Օրվա լրահոսը

«Հուսով եմ՝ հայտնի գործերով կլինի այնպիսի պատասխան դատական համակարգից, որ մարդկանց անհանգստություններն ու հիասթափություններն ավարտվեն». Անդրեասյան

Լրագրողի հարցին, թե երեկվա իրադարձությունների ֆոնին ի՞նչ լավ լուր կարող է հայտնել ժողովրդին, վաղուց լավ լուր չի հայտնել, Անդրեասյանը պատասխանեց․ «Ասեմ մի լավ լուր, որ դատարաններն օր օրի առողջանում են եւ ապահովում են արդարադատություն։

Պեսկով. Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ

«Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ»,- «ЗВЕЗДА»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք շարունակելու ենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը։ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Կարծում եմ՝ դրանում ոչ պակաս շահագրգռված են նաև մեր հայ գործընկերները», – ասել է նա:

Քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատճառն ու պատասխանատուն Փաշինյանի գլխավորած ոչ լեգիտիմ իշխանությունն է․ «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառած բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Անհամաչափ ուժի գործադրման և հատուկ միջոցների օգտագործման արդյունքում տուժել են տասնյակ քաղաքացիներ: Մենք ոստիկանության այս վարքագիծը գնահատում ենք ապօրինի, և այդ ապօրինության թիվ մեկ մեղավոր համարում Նիկոլ Փաշինյանին, որը լեգիտիմ չէ և ուժային կառույցներին դարձնում է

Ձերբակալվել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանը. փաստաբան

Ազգային ճակատ. Երեկ Բաղրամյանում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ի թիվս այլոց, ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին։ «Մինասյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում»: Փաստաբան Սերգեյ Հարությունյան  

Նորագավիթում հնչել են կրակոցներ, հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով 26-ամյա տղայի մարմինը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը  00:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։ Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի կրակված պարկուճներ,

ԱԺ-ն հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը

Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել 12․6%,  իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6%-ով:

Գեղամ Մանուկյան. Ալեն Սիմոնյանը ստում է ու չի տիրապետում ԱԺ աշխատակազմին

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Պատգամավորներիցս պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է ԱԺ նախագահությունից ու չի տիրապետում ԱԺ աշխատակազմին…    

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխում

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծում եւ սահմանազատում նախաձեռնելու մասին կողմերի միջեւ միջազգային պայմանագիր գոյություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ ներկայումս նախաձեռնած պետական սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործառույթը դա Պրահայի 2022թ. հոկտեմբերի 7-ի Ի. Ալիեւ եւ Ն. Փաշինյան երկկողմ հայտարարության կամ համաձայնագրի, ինչպես նաեւ նույն օրը Ռ. Էրդողան եւ Ն. Փաշինյան մեկ ժամ տեւած բանակցելու

«Ինչո՞ւ է ոստիկանապետը հրամայել ժամկետանց հատուկ միջոցներ կիրառել քաղաքացիների դեմ»

ՌԳԵ 60սդ: Նախօրեին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործված հատուկ միջոցներից մեկն է: Ունի նաև ծխային էֆեկտ: Մեզ հասած տեղեկություններով, այդ հատուկ միջոցների պիտանելիության ժամկետները լրացած են և ենթակա են դուրս գրման

«Լավ, ասենք բախման արդյունքում ճեղքեցիք ոստիկանական արգելքը, գալու էիք այստեղ, ի՞նչ անեիք, սկսում էինք սուսերամա՞րտ, դանակահարությո՞ւն»

«Եթե դու պետք է տանեիր բախման, գուցե սկզբում այդ մասին ասեիր ժողովրդին, եւ ժողովրդի զգալի մասը չէր մասնակի այդ ավանտյուրային»։

Մինսկը հանգիստ է վերաբերվում ՀՀ վարչապետի իմպուլսիվ հայտարարություններին. Ալեքսանդր Շպակովսկի

Մինսկը հանգիստ է վերաբերվում ՀՀ վարչապետ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարություններին, տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկին: 1.Բելառուսի Հանրապետությունը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևեցինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների

Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա են ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները

Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։ Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային

ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա. Արարատ Միրզոյան

ԱԺ–ում հարցուպատասխան. անդրադարձեր ՀԱՊԿ–ին, ԱՄՆ–ին և «Խաղաղության խաչմերուկին» ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Հարց (Սոնա Ղազարյան). «Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ կառավարություն, հարցս ուղղում եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Պարո՛ն Միրզոյան, նախ կարճ հարց, որն առաջացավ տելագրամյան մի գրառումից, որը հավանաբար ֆինանսավորվում է Կրեմլի կողմից

Հիմա, ըստ արցախցի քաղաքապետներին դատող ՀՀ դատավորների, Արցախը Հայաստա՞ն է, թե՞…

ՀՀ դատական մարմինների կողմից Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները վկայում են, որ Հայաստանի դատական համակարգի աշխատողներն առաջնորդվում են իրենց գերագույն ղեկավարի այն հայտնի հայտարարությամբ, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» (որն իրականում Սրցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հանրահայտ խոսքն է)։ Այլապես ՀՀ դատավորներն ի՞նչ իրավունքով պիտի ՀՀ քրեական օրենսգիրքն առած,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 13-ի և 16-18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 13-14-ին, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր

ԱԻՄ-ը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառուած զանգոածային բռնութիւնները

