Օրվա լրահոսը
«Իսկ ինչո՞ւ Հայաստանը չփորձեց մի բան ստանալ Պաղեստինից. Ցեղասպանության ճանաչումը». Պաղեստինի ճանաչման արձագանքները
Ինձ հետեւողները գիտեն, որ Հայաստանի կառավարությանը խիստ քննադատողն եմ, սակայն միշտ փորձում եմ մնալ առարկայական եւ արդար, անկախ անձնական նախապաշարմունքներից: Որպես այդպիսին, ասում եմ, որ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ողջունում եմ որոշումը։ Ոմանք կարող են կասկածի տակ դնել շարժառիթը, ժամկետը, նպատակը, չեմ խորանալու այս մանրամասների մեջ եւ կվերլուծեմ եւ կքննարկեմ սա զուտ քաղաքական
«Չեմ ուզում անուն տալ, բայց մեկ բարձրաստիճան պաշտոնյայի ՀՀ-ում ասվել է, որ եթե ՌԴ-ն մատակարարի մեզ զենք-զինամթերք, մեր դիրքորոշումները կոշտանալու են». Արմեն Գրիգորյան
Թե ինչպես են զարգանալու հիմա ՌԴ-ի հետ հարաբերությունները, դա, ըստ Արմեն Գրիգորյանի, կախված է, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի:
Գարեգին Երկրորդը կարևորեց հայոց թեմերից ուխտագնացությունների կազմակերպումը. հնարավորություն է իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։ Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ
Ադրբեջանի ՊՆ նախարարը խոստովանում է, որ երկու երկրների բանակների կառավարումը իրականացվում է համատեղ, ինչը ոչ ոքի համար գաղտնիք չէր
Մեկ ուշագրավ կետ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի երեկվա հարցազրույցից. «Խոսելով մեր ռազմական համագործակցության մասին՝ մենք առաջին հերթին նշում ենք եղբայրական Թուրքիային։ Շուշիի հռչակագրի համաձայն մենք դաշնակիցներ ենք, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է ոչ միայն կրթության և վերապատրաստման, այլ բոլոր ոլորտներում։ Նույնիսկ մեր կառավարման կետերը կապված են միմյանց հետ։ Մենք համատեղ գործունեություն ենք ծավալում։
Վիվա-ՄՏՍ. կանաչ տեխնոլոգիա՝ Գոմքում
Վայոց ձորի մարզում վերջին տարիներին կարևոր է դարձել մարդ-վայրի բնություն համակեցության թեման: Կա խնդիր. պահպանել գյուղացիական տնտեսությունները՝ չվնասելով բնությունը: Ֆերմերները տեղեկացնում են, որ մեղվափեթակներ և այգիներ վնասող արջերը հետախույզին հատուկ հմտություններ են դրսևորում. շատ արագ «բացահայտում են» մարդկանց ստեղծած խոչընդոտներն ու հաղթահարում դրանք՝ զգալի վնաս հասցնելով տնտեսություններին: Գոմք գյուղում մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմեր Վահե Խաչատրյանն իր
Գիտելիքահենք ճանապարհ դեպի բարդ նպատակներ
Կիբերանվտանգության մասնագետ Կարեն Ղազանչյանն առանձնահատուկ ուսումնասիրում է կիբերանվտանգության աշխարհի նորարարությունները եւ դրանք կիրառելու հնարավորությունները: Նա նաեւ ռոբոտաշինության եւ ծրագրավորման մարզիչ է, աջակցում է երիտասարդներին եւ սկսնակներին զարգացնել իրենց հմտությունները: Ակտիվորեն զբաղվում է կամավորական աշխատանքով: Մասնագիտական ճանապարհի, կրթության կարեւորության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Կարեն Ղազանչյանի հետ: – Մարդն իր կյանքում միշտ առաջնահերթություններ է սահմանում։
«Ժողովրդավարական մեխանիզմներով ընտրված առաջնորդը ժողովրդավարացող երկրում ի վիճակի եղավ ոտքի կանգնել ռազմական պարտությունից հետո և վերընտրվել»․ Ջոն Հեֆերնը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը հիշեցրեց՝ Թուրքիայի երկրաշարժը, երբ Հայաստանը ուղարկեց հումանիտար օգնություն, սահմանները բացվեցին այս օգնությունը ստանալու համար, բայց այնուհետև փակեցին սահմանը և ասաց՝ «Սա ի՞նչ մոտեցում է»։
«Ադրբեջանին տրվել են խնդիրներ, որոնք մենք, ինշալլահ, լուծելու ենք, և սա ուրախալի փաստ է, մենք մեզ կապահովենք ամենաժամանակակից զենքով, տեխնիկայով և սպառազինությամբ։ Մենք կօգտագործենք եղբայրական Թուրքիայի հնարավորությունները և կհիմնենք համատեղ արտադրություն». Զաքիր Հասանով
Հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել ապահովել մեզ արկերով ու հրթիռներով
«Անել ավելին՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները». Կոնգրեսական Ադամ Շիֆի՝ ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրված նամակում ընդգծվում է Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը
