Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ. Մարիա Զախարովա

«Մենք միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ն մի կառույց է, որտեղ բոլորը կամավոր են գալիս։ Ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում: Ինչո՞ւ են այսքան տարի Հայաստանում քաղաքական գործիչները շահարկում այս թեման, ո՞րն է խնդիրը»։

Համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին. Լրագրողական կազմակերպություններ

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։ Այսպես՝  լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը,

Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներին

Business YereFun նեթվորքինգ միջոցառման գործընկերն է Freedom Broker Armenia-ն։ Միջոցառումն անցկացվելու է հունիսի 14-ին «Արարատ» գոլֆ ակումբում։ Business YereFun-ի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները կներկայացնեն բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական այս գործառույթներին՝ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։ Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ և թոփ մենեջերներ։ Միջոցառման ընթացքում անցկացվելու է գոլֆի

«Ստեփանակերտի քաղաքապետին կալանքի տակ պահելը համարում եմ քաղաքական հետապնդում»․ Արցախի նախագահ

Այս պահին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ լսվում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա կալանքը երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Բավական մեծ թվով մարդիկ են հավաքվել  դատարանի բակում, նրանց թվում է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Դավիթ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչ են անում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը

Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության

«Ժողովուրդը նկատեց, որ այգում կարմիր բերետավորները նվաստացնելով ծեծում էին ցուցարարներին, մարդիկ մոտեցան, որ փրկեն ծեծվողներին, պարզ է՝ ինչու ժողովուրդը միանգամից ագրեսիվացավ»․Մնացականյան

Վիկտոր Մնացականյանն ասում է՝ երեկ Բաղրամյան փողոցում ոստիկանները լկտիաբար ծեծում էին ցուցարարներին, ոչ թե ուզում էին մեկուսացնել, բերման ենթարկել, կարգի հրավիրել, այլ փողոցային կռվի մակարդակի ծեծում էին՝ քացով, վիրավորական արտահայտություններով, նվաստացնող ձեւերով

«Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը

Հայ-ռուսական գործարարի և ներդրողների երկխոսության ակումբը` «ՌԱՊԻԴ»-ը, որը միավորում է ավելի քան 40 գործարարների, այս տարի հյուրընկալվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից «Քորթյարդ բայ Մարիոթ Երևան» հյուրանոցում։ Առաջատար ընկերությունների մասնակցությամբ, այդ թվում նաև հայտնի բրենդներ ու ներկայացուցչություններ ի դեմս` «Օզոն», «Քեյթերինբուրգ», «Դվին» գրուպ, «Կարկոմավտո», «Երեմյան Փրոջեքթս», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Ռուսատոմ սերվիս», «Աերոֆլոտ» և այլ ընկերությունների, քննարկվել

«Հայկական նախագիծ» կազմակերպությունը դատապարտում է ուժային համակարգի գործողությունները

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը դատապարտում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քաղաքական հրահանգավորմամբ գործող ուժային համակարգի գործողությունները, որ սպառնում են և վնասում են քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին։ Այդօրինակ երևույթներն իրենց գագաթնակետին են հասել ս․ թ․ հունիսի 12-ին ԱԺ հարակից տարածքում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ անհամաչափ, բռնի և առերևույթ

Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք

Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք: 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը

«Գործով վեց ամիս է, մեզ տվել են հինգ ամիսը․ մեկ ամիսն ո՞ւր է»․ Արմեն Աշոտյանը՝ դատավոր Վահե Դոլմազյանին

«Գործով վեց ամիս է, մեզ տվել են հինգ ամիսը․ մեկ ամիսն ո՞ւր է»,- դատարանում՝ դատավորին դիմեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

«Այն, ինչ ՌԴ-ին չկարողացավ սադրել Նիկոլը, փորձում է Լուկաշենկոյին սադրել, թեպետ Լուկաշենկոյին, մեր մեջ ասած՝ հասնում է»․ Արմեն Աշոտյան

«Գարշահոտ, թրքահպատակ իշխանությունների երախից արյունալի որձկում դուրս եկավ»․ սա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնութագրումն է երեկ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ իշխանության դրսեւորած վարքագծին։ Այս մասին այսօր նա հայտարարեց իր գործով դատական նիստի ավարտին՝ լրագրողների հետ կարճ զրույցում։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պահվածքին խորհրդարանում էլ՝ ասաց՝ դա ոչ թե մեկնաբանման, այլ բուժման ենթակա է։ Նա գտնում

Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակչի սպանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել

2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ն է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի

«Կարմիր բերետավորները վազելով եկան, մենք ձեռքներս վերեւ պարզած կանգնած էինք, սկսեցին մահակներով խփել։ Էդտեղից լարումը մեծացավ»․ Արտավազդ Ալավերդյան