«ԱԻՄ-ը խստորեն դատապարտում է 2024 թ.-ի յունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ Նիկոլ Փաշինեանի հրահանգով կիրառուած զանգոածային բռնութիւնները, մարդկանց խոշտանգումները եւ մեր իրականութեան համար աննախադէպ մարդկանց առեւանգումները։ Իր հակաաւրինական գործունէութեամբ Հայաստանը ոչ իրաւական պետութիւն դարձրած նիկոլ փաշինյանն ու իր «կոռուպցիոն յանցակիցները» այս գործողութիւններով արդէն բացայայտ պատերազմ յայտարարեցին հայ ժողովրդին, եւ մեր բոլորի պարտքն

Երեկվա արյունը Նիկոլ Փաշինյանի ձեռքին է. Հայկ Մամիջանյան

Մարդ, որի հոգին փառավորվում էր, երբ ոստիկանների էին ծեծում մահակներով, գլխարկները վերցնում. Մամիջանյան

Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և հատկապես վերջերս սահմանազատման և սահմանագծման գործընթացի անվան ներքո կատարած տարածքային

Արտակ Զաքարյան. Համաշխարհային ոստիկանական պրակտիկայում խաղաղ ցուցարարներին նման ծավալի բեկորային վնասվածքներ հասցնելու դեպքեր գրեթե չեն եղել

Ինչպե՞ս որակել այն ոստիկանի կամ ոստիկանության գործողությունը, եթե պարզվի, որ առանց իրավասության և առանց համապատասխան պատրաստություն անցնելու, կիրառել է (են) հատուկ միջոցներ՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցնելով անմեղ հայրենատեր մարդկանց:

Առաջին անգամ հայաստանյան մշակութային կյանքում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 16-ին կկայանա նորաստեղծ ARMENIAN BRASS QUINTET պղնձե փողային անսամբլի առաջին բեմելը։ Հայաստանյան մշակութային կյանքում սա միանշանակ երեւույթ է, քանի որ թե մասնագետները, թե մենք չենք հիշում, որ որեւէ փողային անսամբլ երբեւէ բեմ է բարձրացել երեւանյան համերգասրահներում։ Տարբեր կազմերի փողային անսամբլները հիմնականում ստեղծվել են ժամանակավորապես, միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝

Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը. Վազգեն Մանուկյան 

Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները: Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ

Բելառուսում ՀՀ դեսպանը հրավիրվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ մամուլի խոսնակ

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ  

Կգա մի ժամանակ ու կասի՝ ես սխալ էի գործել, որ 2024-ին ասում էի, որ սա է ՀՀ քարտեզը, մի հատ խաղալիք ունի, չէ՞, ձեռքին. Էդգար Ղազարյան

Մեղք գործած մարդը չոքեչոք գալիս է սրբազանի առաջ եւ խնդրում է մեղքերի թողություն. Ղազարյանը՝ Փաշինյանի՝ 2018-ին գործած մեղքի մասին

Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դատավոր Նաիրա Հովսեփյանի գործով

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժեց։

«Կղերաֆեոդալական էլիտան ԼՂ հարցն օգտագործել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»․ Փաշինյան

Նա իր հետ բերել էր փաստաթուղթը, ասաց․ «Ես հիմա կկարդամ այդ թուղթը, որը գործող նախագահողի հայտարարությունն է 1996 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներով»։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել. կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին խստորեն դատապարտել պետական ահաբեկչության տվյալ գործողությունը. ԱԺԲ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների խաղաղ անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության հրահրած մի շարք սադրանքների արդյունքում ծագած մասնակի բախումից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց թե´ բախման անմիջական վայրի, թե դրանից բավականին հեռու գտնվող բազմահազար ցուցարարների ուղղությամբ, որի հետեւանքով բուժօգնության է դիմել 101 տուժած քաղաքացի և մոտ 100

Կոմիտասին նվիրված համերգ-ցուցահանդես՝ մաեստրո Օլահի ղեկավարությամբ

Քլինգեն երգչախումբը եւ Մշակութային ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան եւ Ուելսի Հայ համայնքային կենտրոնի հովանու ներքո օրերս Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրեց լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: Միջոցառման հեղինակն ու ղեկավարն էր մաեստրո Սիփան Օլահը։ Երաժիշտները եւ հանդիսատեսների մի խումբ Լոնդոնից այցելեցին Ուելսում Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի այգի, ծաղիկներ խոնարհեցին

Հրահրել են ասում, վահանով ինչո՞ւ եք խփել Գոհարի գլխին. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին

Ձեր բառերին հետեւեք, մենք խուլիգա՞ն ենք: Ձեզ ծեծե՞լ ենք, դրա հետ կապված վարույթ կլինի, քննություն կլինի. լեզվակռիվ ցուցարարների ու ոստիկանների միջեւ

Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը

Բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել COP29-ին ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների, քաղբանտարկյալներ պահելու և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին: «Ադրբեջանը նոյեմբերին կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխությունների մասին» COP29 գագաթնաժողովը, որի ընթացքում մոտ 200 կառավարություններ, այդ թվում՝ տասնյակ պետությունների ղեկավարներ, պետք է մշակեն նոր գլոբալ մոտեցում՝ կլիմայական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»․ Փաշինյան

«Մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուզում ենք լացել, թե՞ ուզում ենք պետություն կառուցել, չի կարելի երկուսը համատեղել իրար հետ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031