Օրվա լրահոսը

«Հունիսի 12-ը նոր Մարտի 1 է մեր կյանքում, ուղղակի բեմից այն մարդն էր բացակայում, ով ասում էր՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք». Բագրատ սրբազան

Նա ասաց, որ իրավական գործընթաց են սկսելու ու ամենաստորին աստիճանից սկսած՝ մինչեւ ամենաբարձր կոչումով ոստիկանը պիտի պատասխան տան:

19:42-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4000 մարդ

ԻՔՄ հաղորդագրությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ հունիսի 17-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:42-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4000 մարդ: Հաշվարկն

«Հեռացե՛ք». Բաղրամյանում մեկ առ մեկ թվարկում են Փաշինյանի գործած մեղքերն ու սխալները. «Բաբոն տեր ա»

Պատասխանատու եք պատմությունը կեղծելու եւ խեղաթյուրված պատմություն սերունդներին ներկայացնելու համար, ապօրինի սահմանազատում անելու համար, ձեր յուրայինների անվայել վարքի համար, հղի կնոջը վրաերթի ենթարկելու, նրան եւ նրա երեխային մահվան հասցնելու եւ մեղավորներին չպատժելու համար, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քաշքշելու համար, թշնամու թելադրանքով գործելու համար, ժողովրդավարություն խոստանալու, սակայն ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու համար:

«Քննչական կոմիտեն Աշոտ Սիմոնյանին ճանաչել է՝ որպես տուժող և ծանուցագիր է ուղարկել նրան, դեպքից տասն օր հետո․ սա ծաղր է»․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան․ «Ընդամենը մեկ կարգապահական պատասխանատվության մասին է։ Իբր ոստիկանության աշխատակիցներից մեկին աշխատանքից հեռացրել են, բայց այդ նույնը անձը կարող է ներգրավվել նորից ծառայության մեջ։ Տեսնում ենք ոչ թե մեկ, այլ երեք տասնյակից ավելի անձանց, որոնք բացահայտ հանցագործություն են կատարել, ու նրանցից որևէ մեկը ներգրավված չէ՝ որպես մեղադրյալ։ Աշոտ Սիմոնյանի հետ առերես հարցաքննության փուլում նույնիսկ ներգրավված չէ»։

«Բոլոր սպառնալիքների վրա թքած ունենք… Մենք ոչ մի տեղ չենք փախել, իրենք են փախել, մտել բունկերները». Գառնիկ Դանիելյան

«Սրանք ժամանակի վրա են խաղում, մտածում են ժողովուրդը կհոգնի պայքարից ու իրենք կհասնեն վերջնական իրենց նպատակներին: Մենք իրենց հնարավորություն ենք տվել, որ օգտագործեն այս պահը, հնարավորությունը եւ գան երկխոսության, տապալման ամբողջ պատասխանատվությունը իրենց ուսերի վրա է: Մինչեւ այս պահը խելքները գլուխները չեն հավաքել»:

Կոտրել են ՀՀ-ում հրեական կրոնական կենտրոնի պատուհանի ապակիները

Դիտավորությամբ ապակիները կոտրելու մեջ կասկածվող երիտասարդին ձերբակալել են Արարատում

«Անասելի դաժանություն էր երիտասարդի մազ քաշելը, ողջունում եմ գնդապետ Ազիզյանին, որը կանխեց դա». Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյան

Մտահոգիչ է, որ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Կադրեր ենք տեսել, թե ինչպիսի դաժանություն են գործադրում ոստիկանները, ոստիկաններից մեկը անասելի դաժանություն էր անում:

«Հունիսի 12-ը անջնջելի խարան է այս իշխանության, նրա ստախոս ղեկավարի ճակատին». Բագրատ սրբազան

«Գլուխները կապած, ոտքերը ջարդած՝ ուզում են գան: Այսօր նույնիսկ մեկը ասում էր՝ պատգարակով վեր կենամ գամ: Մեկի կողը վնասված՝ բանի տեղ չեն դրել, այստեղ են»:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։ Քննարկվել են օկուպացված Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստական հարցերը։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։ Հիշեցնենք, որ Ֆիդանն ու Բայրամովը ընդամենը 1 շաբաթ առաջ էին վերջին

«Շարժումը անպայման հաջողելու է». Մենուա Սողոմոնյան

Նա խայտառակ որակեց ներկայումս Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»՝ նա ասաց. «Մենք պայքարում ենք կազմակերպված համակարգի դեմ, որին աջակցում են Անկարան եւ Բաքուն»:

ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն

«Ամերիկայի ձայն».  ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է։ «Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի

«Շարժմանն ավելորդ չվնասելու համար որոշել եմ չմասնակցել հանրահավաքներին»․ Լեւոն Քոչարյան

«Մարդիկ հստակ պետք է հասկանան, որ մենք կառչած չենք մանդատներից, դրանցից հրաժարվելը պետք է ունենա կոնկրետ նպատակ, շարունակություն եւ իմաստ»։

