Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանի եւ մյուսների գործով մեղադրվող կողմից ոմանց չներկայանալու հիմքով դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր Մհեր Սեդրակյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը հետաձգվեց այն հիմքով, որ մեղադրվող կողմին պատասխան ներկայացնելու ժամկետ էր տրամադրված, սակայն նրանցից ոմանք անձամբ կամ փաստաբանների միջոցով  ներկա չէին: Քանի որ անհրաժեշտ է սպասել այդ ժամկետն ավարտվելուն եւ այդ մարդիկ պատասխան գուցե ներկայացնեն, դատարանը նիստը հետաձգեց, որպեսզի նրանք

ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանային ապահովման ծրագրերից օգտվողներին աջակցելու նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր աշխատանքային օրերին կպատասխանի մարզպետի աշխատակազմ դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը, նրանց հոգսերը թեթևացնելն ու

ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ծրագրեր և փակ փողոցների վերաբերյալ տեղեկատվություն

Հուլիսի 4-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, 00.00-ին կսկսվի «Tricolor Yerevan Night Run» գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին` սկսած ժամը 21:00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյան փողոցը, իսկ 23.00-ից՝ Հանրապետության հրապարակը: Արդեն ժամը 00:00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները և փակ կմնան մինչև

Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյան

Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս

Էրիկ Ալեքսանյան. «Բոլոր վկաները ըստ էության կամ նշում են, որ Վլադիմիր Գասպարյանի կինը, թե ոստիկանության, թե ռազմական ոստիկանության համակարգում ոչ միայն գրանցված է եղել որպես աշխատող, այլեւ աշխատել եւ իրականացրել է համապատասխան գործառույթներ»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա  հուլիսի 15-ին, ժամը 10:30-ին: Իսկ այսօրվա նիստի ավարտին գեներալի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց. «Ներկա պահին գտնվում ենք վկաների հարցաքննման փուլում, որի ընթացքում պարզ դարձավ, որ բոլոր վկաները ըստ էության կամ նշում են, որ Սուսաննա Գասպարյանը՝ պարոն Վլադիմիր Գասպարյանի կինը, թե ոստիկանության, թե ռազմական ոստիկանության

Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է.  «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը բավականին ագրեսիվ էր, վնասել է մատնեմատս. ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Ավելորդ խոսում էր, երբ փորձ արեցի լուսանկարահանել, հարձակվեց վրաս, հեռախոսս վերցրեց, պահեց իր մոտ, հետո դատական կարգադրիչին էր փոխանցել, որը ինձ վերադարձրեց. Փոստանջյան

Հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, հետո 5-րդ հարկից նետել են ցած. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից ոմն «Հրոյի» որդին իր ընկերների հետ միասին շանը նետել է ցած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ

Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

ՄԻՊ-ն ու ԵԽ Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձել են Ստամբուլյան կոնվենցիայի կարևորությանը, վերահաստատել են կանանց նկատմամբ, ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարի իրենց հանձնառությունը

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ

5 գոճիների սատկելուց հետո Երևանի բնակիչը ծեծել է Արարատի մարզի բնակչին՝ պահանջելով կամ վճարել 2 միլիոն դրամ, կամ 3-5 տարի անվճար աշխատել իր համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55–ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք

Մայրն ու երեխաները որոնվում են

Մայրն ու երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Գարեգին Երկրորդը պատանի ուխտավորներին պատգամեց առավել ամրացնել ազգային ինքնության գիտակցությունը և նախանձախնդրությունը ազգային արժեքների նկատմամբ

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։ Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ պատանիները Հայաստան

Միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է մեր ինտենսիվ հարաբերությունների համար և ինչ-որ առումով, իհարկե, առանձնահատուկ։ Մենք

Ադրբեջանի շարունակական ռազմականացումն ու Հայաստանի դեմ նրա տարածքային պահանջները խաթարում են վստահությունն այսպես կոչված «խաղաղության գործընթացի» նկատմամբ. Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը: Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային

Զինված ուժերում նման դեպքերի առկայությունը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ-ը պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկվել իրավասու մարմիններին

Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել

Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ

«Ազատություն». Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Կառույցը պաշտոնական Բաքվի այդ քայլը որակում է Ադրբեջանի կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։ Կոմիտեն պնդում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։ Եվրախորհրդին կից կառույցը առանձնացնում

Մենք հստակ շարժվում ենք խաղաղության օրակարգով՝ փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրները մեր հարևանների հետ. Արթուր Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետությունն է, իսկ պաշտպանված, ազատ ու բարեկեցիկ ապրելու միջավայրը` ժողովրդավար պետությունը, որտեղ ազատ ընտրությունը կարեւորագույն արժեք է:

3 զինվորի մահ՝ 18 օրում: Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար. Ժաննա Ալեքսանյան։

Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի վարչապետի և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին

Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2024» զեկույցը։ Այսպես՝ 🔹2024թ. Հայաստանը Էներգիայի վերափոխման ինդեքսի 52.7 միավորով 120 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը։ Հայաստանի 2023 և 2024 թվականների վարկանիշային դիրքը վերջին տասնամյակի վատագույնն է։ 🔹Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է 2017-ի ինդեքսից՝ պայմանավորված երկրում էներգիայի վերափոխման

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են

Ermenihaber. Թուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլ և Հալուք Քալաֆաթը։ Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: Լրագրողները 2015-ին, 2018-ին

  Հայաստանյան Chessify-ը դարձել է FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի չեմպիոն՝ ստանալով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» տիտղոսը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ ընկերություններից Chessify-ը, որը նաև ԱՏՁՄ կառավարող խորհրդի անդամ է, հունիսի 15-17-ը Նյու Յորքում կայացած FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ ստանալով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» տիտղոսը։ Տասներկու ֆինալիստների մեջ (Goldman Sachs, BlackRock, Nanjing Spark Chess Technology, ChessMood, GRECO, UBS Group AG, Chessify, Freedom Holding Corp, Google, Tengizchevroil, Deutsche

Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելն անընդունելի է. Գերմանիայի ներքին գործերի նախարար

Գերմանիայի Ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզեր. Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս գործը և կքննարկի պատժամիջոցները: Մեր անվտանգության մարմինները ուշադիր հետևում են Գերմանիայում գտնվող թուրք աջ ծայրահեղականներին։ «Գորշ գայլերը» գտնվում են Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի հսկողության

Աստանայում կայացել են Պուտինի հանդիպումները Ալիևի և Էրդողանի հետ

Աստանայում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ կա լավ հեռանկար ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ քիչ առաջ սկսված հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ, դժվար թե խոսակցությունն ընթանա առանց Ուկրաինայի և Սիրիայի

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին երիտասարդ գիտնականների արդի խնդիրները, գիտության զարգացման հեռանկարները

Սույն թվականի հուլիսի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման ընդլայնված նիստը, որին մասնակցեցին երիտասարդ գիտաշխատողներ ՀՀ գիտական տարբեր ինստիտուտներից և կենտրոններից։ Քննարկվեցին երիտասարդ գիտնականների արդի խնդիրները, գիտության զարգացման հեռանկարները: Նիստը վարեցին ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման փոքր խորհրդի անդամ Բաբկեն

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

ԵՐԵՎԱՆ — «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիաբանկը ներկայացնում են «Հավաքելով բնության բարիքները» համատեղ ծրագիրը, որն իրագործվելու է ՔՈԱՖ-ի «Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ» նախագծի շրջանակում։ Ծրագրի առաքելությունն է խթանել մեղվաբուծությունը Հայաստանի Լոռու մարզում, զարգացնել մեղվաբույծների գործնական հմտությունները և բարելավել մեղվաբուծության արժեշղթայի որակը։ Ներառելով կրթական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ՝ այն նախատեսված է 50 շահառուի համար։

Ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. պարզվում են պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով,

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 29-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 12-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտի  վերջին միտումներին։ Fastex-ի խոսնակ, համայնքի կառավարման ղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանց հարթակներում իրականացվող մարթեքինգային

«Ոսկե ծիրանը» Հայաստանի մշակութային պատուհանն է դեպի աշխարհ». ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության դեսպան

Երբ այսօր հայերին հարցնում են, թե մշակութային կյանքում ի՞նչ է կատարվում, անմիջապես մատնանշում են «Ոսկե ծիրանը»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031