Օրվա լրահոսը
Դժվար է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից. թուրք գրող. Ermenihaber
Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, որը ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։
Ստորագրվել են պայմանագրեր. Ֆրանսիայում Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում: Նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Գրեթե ամբողջացված է վերջին լրամշակումներով». պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների
«Նորից հանդիպեցի Մինասին». Տիգրան Մանսուրյանն այցելել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան
Հունիսի 16-ին Մինաս Ավետիսյանի ծննդավայր՝ Ջաջուռ, և նկարչի տուն֊թանգարան էր այցելել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոյին ուղեկցող հյուրերի թվում էր նաև Մինաս Ավետիսյանի մտերիմ ընկեր գրականագետ Յուրի Խաչատրյանը։ Հյուրերը հետաքրքրությամբ շրջեցին թանգարանում` դիտելով մշտական ցուցադրությունը։ Շրջայցի ընթացքում, ինչպես նաև թանգարանի բակում Տիգրան Մանսուրյանը և Յուրի Խաչատրյանը կիսվեցին իրենց հուշերով` բազմաթիվ ուշագրավ և հուզիչ դրվագներ պատմելով
Վիկտոր Նադեին-Ռաևսկի. Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել Երևանի դեմ
Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել Երևանի դեմ, նրանք միշտ համաձայնեցնում են իրենց քայլերը հայկական պետության դեմ, ասել է ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ ➖Առանց Հայաստանի կողմից այդ տանդեմի պահանջների կատարման՝ կարգավորման իրական գործընթաց անհնար է։ Կարևորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է հայկական Սյունիքով։ ➖Թուրքերի երկրորդ պահանջը
Արձանագրվել են խախտումներ, որոնք սպառնալիք են ստեղծում մարդկանց անվտանգության համար. Երևանում և Գեղարքունիքում 3 գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «ՎԱՐԱՆԴ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք,
Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է, որ քաղհասարակության և պետական մարմինների միջև լինի երկխոսություն. Անահիտ Մանասյան
Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանի բարեփոխումների օրակարգում» թեմայով համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։ Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ նման հարթակները հնարավորություն են ընձեռում ունենալու մարդու իրավունքներին վերաբերելի տարբեր հարցերի հետ կապված պատշաճ
Փաշինյանը և ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը քննարկել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը: Ռիչարդ Վերման շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝
ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը. «Մենք կանք»
Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ տարբեր մակարդակներում արվում է արցախցիների համար, սակայն գտնում ենք, որ արցախյան խնդրի նշաձողի իջեցումը մինչև արցախցիներին ֆինանսավորելու թեմա, անթույլատրելի է։ Մենք կարիք ունենք քաղաքական ու իրավական աջակցության, միջազգային հարթակներում մեր իրավունքների պաշտպանության, մեր քաղաքական խնդիրների համակարգային ու ռազմավարական լուծումների, ինչպես նաև տակտի ու ապրումակցման։
Վիկտոր Ռիխտեր. ՀՀ-ում ընթացող բարեփոխումները եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը: «ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ
Հայտարարել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, միևնույն ժամանակ, մեր կենսաթոշակային կուտակային ֆոնդերի գումարները փոխանցում է ՀՀ ֆոնդերին․ Արմինե Ավագիմյան. «Ապառաժ»
Ապառաժ. Կենսաթոշակների կուտակային բաղադրիչն Արցախում ներդրվել է 2019 թվականից։ Մինչև 2023 թվականի Արցախից բռնի տեղահանումը այդ համակարգում արցախցի մոտ 34500 շահառուների կողմից ներդրումներ են կատարվել, որոնք կազմել են մոտ 17 մլրդ դրամ։ Այսօր արցախցիների մեծ մասը պահանջում է հետ ստանալ իր գումարները, շատ քիչ մասն է ցանկանում համակարգի շահառու մնալ, դա այն փոքր խումբն է,
Ըստ Վահե Եփրիկյանի՝ իրականում այսօր կալանքների, տնային կալանքների մեծ մասը երկու պարագայում է՝ եթե կամ դաշնակցական ես, կամ արցախցի
Ձերբակալման արձանագրության մեջ գրված է, որ անձը ձերբակալվել է հանցանքը կատարելու պահին։ Ընդ որում, ենթադրյալ հանցանքը 40-50 հոգու նյութապես շահագրգռելու, հավաքի տանելու համար է։ Ասում եմ քննիչին՝ բացատրի՝ առավոտ՝ ժամը 07։50-ին, իրենց տանն իր անկողնու տակ քնած վիճակում ո՞նց է հիսուն հոգի մարդ պահում, ո՞նց է նրանց նյութապես շահագրգռում․ գդալով մե՞ղր է տալիս, որ հատ-հատ ուտեն։
Պապոյանը և Լոբաչը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ «Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր երկրների հետ և իհարկե պահպանելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։ Հանդիպման
ՄԱԿ աշխատանքային խմբերին ներկայացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակում ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կիրարկման վերանայման, ակտիվների վերականգնման և Միջազգային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին։ Լառա Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկմանն ուղղված Հայաստանում իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն բարեփոխումները։
«Կար ցուցակ, որով իրականացվում էին ձերբակալությունները»․ Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանն ահազանգեց, որ ցանկանում էին ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ․ «Ամեն ինչ անում էին, որ որևէ մեկը հայտարարի, որ իրեն գումար է բաժանվել, և ոստիկանության մարզային վարչության բարձրաստիճան ղեկավարության կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձեր են արվել հենց ոստիկանության բաժիններում, թե տվեք ցուցմունք, և դուք անմիջապես ազատ կարձակվեք»։
