Օրվա լրահոսը

«Եթե, Ադրբեջանն ու Թուրքիան, ենթադրենք, ազնիվ էին, ու ասում էին, որ փակում են ճանապարհը հակամարտության պատճառով, ինչո՞ւ հիմա չեն բացում». Հրանտ Միքայելյան

«Ինքնախաբեություն է մտածել, թե Հայաստանի շրջափակված վիճակը պայմանավորված է արցախյան հակամարտությամբ». «APRI Armenia» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայկական հետազոտական ինստիտուտի տնօրեն, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կան ընդունված ռազմավարական նշանակության որոշումներ, և պատշաճ վերլուծության դեպքում Հայաստանում կգիտակցեին խնդրի ամբողջ խորությունը՝ հասկանալով, որ Հայաստանի

«Ներքաղաքական, մարդու իրավունքների մասով զեկույցը խայտառակ է, չի արտացոլում ՀՀ-ում տիրող իրավիճակը․ առաջարկել էինք հետաձգել քննարկումը»․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն ասաց՝ յուրաքանչյուր անգամ, երբ համազեկուցողներն այցելել են ՀՀ, հանդիպել են նրանց, այդ հանդիպումների ընթացքում հանգամանալից, փաստերով ներկայացրել իրողությունը։

Հուլիսի 3-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդիպման կհրավիրի քաղաքական ուժերին. Բագրատ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հուլիսի 3-ին պատրաստվում է հանդիպման հրավիրել քաղաքական դաշտի բոլոր ուժերին. այս մասին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում: «Հանդիպման կկանչենք նրանց, որոնք ի սկզբանե եղել են։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի, ձեւաչափը կորոշենք։ Դա արվելու է, որպեսզի ներգրավվածության աստիճանը մեծանա: Հանդիպել

Հակառակորդի օղակի մեջ էինք, ով՝ որ դիրքում եղել է, ստիպված է եղել այդ դիրքում էլ մարտնչել. Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ

Պաշտպանության բանակը չէր կարող իր վրա ամբողջովին վերցնել ԱՀ անվտանգային համակարգի պաշտպանությունը

Վթարվել է «Արզնի 2» ջրատարը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի    Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց փողոցների, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27, 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների,

Չնչին աշխատավարձ ու բարձրացման ոչ մի հույս․ ինչպե՞ս են գոյատևում Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներից շատերը

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների, այդ թվում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի աշխատավարձը, որը բավական ցածր է, գնաճի պայմաններում նույնիսկ «յոլա չտանող», հնարավոր է և չբարձրանա։ Ինչպես միշտ, երեկ ևս Գյումրու ավագանու նիստի ժամանակ օրակարգի հարցերի զգալի մասը վերաբերում էր այս կամ այն կառույցին՝ ՀՀ գրողների միության Շիրակի մասնաճյուղին, ՀՀ Նկարիչների միությանը կամ սոցիալապես անապահով մարդկանց դրամական օգնություն տրամադրելուն։

OVIO-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը

Հունիսի 26-ին OVIO ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց  «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը։ Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, միջազգային տեխնոլոգիական միտումներին հետևելու և համապատասխանելու կարևորությունը, Տվյալների մշակման կենտրոնների և դրանցում գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարևորությունը պետական և մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային և տեղական

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։ Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են

«Բարդ է ասել՝ Ադրբեջանը նախապայմա՞ն է դնում, թե՞ դա ցանկության բացակայություն է առաջ շարժվել բանակցություններում». Պարույր Հովհաննիսյան

Դիտարկմանը, որ Ադրբեջանը դնում է նախապայմաններ ու առանց նախապայմանների որեւէ առաջարկ չի ուղարկել՝ Պարույր Հովհաննիսյանը արձագանքեց. «Բարդ է ասել՝ արդյոք դա նախապայման է հենց այդ բովանդակությա՞մբ, թե՞ դա պարզապես ցանկության բացակայում է առաջ շարժվել բանակցություններում: Դա դեռ հարց է, որի պատասխանը մենք դեռ չունենք»:

Եվրասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր են կնքել

Հունիսի 27-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ ի դեմս ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ի դեմս հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի և «Երեմյան Ֆարմը»՝ ի դեմս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, ստորագրել են Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր։

Նարինե Դիլբարյան․ «Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ոչ միայն Հայաստանին չեն մոտեցնում խաղաղությանը եւ անվտանգությանը, այլ բերում են նոր պատերազմ, նոր թշնամիներ, տարածաշրջանում իրավիճակի նոր սրում»

«Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Ռուսաստանի հասցեին արվող Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քննադատական հայտարարություններին։ Նա դրանք համեմատեց Հայաստանում տոթ արեւ ու ամպրոպ-կայծակներով ամառային եղանակի հետ եւ նշեց, որ այս շրջանում ունենալով ԱԽ այնպիսի քարտուղար, ինչպիսին Արմեն Գրիգորյանն է, նույն տիպի կայծակներ մենք ունենք նաեւ արտաքին քաղաքականության մեջ։ «Նրա հայտարարությունները ոչ միայն Հայաստանին

Անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել 12-13-րդ դարերով թվագրվող Քոբայրի վանական համալիրի պատերին

Արձանագրված իրավախախտման դեպքով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ Նկարում պատկերված հուշարձանը 12-13-րդ դարով թվագրվող Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատունն է՝ «ժամանակակիցների նկարազարդումներով»։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն են հերթական շրջայցի ընթացքում արձանագրել, որ միջնադարյան կառույցի  պատերին անհայտ անձը կամ

Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ- արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և

«Մանթաշյանց» գործարարների միությունը մտահոգություն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ

