Օրվա լրահոսը

Երևանում տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ վիճակը ծանր է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ադոնցի փողոցում գտնվող «ԷՄ ԷՆ» շինհրապարակում աշխատանքներ կատարելիս վերելակից ընկնելու հետևանքով «աջ կողերի կոտրվածք, սալջարդ և ցրտահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա

«Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, ՀՀ կառավարության և ժողովրդի ընտրությանը։ Այլ բանի համար չենք փոխհատուցում»․ Վասիլիս Մարագոս

Մենք պատրաստվում ենք մշակել և ստորագրել 9 միլիոն եվրոյի նոր ծրագիր, որով կաջակցենք ԼՂ-ի ժողովրդի ինտեգրմանը, աշխատանքի ապահովմանը, սոցիալական աջակցությանը։

Հայ և չին հետազոտողները մտքեր փոխանակեցին «Համաշխարհային անվտանգություն. հեռանկարներ Երևանից և Պեկինից» սեմինարի ընթացքում

2024թ. սեպտեմբերի 27-ին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը հյուրընկալեց Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիային: «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և Խաղաղության և զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Յանճուան Անը ներկայացրեցին կազմակերպությունների գործունեությունը, քննարկեցին հնարավոր համագործակցությունը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Համաշխարհային անվտանգություն. հեռանկարներ Երևանից և Պեկինից» սեմինարը: Որի ընթացքում

«2008-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը փորձում էր բռնությամբ հասնել իշխանության, իսկ 2024-ի հունիսի 12-ին` բռնությամբ պահել իր իշխանությունը»․ Մենուա Սողոմոնյան

«Բռնությունը, մարդկանց սահմանադրական իրավունքն իրացնելու դեմ ուղղված ապօրինի գործողությունները պաշտոնապես ամենաբարձր մակարդակով խրախուսվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները. Պետական գույքի կառավարման կոմիտե

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի շուրջ Պետական գույքի կառավարման կոմիտեի և «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։ Ըստ ներդրումային ծրագրի՝ գնորդը պետք է իրականացներ ստանձնած պարտավորությունները 2022-2026 թթ․ ընթացքում։ Մասնավորապես, վճարեր 5 մլրդ դրամ (յուրաքանչյուր տարի՝ 1 մլրդ դր) գույքի գնման համար, իրականացներ 4 մլրդ 500 մլն

«Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է․ չի փոփոխվելու կառավարությունների փոփոխմամբ»․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանում այսօր անցկացվում են 14-րդ նախագահական ընտրությունները։ ՀՀ-ում Իրանի դեսպանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է լինի երկրորդ փուլ, հորդորեց՝ մի քիչ սպասել և տեսնել արդյունքները։

«Էլիտ-ֆուդ»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում աղցանը և հյութը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան վարունգով-մածունով» և «Խնձորի հյութ» նմուշները մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝

Ինչպես երկու աղջիկներ հիմնեցին յուրահատուկ թատրոն-ավտոբուս

Bebook շարժական թատրոնը հասցրել է լինել ոչ միայն Երեւանի տարբեր համայնքներում, այլեւ ՀՀ մարզերում Bebook շարժական թատրոնը փոքրիկ հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներով։ «Առավոտի» հետ զրույցում թատրոնի հիմնադիրներից Անի Երեմյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհ էին ստացել, որն ամբողջությամբ ծախսել են ավտոբուս ձեռք բերելու վրա, քանի որ «Բեբուկը» թատրոն- ավտոբուս է: «Ավտոբուսն արդեն թատրոնի

Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը չկայացավ մեղադրողի եւ պաշտպանի վատառողջության պատճառով

Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ, նրա որդի Խաչատուր Սիրադեղյանը հոր մահվան հիմքով գործի կարճմանը համաձայն չէ եւ պահանջում է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով:

Հայ պատգամավորները Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ քննարկել են ՀՀ անվտանգային համակարգի ամրապնդման հարցեր

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 28-ին նախաճաշի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ: Քննարկվել են Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը: Զրույցի առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Քննարկվել են երեխաների կրթության, շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր. ՄԻՊ-ն այցելել է Գյումրու «Երեխաների տուն» և Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: Հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ: Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ:

Այն պատկերը, ինչ տեսել ենք Լոռու մարզում, չէր կարող անտարբեր թողնել որեւէ մեկին. Ռուսական մարդասիրական առաքելության ներկայացուցիչ

Ռուսական մարդասիրական առաքելությունը Լոռու մարզ է հասցրել 7 տոննա մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը. Աշոտ Սաղյանը հյուրընկալել է Զարեհ Սինանյան

Սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հյուրընկալեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ վերջին համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2008թ. ՀՀ ԳԱԱ-ի և Սփյուռքի նախարարության միջև։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը՝ ակտիվացնելով գիտական Սփյուռքի հետ փոխգործակցությունը: Քննարկման արդյունքում որոշվեց ՀՀ ԳԱԱ և ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի

«Այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ մոտակա տասնամյակում ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ»

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ այս հարցով գնդակը Բրյուսելի դաշտում է։ – Ինչպե՞ս կգնահատեք Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեի առաջարկը եւ ընդհանրապես ՀՀ-ի՝ առաջիկա տարիներին ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու, այնուհետեւ ԵՄ անդամ դառնալու շանսերը։ – Այնքան էլ իրատեսական չեմ համարում, որ մոտակա տասնամյակում ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է

«Այսօր պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով՝ իր հայեցողությամբ տնօրինելու, իսկ 20 տարի ծառայելուց հետո նաև սեփականաշնորհելու իրավունքով»