Վաշինգտոն – Ս.թ. հունիսի 25-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), որին միացան ԱՄՆ 47 կոնգրեսակկներ, նամակ հղեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որտեղ ընդգծվեց Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ խոցելի վայրերի շարունակվող ոչնչացումը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆի երկկուսակցական նամակն ուղղված պետքարտուղար Բլինքենին, որում
Կոչ ենք անում Ադրբեջանին՝ դադարեցնել այդ խախտումները և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ
Հանձնախումբը կարևորում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական պատանդների և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդիրը։
Հայաստանին անհանգստացնում են Ադրբեջանի հաղորդագրությունները, առաջարկել ենք, որ համատեղ պետական մեխանիզմ ստեղծենք. Արմեն Գրիգորյան
Հարցին՝ Ադրբեջանը տեղեկատվություն է տարածում, որը ինքը սպասում է ձեւավորում նոր էսկալացիայի, հայկական կողմը սպասո՞ւմ է էսկալացիայի՝ նա պատասխանեց. «Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետեւ միանշանակ հայկական կողմից քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, այսինքն, կրակոցներ չեն եղել եւ մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում»:
Մհեր Ղանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի սպորտի նախարարի տեղակալ
Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ. հրամանը հրապարակվել է ՌԴ կառավարության իրավական տեղեկատվության կայքում: «Մհեր Միհրանովիչ Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է փաստաթղթում։ 31-ամյա Ղանդիլյանը հունիսին հրաժարական է տվել Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնից։
Նրանք երեւի չեն էլ կարդացել Շուշիի հռչակագիրը, որտեղ հստակ ձեւակերպումները կան. Թուրքիա-Ադրբեջան՝ ըստ էության, մեկ դաշնակցային պետության տեսլականն է. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցն է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: – Հայ-թուրքական հարաբերությունները հիմա ի՞նչ կարգավիճակում են, ի՞նչ պրոցեսներ են ընթանում: – Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը պետք է երկու առումով գնահատել․ առաջինը` ջանքեր ցույց տալու, որ գործընթացը շարունակվում է, գործընթացում կան ինչ-որ ձեռքբերումներ, առաջխաղացումներ, որոնք իրականում արվում են այս իշխանությունների կողմից,
Նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև լրագրողներ, տուժող են ճանաչվել
Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի
Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը
Ucom ընկերության աջակցությամբ հուլիսի 4-ին տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Գագաթնաժողովի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղերը, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու
Շարունակ հիշեցնել «նախկինների թալանի» մասին` անգամ եթե մարդիկ արդեն նորերի թալանն են մատնացույց անում. «Հրապարակ»
Մի օր երեւի Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Խաչատուրյանը հերոսի կոչումներ կտան համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյքերին, նրանց կառավարիչներին, ֆեյք-ֆաբրիկաներ ու քոմենթչիների բանակներ պահողներին: Չէ՞ որ նրանց վրա է դեռ կանգուն այս իշխանությունը: Սրանք գրոշներով, գուցե երբեմն` անշահախնդիր էնտուզիազմով եւ մոլորյալի ջերմեռանդությամբ, ահռելի աշխատանք են կատարում իրենց օգտին. ներշնչում են, որ ՔՊ-ական իշխանությունը դեռ հանրային
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը խուսափեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրքի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ ինչպիսի՞ն է Ձեր և ՄԱԿ-ի մոտեցումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի գերիների ազատ արձակման խնդրին անհապաղ լուծումներ գտնելու հարցում։
Յունիբանկը միացել է ՀՀ լիզինգատուների ասոցիացիային
Յունիբանկը՝ որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների ասոցիացիա»-ին: Համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին և ոլորտի կատարելագործմանը: Բացի այդ, Յունիբանկը հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։ «Հայաստանում լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, արագ տեմպերով զարգանում է. բիզնեսն ըստ արժանվույն
ԵԽԽՎ-ն ընտրեց ԵԽ նոր գլխավոր քարտուղար․ ի՞նչ քաղաքական գործունեություն է նա ծավալում
