Օրվա լրահոսը

Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով,  Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք  բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի,

«Շնորհակալություն ՀՀ կառավարությանը, որ մենք կարողացանք օդանավակայանում փոխել սահմանապահներին»․ Գյուլնարա Շահինյան

Գյուլնարա Շահինյանն ասաց՝ փախստականները նայում են էլի ՌԴ-ին, որպես հնարավոր աշխատանքի վայր․ «Բայց իրենք մոռանում են, որ ՌԴ-ն այլևս էն ՌԴ-ն չէ․ տղամարդու ուժի պահանջարկ ունի, ազատվել է միջազգային օրենսդրությունից, որը կարող էր պաշտպանել մարդկանց։ Վտանգավոր քայլ է։ Պետք է բացատրել, որ չի կարելի ՌԴ-ում գնալ, աշխատանք գտնել, այնտեղ վտանգներ են ձեզ սպասվում»։

Կոմանեսկուն հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առջեւ դրված նպատակների իրականացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին: Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը

Այնպես չէ, որ Հայաստանում մենք հասել ենք ժողովրդավարության կատարելության կամ գոհ ենք ժողովրդավարության այն որակից, որն ունենք. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային ժողովրդավարության մաս. Փաշինյան

 

Հրատարակվել է «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակը

Շուտով Հայաստանում ևս տեղի կունենա «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակի շնորհանդեսը։

ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը կիրազեկվի. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Կարո՞ղ եք հաստատել: Պատասխան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Էդգար Ղազարյան. «Պարոն վարչապետ, կառավարության նիստում կարո՞ղ ես կարդալ այն գույքի ցուցակը, որը դու հանձնել ես Ադրբեջանին Արցախում»

Էդգար Ղազարյան. «Կլինի՞ մենք էլ հավաքվենք Երեւանի մշակութային դահլիճներից մեկում ու ասենք. Վահե Ղազարյան, Մհեր Գրիգորյան, Գնել Սանոսյան, դուք էլ ձեր ձեռք բերած սեփականությունը պետք է տաք պետությանը»

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան». հրապարակվել է զեկույցի ամփոփագիրը

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը: Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից: Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման

«ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանության միակ գործիքն այլևս ընտրություններն են․ այլ գործիք ՀՀ-ում գոյություն չունի»․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ ՀՀ կառավարության ընկալումներում երբեք հակադրություն չի եղել անվտանգության և ժողովրդավարության։

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 108, զոհվել՝ 10 մարդ. փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Հունիսի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 637 դեպք, որից 240-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 145, պայթյունի` 2, ուժեղ քամու՝ 9, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, բնական հրդեհի, քարաթափման, որոնողափրկարարական` 1-ական, սողանքի, թունավորման՝ 3-ական, օձի նկատման՝ 34, կեղծ ահազանգի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 15, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի

«ՄԱԿ-ը չի կանգնեցրել 44-օրյա պատերազմը: Պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի կողմից. ո՞վ է ուժեղ, ո՞ւմ պիտի հավատա արցախցին». Ստյոպա Սաֆարյան

Մենք մեր հայրենակիցներին շատ դեպքերում Արցախում հանդիմանում ենք, թե ինչու են ռուսական կողմնորոշմամբ, բայց պատկերացրեք, թե ինչ են զգում, երբ տեսնում են, որ մի ամբողջ մոլորակ կառավարող կազմակերպություն չի կարողանում կանգնեցնել պատերազմը:

Տեղումների քանակը՝ նորմայից ավելի. հուլիս ամսվա եղանակի կանխատեսում

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով

«Ղարաբաղում մասսայական սպեկուլյացիան ու կոնտրաբանդան էր, որը անցկացվում էր ռուս խաղաղապահների հետ». Անտոն Իվչենկո

Նա ասաց, որ եղել է նշանային թիրախ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողների ու գյուղտեխնիկայի ուղղությամբ, ինչը ոչ միայն սպառնալիք է այդ մարդու համար, այլ նաեւ զրկում է տնտեսական հիմքից այդ բնակավայրերը, ստիպում է, որ հեռանան:

«Արտակարգ իրավիճակներն անհամաչափորեն են ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա և տեղահանումը նույնպես դրա օրինակներից էր». Մուշեղ Հովսեփյան

Այսօր՝ հուլիսի 1-ին, երրորդ անգամ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»՝ կազմակերպված Freedom House իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից: Ֆորումին բացման խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում ԱՄՆ լիազոր և արտակարգ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն

