Օրվա լրահոսը
Առավոտից սկսվել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան…»:
Թուրքական կողմից կրկին նկատվել են ռազմական օբյեկտներ, որոնք թռիչքներ են իրականացրել Հայաստանի և Իրանի հետ սահմանի մոտակայքում
Դրանցից մեկը եղել է Bayraktar FB2 ԱԹՍ
«Անձամբ ես էական փոփոխություններ չեմ նկատել». Վարուժան Հոկտանյանը հարցին՝ ի՞նչ է փոխվել հայաստանյան իրականության մեջ` դրական իմաստով. «Հրապարակ»
Իսկ ո՞վ ասաց, որ մարտի 1-ին տուժողը նոր մարտի 1 չի կարող անել: Դուք բարոյական տեսանկյունից եք խոսում, բայց քաղաքականությունն ապաբարոյական երեւույթ է:
Հերթական «աննախադեպ» իրադարձությունն էր, ու վերջինը չէր
Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աննախադեպ էր։ Արարատի դեմ արշավը աննախադեպ է։ Հղի Սոնա Մնացականյանին վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկով վրաերթի ենթարկելը և մինչ այժմ պատիժ չկրելն աննախադեպ էր։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելափակել փորձելն աննախադեպ էր։
Ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել». «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է. «Փաստ»
2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:
«Ամառվա շոգին ջրցան մեքենան ի՞նչ է, ժողովուրդը կհովանար». Լեւոն Երանոսյանը զարմացած է, թե ինչու ցույցը ցրելու համար ջրցան չեն կիրառել. «Հրապարակ»
«Ինչո՞ւ ցուցարարների վրա «Զարյա 3» գցեցին, ի՞նչ էին արել անզեն քաղաքացիները, մարտաբո՞յ է` թո՛ղ մարտաբոյ տան, վզներն են մենակ հաստացրել»,- զայրանում է նախկին հրամանատարը։
22 քաղաքացի 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն՝ որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է
«Մենք չենք պատկերացնում, որ Արցախից վերջնական ենք դուրս եկել, եթե այդպես պատկերացնենք, նույն օրը կավարտվի մեր կյանքը». արցախցի եղբայրները բիզնեսը շարունակում են Հայաստանում
«Չնայած դժվարություններին, մենք որոշել ենք ուժեղ լինել ու մեր գործը շարունակել»,- ասում է Գարիկ Ոսկանյանը։
Հաշվարկը տգիտությունն է
Ինչո՞ւ է Փաշինյանը դիմում հեշտությամբ հերքվող ստերի՝ ՀԱԿ-ի հայտարարության մեջ նման մի հարց կար: Ինձ համար այդ հարցի պատասխանը պարզ է. որովհետեւ նրա սուտն «անցնում է»՝ հասարակության զգալի մասը (եթե չասեմ՝ մեծամասնությունը) այդ սուտն անվերապահորեն ընդունում է որպես ճշմարտություն: Օրինակ, վարչապետն ասում է, որ 1996 թվականի ԵԱՀԿ լիսաբոնյան վեհաժողովը որոշում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի
Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը…. «Փաստ»
Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։
Տարիներ առաջ Սերժ Սարգսյանին այսպես քննադատողը հետո ամիսը մեկ կուչ եկած, սփրթնած պիտի հայտարարի, որ էս ու էն տարածքը չհանձնենք, պատերազմ է սկսվելու. «ՉԻ»
Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիևը անընդհատ կոշտացնում է դիրքորոշումը: Մեկ էլ ե՞րբ Փաշինյանի պես հլու-հնազանդի կգտնի:
«Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ». Գեղամ Մանուկյան
«Իրավապահների հերթական խայտառակությունը… Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորդը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել ջրծաղիկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ… Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն»: ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյան
«10 բալանոց համակարգով բոլոր դատավորները ստանում էին 10 բալ, դա ի՞նչ համակարգ է, որտեղ բոլորը հավասար են, բոլորը նույն կերպ են աշխատում, լավ ու վատ դատավոր չկար, լավ ու վատ դատական ակտ չկար». Կարեն Անդրեասյան
Բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողով՝ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական
«Բոլոր տուժածները շտապում էին ապաքինվել, որ վերադառնան պայքարի առաջնագիծ». Աննա Գրիգորյան
Այսօր տեսակցեցինք ոստիկանության կողմից ապօրինի և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում տարբեր վնասվածքներ ստացած մեր հայրենակիցներին: Վնասվածքները հիմնականում լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով էին, որի համար հրաման տվողներն ու կիրառողները կրելու են կոնկրետ պատասխանատվություն: Եսայիի ձեռքը բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև
Մարիա Կարապետյան. «Ինչպե՞ս կարելի է այսքան ամուր աչքերը փակել։ Ամբողջ միջազգային հանրությունը ասել է նույն բանը, և այդ բանը չի դարձել միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր ուժ ունեցող բացառապես Հայաստանի վետոյի արդյունքում, ինչը նույնն է, թե այդ հարցում մենակ մնալը»
