Օրվա լրահոսը

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. դեպքի վայրում 11 պարկուճ է հայտնաբերվել. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։ Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության համար»  ծրագրի  շրջանակում

Գեղամ Գևորգյան. ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն՝ Հայաստանում սպառողների պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու նպատակով

Ահազանգ իրավապահներին. պոկել են Իսրայելի պատվո հյուպատոսարանի ցուցանակը

Գողության մասին նախկինում չի հայտնվել:

Իսկ զուգահեռ իրականության մեջ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին. Գեղամ Ստեփանյան

Եթե դա տեղի ունենա, ուրեմն թքած ունեք 150 հազար մարդկանց իրավունքների վրա, և պետք չէ այն փաթեթավորել արդեն չարչրկված իրատեսության քարոզներով։

«Շուրջ մեկ դար առաջ հիմնադրված Պատանի հանդիսատեսի թատրոնը վերանորոգումից հետո կներկայանա ամբողջությամբ արդիականացված»

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաև ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: Առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում: «Շենքը լիովին վերանորոգվելու է: Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն, փոխվում են սանհանգույցները, հարդարվում են ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաև դռներն և պատուհանները», – նշում

«Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ»

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքնության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ։

Ահազանգ իրավապահներին. ներկայացել են որպես 2023թ սեպտեմբերին Արցախից տեղահանված ու պետական աջակցություն ստացել

Ըստ այդմ, նրանք օգտվել են պետական աջակցության ծրագրերից եւ ստացել շուրջ 800.000 դրամի աջակցություն:

Meta-ն հայտարարում է Հայաստանում իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրի մեկնարկը

Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին։ ՍիվիլՆեթը, որի #CivilNetCheck ստորաբաժանումն իրականացնում է փաստերի ստուգում և հավաստագրվել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, կներգրավի հայերենով փաստեր ստուգողների՝ Հայաստանում բովանդակության ճշգրտությունը վերանայելու և գնահատելու համար: Meta-ն իր որդեգրած ապատեղեկատվության դեմ շարունակական պայքարի շրջանակում համագործակցում է

Երեւանն ավելորդ շատ են ծանրաբեռնել, այն ուղղակի չի շնչում այսօր. Սամվել Սևադա. «Հրապարակ»

Բայց հիմա քաղաքներում, գյուղերում սարերի վրա խաչեր են շարում, ես դրանց կտրականապես դեմ եմ: Մետաղից, չգիտես ինչեր են սարքում, հիմա էլ մոդա է, վրան լույսեր են դնում, որ թշնամին լավ իմանա՝ որտեղ կան բնակավայրեր:

Այ, հենց եկեղեցին թուլացնեն, տեսեք՝ Հայաստանը ոնց է հզորանալու. վատ պարողին խանգարողները. «ՉԻ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն «Ազատության» եթերում ասել է. «Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»: «ՉԻ». Իրենք ահավոր տաղանդավոր, խելացի, հզոր դեմքեր են, բայց դե ի՞նչ անեն, երբ նախկինները Հայաստան ու Արցախ պետություններ են ստեղծել, Ալմա-Աթա են ստորագրել, Լիսաբոնում ոչ մի բան չեն ստորագրել, ինչ ասես,

ԱՄՆ-ն շարունակում է կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա․ Վեդանտ Պատել

«Ազատություն». Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։ Պատելը շեշտել է, որ սա երկար գործընթաց է և Վաշինգտոնից պահանջում է

Չգիտես ինչու, ՀՀ պաշտոնյաները ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ տնտեսության համար անհրաժեշտ այս հարցի մասին չեն բարձրաձայնում. «Փաստ»

2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի համար չի գործում ԵՄ երկրների կողմից սահմանված GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը

Լենա Նազարյանը դատարանի պահանջով ներողություն է խնդրել ու դեռ պետք է տուգանք վճարի Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»

Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել եւ, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին

Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել. զեկույց

«Ազատություն». Տարեսկզբից Ադրբեջանի բանակը 19 զինծառայող է կորցրել, այս մասին ասվում է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում։ Կառույցի ուսումնասիրությունները փաստել են, որ նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, երկուսը՝ 2023 թվականի Արցախի դեմ ռազմական հարձակման ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով։ Զեկույցի համաձայն՝ մահացածների մեծ մասը շարքային զինծառայողներ են։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջազգային ասպարեզում՝ Բաքվում պահվող 23 հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար. ԱԳՆ պատասխանը. «Ժողովուրդ»

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքական անձանց ազատ արձակման խնդիրը հայկական կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հրատապ մարդասիրական հարց է, որի ուղղությամբ մշտապես աշխատանք է տարվում