Բաղրամյան պողոտայում ոստիկանության բիրտ ուժ եւ լուսաձայնային նռնակներ կիրառման մասին շարժման մասնակիցներից մեկը պատմում է՝ ժողովրդի կողմից որեւէ սադրիչ գործողություն չի եղել

Ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց. ԱՄՆ դեսպանատուն

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել  քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ

«Փաստեր կան, որ չեն եղել, բայց արձանագրված են մեղադրանքում»․ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով մեղադրանքները ներկայացվեցին

«Հնարավոր չէ մարդուն մեղադրել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ՝ չնշելով, թե մարդն ի՞նչ պաշտոն է զբաղեցրել եւ ի՞նչ շահագրգռվածություններից ելնելով է կատարել հանցագործությունը, եթե կատարել է»․ Միքայել Նարիմանյանի պաշտպան։

Ավարտվել է «Մերգելյան» պուրակում 37-ամյա տղամարդու սպանության վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  ավարտվել է Մերգելյան պուրակում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում  պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը: Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Դ.Գ.-ն դեպքին նախորդող

«Հայաստան եկող առաջին 50 խոշոր տրանսֆերտների մեջ Ադրբեջանը չկա». ԿԲ նախագահ

Գառնիկ Դանիելյանն ասել էր, թե 2018 թվականից հետո Ադրբեջանից Հայաստան 200 միլիոնից ավել փոխանցում է արվել։

Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 6-12-ը (2024թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 8-10-ը, Շենգավիթում՝ հունիսի 7-ին, 11-ին և 12-ին, Արաբկիրում՝ հունիսի 6-ին, Նոր Նորքում՝ հունիսի 10-ին։ ☑️ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 1-7-ը (2024թ․)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման քայլերը

«Զրոյական տեղեկանքի առեղծվածը»

ՀՀ իրավապահ մարմիններն ասում են՝ կեղծ է

2023թ. արագացված տնտեսական աճը «որակյալ» չէր ո’չ հարկաբյուջետային քաղաքականության, ո’չ երկարաժամկետ կայունության տեսանկյունից

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Այսպես՝ 2023թ․ ՀՀ տնտեսությունում դեռևս պահպանվել են 2022թ.-ին բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունները (թեև որոշակի նվազում արձանագրելով), ինչպես նաև առաջացել են նոր՝ աճի վրա դրականորեն ազդող գործոններ, ինչի արդյունքում տնտեսական աճը եղել է ավելի բարձր, քան կանխատեսվում էր կառավարության կողմից։ ՀՀ տնտեսական աճը

Նույնականացվել է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անկարգությունների մասնակից շուրջ 40 անձ. ՔԿ

2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական

Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, հանրության լայն խմբերի բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ. ԲՀԿ

Մեր հաստատակամ դիրքորոշումն է, որ միայն հանրային հաշտեցման և գրագետ, վերկուսակցական ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ է հնարավոր երկիրը դուրս հանել պատմական այս ծանրագույն վիճակից։

Ռուբիկ Մխիթարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հունիսի 13-ի ԱԺ նիստում ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Քվեատուփում եղել է

2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյան և Ալենը Սիմոնյան անցել են, թե իշխանական և, թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները։ Էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու,

Ստամբուլի հայկական վարժարանի սաները ազգային խտրականության զոհ են դարձել

Ermenihaber. Հունիսի 13-ին Ստամբուլում գտնվող «Բեյօղլուի Անադոլու» վարժարանում անցկացված միջդպրոցական սպորտային մրցաշարի ընթացքում հայկական կրթական համալիրի ներկայացուցիչների հասցեին ազգային խտրականության դրսևորումներ պարունակող վիրավորանքներ են հնչել: Մասնավորապես «Getronagan» հայկական վարժարանի և «İTÜ Mesleki» ու «Teknik Anadolu Lisesi» վարժարանների միջև անցկացված ֆուտբոլային խաղի ընթացքում հանդիսատեսները հնչեցրել են «գաղթականներ դու՛րս» վանկարկումները: Թուրքիայում հրապարակվող «Ակոս» օրաթերթի տեղեկություններով, ուսուցիչների և

Հայաստանը պետք է մերժի մահապատիժ կիրառող պետության արտահանձման պահանջը. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավական պաշտպանություն է տրամադրում Բելառուսի Հանրապետության (պետություն, որտեղ դեռևս մահապատիժը գործում է որպես պատժի միջոց) քաղաքացի Վլադիմիր Բալանդինին։ Վլադիմիր Բալանդինի նկատմամբ իր քաղաքացիության երկրում հարուցված է քրեական հետապնդում՝ Բելառուսի քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, երբ Բալանդինը մասնակցել է անհնազանդության ակցիաներին։ Բալանդինը ՀՀ-ում անազատության մեջ է գտնվում

Ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, միակ հենարանը ոստիկանական ուժերն են. հայտարարություն

Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանի հարակից այգում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում 100-ից ավելի խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել

Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ. «Հետք»

«Հետք». Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները: «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031