«Հայ Ազգային Կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որում կուսակցությունը արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Լիսաբոնում «1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել, որովհետև Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո»։ Այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լիսաբոնի գագաթաժողովում միջազգային հանրությունը
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել. ArmLur.am
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն`քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանը թույլ տա Սերգեյ Գրիգորյանին առողջական խնդիրներով պայմանավորված դուրս գա երկրից: Դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է միջնորդությունը ու թույլ է տվել «Ֆազին» լքել երկիրը: Ասել է, թե
ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններն իրականացվել են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ
ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ այսօր իրականացվել են՝ իշխանական «Սիվիկ» լրատվականի տարածած տեսանյութի առնչությամբ «Մարդկանց ճնշում են, մեկուսացնում են, տասնյակ անձանց ձերբակալում են, կալանավորում են, մյուսների մոտ՝ վախ առաջացնում և ժողովրդի մոտ տպավորություն են ստեղծում՝ ՀՅԴ արատավորման»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որտեղ բացարձակ մեծամասնությունը գաղափարի համար են։ Փաստաբան Սերգեյ
«Աղջիկներս չպիտի ինձ թույլ ու տկար տեսնեն»․ բենզինի պայթյունի հետևանքով որդուն և ամուսնուն կորցրած տիկին Մարիան փորձում է ուժեղ լինել. «Ա1+»
Մարիա Հայրիյանը սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով կորցրեց որդուն և ամուսնուն։ Կիսված ընտանիքով, կեսմարդ դարձած՝ փորձում է ապրել հանուն դուստրերի, հարսի, թոռնիկի․․․ «Ամուսնացել եմ Արցախյան առաջին ազատամարտում նահատակված ազատամարտիկի որդու հետ։ Ամուսնուս մայրը հետպատերազմական ծանր տարիներին միայնակ 4 երեխա է մեծացրել, իրենց նպատակներին հասցրել։ Ամուսինս՝ Մխիթարը, տան ավագ որդին էր։ Մայրիկին թև
ՀՀ առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ
Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո: Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել են առողջապահության,
Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։ ՄԻՊ
ՀԱԿ. Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, հանդիպել է կազմակերպության ներկայացուցիչներին
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։ Հասարակության հետ կապերի բաժին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«25 նռնակ են նետել ժողովրդի վրա, նախորդ 30 տարվա մեջ 25 նռնակ երբեք չեն նետել այսպիսի դեպքերում». Իշխան Սաղաթելյան
Սաղաթելյանը հիշեցրեց՝ Փաշինյանն ասում էր՝ եթե Տավուշից 1 սմ հող տամ, ձեռքս կտրելու եմ. «Ինքը տվեց, բայց կտրեց մեկ այլ քաղաքացու ձեռք: Սա էլ է հետաքրքիր»:
ՄԻՊ-ը Կանադայի դեսպանին հայտնել է, որ հունիսի 12-ին այցեր է իրականացրել Ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողների, արձանագրել խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն Քոն: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել
«Բագրատ սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգիստն արել է, մնացել է քաղաքական թաղումը». Իշխան Սաղաթելյան
Շարժումը փաստել է, որ Նիկոլը չունի լեգիտիմություն ու այս ժողովրդի հետ կապ չունի:
«Հայկական բիզնեսը կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից». Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ: Նոր տրանսպորտային ուղիները, որոնցով կարելի է արտահանել ապրանքներ և
«Ձերբակալել են տասնյակ ՀՅԴ-ականների, իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն». Իշխան Սաղաթելյան
«Էս խուժանության աստիճանը հասկացեք Նիկոլի դուստր մամուլում ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում այդ ձայնագրության համար: Հիմա ուզում եմ հասկանամ՝ Civic-ն է ձայնագրե՞լ, ով է ում մոտ աշխատում պասերով իրար հետ»:
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։ «EventHub.am-ի և Caucasus Entertainment Production-ի բացառիկ համագործակցության շնորհիվ առաջին անգամ հայկական հարթակը դարձել է Վրաստանում կայանալիք համերգի տոմսերի պաշտոնական
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։
Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է
Fastex-ն սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։ ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականներին այս տարի հյուրընկալում է Գերմանիան։ Խաղերը մեկնարկում են Գերմանիա-Շոտլանդիա հավաքականների հանդիպումով, որը տեղի կունենա այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Առաջնությանը մրցելու են 24 թիմեր,


















































