Օրվա լրահոսը

ՔՊ-ում նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Ամփոփվել են Նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի

Սեռական բնույթի հայհոյանքներ, հարվածներ՝ ոտքերի շրջանում. ի՞նչ է պատմել ՄԻՊ ներկայացուցչին ձերբակալված քաղաքացին

Նոյեմբերյանի բաժնում գտնվող ձերբակալված մեկ այլ քաղաքացի պատմել է, որ վարչական ձերբակալման ենթարկվելիս ոստիկանները կիրառել են անհամաչափ ֆիզիկական ուժ, հարվածներ հասցրել գլխին, որովայնին, կողոսկրերին և ոտքին

Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։ Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող

«Ռուբեն Վարդանյանին թույլ չէին տալիս քնել, զրկել էին խմելու ջրի հասանելիությունից, Ադրբեջանն ավելացնում է հայ գերիների թիվը․ դժվար է պատկերացնել Ադրբեջանի հետ իրական խաղաղություն»․ Բրայան Արդունի

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ի պատասխան Էսմիրա Ջաֆարովայի մեղադրանքներին՝ ուղղված հայկական կողմից, հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորություն էր ստանձնել ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, որը Ադրբեջանին պարտավորեցրել էր նաև միջազգային դատարանը։ Համաձայնագրի կետերից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը պարտավորվում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչը Ադրբեջանը չի կատարում։

«Նիկոլի՝ տապալված խաղաղության օրակարգին ու խաչմերուկին հիմա էլ եկավ փոխարինելու «խաղաղության բրդո՞ւճը»․ քաղաքագետ

Տավուշի մարզպետարանը տեղեկատվություն էր տարածել՝ հաղորդելով, որ հունիսի 29-ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոն, որի ընթացքում մասնակիցները կպատրաստեն իրենց ձևակերպմամբ՝ արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով «խաղաղության բրդուճ» արտահայտությանն, ասաց․ «Հիմա էլ Հայաստանի գործող իշխանությունների անմիջական մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում կազմակերպվում

Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում։ Խնդիրները ոչ թե բազմաթիվ են, այլ հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի. Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին կազմակերպել է քննարկում՝ կրթական հաստատությունների դերն ատելության խոսքի դեմ պայքարում թեմայով։ Միջոցառման նպատակն էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել ատելության խոսքը կարգավորող չափանիշները, կրթական հաստատությունների դերը ատելության խոսքի դեմ պայքարում և կրթական հաստատություններում ատելության խոսքին հակազդելու ներքին մեխանիզմների ներդրման հետագա քայլերը։ Բացման խոսքով են հանդես եկել

«Արհեստական բանականության սերունդ» ծրագրի առաջին տարվա ձեռքբերումները․ 10-րդ դասարանցիների առաջին սերնդի և ուսուցիչների անցած ուղին

Հունիսի 25-ին առաջին ուստարվա արդյունքներն ամփոփվեցին Հայաստանում ապագա նորարարների կրթական ուղին ձևավորող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի դպրոցական նախագծում։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) «Կոնգրես Երևան»-ում կայացած մեծ միջոցառմանը գործընկեր կառույցների, ուսուցիչների, աշակերտների և վերապատրաստողների լայն համայնքի հետ ամփոփեց 2023-ի սեպտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում փորձարկվող «ԱԲ

Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի

Հրապարակվել է «Փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում» գենդերային վերլուծությունը

Հրապարակվել է «Փախստականների հոսքով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում» գենդերային վերլուծությունը: Այն բացահայտում է փախստական կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների բազմազան կարիքները, ռիսկերն ու կարողությունները՝ ուսումնասիրելով այդ անձանց միջև գենդերային հարաբերությունները: Վերլուծության նպատակն է ինֆորմացիոն հենք ապահովել և աջակցել մարդասիրական և վերականգնման ծրագրերին՝ փախստական բնակչության անհապաղ և միջնաժամկետ կարիքները հոգալու համար: Այն ընդգծում է նաև այն

Սարգիս Խանդանյան. Հայաստան-Սերբիա հարաբերություններն առանձնահատուկ են

Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպանին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին

«Ոսկե ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»: Նա

Նորից տարածքային պահանջ Հայաստանին՝ մինի ֆուտբոլի միջոցով․ ի՞նչ է սադրում Ադրբեջանը

Վաղը՝ հունիսի 26-ին, Ադրբեջանում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի» մինի ֆուտբոլի գավաթի խաղարկություն։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած այս տեղեկությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ « Շատ «խաղաղ» ադրբեջանցիները պատրաստվում են մինի ֆուտբոլի Արևմտյան Ադրբեջանի գավաթին… Դե, իսկ մենք էլ շատ հնազանդ ու խղճուկ ընդունում ենք Բաքվի՝ մեզ ստորացնելու բոլոր քայլերը, քանի որ Ալիևը

Կառավարությունում քննարկել են ԵՄ-ի հետ ՀԸԳՀ-ի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարումը, իրավական բարեփոխումները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

«Հույս ունեմ, որ տեղի ունեցող քննարկումները կհանգեցնեն համաձայնագրի»․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցի առիթով

Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը շեշտեց՝ ԵԽ Նախարարների կոմիտեն, իսկապես, իր լիակատար աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին։

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև շարունակական երկխոսությանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի  միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:   ՀՀ ԱԳՆ

«Դուք ի՞նչ գիտեք հակառակորդը ակտիվ գործողությունների՞ է դիմում». Արման Սարգսյան

«Տեղեկատվական իրականությանը չհամապատասխանող տվյալներ է ինքը անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարություններով: Մենք պարբերաբար ամեն տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում, ստուգված տեղեկատվություն ենք տրամադրում, որ որեւէ խնդիր չծագի»:

Ժաննա Անդրեասյան. «Ընդհանրապես կրթությունն ու ատելության խոսքը հակադիր երևույթներ են»

«Երբեմն հասարակական միջավայրում չենք պատկերացնում, որ մեր խոսքն իրավաչափ չէ և չի ենթարկվում խոսքի ազատության միջազգային չափանիշներին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանման խոսքը տարածվում է շատ լայն մասշտաբով, այդ թվում՝ ակադեմիական ոլորտում, ինչն առանձնակի ցավալի է, որովհետև դա այն միջավայրն է, որը պետք է օրինակելի վարքագիծ թելադրի երիտասարդների համար: Եվ մենք նախորդ տարվանից մտածել ենք ատելության խոսքին առնչվող խնդիրները հասցեավորել ոչ միայն հանրային գործիչներին, այլև կրթական, ակադեմիական ոլորտներում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Սեյրան Կիրակոսյանն այսօր կգոտեմարտի Մ17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա արդյունքով Հայաստանի հավաքականի անդամ Սեյրան Կիրակոսյանը առավելության է հասել երեք մրցակիցների նկատմամբ եւ այսօր ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկու հետ: Այսօր նախնական գոտեմարտերը հաղթանակով են ավարտել մեր եւս չորս պատանի ըմբիշներ եւ երեկոյան պայքարը շարունակելու են կիսաեզրափակչում:

Դիտարկվել է նաև Ասիայի նախաձեռնության անդամ երկրներին աջակցելու նպատակով հարկերից խուսափելու դեմ պայքարում կարողությունների զարգացման դերը

Հունիսի 25-ին Երևանում շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը՝ պայմանավորված Նախաձեռնությունում 2024-2025 թվականներին Հայաստանի համանախագահող երկիր լինելու հանգամանքով: 6-րդ հանդիպման երկրորդ օրը բովանդակալից քննարկում է անցկացվել Ասիայում տեղեկությունների արդյունավետ փոխանակման հարցերի շուրջ՝ «Տեղեկությունների  ավտոմատ փոխանակման, ինչպես նաև հարցման հիման վրա

Զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը` կենցաղային այրվածքների վիճակագրության և կանխարգելման մասին Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար: Հայաստանում տարեկան մոտավորապես 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում: 700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Երևանը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին

Համայնքի օրենսդիրը 3-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 10-ին: 

Դադարեցվել է «Ալֆա ֆարմ»-ին պատկանող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Շիրակի փողոց 1/68 հասցեում՝ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Վերոնշյալ լցակայանի և նավթամթերքի պահեստարանում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության

«Ընդգծել են նաև Սևանա լճի ափամերձ գոտիներում անօդաչու սարքերի միջոցով իրազեկման միջոցառումների կարևորությունը»

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան նշել է, որ ԵՄ սեփական պատմությունը ցույց է տալիս՝ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Ստանոն վերահաստատել է

Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների  երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։ Ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում առաջադրել Պորտուգալիայի նախկին վարչապետ Կոստային

Sputnik Արմենիա. ԵՄ առաջնորդները պայմանավորվել են Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում առաջադրել Պորտուգալիայի նախկին վարչապետ Կոստային, հայտնում է DPA-ն։ 🔺ԵՄ ղեկավարները նաև պայմանավորվել են Էստոնիայի վարչապետ Կալլասի թեկնածությունն առաջադրել Բորելի կողմից զբաղեցրած եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում։ 🔺ԵՄ առաջնորդները համաձայնել են վերանշանակել Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, հայտնում է գործակալությունը։

Դատարանի դահլիճից երեք ազատ արձակվածներն էլ ձերբակալվել էին «ԱԳՆ-ի գործով». Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Դատարանի որոշմամբ՝ այսօր դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, ինչպես նաև տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը։ Բոլոր երեքը խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել էին հունիսի 4-ին՝ «ԱԳՆ-ի գործով»։ Բոլոր երեքի նկատմամբ դատարանը կիրառվել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը։ Տարոսը մյուս քաղբանտարկյալներին ու քաղկալանավորներին:  

Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը

Fastex-ի կողմից անցկացվող տեղեկատվական հերթական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124a հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում: Ֆասթեքսի հանդիպումը համընկել էր Վենետիկյան բիենալեի օրերի հետ՝ գրավելով աշխարհի տարբեր կետերից այդտեղ ժամանած արտիստների, ծրագրավորողների և ստեղծագործողների ուշադրությունը դեպի ժամանակակից արվեստի և Web3 տեխնոլոգիաներ: Միջոցառումն սկսվել էր Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի

Թաթուլ Պետրոսյան. «Ինչքան սրանք տիրեն, մենք ունենալու ենք նոր զոհեր, նոր արհավիրքներ»

Վատի շղթան Հայաստանում շարունակվելու է. ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` «Հայելի» ակումբում խոսելով Սիսիանի հատվածում հերթական հայ զինծառայողի մահվան դեպքի մասին. «Դեռեւս հայտնի չէ մեր զինծառայողի մահվան պատճառը, բայց ընկալելի է, որ զինծառայողը պետք է բժշկական ստուգում անցնի եւ պետք է լիարժեք առողջ լինի, որ նրան զորակոչեն բանակ կամ պայմանագրային ծառայության առումով նրա հետ պայմանագիր

Կարեւոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց եւ տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը. Սոնա Ղազարյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Հունիսի 25-ի նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ գործընկերներ եւ հարգելի՛ զեկուցողներ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ե՛ւ շատ հետաքրքիր զեկույցների, ե՛ւ կարեւոր ուղերձների համար: Համաձայն եմ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031