Օրվա լրահոսը
2022 թվականի համեմատ 2023-ին աճել են Հայկ Կոնջորյանի ու նրա ընտանիքի անդամի եկամուտները, հատկապես՝ կանխիկ գումարները․ «Փաստերի ստուգման հարթակ»
«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս անգամ դիտարկել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ու նրա կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, համատեղ
ՔՊ կուսակցության նոր գրասենյակը վերանորոգման փուլում է, վարձակալման ամսական վարձավճարը՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ»
ՔՊ կուսակցության նոր գրասենյակի նորոգման աշխատանքները տարիներ են տեւում: Նոր գրասենյակը 2022թ․-ից դեռ վերանորոգման փուլում է: ՔՊ-ից ավելի վաղ մեզ հայտնել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին պետք է այն պատրաստ լինի, սակայն արդեն հունիս ամիսն ավարտվում է, իսկ շենքը դեռ պատրաստ չէ: Իշխող կուսակցությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, չգիտեն՝ երբ պատրաստ
Որտե՞ղ կլինեինք մենք, եթե մեր նախնիներն էլ առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի բանաձևած «պարզապես ապրելու» «գաղափարաբանությամբ»․ «Փաստ»
Ոչնչիզմի, «զրոյական կետի», «դրա մասին պիտի դեռ 6 տարի առաջ ասեի» և նմանօրինակ այլ հանճարեղ «գաղափարների» մեծն ռահվիրան վերջերս վերստին փայլատակեց նորանոր «մարգարիտներով»: Ահավասիկ, յուրայինների հետ «քաղաքական ժողովի» ժամանակ հայտարարեց, թե՝ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում
ԱՄՆ պետական շահերը Բայդենով կամ Թրամփով պայմանավորված չեն
Հրապարակային քաղաքականությունն` ընդհանրապես, եւ «դեբատի» ժանրը` մասնավորապես, ծրագրերի, գաղափարների եւ երկրի ապագան որոշելու մասին չեն: Դրանք ավելի շատ նման են «Ուրախների եւ հնարամիտների ակումբին», երբ հանդիսատեսի համար կարեւոր է, թե ով ում լեզվի տակից դուրս կգա: Այդ առումով Բայդեն-Թրամփ առաջին բանավեճը մաքուր KBH էին՝ այն տարբերությամբ, որ խորհրդային (ռուսական) հեռուստաշոուի մասնակիցները երիտասարդ էին, իսկ այս
Հայաստանի փրկութեան ծանր պարտականութիւնը միայն հայաստանաբնակներուն պարտականութիւնը չէ՛․ «Հայրենիք»
Սրբազան պայքարը Բագրատ սրբազանին բերնով բանաձեւեց 3 հիմնական պահանջներ։ 1) Առաջին հերթին վերջ տալ սուտի ու կեղծիքի տիրապետութեան՝ ներկայ իշխանութեան հրաժարումով, 2) Մասնագէտներէ բաղկացած նոր կառավարութեան կազմութիւն, եւ 3) Նոր ընտրութիւններ, որոնց պիտի չմասնակցին նոր կառավարութեան անդամները։ Կարեւոր է շեշտելը, թէ պայքարը նաեւ իր շուրջ համախմբեց նախկին դիւանագէտներ, արտաքին գործոց նախարարութեան նախկին բարձրաստիճան պաշտօնատարներ, որոնք
Շարմազանովի պնդումը, թե միջազգային ոչ մի կառույց չի արձագանքել հունիսի 12-ին ընդդիմության ցույցը ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ ճնշելուն, չի համապատասխանում իրականությանը․ «Փաստերի ստուգման հարթակ»
Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դժգոհել էր, թե հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ միջազգային որևէ կազմակերպություն հայտարարություն չի արել։ «Հուլիսի 12-ին 30 լուսաձայնային նռնակ է նետվել խաղաղ ցուցարարների վրա, որևէ միջազգային կառույցից մի հատ՝ «պու» լսե՞լ եք։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, 2016-ին
Հարգելի՛ ուսուցիչներ, հասկացա՞ք, որ դպրոցը ձեզ համար չէ․ հասկանալը քիչ է, պետք է կենդանության նշաններ ցույց տալ․ «ՉԻ»
Սիրելի՛ ընթերցողներ, ասենք, որ մինչև օրս հստակ ձևակերպում, սահմանում չունենք, թե ինչ է ատելության խոսքը։ Երկրորդ, եթե հակառակորդներին թիրախավորող վիրավորական արտահայտությունները հիշենք, կտեսնենք, որ ամենապատկերավոր դարձույթները լսվում են իշխանական կուսակցության առաջնորդի, այդ կուսակցության ԱԺ անդամների շուրթերից։ Օրինակ՝ ծեփռտել, ասֆալտ լիզել, ականջ և լեզու կտրել, շինել (հայհոյանք) և բառապաշարային այլ գլուխգործոցներն ինչպե՞ս է որակում ՄԻՊ-ը։ Պատկերավոր
Արտահերթ նախագահական ընտրություններ Իրանում․ ո՞ւմ և ինչի՞ միջև է ընտրությունը
Էմմա Բեգիջանյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Սկիզբը՝ Նախքան նախագահական ընտրությունների բուն թեմային անցնելը հպանցիկ անդրադառնանք Իրանի իսլամական համակարգում նախագահի դերին ու տեղին։ ԻԻՀ-ի Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ առաջնորդից հետո նախագահը երկրի երկրորդ դեմքն է, պատասխանատու է Սահմանադրության իրականացման համար և գործադիր իշխանության ղեկավարն է, բացառությամբ այն հարցերի, որոնք ուղղակիորեն վերաբերում են Առաջնորդին։ Նախագահն ընտրվում
