Օրվա լրահոսը
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան. «Երբ դարեր առաջ աստվածասեր մեր հայրերն ու մայրերը կառուցել են Սուրբ Աստվածածինը, չեն կառուցել որպես պատմամշակութային կոթող (այլ բացառապես` որպես հավատքի տուն)»
Ավելին, եթե օրվա իշխանությունները հայտարարում են, որ Հայ Եկեղեցու դեմ հետապնդում չի եղել, չկա և չի լինելու, սա լավագույն առիթներից մեկն է ապացուցելու: Թող ՀՀ Կառավարությունն անհապաղ որոշում կայացնի և Սուրբ Աստվածածին Եկեղեցին անմիջապես նվիրաբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որով փաստած կլինի, որ գործող իշխանությունը, հիրավի, մեր ժողովրդի և Եկեղեցու հավատարիմ զավակն է, իսկ, եթե չանեն, ևս մեկ անգամ փաստելու են, որ եղել է, կա և լինելու է հետապնդում Հայ Եկեղեցու և հայ հավատացյալների նկատմամբ, որոնք, ի դեպ, կազմում են մեր ժողովրդի 96 տոկոսը:
Կարդինալ Կուճերոթթի. Շատ ուրախ էինք, որ ROACO-ի համաժողովին արծարծուեցաւ Արցախի տեղահաններուն հարցը
Vatican news. ROACO-ն` որ Արեւելեան Եկեղեցիներու օգնութեան բարեսիրական հաստատութիւնները կը համախմբէ, անցեալ օրերուն գումարեց իր 97րդ Լիանիստ հաւաքը, որուն ընթացքին արծարծուեցաւ նաեւ Արցախի տեղահաններուն հարցը, շնորհիւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ընկերային Ծառայութեան գրասենեակի վարչական խորհուրդի Ատենապետ` Գերաշնորհ Գէորգ Եպս. Սարոյեանի, որ Արեւելեան Եկեղեցիներու Վերատեսչութեան Վերատեսուչ` Կարդինալ Քլաուտիօ Կուճերոթիի հրաւէրով իր մասնակցութիւնը բերաւ Արեւելեան Եկեղեցիներու օգնութեան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի-Իտալիայի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված: Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում: Երևանի քաղաքապետարան
«Կրթիր՝ կրթողին» ծրագրի նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր մասնագիտությունների ձեռքբերմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան» մշակութային կենտրոնում կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝
«Փոքրիկների համար ստեղծում ենք մշակութային լավագույն պայմաններ՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացումը». Ավինյան
«Հեքիաթն անիվների վրա» նախագիծը երևանյան 60 հասցեներում՝ բակերում ու այգիներում, շուրջ 12000 փոքրիկների հնարավորություն տվեց ինտերակտիվ ներկայացումների միջոցով տեսնել սիրված հեքիաթների հերոսներին ու լսել հեքիաթի ընթերցումներ: «Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց իր երևանյան շրջագայությունը: Վերջին հեքիաթի ընթերցումը Թումանյանի այգում էր: Երևանի քաղաքապետարան
Ի՞նչ է ստոմատիտը, ինչո՞ւ է առաջանում
Ստոմատիտի առաջացման պատճառներից են ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև` լորձաթաղանթի վնասվածքները, բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, ալերգիկ ռեակցիայով պայմանավորված ախտահարումները, նաև ուղեկցող հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեղային իմունիտետի իջեցմանը։ Ստոմատիտի ախտանշաններն են՝ ✅ լորձաթաղանթի կատառալ բորբոքում, ✅ այրոցի, ցավի զգացողություն, ✅ առատ թքարտադրություն, ✅ խոցերի առաջացում, ✅ սպիտակ փառ (սնկային ախտահարման
Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաները տուգանվել են երկրպագուների ծեծկռտուքի հետևանքով
«Ազատություն». Վրաստանը տուգանվել է 30 հազար եվրոյով, Թուրքիան՝ 25 հազար եվրոյով։ Հունիսի 18-ի հանդիպումը ավարտվել էր Թուրքիայի հավաքականի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Մարզադաշտի տրիբունայում ծեծկռտուքը տեղի էր ունեցել մինչ խաղի մեկնարկը։ Մեկ այլ որոշմամբ, 20 հազար եվրոյով տուգանվել է Գերմանիան՝ Չեխիայի ու Թուրքիայի դեմ Պորտուգալիայի խաղերի ժամանակ խաղադաշտի անվտանգությունը չապահովելու համար, երբ խաղերից առաջ և հետո
«Թուրքիան թուրք է, թուրք էլ կմնա». Կեսարիայում սիրիացիների դեմ արշավները շարունակվում են
