Օրվա լրահոսը

«Դու ես ստում, մի հատ գնա ստեղից, իջի ամբիոնից»․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բարձրացավ ամբիոն եւ Ալեն Սիմոնյանին ասաց․ «Դուք ստում եք, անձամբ ինձ չեն թողել»։

Եվ հիմա ԳՇ ձեռքի տակից հանում են նաև «այլ զորքերը». «168 ժամ»

Ոստիկանական գվարդիան այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ, այն լինելու է ամբողջովին նոր կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Սա նշանակում է, որ գվարդիան հնարավոր պատերազմի դեպքում ևս չի մասնակցելու մարտական գործողությունների: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «ՀՀ ԶՈւ ԳՇ-ն համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների

Իսկ Եվրոպան անհամբեր սպասում է: Ասում է՝ պրծեք, շտապեք, հանրաքվեն անցկացրեք, ձեզ համար տեղ ենք պահել. «ՉԻ»

Հայաստանի Եվրոպական, «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ առաջարկվում է առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով: «ՉԻ». Զարմանալի է, որ այս հայտարարությունը ստորագրողների շարքում բացակայում է Տիգրան Արզաքանցյանը: Իսկ Եվրոպան անհամբեր սպասում է: Ասում է՝ պրծեք, պրծեք, հալես արեք, շտապեք, հանրաքվեն անցկացրեք, ձեզ համար տեղ ենք պահել:

«Երեկվա միակ առավելությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, հակառակ դեպքում՝ մահերն անխուսափելի էին»․ Արծվիկ Մինասյան

Ըստ Մինասյանի՝ երեկվա կազմակերպված օպերացիան նախապես հստակ մշակված եւ դերաբախշմամբ իրականացված գործողություն էր։

Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է…. «Փաստ»

Այսօր հենց հայկական բարոյականության սկզբունքների հիման վրա պետք է կայացվեն ամենակարևոր որոշումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը, ռազմավարական դաշնակիցների և տնտեսական զարգացման վեկտորի ընտրությունը. «Փաստ»

Երեկ քաղաքացիների դեմ կիրառվել են նաեւ բեկորային պարունակություն ունեցող հատուկ միջոցներ. Բագրատ սրբազան

Պետք է նաեւ փորձաքննության հանձնենք, տեսնենք՝ ինչ միջոցներ են, որովհետեւ երեկ հնչում էր նաեւ, որ դրանք թուրքական միջոցներ են. Բագրատ սրբազան

Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիտալացրեց. Աբրահամ Գասպարյանի կինը լուսանկարներ է հրապարակել

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի կնոջ՝ Արփի Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիտալացրեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝

«Խորհրդավոր» պայմաններում լցակայանը շահագործվել է՝ մի քանի տուգանքներ եւ արգելքներ կրելուն զուգահեռ. «Ժողովուրդ»

Տեսչական մարմինը այս տարի հայտնաբերել է, որ ԱՎՕ փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, ինչը ենթադրում է, որ այն անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել:

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելեցին OVIO-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով և հնարավորություններով։ Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան և ներառում է 210-ից ավելի դարակաշարեր։

Անարդար մեղադրական եզրակացության սլաքներ մի նետեք Հայոց Եկեղեցու ուղղությամբ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Առավել շիտակ, արդար, հայրենաշեն կլինի, եթե Դուք իմաստություն, գիտակցություն ու կամք ունենաք և լսեք Ձեր քաղաքացիներին, որոնք Ձեր առջև արդար ու հիմնավոր խնդիրներ են դնում: Պետության գործիչները պետք է լինեն ԽՆԱՄԱԿԱԼ և բարվոք կառավարեն: Ձեր խոսքերով ու գործելակերպով այդ ամենը չի՛ վկայվում ու չի՛ փաստվում:

Մարդը 15 տարի խոսի Մարտի 1-ից, բանակը ժողովրդի դեմ հանելուց, հիմա ոստիկանության կրկնապատկված զորքը հանի ժողովրդի դեմ. «Հրապարակ»

Մարդը խոսի փշալարերի ժանգոտվելուց, ինստիտուտները կայացնելուց, բյուջեն խնայելուց, հետո ինստիտուտները ոչնչացնի, բյուջեն սեփական հայեցողությամբ ու անխնա ծախսի, վերջում էլ փշալարերը բերի շարի մայրաքաղաքում:

«Օլիգարխների բանդաներ» կա՞ն, թե՞ չկան

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված այսօրվա իշխանությունները սիրում են խոսել «օլիգարխների հրոսակախմբերի» մասին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ցուցարարների դեմ գործողություններում: Վստահ եմ, որ այդ խոսակցությունները ճիշտ են: Կա միայն մի «դետալ». խոսողներն արդեն 6 տարի է՝ իշխանություն են, սակայն այդ իրադարձությունների մասնակից ոչ մի օլիգարխ ու ոչ մի «հրոսակ» չի դատվել: Ինչո՞ւ: Որովհետեւ

