Օրվա լրահոսը
Փոխնախարար Ավետ Պողոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 676 հազար դրամ. «Ժողովուրդ»
Ուսումնասիրենք այժմ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանի ունեցվածքը։ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ գույք, սակայն տրանսպորտային միջոցների հարցում շռայլ է գտնվել։ Պողոսյանը 2023 թվականի տարեսկզբին ունեցել է մեկ՝ 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, տվյալ տարվա ընթացքում ձեռք է բերել 2 ավտոմեքենա 2 մլն դրամ արժողությամբ,
Ավանում բացօթյա առևտրող զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց է իրականացրել: Առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են, կազմվել են արձանագրություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքի համար: Մանրամասները՝ տեսանյութում. Երևանի քաղաքապետարան
Հայաստանի ամենամեծ ներդրումային ծրագիրը կանխամտածված խոչընդոտների է բախվում. «ՌԻԴ» ընկերության հայտարարությունը
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ փորձելով անազնիվ եղանակով լրացուցիչ օգուտներ ստանալ՝ շանտաժի լեզուն օգտագործելով: Նրանք պնդում են, թե իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը, ճանաչելով հանրային գերակա շահ, պետությունը ցանկանում է օտարել դրանք շուկայականից ցածր գներով։ Դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանության արժանացրել ծրագիրը, և այն իրականացնելու նպատակով համաձայնություն է
Politico-ն բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանում կատաղել են այդ առաջադրումից։ Եվ հենց այստեղից էլ սկիզբ է առել PR արշավը, որի շրջանակում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են հայտնել այն միջնորդությանը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրա թեկնածությունը որպես պոտենցիալ մրցանակակիր:
Վարդան Պողոսյան. «Պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանի կառավարությունը հանձնել է դե յուրե ՀՀ-ին պատկանող տարածքները». «Հրապարակ»
Մասնագետի խոսքով, սահմանազատման հանձնաժողովն առհասարակ որեւէ իրավասություն չուներ ստորագրելու մայիսի 15-ի արձանագրությունը։ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ընդամենը խորհրդակցական մարմին է, որը ձեւավորվել է վարչապետի որոշմամբ, բայց նա Ադրբեջանի հետ ստորագրել է մի փաստաթուղթ, որը ոչ թե նախնական բնույթ ունի, այլ՝ վերջնական․ «Դրանով ՀՀ սահմանը, պայմանականորեն ասած, Ա կետից տեղափոխվել է Բ կետ՝ ի վնաս ՀՀ-ի, այսինքն՝ առանց ներպետական ընթացակարգերը պահպանելու:
Հայաստանի թիմը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն
Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության մատնեց միայն Հայաստանի թիմը:
Ստախոսները չեն սահմանափակվում մեկ «վարկածով»
Երկրորդ պնդումն արտառոց է իր ցինիզմով, լկտիությամբ եւ, կասեի, մարդատյացությամբ: Երբ ձեր ղեկավարը սկզբից ասում է «Արցախը Հայաստան է», հետո պարտվում է պատերազմում, հետո խոսում է «խաղաղ դեօկուպացիայի» մասին, հետո՝ որ Արցախն Ադրբեջան է, հետո՝ որ առաջնահերթ խնդիրը արցախցիների անվտանգությունն է ու իրավունքները, եւ ոչ մի բան դրանց համար չի անում, այսքանից հետո պահանջել, որ Արցախի պաշտպանության բանակը միայնակ կռիվ տա Ադրբեջանի բանակի դեմ եւ վտանգի տակ դնի 120 հազար մարդու կյանք… Դրան պարզապես անուն չկա: Դա մտնում է արցախցիների դեմ քստմնելի քարոզչության տրամաբանության մեջ:
Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է. «Ազգ»
Ավելի անհանդուրժելին՝ Շահրամանյանը ծառայողական մեքենա ունի եւ, պատկերացնո՞ւմ եք, վարորդ ու թիկնապահ: Կույր ատելություն բռնատեղահանված բոլոր արցախահայերի նկատմամբ, որոնք արդեն, հուրախություն իրեն եւ յուրայինների, քոչում են Մայր հայրենիքից:
Չեն ֆայմել, որ ընդամենը հանրաքվե պետք էր անցկացնել: Այդպես է, ով հանրաքվե է անում, ավտոմատ դառնում է Եվրոպայի մաս. «ՉԻ»
Մենակ Ալեն Սիմոնյանը կիմանա, թե ինչի առ այսօր Թուրքիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան Եվրամիության անդամ չեն, չնայած արդեն քանի տասնամյակ է, դռները բախում են, հանրաքվե են անում, խնդրում, աղաչում են:
Էստոնիայի ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի» մոտ