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը

Վարորդը, չենթարկվելով պարեկների պահանջներին՝ ավտոմեքենաներին հարվածելով, դիմել է փախուստի․ նրան մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև գույք վնասելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում,

«Դրսում մեր անուններն ուրիշ են»

Հարցազրույց գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիայի հետ Վերջերս «ԷՋ» հրատարակչությունը լույս ընծայեց գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիայի «Դրսում մեր անուններն ուրիշ են» վեպը։ Լաուրա Ցվիրտնիան ծնվել է Բրեմենում՝ գերմանահայ ընտանիքում։ Սովորել է Քյոլնում եւ Իսպանիայի Գրանադա քաղաքում։ ZEIT օրաթերթի խմբագիրն է։ «Դրսում մեր անուններն ուրիշ են» վեպը նրա գրական դեբյուտն է։ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ Բրեմեն-Նորդ թաղամասի երեխաները հստակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Վահագն Խաչատուրյանն «Ինժեներական քաղաք»-ում ծանոթացել է տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» գերհամակարգչի հնարավորություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին: Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը «ինժեներական քաղաքում» կայացած աշխատանքային

Ինչպես են փշալարերը և պատերազմը ազդում մշակույթի վրա. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով- Փարաջանով» ֆիլմը 

Պրեմիերայի պատվավոր հյուրերն են ռեժիսորներ Ատոմ Էգոյանը և Տարսեմ Սինգխը, որոնք ֆիլմի հերոսներից են։

Խոշտանգման մասին փաստերը ներկայացվեցին դատարան

Կոտայքի մարզի քննչական վարչությունում տուժող կողմը հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 30- 31-ին անհայտ անձը Կոտայքի մարզի Նաիրի շրջանի Քասախ բնակավայրի բնակարաններից մեկն է ներխուժել, կատարել գողություն՝ իրեն պատճառելով հիսունհինգ հազար դոլարին համարժեք դրամ գումարի չափով վնաս… Կասկածյալ Վրեժ Դավթյանին ձերբակալելու պահից հարվածել են մինչ բաժին բերելը, քարշ տալով խոշտանգել են ու դրանից

ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի

«Դեռ չեն սահմանվել պատասխանատվության միջոցներ». երկկուսակցական բանաձևով դատապարտում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար

Վաշինգտոն – Ս.թ. հունիսի 27-ին կոնգրեսական Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և կոնգրեսական Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի) առաջնորդեցին մի բանաձև, որով Ադրբեջանը դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների արշավ իրագործելու համար, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Ադրբեջանի ցեղասպան արշավը հայ ժողովրդի դեմ շարունակվում է կրոնական, պատմական և մշակութային վայրերի շարունակական ոչնչացմամբ, ինչը

Լրագրողների 91%-ը նշել է, որ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում երբեք չի դիմել դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրերս հրապարակեց «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը- 2024. հետազոտություն» արդյունքները: Հարցմանը մասնակցած լրագրողների 67.5%-ը հայտնել էր, որ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում նախընտրում է նյութ գրել այդ մասին կամ փորձում են այլ աղբյուր գտնել՝ 62.3%: Լրագրողները նշել էին նաեւ, որ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում այդ մասին գրառում են անում սոցիալական հարթակներում (29.9%),

Ահազանգ իրավապահներին. հավելագրումներ են եղել մոդուլային տիպի դպրոցի կառուցապատման ժամանակ

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների կողմից ուսումնասիրվել են բոլոր կատարողական ակտերը և հայտնաբերվել են պայմանագրի անբաժանելի մաս կազմող նախահաշիվ-ծավալաթերթով նախատեսված աշխատանքների հավելագրում՝ ավելի քան 37.000. 000 դրամի չափով:

Հանդիպել են Ալիևն ու Օ՛Բրայենը

«Ազատություն». Ադրբեջանի նախագահն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենին։ Հանդիպումից մանրամասներ առայժմ չի փոխանցվում։ Օ՛Բրայենը երեկ պատասխանելով հարցին, թե հանդիպման ժամանակ ի՞նչ մեսիջ է փոխանցելու Ադրբեջանի նախագահին, ասել էր՝ «Մենք շատ հստակ ենք նախագահ Ալիևի հետ՝ ժամանակն է խաղաղության»։

Էստոնիայում Արարատ Միրզոյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող ջանքերն ու մարտահրավերները

Հունիսի 27-ին Տալլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում (ICDS)։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Նախարար Միրզոյանը ներածական խոսքում ներկայացրել է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար

Բայրամովը Կոբախիձեին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

«Ազատություն». Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Բայրամովն ու Կոբախիձեն քննարկել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և մի շարք այլ ռազմավարական կարևոր հարցեր, ընդգծել, որ նավթագազային և տրանսպորտային հաղորդակցության այնպիսի խոշոր նախագծերի իրականացումը, ինչպիսին է,

Ալիեւն ո՞ւմ «դաբրոյով» է հերթական ագրեսիան «հրահրելու»

Սկիզբը՝ այստեղ: Հայաստանի դաշնակիցների՞, որոնք հետո կխոստովանեն, որ Ալիեւին այդ հարցում էլ են «թեւ ու թիկունք» եղել Չնայած Ռուսաստանից հնչող շարունակական քննադատություններին, շանտաժներին՝ ուղղված Հայաստանին, թե՛ ռուսաստանցի պաշտոնյաները, եւ թե՛ ՀԱՊԿ-ից պարբերաբար հույս են հայտնում, որ Հայաստանը կտրուկ «գործողությունների» չի դիմի: ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, վերջերս այս մասին կառույցի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031