Օրվա լրահոսը

«Զորաց քարեր»-ում քննարկել են մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրները, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական

«Սևանա լճի երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար». լճի էկոհամակարգի վերականգման ռազամավարության թեմայով ամփոփիչ աշխատաժողով

Ս.թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ․ ռազամավարությունը» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ

Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն

Ամենազավեշտալին այն է, որ նմանօրինակ բռնի ուժի կիրառման հրաման տվողն այն անձնավորությունն է, որն անընդմեջ շեփորահարում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ժողովրդավարության բաստիոն լինելու հանգամանքը

«Դրանք արտացոլումն են իշխանության տարբեր ներկայացուցիչների տենդագին ցանկությունների, այլ ոչ երբեք ճշմարտության»

Տ․ Եսայի քհն․ Արթենյանը իշխանամերձ լրատվամիջոցների կողմից Եկեղեցուն ուղղված վերագրումների և մեղադրանքների մասին

Բելառուսական կողմին բողոքի հայտագիր է ներկայացվել ԱԳՆ խոսնակի՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Զարեհ Սինանյան․ «Ցուցարարները չպիտի հարձակվեն ոստիկանության վրա, ոստիկանությունն էլ որեւէ դեպքում չպիտի հարձակվի ցուցարարների վրա»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գնահատելով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողություններն ասում է՝ դրանք երեւույթներ են, որից մեր հասարակությունը պետք է խուսափի

Մեր խնդիրն է նախ օգնել, որ ջրհեղեղից տուժած բնակիչները հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան. Փաշինյան

Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր պլանային նպատակների համար: Կրկնում եմ՝ մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությամբ պաշտպանված են ավելի շատ շարքային քաղաքացիները, քան իշխանության ներկայացուցիչները. Հայկ Ալումյան

Ինչքան ավելի բարձրաստիճան պաշտոնյա է, այնքան ավելի քիչ է պաշտպանված ուրիշի խոսքից։ Մեզ մոտ հակառակ միտումն է նկատվում։ Նույն բանը շարքային քաղաքացու դեպքում չի գնահատվում՝ որպես վիրավորանք, կամ եթե գնահատվում է՝ որպես վիրավորանք, չնչին հատուցում է տրամադրվում

ՊՆ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ՀՀ ՊՆ

Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյան. «Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին: Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր

ՔԻՊ-ը դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնությունները, 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնց հետևանքով վիրավորվել են 101 մարդ։ Արձանագրում ենք, որ ոտնահարվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, մարդու իրավունքները, տեղի են ունեցել քաղաքացիների կյանքին և առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու արարքներ։ Այդու՝

Առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում, բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը: Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ: Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:

Պուտինը նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու պայմանները

«Ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Ռուսաստանի նոր շրջանների ամբողջ տարածքից, իսկ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի բացակայության մասին»,- ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա, մասնավորապես ասել է. «Ուկրաինայի հակամարտությունը երկու պետությունների հակամարտություն չէ. դա Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գործունեության, Արևմուտքի արկածախնդիր քաղաքականության արդյունքն է։

Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում. դատախազը գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին: 2004 թվականի հունիսի 25-ին

Բարերարների աջակցությամբ կվերականգնվի Թալինի Կաթողիկե եկեղեցին

 ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության

Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը, 7 մեղադրյալի մասով, ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, 7 մեղադրյալի մասով, նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում,

«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը հարց ունի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը վերաբերվում նրան, որ ՔՊ-ն կրոնական աղանդները օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր ուժերին էր մեղադրել՝ Առաքելական եկեղեցին քաղաքական հարցեր լուծելու համար օգտագործելու մեջ։

Վերջ տալ Սահմանադրությամբ իշխանություններին տրված լծակների ահռելի զինանոցից բացառապես պատժիչ գործիքակազմի օգտագործման տգեղ սովորույթին. «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա»  