Ըստ լրատվամիջոցների` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 2-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Ըստ լրատվամիջոցների` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 2-ին հանդիպում կունենան։ Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, հնարավոր է Մարգարայի անցակետի տարածքում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի աշխատել է որպես ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան և եղել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

«Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ-ում բոլոր կառավարող ուժերի դեպքում նպատակահարմար է ունենալ ոչ այդքան մեդիագրագետ հանրություն»․ Սևակ Մամյան

Ըստ «Ինֆոքոմ» լրատվականի համահիմնադիր Սևակ Մամյանի՝ այլ պարագայում հնարավոր չէ, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից բացված կամ փոխկապակցված սունկ կայքերի, քարոզչական հարթակների գործունեությունը, նույն ձև հնարավոր չէ կառավարող ուժի հետ փոխկապակցված այլ լրատվամիջոցների գործունեությունը խայտառակ էթիկական չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, որոնցից մեկը նույնիսկ մայրաքաղաքային հեռարձակում ունի։

Խաչքարերը Վայոց ձորի մարզում նոր կյանք են ստացել

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13֊14 րդ դդ․ թվագրվող  խաչքարը։ Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13֊17֊րդ դդ.,  թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ  առկա

«Հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումները հանցագործություն են. շատ կոշտ մեթոդներ են նախատեսվում». Ավինյան

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման անհրաժեշտություն: 2023թ ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը: «Օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի

ԱԱԾ-ից տեղեկություններ են ստացվել՝ պահեստազորում հաշվառված մի շարք անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց

Կառավարության 2023 թվականի որոշմամբ հայտարարված 25-օրյա վարժական հավաքների կազմակերպման ժամանակ Մարտունի համայնքի 2 բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից թույլ են տրվել ապօրինություններ. ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ են ստացվել

Երևանի մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագիր կներդրվի

Մասնագետ–դաստիարակները  կանցնեն հատուկ վերապատրաստում։

Գյումրիի 33-ամյա բնակիչը ձերբակալվել է եղբոր սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն»

ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով, պահել ուշադրության կենտրոնում. Պապիկյան

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են

«Բագրատաշեն»-ում ՌԴ քաղաքացու մեքենայում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 109 բջջային հեռախոս

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած թեթև մարդատար տրանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը

Միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, ավելի շատ երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով. Արթուր Դավթյան

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին  Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Արթուր Դավթյան Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ

«Տպավորությունն այնպիսին էր, որ կա մոտ 30 տարվա տարիքային տարբերություն»․ ԱՄՆ-ում վերլուծում են Թրամփ-Բայդեն բանավեճը, մտահոգություն հայտնում Բայդենի թեկնածության վերաբերյալ

Բայդենն անդրադարձել է բանավեճից հետո իր վերաբերյալ մտահոգություններին, նշելով՝ գիտի, որ երիտասարդ չէ։ «Ես չեմ քայլում այնպես, ինչպես առաջ, չեմ խոսում այնքան սահուն, որքան առաջ, չեմ բանավիճում այնպես, ինչպես առաջ․․․բայց ես գիտեմ ինչպես աշխատել»։

«Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ նա շարունակում էր համաձայնեցնել ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները»

Երբ արդեն ակնհայտ էր Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջնորդական առաքելության և Ժելեզնովոդսկում ստորագրված համաձայնագրի անարդյունավետությունը տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, քանի որ ադրբեջանական կողմը գերադասում էր հակամարտությունը լուծելու ռազմական ուղին, ավելի քան հրատապ է դարձել ինքնապաշտպանության ուժերի կազմավորման տեմպերի արագացման ու պաշտպանության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցը: 1991թ. հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացած արտադրական ձեռնարկությունների

Գիշերանոթները խոհանոցի տարածքում են եղել. Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող երեխաների զարգացման կենտրոնում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի

«Եթե ես մտածեի՝ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցի, նման արտահայտություն չէի անի». Փաշինյանը՝ ԵՄ-ին միանալու հանրաքվեի մասին

Մենք եթե ուզենանք անենք հանրաքվե, մենք անելու ենք քարոզարշավ: Էդ քարոզարշավին մարդիկ մեզ տալու են հարցեր՝ սկսած՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրաս՞տ է: ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր: Ո՛չ, չեմ կարող, որովհետեւ ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, ԵՄ երկրներում այսօր ընտրություններ են լինում, որոնց արդյունքները հարցեր են բարձրացնելու:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031