Ermenihaber․ Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա: Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից: Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամարդու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման: Այս
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
Ադրբեջանական քաղաքական բուլդոզերը վերացնում է Արցախում այն ամենը ինչը հայկական հետք է կրում։ Եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ, տներ ու փողոցներ։
Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9մլն. դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
ՊԵԿ նախագահն անընդունելի է համարել բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։ ՊԵԿ նախագահն, անդրադառնալով
Դեսպան Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկի այն մարտիկների հիշատակին, որոնք զոհվել են ռազմական հատուկ գործողության ժամանակ
ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկի այն մարտիկների հիշատակին, որոնք զոհվել են ռազմական հատուկ գործողության ժամանակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին, հայտում է Eadaily-ն, հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Վանաձորում Հովհաննես Աբելյանի արձանի տեղափոխման առաջարկը, կիսաքանդ շինության տեղում կրթադաստիարակչական կենտրոնի կառուցման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի
Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է էսքիզային 7 նախագիծ. Կեչառիս վանական համալիրի տարածքի բարեկարգման, կոթողների, խաչքարերի ու տապանաքարերի նորոգման նախագիծը համարվել է ընդունելի
Գյուլագարակի արվեստի դպրոցը կգործի նորակառույց շենքում
Մարզպետ Արամ Ղազարյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հուլիսի 1-ին մասնակցել է Գյուլագարակի արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Արվեստի դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 74 900 000 դրամ (45 տոկոս՝ ՀՀ Կառավարության և 55 տոկոս համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ: Արվեստի դպրոցը Գյուլագարակ համայնքում գործել
Իշխան Սաղաթելյանն ընդգծել է Հայաստանի ու Սիրիայի ունեցած շահերի և, ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ բարեկամական խմբի անդամ Գեղամ Մանուկյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են
Յոթ իրավապաշտպան խմբերի փաստահավաք զեկույցը հաստատում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը
Վաշինգտոն – Ս.թ. հունիս ամսվա սկզբին Freedom House-ի կողմից համատեղ հրապարակված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով փաստահավաք զեկույցում եզրակացվեց, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին՝ դա իրականացնելով արտադատական մահապատիժների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և կալանավորման, սննդի և կյանք փրկող դեղամիջոցների հասանելիության սահմանափակումների, քաղաքացիական բնակչության բռնի հեռացման, տեղահանման և արտաքսման, խաղաղ բնակչության և
«ԱՄՆ դեսպանը թող մի հատ սթափվի…նույն այդ անձնավորությունը հունիսի 12-ին ԱԺ-ում էր, հնարավոր է, որ նաեւ ինքն է խրախուսել, որ այդ ամենը տեղի ունենա». Գառնիկ Դանիելյան
Եթե ԱՄՆ դեսպանը օբյեկտիվ է, պիտի այդ զեկույցները կարդա ու մի հատ սթափվի` ինչ է տեղի ունենում Հայաստանում: Իրենց կողմից վճարված, իրենց կողմից սնվող ոստիկանական համակարգը դարձել է մի մահակ, որը ծեծում եւ խոշտանգում է պատգամավորներին, լրագրողներին, կանանց, ծերերին, որեւէ բանի առաջ կանգ չի առնում: Իրենք էլ են կրելու այդ պատասխանատվությունը:
100 միլիոն դրամի ներդրում ՀՀ կրթական ոլորտում․ 100 հանրակրթական դպրոց սմարթ-էկրաններ է ստացել «Վիզուալ Հայաստան»-ից