«Մեր աշխարհամասում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները զարգացնելու՝ մեր կարողությունների հիման վրա մեզ հավաքական կերպով են դատելու։ Այս ճանապարհը հարթ չէ, հեշտ չէ, բայց կարևոր է»։
Ջուլիան Ասանժի դեմ գործը կարճվեց, նա ազատ արձակվեց
«Ազատություն». Ասանժը ամերիկյան դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի կերպով ազգային անվտանգության գաղտնի տեղեկատվության ձեռքբերման և տարածման համար։ Մեղքն ընդունելուց հետո, ԱՄՆ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա ազատ է արձակվել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ինչո՞վ է չափվում «ընդդիմության լրջությունը»
«Հայաստանում լուրջ ընդդիմություն չկա», – սիրում են կրկնել իշխանության ներկայացուցիչներն ու երկրպագուները: Նրանց համար դա, որպես կանոն, բռնաճնշումների եւ վայրագությունների արդարացում է: Եթե «լուրջ չեն», ապա կարելի մարդկանց բանտ նետել, նրանց գլուխները ջարդել եւ նրանց վրա լուսաձայնային նռնակներ կիրառել: Երբեմն «անլրջության» թեմայով խոսում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, հավակնում են տեղ զբաղեցնել
Հարգելի պարոն Փաշինյան, դժվար է Ձեզ հետ չհամաձայնել, որ «լավ ապրելը» լավ բան է, բայց հավատացեք ինձ․ ճիշտ ապրելն ավելի լավ բան է
Փաստորեն արդեն Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունում էլ են գիտակցել, որ կարմիր շոր հագնենք թե այլ գույնի կամ հեծանիվ քշենք թե արաբական նժույգ, միևնույն է՝ մեզ հակադրվելու համար մեր հարևանները միշտ ինչ որ բան գտնելու են։
«Չարաբաստիկ օրվա ավարտին եկավ անսպասելի ու ամենաանտանելի բոթը՝ պետք է տեղահանվել։ Այդ օրերին Ստեփանակերտը վերածվել էր վառվող դժոխքի». «Ա1+»
«Սեպտեմբերի 19-ին 9 ամիս սովի, ցրտի ու անորոշության դեմ պայքարից հետո սկսվեց այդքան ատելի ու սարսափելի պատերազմը։ Ուղիղ 24 ժամ անլույս նկուղներում միայն աղոթում էինք, որպեսզի րոպե առաջ դադարեցվի այն։ Չարաբաստիկ օրվա ավարտին եկավ անսպասելի ու ամենաանտանելի բոթը՝ պետք է տեղահանվել։ Այդ օրերին Ստեփանակերտը վերածվել էր վառվող դժոխքի. մեկը փաստաթղթեր էր վառում, մյուսը՝ թանկ հուշեր,
Շոգից երակները լայնանում են մեծացնելու համար մարմնի ջերմատվությունը
Շոգը վարիկոզի առաջացման պատճառ չէ, բայց եթե հիվանդությունն արդեն առկա է, շոգը կարող է խորացնել վարիկոզով պայմանավորված հիվանդության ախտանիշները: Բարդություններից զերծ մնալու համար` խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, չկրել բարձրակրունկներ, կրել հարմարավետ կոշիկ ու կոմպրեսիոն տրիկոտաժ, ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն, քայլել առավոտյան և երեկոյան ժամերին, բալանսավորել խմելու ջրի քանակը: Առողջապահության նախարարություն
Բայրամովը Խովաևի հետ հանդիպմանը կրկին դժգոհել է Հայաստանի սահմանադրությունից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները։ Ըստ նույն աղբյուրի՝ Ջեյհուն Բայրամովը շեշտել է, որ բանակցային գործընթացում «հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային
Կարեւորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ
Ովքե՞ր են հունիսի 24-ին աշխատանքից ազատված ու խիստ նկատողություն ստացած ոստիկանները
Դեպքերի հետ կապված քննությունը դեռ ընթանում է, այն բավականին երկար ժամանակ կտեւի. իրավապաշտպան
Մ-17 ԵԱ․ Ըմբիշ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին, դուրս եկավ եզրափակիչ
Նովի Սադ. Մ17 ԵԱ. 45 կգ Մարատ Աճեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչ դուրս եկավ նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը: Նա ևս 8:0 հաշվով հաղթեց մրցակցին:
Անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնում է. «Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային: Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին: Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր
«Մենք այս ֆիլմը շատ անգամներ ենք դիտել»․ Ջեյմս Ուորլիքը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առիթով
Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի փաստմամբ՝ այս ողջ գործընթացի նպատակը այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար լինի վերադարձի հնարավորություն։ Եվ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապահովի անվտանգություն և պաշտպանություն վերադարձողների համար։


















