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը ոտքերի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել. armlur.am

Կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Ավետիսյանը ոտքի ծանր վիրավորում է ստացել:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան

Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Ծավալուն քննության առարկա պետք է դառնա, թե հատկապես ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ են հատուկ միջոցներ կիրառվել. «Հայաքվե»

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` որպես տեղում քաղաքացիների դեմ վայրագությունները ղեկավարած անձ: Նրա դեմ ևս անխուսափելիորեն պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: Ապօրինի հրաման կատարող ցանկացած ոստիկան իշխանազավթ վարչախմբի հանցակիցն է և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության:

Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի. «Փաստ»

Թե՛ Արշակ Կարապետյանը, թե՛ կուսակցության այլ ներկայացուցիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար:

Վիրավորում են ստացել «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ

Ակնհայտ է, որ ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով տառապող անձինք որևէ աղերս չունեն ժողովրդավարական արժեքների հետ և բացառապես նոր իշխանության ձևավորումը կարող է ապահովել երկրի առջև ծառայած արտաքին և ներքին խնդիրների լուծումը։

Բագրատ Սրբազանն այցելեց hիվանդանոցում գտնվող news.am-ի օպերատորին

Հիվանդանոցում է գտնվում նաեւ news.am կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, ում ոտքը կոտրվել է ոստիկանության բռնությունների արդյունքում:

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ներկայացնում է հունիսի 12-ին կատարվածի քրոնոլոգիան

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ՖԲ էջում գրված է. Պայքարի սիրելի ընկերներ, Ինչպես նախապես հայտարարել էր Սրբազան Հայրը, հունիսի 12-ը դարձավ մեր պայքարի կարևոր օրերից մեկը։ ➡️Ստի ու կեղծիքի մունետիկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը նախօրեին հրաժարվել էին կատարել ժողովրդի պահանջը, ինչի պատճառով հունիսի 12-ին, ժամը 15։00-ին քաղաքացիները հավաքվեցին ԱԺ շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ հստակ

Հաթերքի գյուղապետ. «Թող գնան մեր գյուղից բոլոր տեխնիկաները հանեն՝ ինձ տան, ես այս մեքենան իրենց կտամ, մի մեքենա էլ կառնեմ, հետը կտամ». «168 ժամ»

Կրկնում եմ՝ մեքենան, որի մասին իրենք հիշատակում են, եղել է համայնքապետարանի սեփականությունը, բայց Արցախից բռնի տեղահանվելուց հետո, Հայաստանում օրինավոր ճանապարհով մեքենան վերանվանակոչել եմ իմ անունով։ Գործընթացում որևէ ապօրինի բան չի եղել, նույնիսկ իրենց եմ փաստաթղթերը ցույց տվել, եթե գործարքն ապօրինի էր, ինչո՞ւ էին անում»,- նշեց Վարդան Գրիգորյանը։

Բագրատ Սրբազանն այցելել է Աբրահամ Գասպարյանին

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը գիշերն այցելել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին, որը տուժել է ոստիկանական վայրագություններից: Բագրատ սրբազանն այցելել է նաեւ ոստիկանական բռնություններից տուժած այլ քաղաքացիների:  

Բայց ասեք, որ էս ընկերը քանի գնում, խոսքով, ոճով, շարժուձևով Ռոբերտ Քոչարյանին է նմանվում. «ՉԻ»

Երկուսն էլ արդեն Բաղրամյան պողոտայում հերոսացել են. ցուցարարներին ջարդելով, ծեծելով ու քաղմասները լցնելով:

ԱԺ փոխնախագահ. Ոստիկանների վրա այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն է

Փառք Աստծո, որ Վեհափառի օրհնությամբ տեղի ունեցող հարձակումն արագ և իրավաչափորեն կասեցվեց: Շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին

«Շանթ Դաշինք»-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները

«Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։

Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը

Առանձնազրույցների ընթացքում ինչպես հավաքի մասնակիցները, այնպես ել Ոստիկանության ծառայողները Պաշտպանին են ներկայացրել խիստ մտահոգիչ տեղեկություններ։ Մասնավորապես, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության ծառայողերի կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են Ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն. Հայկ Կոնջորյան

Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը, նոր հոկտեմբերի 27-ը:

Որևէ օբյեկտիվ փաստ չգտանք, որը կվկայեր, որ քաղաքացիները նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին. Դանիել Իոաննիսյան

Մնացած շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր (հիմնականում՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում), որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ:

«Մենք՝ որպես ՀԱՊԿ–ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը». ռուս պաշտոնյաների անդրադարձը

Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին

Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ. ՀՀԿ

Ոստիկանների հարձակումից վիրավորում է ստացել նաև ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031