Այլասերումը խորն է եւ անդառնալի

Պատկերացրեք մի պահ, որ վարչապետ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում եւ պնդում է, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերն իրենց վատ են պահել, դրսեւորել են ռուսամետություն, եւ օսմանյան կառավարությունը ստիպված էր նրանց տեղափոխել պետության այլ տարածքներ: (Գուցե «խաղաղության օրակարգի» շրջանակներում նման բաներ ասելու կարիք լինի): Արդյո՞ք ՀՀ

Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» դառը հեգնանք էր իրականության նկատմամբ. «Փաստ»

Նախ՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում (հատկապես՝ 2021-ի), թե՛ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերարտադրվելու նպատակով չարաշահել ու գերչարաշահել է «վարչական ռեսուրսը»: Սա տեղով մեկ ընտրախախտում է ու անհերքելի իրողություն:

Ու հիմա փլատակների վրա նստած՝ վիճում են, թե այնուամենայնիվ իրենցից ո՞ր մեկն է ամենամեծ վնասատուն. «ՉԻ»

երրորդը մտածել է, որ եթե հանկարծ ժողովրդին ճշմարտությունն ասի՝ կկորցնի այդքան մեծ չարչարանքով ճանկած վարչապետական աթոռը, հետևաբար՝ պետք է ասել «նոր պատերազմ-նոր տարածքներ» ու դա հիմնավորել նրանով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ադրբեջանցի զինվորները «կլուբնիկ» չեն ուտում։

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ Գոռ Գասպարյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն

Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Եգանյանը համատեղության կարգով նշանակվել է Էկվադորի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

Մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ահազանգ է ստացվել, որ Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր է ժամանել նաև

«Մարտակերտի Վանք գյուղից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանի նկատմամբ այս մոտեցումը՝ արցախցիների նկատմամբ նիկոլական ռեժիմի անթաքույց թշնամանքի դրսևորում է». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը և քաղբանտարկյալ Նարեկ Թևոսյանի կալանքի ժամկետը երկարացրեց 2 ամսով։ Թևոսյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» հոդվածով՝ արարք, որի քրեականացումն օրեր առաջ ուղիղ քննադատել էր ԵԽԽՎ-ն։ Այլ կերպ՝ եվրոպացիներն իրենց ոչ բնորոշ հստակությամբ ասել էին, որ տվյալ արարքը

Քանի դեռ ՀՀ սահմանադրությունը չի փոխվել, խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու. Ալիև

«Ազատություն». Ադրբեջանի նախագահն այսօր վերստին պնդել է՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ դրանում, ըստ Իլհամ Ալիևի, տարածքային պահանջներ կան իր երկրի նկատմամբ: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի: Դա հասկանալի է», – APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս:

Նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք

Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր. Հակակոռուպցիոն դատարանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ վճիռը Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի,  Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և

Այսօր հազվագյուտ հնարավորություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքելու խաղաղության համաձայնագիր. Բլինքեն. «Ամերիկայի ձայն»

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է նրանց ու տարածաշրջանի շահերից, ասել է ԱՄՆ պետքարտուղարը

«Ժողովուրդ, բանը-բանից որ անցավ, էդ ինքնաթիռին էլ չենք հասցնելու». Կարեն Բեքարյան

«Ուզում եմ մի շատ պարզ հարց տալ մեր այն հայրենակիցներին, ում պատկերացմամբ՝ զանգը դեռ այնքան ուժեղ չի հնչել, որ ինքն իր տնից դուրս գա․ մարդը, որը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այսօր ասում է՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ», ուրեմն որտեղի՞ց ձեզ երաշխիք, որ այդ 29 700 – 29800 քառակուսի կմ-ին տեր է

«Հայկական հողերի հանձնման ու ընդունման ակտ է տեղի ունենում՝ երկու կողմերի Թալեաթի ժառանգների միջև». Էդգար Էլբակյան

«Քաղաքագիտական ճշմարտություն է՝ ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս դեպքերում լինում են պատերազմներ, ընդ որում, ոչ թե մեկ պատերազմ, այլ մի քանիսը։ Հետևաբար, ՀՀ ներկայիս դե ֆակտո իշխանությունները դեռ 2018 թվականից՝  իրենց ծագման օրվանից են պատերազմ բերող և մեր ժողովրդի վզին պատերազմներ ու պարտություններ փաթաթող»,-սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ

Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է հղել Մարին Լը Պենին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը շնորհավորական նամակ է ուղարկել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին։ Հարգարժան տիկին Լը Պեն, Շնորհավորում եմ Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների առաջին փուլում Ձեր քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, երկրորդ փուլում կամրապնդվի Ձեր հաջողությունը և Ձեր քաղաքական ուժի ծրագրերը առաջընթաց կբերեն Հայաստանի բարեկամ և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031