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը
«Ես Հայաստանում տեսնում եմ պոտենցիալ քաղաքական դեմքեր, որոնք կարող են ծանր բեռը վերցնել իրենց վրա. Անուշ Սեդրակյան. «Ա1+»
«Այդ մոդելը շատ կործանարար է, որովհետև Հայաստանն այսօր գտնվում է պայթուցիկ իրավիճակում և ամեն վայրկյան կարող է պայթել։ Եվ այդ պայթյունը բոլոր ճամբարներին հնարավորություն կտա ասելու, որ դա եղավ Հայաստանում, որովհետև Արևմտյան ուժերը խառնվեցին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու ակնկալիքներին։ Քաղաքագետն ասում է, որ այդ հանրաքվեն պետք
ՔՊ-ում քննարկել են կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր
Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր։ Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Եսայի Քարամյանը հարցաքննվել է
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի շահերի պաշտպան Մանուշ Եսայանը հայտնում է. «Հարգելի լրագրողներ և հետաքրքրված անձինք, տեղեկացնում եմ, որ Եսայի Քարամյանի տուժող ճանաչելու մասին որոշումը ստացել ենք և Եսային այսօր հարցաքննվել է: Նշեմ նաև, որ Եսային տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնված
«Ժամանակն է իներտ վիճակից դուրս գալու»․ նախկին նախարարը Երեւանում գեղեցկության սրահ է հիմնել, որտեղ արցախցի կանայք են աշխատում. «Ա1+»
44-օրյա պատերազմում ամուսնուն կորցրած Արմինե Պետրոսյանն իր մեջ ոչ միայն ապրելու ուժ էր գտել, այլև հսկայական պատասխանատվություն՝ պատերազմից հետո զբաղեցնելու Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։ Այժմ տիկին Պետրոսյանը երեխաների հետ հաստատվել է Երեւանում, գեղեցկության սրահ հիմնել, որտեղ արցախցի կանայք են աշխատում։ Ասում է՝ ժամանակն է իներտ վիճակից դուրս գալու, ինքնակազմակերպվելու։ Ա1+-ի հետ
Կարմիր գրքում գրանցված թռչունը կրկին բնադրել է Արփի լճի տարածքում
Հավալուսնները, որոնք գրանցված են Կարմիր գրքում, համարվում են վտանգված թռչնատեսակ, բնադրել են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։ Այստեղ հիմնականում հայտնվում են գանգրափետուր և վարդագույն հավալուսնները։ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Արփի լճում հայտնվում են ապրիլ ամսից, մնում են մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Մեզ մոտ հանդիպել են մինչև
Զբոսաշրջիկները մոտեցել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակիցներին, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հնչեցրել հայհոյանքներ և աշխատակցի դիտողությունն ընդունելով ցավագին՝ հարձակվել են նրա վրա. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա: Ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի
Ազատամարտիկների փողոցում մայրերը, երեխաները, ծերերը կանգնել ու բղավում էին, ո՞նց չէինք գժվում. Հունան Թադևոսյան
2020թ պատերազմից հետո մի նոր պատերազմ էր՝ բանակցել ադրբեջանցիների հետ, նայել հաղթողի աչքերին պարտվածի աչքերով
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, որի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթերը՝ հայ պատգամավորներին
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին: «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է
«Վրաստանում մի շարք հայկական եկեղեցիներ գտնվում են սարսափելի վիճակում»․ ԵԽ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդատվական կոմիտեի զեկույց
ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն արձանագրել է մի շարք խախտումներ՝ կապված Վրաստանում ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի ու ադրբեջանցիների նկատմամբ։
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները եւ այլք: Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի
Առաջիկա արտահերթ ընտրություններով Ադրբեջանն իրավականորեն լեգիտիմացնելու է Արցախի՝ իր կազմում գտնվելը. Խաչիկ Գալստյան
«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց համար անընդունելի է իշխանությունների վարած ազգուրացման, արցախուրացման, միակողմանի զիջումների, պարտվողական, անողնաշար քաղաքականությունը»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։ «Երբ հարևան պետության ղեկավարը նվաստացնում է ՀՀ-ն ներկայացնող մարդու որդուն, ոչ մի ձայն, ոչ մի պատասխան չի լսվում։ Ես հիշում եմ,