«Խստապահանջութիւնը, նախանձախնդրութիւնը ու հաւատարմութիւնը հիմքը կը կազմեն մեր միաբանութեան նկարագրին ու կեանքին» – Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս
Այսպէս բնորոշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութեան նկարագիրը, կեանքը ու կոչումը, եպիսկոպոսաց դասուն եւ ապա վանաբնակ միաբանութեան հետ յաջորդաբար իր ունեցած հանդիպումներու ընթացքին: «Մենք անհատ միաբաններ չենք, այլ Միաբանութիւն ենք՝ հաւաքական մէ՛կ անձնաւորութիւն: Այս գիտակցութեամբ ու նախանձախնդրութեամբ կոչուած ենք մտածելու ու գործելու, ծառայելու ու կազմակերպելու մեր անհատական ու հաւաքական կեանքը,
Ջրային պարեկային ծառայությունը հորդորում է պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը
Քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ: Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ մինչև տուգանքի կիրառում։ Լողամիջոցների շահագործման
«Մարդու կովի ոտքը ջարդել է, մի բան էլ հրճվո՞ւմ եք»․ համացանցում հիթ դարձած վարչական ղեկավարի արձանագրության հետքերով
Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Ամասիա խոշորացված համայնքի Ծաղկուտ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Մադոյանի արձանագրությունը՝ համագյուղացիներից մեկի կովի ոտքը կոտրվելու մասին, որը դարձել է համացանցային հիթ։ Օգտատերերի ուշադրությունը գրավել է այն, որ արձանագրությունը տառասխալներով է, վարչական ղեկավարի ձեռամբ գրված արձանագրության մեջ նույնիսկ իր ազգանունն է փոքրատառ։ Իսկ շարադրանքը մի
ՔՊ Արաբկիր Տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ
Հունիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվեցին՝ Վլադիմիր Վարդանյանը, Արման Բաբաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զոյա Ոսկանյանը, Էդգար Զաքարյանը, Վահե Վարդանյանը, Ծաղիկ Բաբայանը, Անահիտ Ավանեսյանը, Արշակ Օրդուխանյանը։ Վերահսկող ընտրվեց Արմեն Խոջոյանը։ ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշեց՝ խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը ներկայացնել Էդգար Զաքարյանի թեկնածությունը։
Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին, որը ասֆալտապատվելուց հետո (2021թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, շարունակում է անմխիթար վիճակում գտնվել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել: Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հուլիսի 1-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը Փաշինյանի հրամանով հուլիսի 1–ից կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ Մեհրաբյանն այս պաշտոնում նշանակվել էր 2022–ի մայիսին։
«Էռա Թեքնոլոջիսը» վարկ է ստացել, բայց նպատակային օգտագործելու փոխարեն խաբեությամբ հափշտակել է նշված գումարը. նախաձեռնվել է քրեական վարույթ
2020 –ին ՊԵԿ-ի իրավաբանական վարչությունում հարուցվել է վարչական վարույթ՝ «Էռա Թեքնոլոջիս» ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ
Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ սեփականության իրավունքին․ Սերգեյ Շահվերդյան
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը, ֆեյսբուքյան իր էջում, մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին եւ կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանության ուղղությամբ։ «Ադրբեջանի վարչակազմը շարունակում է քանդել Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Այս անգամ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ։ Հայաստանի իշխանությունները պարտավոր
Փաշինյանը ուղղակիորեն իրավական գնահատական է մատուցում իրավապահներին
Հանրային հեռուստաընկերության «Լուրերը» հունիսի 26-ին տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելով կամ հատուկ միջոցներ օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Առայժմ հայտնի չէ՝ ի՞նչ արդյունքներ կունենա քննությունը, քանի՞ ոստիկանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, եթե կառաջադրվի, կամ քանի՞սը
Քաղաքացին օրը ցերեկով միզել է գլխավոր դատախազության շենքի դռան վրա և հեռացել
Խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է դատախազության շենքի դռան վրա միզած քաղաքացին
Ազատ ոճային Գագիկ Ղազարյանը կգոտեմարտի U17 ԵԱ ոսկե մեդալի համար