ՄԻՊ-ը ձերբակալված անձանց պահման վայրերում խնդիրներ է արձանագրել ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված
Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության կարևոր ուղղություններից է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը: Հենց այս գործունեության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկման այցեր Ոստիկանության բաժիններ, Ձերբակալված անձանց պահման վայրեր (ՁՊՎ) և մի շարք այլ փակ հաստատություններ։ Պարբերաբար վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու
Սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում. բաց նամակ
Բաց նամակ ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը։ «Միասին» շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է․ Սահմանագծում-սահմանազատում կարևորագույն գործընթացում ՔՊ վարչախումբը չունի ազգային-պետական շահերից բխող համապարփակ և իրավական
Հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. կա վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապօգնության քույրը տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները վթարի մեջ միմյանց են
«Նիկոլական իշխանությունը տևական ժամանակ է տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա»․ Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանն ահազանգեց՝ հարձակում են կատարում կուսակցության գրասենյակների նկատմամբ։ 2022-ին այս տեղատարափի տակ էր ՀՅԴ Արմավիրի կառույցը, 2023-ին՝ Արարատի, Իջևանի, Տավուշի կառույցները, հիմա արդեն անցել են Վայոց ձորի մարզի նկատմամբ արշավանքներին։
«Լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով». Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» ցանկում
Ermenihaber. Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի ցանկում ներառված է պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը։ Ցանկում տեղ են զբաղեցրել նաև «Պոլյաննա», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ո՞վ էր Մուհամեդ Ալին», «Լեոնարդո դա Վինչին և նրա սուպեր
«Եթե յուրաքանչյուրին տվել են 10-12 հազար դրամ, ու 60 հոգուն 150 հազար են բաժանել, 600,000 պետք է բաժանած լինեին, բա ինչո՞ւ են 150,000 բաժանել»․ Մկրտիչ Դավթյանը՝ ՀՅԴ-ի նկատմամբ «փող բաժանելու» մեղադրանքների մասին
Փաստաբան Մկրտիչ Դավթյանը պատմեց՝ երբ իր պաշտպանյալը գտնվել է ձերբակալման վայրում, նրան ասել են, թե այդ պաշտպանիցդ, որը Դաշնակցական է հրաժարվի, քեզ բաց կթողնենք։
Հանցավոր խմբավորումը մի շարք հանցագործություններ է կատարել. տարեց տղամարդու նկատմամբ ավազակության մեղադրանքով 3 անձ կալանավորվել է
2024 թվականի հունիսի 2-ին հաղորդումներ են ստացվել՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ ավազակային հարձակում և վերջինիս բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված քննչական և
ՀՀ բանկերը ստարտափներին չեն սպասարկում, եթե վերջիններս կապված են կրիպտո ոլորտի հետ․ Հայաստանի Web3 համայնքը հանդես է եկել բաց նամակով
Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանը դարձնում է անբարենպաստ երկիր՝ կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների տեսանկյունից
ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարի հետ քննարկել ենք ՀՀ-ում վերջին զարգացումները ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո. ՀայաՔվե
Այսօր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին: Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո: ՀայաՔվե
Եսայի Քարամյան. Պատերազմից առանց մի քերծվածքի հետ եմ եկել, ու այս օրն եմ ընկնում իմ երկրի մայրաքաղաքում
«Եթե իրենց թվում է, թե սա ինձ հետ ա պահելու, իրենք շատ են սխալվում։ Ինձ համար ուղղակի ցավալի է, որ ես 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից եմ ու էնտեղից առանց մի քերծվածքի հետ եմ եկել, ու այս օրն եմ ընկնում իմ երկրի մայրաքաղաքի կենտրոնում, այ էս ա վիրավորականը». Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ֆոնդապահ Եսայի Քարամյան (հունիսի 12-ի
Ավստրիացի խորհրդարանականն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ավստրիացի խորհրդարանականը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ԱԺ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 18-ին և 20-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 18-ին և 20-ին՝ շրջանների զգալի մասում
Քրեակատարողական ծառայությունն անդամակցել է Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպությանը
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները: EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառայության՝ կազմակերպությանն անդամակցելու
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ Էջմիածնի և «Սոս Արևելքի քրիստոնյաներ»-ի միջև գործակցությանը, որի արդյունքում արդիականացվում է Մայր Աթոռի տպարանը
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ Էջմիածնի և
Վաչե Գաբրիելյանը՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի նախագահ
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։ Օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր և հանձնաժողովի գործունեությանը և որոշումների կայացմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Քրիստինա Ծատուրյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին կարևոր առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար։ Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները


















