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, որպես մասնագիտական, ապաքաղաքական, վերկուսակցական կառույց, հայտնում է իր խորին մտահոգությունը Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի կապակցությամբ։ Մենք դատապարտում ենք հունիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած զազրելի քաշքշուկը և պահանջում ենք վերջ դնել օրենսդիր մարմնում սովորական դարձած, պառլամենտարիզմի ավանդույթների հետ աղերսներ չունեցող վիրավորանքների ու գռեհկաբանության տարափին։ Մենք խստորեն դատապարտում ենք հունիսի

«Լուրջ վնասվածքներ ունի». ձերբակալվածը Գեղամ Մանուկյանի պահանջով շտապօգնության բժիշկների կողմից հետազոտվելուց հետո տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ

Կողոսկրերի կոտրվածքի կասկած կա, իսկ բերանի խոռոչից պարբերաբար արնահոսություն է նկատվում։

Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին 2018-2022 թ.թ. ընթացքում․ Politico

Politicon-ն նշում է, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին առաջարկվող ծառայությունները ներառել են ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է

Հանդիսատեսի առջև իր դռներն է բացել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է: Թատրոնի վերաբացումը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով էր, որին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Թատրոնի հիմնանորոգմամբ մենք ունենք նոր միջավայր, նոր բովանդակություն: Կարծում եմ, որ նման աշխատանքները մեր մշակութային կյանքն էականորեն ավելի լավն են

«Արխիվային աշխարհը գնում է թվայնացման». ինչ բացառիկ փաստաթղթեր ու վավերագրեր է ամփոփում Հայաստանի ազգային արխիվը

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Արտակ Սիմոնյանի դիտարկումները ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային արխիվն արդեն 100 տարեկան է: Հայաստանի ազգային արխիվի ստեղծումը նշանակալից իրադարձություն էր: Այն կարեւոր դերակատարություն ունի հայ ժողովրդի պատմության, գիտության զարգացման ու պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Արտակ Սիմոնյանը նշեց, որ արխիվը բազմաֆունկցիոնալ

Անցում ամպային լուծումների

ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում հաստատվել է ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի  ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին: Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային

Իշխանության ցանկությամբ՝ ընդդիմությունը մանդատները վայր չի դնի․ Արծվիկ Մինասյան

Մանդատները վայր դնելու հարցը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգում կա, բայց մանդատները վայր դնելը չի լինելու իշխանության ցանկությամբ․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ օրակարգ բերում հարցը՝ երբ իրենք ուզում են արտահերթ ընտրություններ, բայց իրենք վայր չեն դնում մանդատները, այլ անընդհատ փորձում են ընդդիմությանը մղել

Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց

44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի երազանքը Հայաստանում աերոտիեզերական մեքենաշինության ստեղծումն էր։ Ապագա աստղաֆիզիկոսը կիսատ թողնելով ուսումը, Միացյալ Նահանգներից  վերադարձել էր Հայաստան… Արենի երազանքը կյանքի կոչելու համար տղայի ծնողները որոշեցին իրականացնել կրթական ծրագիր՝ հնարավորություն տալով շատ երիտասարդների համապատասխան ոլորտներում ստանալ անվճար կրթություն։ Դասընթացները իրականացվում են հերոսի անունը կրող «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում։ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը «Ստեփան

«Ինքը հաճույք է ստացել ժամանակին, որ ոստիկաններն իրեն նսեմացրել են, ստորացրել են»․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը լիներ փողոցում, անպայման մահ լինելու էր, ինչպես 2018-ին․ Արթուր Խաչատրյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ին, 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ,

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ է ընձեռելու բաժանորդներին։ Next Level 3000-ն այն բաժանորդների համար է, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Facebook, Instagram, TikTok և այլ սոցիալական ցանցերի, YouTube-ի և այլ հավելվածների՝ այս փաթեթը առաջարկում է 30+ հավելվածի անսահմանափակ հասանելիություն։ Next Level 4000-ը և Next Level 5500

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031