Հիվանդանոցից տեսնում էինք ադրբեջանական դիրքերը. Ստեփանակերտի բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ
Ես ականատես եմ եղել ամբողջ արցախյան հանրության հերոսական եւ զուսպ պահվածքին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմեկնեն Սյունիք
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մի խումբ անդամներ վաղը մեկնելու են Սյունիք. այս մասին, սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Մեկնելու են փոքր թվով, հանգստյան օրերին այնտեղ աշխատանքային հանդիպումներ են ունենալու Կապան, Գորիս քաղաքներում: Այս ընթացքում նաեւ Սյունիքի գյուղերում հանդիպումներ կունենան: Մանրամասները՝ տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հունիսի 12-ի դեպքերով ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. Սերգեյ Հարությունյան
Հայաստանում խտրական արդարադատություն է իրականացվում. այսօր, սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Գործ ունենք խտրական արդարադատության հետ․ ոչ Աշոտ Սիմոնյանի դեպքով, երբ ոստիկանների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց ԱԺ պատգամավորը, ոչ ԱԳՆ-ի դեպքով, երբ սադրանքների հետևանքով մարդկանց նկատմամբ անհիմն ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին և 29 անձ ձերբակալվեց, ոչ
Արտահանման աճը շարունակել են պայմանավորել ոսկու և թանկարժեք զարդերի արտահանումն ու վերաարտահանումը
Հրապարակվել է Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագիրը։ Տնտեսական ակտիվության տեմպը ապրիլին դանդաղել է՝ մարտի 15.3%-ից ապրիլին հասնելով 10.4%-ի։ Արտահանման աճը շարունակել են պայմանավորել ոսկու և թանկարժեք զարդերի արտահանումն ու վերաարտահանումը: Ապրիլին բյուջեն գրանցել է 7.2 միլիարդ ՀՀ դրամի հավելուրդ` պայմանավորված ցածր կապիտալ ծախսերով: Ամփոփագիրն` այստեղ
«Անընդհատ մեզ փողոց քաշելը եւ փողոցում կռվելը՝ այն արժեքներով, որ ունի չարիքի իշխանությունը, թույլ չենք տալու». Բագրատ սրբազան
Շարժման քաղաքակրթական պայքարը բերելու է քաղաքական փոփոխությունների. սուրբ Աննա եկեղեցու բակում, համակիրների հետ հանդիպման ժամանակ, իր ելույթում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: «Թիրախը մեկն է՝ ազատագրություն չարիքից եւ դա քաղաքական լուծում է: Մեր պայքարը բարձր արժեքով է լինելու, անընդհատ մեզ փողոց քաշելը եւ փողոցում կռվելը՝ այն արժեքներով, որ ունի չարիքի իշխանությունը, թույլ
Նորին Սրբությունը մտահոգություն է արտահայտել երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայերի սոցիալական խնդիրների և անհանդուրժողության ու թշնամանքի վտանգավոր դրսևորումների առնչությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց վերապատրաստման դասընթացների մասնակից եկեղեցականներին
Մարտունին բաժանել էինք 4 թաղամասերի, որ պատերազմը սկսելու դեպքում՝ ովքեր ի վիճակի էին կռվելու, մեկնեին դիրքեր. Արտակ Մկրտչյան
Իմ մեքենան ծառայում էր որպես շտապ օգնության մեքենա
Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ
Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում մարքեթինգի դերն ու վերջինիս ընձեռած հնարավորությունները, ստեղծել մարքեթինգային ռազմավարության մոդել, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր, քննարկել նոր բիզնես գաղափարներ։ Ակբա Բիզնես ակումբի հյուրը «MAROG» ընկերության հիմնադիր-տնօրեն, մարքեթինգային հաղորդակցության և կառավարման մասնագետ Մագդա Մարկոսյանն է, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ առանձնացրել է ոլորտի թրենդներն ու մոդելները, խոսել
«Ինձ համար դժվար հարց է դա՝ մարդկայնորեն էլ». Բագրատ սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի մասին
Այս օրերին եղել են բազմաթիվ հանդիպումներ, որոնք շատ կարևոր են. սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրեն Պետրոսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ հանդիպում եղե՞լ է, ի՞նչ է մտածում սրբազանը նրա հարցազրույցի եւ տված պարզաբանումների մասին: «Սուրենի հետ չեմ հանդիպել, քանի որ Ոսկեպար


















































