Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում։ Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և փոխըմբռնման հուշագրի ստորագրում։   ՀՀ ԱԳՆ

«Ես չգիտեմ՝ կորած ոչխար են, թե ինչ են, բայց ես գիտեմ, որ մենք ահագին կորցրել ենք». Բագրատ սրբազան

«Մենք գնացել ենք լայն իմաստով ոչ թե մեկ գառնուկին գտնելու, այլ 99-ին հետ բերելու»:

Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նա կփոխարինի Ռաֆայել Գևորգյանին։  

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լյուքսեմբուրգ

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ:   ՀՀ պաշտպանության նախարարություն

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք

Արմեն Գրիգորյանը աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականի, ԱԳՆ-ի Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետի եւ ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման

«Ամբողջ շարժման ընթացքում մարդկանց արգելել եմ գոռալու «թուրք Նիկոլ», «դավաճան Նիկոլ». Բագրատ սրբազան

Հասել ենք այնտեղ, որ իրենք պետք է խրատվեն, մարդը պետք է խրատվի, երբեմն ապտակ ստանա դրա համար՝ բարոյական իմաստով: Իր ասածներին մարդը պետք է պատասխանատու լինի:

Գավառ-Մարտունի ճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ

Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել

Հայտնի են Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի հաղթողները

Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվել են շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։ 17-րդ կարգի շրջանային մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին՝ վաստակելով 6,5 միավոր: Մրցաշարի փակման ու հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության

«Դա հերյուրանք է, համաձայն չեմ այն մտքի հետ, որ որեւէ արցախցի կարող է գումարի դիմաց դուրս գալ ցույցի»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Երբ մեր հոգեւորականները ժամանակին պայքարի տարբեր ձեւաչափերով եղել են տարբեր մարտերում, ճակատամարտերում, իշխանությունները կարծես թե լուռ էին»։

Ամրակայվում է Շիկահողի պատմական կամուրջը

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։ Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական կամուրջի ամրակայման էսքիզային նախագիծը և ստացել

Թուրքական կողմից մեկ օբյեկտ թռիչքներ է իրականացնում Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Այս պահին թուրքական կողմից մեկ օբյեկտ թռիչքներ է իրականացնում Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում։    

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ոչ պրոֆեսիոնալ»․ Արաքս Մելքոնյան

Ըստ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանի՝ բոլոր նռնակները ոչ իրավաչափ են կիրառվել, քանի որ դրանք անհամաչափ են կիրառվել։

Առևանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը. Ազգային ճակատ

Ազգային ճակատ. Առևանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը: Արմեն Հովսեփյանին անհայտ ուղղությամբ տանելու մասին ընտանիքի անդամներն ահազանգել են  Գառնիկ Դանիելյանին:

«Այս շարժումը Նիկոլ Փաշինյանին ուժեղացրեց»․ Էդմոն Մարուքյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի կապի մասին

«Գառնիկ ջան, կարո՞ղ է բացահայտես, թե ո՞նց եղավ, օրինակ, Սերժ Սարգսյանի անունը չի տալիս Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ձեր կողքին ավելի շատ մարդ ուներ ներդրած, ակնհայտ երեւում է, քան Ռոբերտ Քոչարյանը»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքին բանավոր նկատողություն է հայտարարել և սահմանափակվել դրանով. Փաստինֆո

Փաստինֆո. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։ Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և

«Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը ՀՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների դադարեցումն է». Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

«Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է», – ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ այսօր արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Հաջիզադեի խոսքով՝ այդ տարածքային պահանջներն «ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին Հայաստանի

«Կիրանց մտնող ճանապարհին փոքր տնակի համար կառավարությունը 50 հազար դոլար է առաջարկում, էդ մարդն ասում է՝ բայց դա 1000 դոլար արժե»․ մի քանի կիրանցի հրաժարվում է փոխհատուցումից

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է՝ Կիրանցի բնակիչներին պարտադրում են փոխհատուցման համար դիմում գրել, որով խնդրում են իրենց սեփականության վկայականները առոչինչ ճանաչվի, մարդիկ մտավախություն ունեն, որ պատասխանատվությունը դրվում է իրենց վրա:

«Կկարողանա՞ արցախցին սեփական տանիք ունենալ»

Առաջարկվող ծրագիրը, սակայն, արցախցիների կարծիքով իրենց շահերը չի արտացոլում։

«Անհայտ հանգամանքներում Սիրահարների այգու դարպասները բացվում են, և կարմիր բերետավորները, ներխուժում են այգի»․ փաստաբանը՝ հունիսի 12-ի բախումների մասին

Վարազդատ Հարությունյանը նաև նշեց, որ չեն ապահովել համապատասխան թվով շտապօգնության մեքենաներ․ «Ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու առաջին հայտարարությունը եղել է ժամը 17։30-ին։ 2 տասնյակից ավել նռնակներ են կիրառում՝ հայտարարությունից երկու ժամ հետո ու չեն ապահովում շտապօգնության մեքենա»։

«Սպորտային իրավունքի միտումներն ու մարտահրավերները Հայաստանում». քննարկում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Սպորտային իրավունքի միտումներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» կլոր սեղան–քննարկում։ Հանդիպումը կազմակերպվել էր Րիզոլվ Ակադեմիայի (Resolve Academy), Այ Սի Սի հայաստանյան գրասենյակի, Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառման նպատակն էր սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ վեր հանել ոլորտում առկա իրավական խնդիրները և առաջարկել դրանց

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Բեյողլու շրջանի հայկական համայնքի վարչական և թաղային խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Բեյողլու շրջանի հայկական եկեղեցիների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Տամատյանի և թաղային խորհրդի ատենապետ տիար Աքսել Թոփալյանի։ Հանդիպմանը, Հայր Սուրբը Նորին

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը

Սույն թվականի հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանը ծնվել է 1986թ.: 2008թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015թ. ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան: Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝

Արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվել է արդեն կիրառված նռնակից վիրավորում ստացած ու գետին ընկած քաղաքացիների և նրանց օգնության հասնողների ուղղությամբ. հայտարարություն

«Ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները». ՀԿ-ների հայտարարությունը հունիսի 12-ի դեպքերի մասին

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. Փաշինյանն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու

«Լկտի, ցինիկ ձեւով հարցը տանում են դեպի Գարեգին 2-րդ Վեհափառին։ Եկեղեցին, որպես ինստիտուտ, այս շարժման մեջ որեւէ ներգրավվածություն չունի»․ սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անդրադառնալով հայտարարություններին, թե Եկեղեցին է շարժման հետեւում կանգնած, ասում է՝ Մայր Աթոռը արդարությանն աջակցել է, բայց, որպես ինստիտուտ, այս շարժման մեջ որեւէ ներգրավվածություն չունի

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների ներդրումը՝ Հայաստանում բարեփոխումներին աջակցելու գործում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031