Նովի Սադում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականից առաջին օրը պայքարի մեջ ներգրավված հինգ ըմբիշներից 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել է բուլղարացի Էսադ Ֆերադ Բոզալիին եւ մտել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Բայսանգուր Օսմանիի հետ: Մեր
«Առանց որևէ բառ ասելու, Արթուր Ղազարյանը իմ պարանոցից է կախվում». Լեւոն Քոչարյանը ցուցմունք տվեց
«Այն, որ մեքենայում ինձ ոստիկանները հարվածում են, ԱՄՆ-ից նկատել են, բայց մեր դատախազությունը չի արձանագրել»
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարսպից 2 քաղաքացիներ են ընկել. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարսպից դեռևս անհայտ հանգամանքներում վայր են ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր
«Հայաստանը ստացել է Վաշինգտոնի հրավերը և հաստատել է մասնակցությունը». ՀՀ ԱԳՆ
«Հայաստանը ստացել է Վաշինգտոնի հրավերը և հաստատել է մասնակցությունը», Sputnik Armenia–ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավերը: Այլ պայմանավորվածություն այս պահին չկա։
ԵՄ-ն աջակցում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին. Ռիտտեր. «Ազատության»
«ԵՄ աջակցում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։ Դա կարևոր է, որպեսզի խուսափենք ենթադրյալ մեղադրանքներից։ Բայց հակամարտության երկու կողմերը պետք է որոշեն՝ արդյոք ԵՄ կարող է դեր ունենալ այստեղ։ Սա քաղաքական որոշում է, որը պետք է կայացվի Երևանում և Բաքվում։ Իհարկե, շատ լավ կլինի, որ ԵՄ դիտորդական առաքելությանը ներգրավեն», – «Ազատության» հարցին
«Հետդարձ չունես, ո՛չ աջ ես գնում, ո՛չ ձախ, ուղիղ առաջ, սյունյաց ողջույնները Մեղրիի ողջույններն են եղել». Բնակիչը՝ սրբազանին
Ներքին Հանդում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով ցույց է տվել փշալար, ցանկապատ ու ասել, թե տեսեք, Ոսկեպարում դրել ենք, տեսեք ինչ լավ է, մինչդեռ ստել է, ոստիկաններին, սահմանապահներին, ում հարցրել է, նման բան չկա: Բնակիչներն ասացին. «Դա մեզ մոտ է երեւի նկարել, Իրանի հետ սահմանն է»: Բագրատ սրբազանն էլ ուրախությամբ բացականչեց. «Ժողովո՜ւրդ, Գառնիկ, ցանկապատը գտնվել է»:
Գյումրեցիների մեծ մասի սիրելի հանգստավայրը Քոբուլեթին է․ Ջերմուկում մեկ գիշերվա համար 150 հազար դրամ են պահանջում
Գյումրու տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շոգ եղանակներին, այսպես ասած՝ ծովի սեզոնին, գյումրեցիների նախընտրած հանգստավայրը Քոբուլեթին է։ «Անցած տարվանից մինչ այս պահն ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է Քոբուլեթին։ Նրանք նախընտրում են Քոբուլեթին, բայց ոչ Բաթումին, քանի որ Քոբուլեթին Բաթումիի հետ համեմատ ավելի մատչելի է։ Իհարկե՝ Վրաստանից հետո երկրորդ տեղում
Մեր հասարակությունում աշխատանքային իրավունքի խնդիրներին շատ քիչ է անդրադարձ կատարվում, կան բազմաթիվ բացեր. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Արժանապատիվ Աշխատանք Հիմա՛» ծրագրի ամփոփիչ համաժողովին։
«Ինչ ցավով ապրում եմ, տարոսը էն մարդկանց, ովքեր ինձ բերել են էս օրվան, զոմբիները կուտը ուտում են, ապրում». զոհվածի հայր
Տղուս երկու հրամանատարները՝ զորամասի ու դասակի հրամանատարները իրանց խաբելով պահել են Շուշիում ու իրենք փախուստի են դիմել, դասակի հրամանատարը Գեւորգյան Հայկն է, Արտյոմ Առաքելյանն էլ ժամանակավոր եկել է կամանդիրին փոխարինել, ասում է՝ իմանայի երեխեքը կզոհվեն, կիջացնեի, իսկ ինքը փախել է դեպի Ստեփանակերտ: Ասում է՝ հրաման է եղել: Տղաներին պիտի իջացնեին հանգստանալու, էդ էլ են խաբել, սաղ խաբել են: Շուշին հանձնված էր, դա 100 տոկոսանոց:
Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի. Ջեյմս Օ’Բրայենը՝ Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը մեկնաբանել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից սպառազինություն գնելը։ «Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ջեյմս Օ’Բրայենը։ Նրա խոսքով՝ սա ցուցիչ է, որ փոխվստահության
«Եկել ենք ստերի հետեւից». Բագրատ սրբազանը Մեղրիում է
Սուտը ամեն տեղ է մեր երկրում: Ամեն տեղ ու ամեն ինչի մեջ սուտն է՝ պատկեր, համացանց, զոռով բերեն երկու հոգու ժպտացնեն, որ ինչ լավ է, լավ է մեր կյանքը:
«Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը». Վահան Կոստանյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ելույթը ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 48-րդ հանդիպմանը Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է հուլիսի 1-ին մեկնարկող ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության


















