Հայաստանի Հանարապետության բոլոր մարզերի և Երևանի 100 հանրակրթական դպրոց, հաղթելով «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հայտարարած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթում, վաստակել է սմարթ-էկրան՝ որպես «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի օգտագործման լավագույն գործիք։ Միայն տեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կրթության ոլորտում կատարվել է 100 միլիոն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում սմարթ-էկրանների ձեռքբերման գործարքը երկրորդ անգամն անընդմեջ ՀՀ կառավարության կողմից
«Ճիշտ է ասում, մենք չենք կարող լինել Էդմոն Մարուքյանի նման ընդդիմություն, որին ասում են «անբարոյականի վաստակ», «քաղաքական տրյապկա». Գառնիկ Դանիելյան
Մենք չենք կարող լինել մի ընդդիմություն, որը մինչեւ վերջերս հատուկ հանձնարարականով դեսպան աշխատի Նիկոլի մոտ եւ Արցախը հատուկ հանձնարարականներով հանձնվի եւ գա, ասի՝ որեւէ բան տեղի չի ունեցել: Իրենց պատասխանատվության դաշտում է այդ ամեն ինչը: Վերջերս էլ Շահրամանյանը պարզ ասաց, թե մինչեւ վերջին պահը ում վերահսկողության տակ է եղել Արցախի ՊԲ-ն: Ժամանակը կգա, շատ փակագծեր կբացվեն:
ԱԳՆ շենքի դիմաց խուլիգանության վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս երկու անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ,
Մեկնարկել են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վերականգնման աշխատանքները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` մեկնարկել են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վերականգնման աշխատանքները։ Սրբավայրը վերանորոգվում է եկեղեցասեր ազնիվ հայորդիների հովանավորությամբ: Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան Առաջնորդ Մասյացոտնի թեմի
«ՀՅԴ-ի արածների 0,1%-ն էլ չունեն արած, Մարտակերտի առաջնագիծը ո՞վ է պահել, դո՞ւք, բա որտե՞ղ եք եղել դուք, անբարոյականություն է». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանին
Երբ կատարված աշխատանքը չես գնահատում, էդ ուրիշ հարց է, բայց որ ՀՅԴ-ին մեղադրեն Արցախի հանձնման մեջ, դա անբարոյականության գագաթնակետն է:
Դեսպան Կոպիրկինն այցելել է Պատմության ինստիտուտ. քննարկվել են պատմական գիտության ոլորտում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտ, որտեղ հանդիպել է տնօրեն Աշոտ Մելքոնյանի և մի շարք գիտաշխատողների հետ: Քննարկվել են պատմական գիտության ոլորտում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
Ավելացել է զուգընկեր սահմանումը, խստացվել ազգականի, զուգընկերոջ կողմից կատարված արարքի պատիժը. Զարուհի Բաթոյան
Ընտանեկան բռնության փոփոխված օրենքում 23 հոդվածից 11-ը փոփոխության է ենթարկվել
«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների շրջանառության, դրանից ստացված շուրջ 28մլն. դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով,
«Կապանի օդանավակայանի վերեւը ադրբեջանական դրոշ է, սուվերենությունից են խոսում, չեն կարող ինքնաթիռով վայրէջք կատարել՝ առանց Ադրբեջանի թույլտվության». Գառնիկ Դանիելյան
Նա ասաց, թե ինչ է պատմել Շուռնուխի բնակիչ տիկին Անահիտը: Նրա թոռնիկը աղեկտուր լաց է լինում ու ուզում է խաղալ թշնամու վերահսկողության տակ անցած իր տան տարածքում. «Պատկերացնու՞մ եք ինչ հոգեբանական ապրումներ են ունենում»:
Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին ադրբեջանցուն հաղթած Եվրոպայի չեմպիոն Սիմոն Սիմոնյանին
Հայաստանի պատանեկան հավաքականը ժամանեց Երևան։ Մեր ընտրանին հայրենիք է բերել 10 մեդալ` 3 ոսկի, 6 արծաթ, 1 բրոնզ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
«Այն, ինչ մենք տեսանք Մեղրիում, սարսափելի մի պատկեր էր, Մեղրին էլ են վերածում դժգույն ու դժբախտ քաղաքի, որ ասեն՝ բան չկա, սարեր են». Գառնիկ Դանիելյան
Դանիելյանն ասաց, որ պետական հաստատություններն այնտեղ չեն գործում՝ կադաստրը չկա, դատարանը չի գործում, դիահերձարանը չկա, մարդիկ ստիպված են իրենց ընտանիքի անդամներին հուղարկավորելու համար տանել Կապան, դիահերձարանից օգտվել, նորից հետ բերել Մեղրի: Խայտառակ իրավիճակ է: Նոտարական գրասենյակ չկա: Կենդանիների համար սպանդանոց չկա, որը խոչընդոտում է անասնապահության զարգացմանը: Շատ տխուր պատկեր էր:


















