«Շարժումն առաջնորդում է Բագրատ սրբազանը, նրա կողքին հավաքված ղեկավար կազմում դուք տեսնո՞ւմ եք որեւէ նախկին»․ Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե հունիսի 12-ին շարժումը մտադիր էր հարձակվել ԱԺ շենքի վրա։

«Այդ մարդը ուղեղ չունի, իրենք Մարտի 1 սարքած մարդիկ են, արյամբ թաթախված մարդիկ են». Բագրատ սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին

Ամբողջ հրահրումները ծագել են մի դեպքից, երբ մենք հանրահավաքը սկի չենք սկսել, արդեն լուրեր եկան, որ Պռոշյանի կողմից բարձրացող քաղաքացիներին առեւանգել են, իրենց լեզվով ասած՝ բերման են ենթարկել:

«Բախտներս բերեց, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, թե չէ մահեր էլ կլինեին»․ Արծվիկ Մինասյան

«Չի բացառվում, որ նախաձեռնվի խորհրդարանական քննության մեխանիզմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Թագուհի Թովմասյան. «Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար»

«Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր փոխվելու.  հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն վաղուց էր հայտարարել, որ նիստը տապալելու է: Միայն ընդդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ: Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար, բայց ԱԺ մեծամասնությունը տապալեց և

«Բախումներից 4 օր է անցել, վիրավորներին ոչ մի դատական բժիշկ չի այցելել. Բագրատ սրբազան

«Երբ տղաներից մեկն ասել է սրբազանի՞ն ինչի ես հայհոյում, ասել է՝ նա սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր»:

Ռիչարդ Վերմա. «Ռազմավարական գործընկերությունը մեծապես կարևոր է Միացյալ Նահանգների համար»

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ

«ՔՊ-ն շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը, սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ»․ Արծվիկ Մինասյան

Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը չի կարող մեծամասնության ուժով տապալել ԱԺ նիստը։

«Մի քանի նռնակ, իրար հաջորդելով երեսուն վայրկյան տարբերությամբ, իմ կողքին պայթեց․ ինքնազգացողությունս վատացավ, շնչահեղձ էի լինում»․ ՍիվիլՆեթի օպերատոր

ՍիվիլՆեթի օպերատոր Նարեկ Հայրյանից հետաքրքրվեցինք՝ իրեն տուժող ճանաչե՞լ են, որևէ գործընթաց կա՞, նա պատասխանեց, որ ինչ-որ բան հատուկ իր մասով չի նախաձեռնվել։

«Բագրատ Գալստանյանը պետք է շատ երկար մնա փողոցում, ինքն ու իրեն սատարող ուժերը պիտի մաշվեն փողոցում»․ Ալեն Սիմոնյան

«Ամոթ իրեն, որ մարդկանց տարավ բախման եւ հարձակում իրականացրեց»,- Բագրատ սրբազանի հասցեին ասաց Ալեն Սիմոնյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին: Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է

«Ինչո՞ւ պետք է մենք ուղերձ ընդունեինք, մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետին մեծապես վստահում է»․ Ալեն Սիմոնյան

«Ինչո՞ւ պիտի ժամավաճառությամբ զբաղվենք եւ սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր այստեղ գտնելը»։

Անձին հետամտելը բռնություն է, դա քրեական իրավախախտում է․ ինչ փոփոխություններ են սահմանվել ընտանեկան բռնության մասին օրենքում

Օրենսդրական փոփոխություններով ընտանեկան բռնության որոշ դեպքերում սահմանվել են արարքը ծանրացնող հանգամանքներ

ՀՀ-ում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են, առկա չեն դրանց համակարգային լուծումներ. ՄԻՊ

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը

Կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստի համար քվորում չապահովվեց (Ֆոտոշարք)

Օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։

Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ

Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը

«Կարող է լինի գաղափար՝ 100 մ² դուք մեզ տվեք, 100 մ² մենք ձեզ տանք․ եթե լինեն նման թեմաներ, պետք է հանրաքվե լինի»․ Նիկոլ Փաշինյան

Շինուհայրում Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ֆիթ են մեզ տալիս կողքից, մեր հարևանների հետ թշնամացնում, որ իրենք մեր ձեռքերով շագանակներ հանեն։ Հերիք եղավ, բոլ եղավ»։

7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար

Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 35-36°C է, ինչը նշանակում է` անհրաժեշտ է մեղմել բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա: ♦ 7 պարզ կանոն` շոգին դիմակայելու և առողջությունը պահպանելու համար. ♦ Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-17:00-ի ընթացքում: ♦ Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է

Երևանի պետական կամերային երգչախումբը առաջին մրցանակի է արժանացել «Հայնովկա» փառատոն-մրցույթում

Լեհաստանում անցկացվել է «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ մրցույթ–փառատոնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Երևանի պետական կամերային երգչախումբն արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։ Նշենք, որ մրցույթ-փառատոնին մասնակցում էին բացառապես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031