«Մանթաշյանց» գործարարների միությունը մտահոգություն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Մեր ակումբը մշտապես աջակցել է Հայաստանի  տարբեր ոլորտներում բիզնեսնի գործունեություն ծավալելուն, ներդրումներ անելու, նոր նախագծեր սկսելուն։ Այս համատեքստում ստիպված ենք փաստել, որ gg ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներն ազդակ են տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների համար առ այն, որ արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելը

Մարտակերտ համայնքի ղեկավարի կալանքը փոխվել է տնային կալանքի

«Ազգային ճակատ». Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց փաստաբան Արսեն Բաբայանի բողոքը եւ Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխեց տնային կալանքով:  

Օդի որակը Երևանում

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 20-26-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 20-ին, Արաբկիրում՝ հունիսի 23-ին, Նոր Նորքում՝ հունիսի 20-ին և 21-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Ուժ գտնել թվացյալ հեռավոր երազանքը մոտեցնելու իրականությանը». լույս է տեսել արցախցի բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանի ժողովածուն

«Ապառաժ». Երեւանում լույս է տեսել արցախցի բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն՝ «Հիշողության թեւերով… » (խմբագիր՝ Մելանյա Արզումանյան): Ժողովածուն երկլեզու է՝ ռուսերեն եւ հայերեն: «Ծովինարը հարյուր հազարից ավելի արցախցիներից մեկն է, ով միաժամանակ կորցրել է հայրենիքը, հարազատ տունը», — գրում է գրքի հայերեն թարգմանիչ, բանաստեղծ Լեւոն Բլբուլյանը: — Եվ այո, տխուր տողերն այստեղ, հիմնականում դառն

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 15-21-ը (2024թ․) ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հունիսի 21-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 16-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

23-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 16-ամյա շաղատցուն

Հունիսի 24-ի ժամը 21:40-ին ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շաղատ գյուղի ավտոլվացման կետի տարածքում վիճաբանել են Անգեղակոթ գյուղի 23-ամյա բնակիչն ու շաղատցի 16-ամյա պատանին, որի ընթացքում 23-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է պատանու ազդրին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Սիսիանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 23:10-ին երիտասարդը Անգեղակոթում հայտնաբերվել, հանցագործություն կատարած լինելու հիմնավոր

Արդյոք Իտալիայի պաշտպանության նախարարը չի՞ հետաքրքրվել, թե ինչ նպատակով են օգտագործվելու Ադրբեջանին մատակարարված զենքերը. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Կոչ ենք անում Իտալիային աչալուրջ գտնվել ռազմատեխնիկական գործընկերների ընտրության հարցում

Ֆրանչիսկոս Պապը յիշեց Արցախէն տեղահան եղած հայորդիները՝ ընդունելով ROACO-ի անդամները

Vaticannews. Ունկնդրութեան աւարտին Ռատիովատիկանի Հայկական Բաժանմունքի խմբագրութիւնը հեռախօսային կապ հաստատեց Գէորգ Եպիսկոպոս Սարոյանին հետ, որ մեզի փոխանցեց այն տեղեկութիւնը, թէ հանդիպումի աւարտին ինք առանձնազրոյց ունեցաւ Ֆրանչիսկոս Պապին հետ անոր փոխանցելով ամբողջ աշխարհի հայութեան ողջոյնները ու խնդրելով որ աղօթէ Արցախէն տեղահանուած մեր եղբայրներուն եւ քոյրերուն համար։ «Այս օրերուն դուք կեդրոնացաք նաև Ղարաբաղի տարածաշրջանէն տեղահանուածներու մարդասիրական իրավիճակի

Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի

Civilnet. Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց

Նաիրա Զոհրաբյան. «Ես 15 տարի եղել եմ ԵԽԽՎ պատգամավոր եւ հիմա ամաչում եմ, երբ որ կարդում եմ ԵԽԽՎ-ի զեկույցը, որտեղ ԵԽԽՎ-ն, ըստ էության, մեղադրում է ցուցարարներին»

«ԵԽԽՎ, դուք լկտի եք, դուք անբարոյական եք, դուք ձեր աշխարհաքաղաքական տերերի պատվերը կատարելու համար ուղղակիորեն ժողովրդավարությունը գլխիվայր շուռ եք տալիս». Նաիրա Զոհրաբյան

«Չի ապահովվել բորբոսի առաջացումից պաշտպանությունը». «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետերի գործունեությունը կասեցվել է 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման կետերում: Դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը,

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր, հարգելի՛ Մարգուս, Ուրախ եմ գտնվել այստեղ և առաջին հերթին կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել՝ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ճիշտ է, այս կես տարվա ընթացքում սա մեր երկրորդ հանդիպումն է, բայց նաև այս ամիսների ընթացքում մշտապես կապի

Երևանում երկու եղբայրներին մահակով մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին մեղադրանք է ներկայացվել

Շարունակվում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց երկու եղբայրների նկատմամբ մահակի կիրառմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել էր իր

«Բացահայտ սուտ». Զատուլինը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու Արմեն Գրիգորյանի մեղադրանքների մասին

«դա Հայաստանի ղեկավարության որոշումների «դատարկությունը ծածկագրելու» փորձ է». Սերգեյ Պերմինով

Դատարանը մերժեց Civic.am-ի լրագրողին հարվածած ԱԺ աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Ես կարծում եմ, որ դատարանը պետք է թույլ չտար պարոն Կոչուբաեւին ներկայացնել իրավաբանության հետ որեւէ աղերս չունեցող մի միջնորդություն. դատախազ

Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատախազների բողոքը մերժվել է. Արսեն Բաբայան

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազների բողոքը և անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը։ Վազգենը կշարունակի մնալ ազատության մեջ։    

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031