքականությունը մշտապես թույլ է տվել նվազեցնել դրանց ազդեցությունը
Հայաստան է ժամանում սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունը
3 հուլիսի 2024թ․ – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։ Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի
Մանթաշյան-Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ՆԳՆ պարզաբանում
Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։ Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի
Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած Դեմիրալը 2 ձեռքով «Գորշ գայլեր»-ի նշանն է ցույց տվել
Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։ Նաև ռասիստական գրառում է կատարել՝ «Ինչ երջանիկ է նա, ով ասում է ես թուրք եմ»։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Փաշինյանը կերդվի՞ փոխել Սահմանադրությունը
Իլհամ Ալիեւը, ընդունելով Կանադայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը, նախ դժգոհեց, որ ժամանակին շատ պետություններ չեն դատապարտել «Ղարաբաղի օկուպացիան»: Իսկ հիմա, երբ նրանք իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, դա առանձնապես կարեւոր չէ, քանի որ ինքը՝ Ալիեւը, կարողացել է «ջախջախել» հայկական բանակը: «Սահմանազատումից» Ադրբեջանի նախագահը գոհ է՝ ամեն ինչ ակնհայտորեն գնում է իր ուզածով: Արցախցիների վերադարձն
Դիմանալու չի (վերջին հոդված)
Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ը և դրանից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո իմ կյանքը փլուզվեց։ Վերանայեցի ողջ անցած տարիներս։ Փաստորեն, անիմաստ եղավ « Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց Համազգային Շարժման ստեղծումը, հետևաբար և իմ անդամակցությունը այդ կառույցներին։ Վերանայեցի իմ հարաբերությունները ու սաստիկ հիասթափվեցի իմ արդեն նախկին գործընկերներից, որոնք հիմնականում շարունակում են կրծքով պաշտպանել Արցախն ուրացած, հայրենի տարածքները վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։ Հիասթափվեցի նաև հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունից, որ հանդուրժում են համազգային նվաստացումը։Այս ամենը քայքայեց առողջությունս․․․
Էլինա Ավանեսյանը եւ Կարեն Խաչանովը մասնակցում են Ուիմբլդոնյան մրցաշարին
Կանանց մենախաղերում առաջին շրջանի արգելքը այսօր հաղթահարել է Էլինա Ավանեսյանը, որը 1 ժամ 7 րոպեում 6:2, 6:3 հաշվով պայքարից դուրս է թողել ուկրաինուհի Անգելինա Կալինինային:
Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Յուրիկ Հովեյանը դարձել է Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր: 67կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի է հասել թուրք Էնես Ուլկուի նկատմամբ։ Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Երևանի օդի աղտոտվածությունը․ հարցում
Երևանի օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մնալ ավտոմեքենաների, շինարարական աշխատանքների և ծառահատումների պատճառով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 3-ին ավագանու նիստի ընթացքում հայտնել է, որ առցանց հնարավոր կլինի հետևել օդի աղտոտվածությանը և միջոցներ կձեռնարկվեն, եթե որևէ հատվածում փոշու ծավալի ավելացում նկատվի։ Պարզելու համար, արդյոք կառավարությունը ձեռնարկում է քայլեր` խնդիրը լուծելու ուղղությամբ, անցկացրեցինք հարցում։ Հարցվողները դժգոհ են
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է
Պարբերական թանկացումներ հայկական շուկայում
Հայկական շուկայում թանկացումներ են տեղի ունեցել, սուրճի եւ կակաոյի գները զգալիորեն բարձրացել են։ Հարցման միջոցով փորձեցինք պարզել, արդյոք քաղաքացիները նկատում են գնաճը։ Քաղաքացիներից մի մասը բողոքներ են հայտնում պարբերաբար թանկացումների վերաբերյալ, իսկ մյուս մասը սուրճ չէին օգտագործում։ «500 դրամի սուրճ ես առնում 2 բաժակ է լինում»- դժգոհում են քաղաքացիները։ Լաուրա Հարությունյան
Արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը
2024 թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (հնագետ՝ Ա․ Ջուլֆալակյան, ճարտարապետ՝ Գ․ Գյուլամիրյան), համաձայն առաջադրանքի, ուսումնասիրություններ է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։ Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը։
«Գերմանացի դերասանուհի Մառլեն Դիտրիխը կոչում չուներ, ինչ վատ դերասանուհի էր որ»․ քաղաքացի
Հայաստանում այս կամ այն ոլորտում գործիչներին տրվող պատվավոր կոչումները պետք է վերացվեն: Այս մասին 2024 թվականի հունվարի 11-ին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Անցկացրել ենք հարցում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները այս որոշման վերաբերյալ: Հարցվածների մի մասը կողմ էր որոշմանը, նշում են. կոչումները չէ, որ պետք է
ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականում լույս է տեսել «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը
ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագիր» գիտական պարբերականի 18-րդ համարում լույս է տեսել Արմինե Տիգրանյանի «Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացումն ու բռնի տեղահանումը՝ մարդկության դեմ ծանր հանցագործությունների համատեքստում» հոդվածը: Հոդվածի նպատակն է 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքի` Ադրբեջանի կողմից բռնազավթման, արցախահայերի բռնի տեղահանության և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները դիտարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների (ցեղասպանություն, էթնիկ զտում, խոշտանգում, ագրեսիա,
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։ Սրանք երբեք չեն ուղղվի…»:


















































