Օրվա լրահոսը
Արայիկ Հարությունյան. Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը
Հանգիստ հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան
32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են, այդ թվում՝ այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ. ՀԺՄ
Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրելու է քաղաքական իշխանությունը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախավորելու գործողությունը կատարվել է բարձրագույն իշխանության հրահանգով։
«Կաթսան եռում է, կրակեցին՝ մարդիկ շատացան»․ Էդուարդ Շարմազանով
Ցնցումները միայն Նիկոլին ու մեր երկրի թշնամիններին են պետք
«Օրենքի ամենավերջին տառը խախտողները իրենք են». Բագրատ սրբազան
Առեւանգված Սուրեն Պետրոսյանից դեռ տեղեկություն չկա
«Մեր տեղեկություններով վախկոտը կառավարության շենքում էր, բայց ինչ-որ տեղ է գնացել». Բագրատ սրբազան
«Մեր տեղեկություններով վախկոտը կառավարության շենքում էր, բայց ինչ-որ տեղ է գնացել»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Բաղրամյան պողոտայում, ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումից հետո, տեղեկություն ստացվեց, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ շենքից դուրս է եկել եւ գտնվում է կառավարության շենքում: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Մինչեւ կառավարության
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան պատառոտել են բերման ենթարկելիս
Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան (հոգևորականի զգեստ) են պատառոտել բերման ենթարկելիս: Հայր Սուրբին այժմ ձերբակալում են: «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիք
«Մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը Հայաստանում լեգիտիմություն չունեցող Նիկոլ Փաշինյանն է». «Հայրենիք» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։ Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության
Առևանգվել է Սուրեն Պետրոսյանը
Առևանգվել է Սուրեն Պետրոսյանը։ Ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ, հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը:
Ժողովրդավարական փարոսում սեփական ժողովրդի դեմ կիրառում են ռումբեր․ Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանն անցավ ռուբիկոնը
«Ես մենակ կարող եմ քեզ հաղթել». Ալիսա Գեւորգյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր բոլոր հարվածները, կարծես թե մենք պետք է ստանանք։ Նիկոլ Փաշինյան, դու չես կարող մեզ վախեցնել, դու այլեւս ոչինչ ես էս երկրում, ընդամենը դու մի փալաս ես, որ պաշտպանվում ես ոստիկանության շարքերի հետեւում։ Ես մենակ կարող եմ քեզ հաղթել»,-Բաղրամյան պողոտայում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթի մայրը՝ Ալիսա Գևորգյանը: «Եթե ունես այդքան տղամարդկություն,
«Դու Նիկոլից ուրիշ բան սպասում էի՞ր․ ես սպասում էի, որ կկրակեն, ցանկացած բանի պատրաստ է գնալու…». Աղվան Վարդանյան
Ընդդիմադիր պատգամավորը մանդատը վայր չի դնի
Աբրահամ Գասպարյանը գլխուղեղի ցնցում է ստացել, կողոսկրերի կոտրվածք ու սալջարդներ ունի
Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են: Բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել: «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիք Հ. Գ. Տուժողի փաստաբան Տիգրան Գրիգորյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են կարմիր բերետավորների հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այդ թվում՝ գողության
Թուրքիայի դատախազությունը պահանջել է կարճել Դինքին սպանած հանցագործի դեմ հարուցված քրգործը
Թուրքիայի դատախազությունը պահանջել է կարճել Թուրքիայում հարապարակվող «Ակոս» (Agos) օրաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի դեմ հարուցված հերթական քրգործը: Դատախազության եզրակացությունն ընթերցվել է հունիսի 12-ին Ստամբուլի 14-րդ քրեաիրավական դատարանում տեղի ունեցած հերթական լսումների ժամանակ: Նշենք, որ Սամասթը 16 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ժամկետից շուտ ազատ էր արձակվել «լավ պահվածքի» համար, ինչից հետո
Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ
ԻՔՄ հաղորդագրությունը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցուցարարների քանակի վերաբերյալ ոստիկանության հետ բախումներից առաջ Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառեց հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր
Ժամը 22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան
Ժամը 22։15֊ի դրությամբ` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ ՀՀ առողջապահության նախարարություն
Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում ամենայն բարիք, բարգավաճում և բարօրություն է մաղթել Ռուսաստանի ժողովրդին: «Համոզված եմ, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը, դրանց երկարաժամկետ, համակարգային, ինստիտուցիոնալ և կայուն բնույթ
Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում է. Բագրատ սրբազանը ցուցարարներին առաջնորդում է կառավարության շենք
«Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը թաքնվել է կառավարության շենքում. հիմա մենք գնալու ենք այնտեղ ու պատասխան պահանջենք այս ապօրինության համար»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: Տեղեկությունը հստակ չէ, սրբազանն էլ վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ապաստանել է կառավարության շենքում: Եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում չլինի, ցուցարարները վերադառնալու են Բաղրամյան փողոց,
ՄԻՊ-ն այս պահին գտնվում է «Հերացի» համալսարանական հիվանդանոցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին դրությունը լիցքաթափելու համար երկխոսության գնալ շարժման ղեկավարների հետ. Հայ կառուցողական կուսակցություն
Հայ Կառուցողական Կուսակցության Գլխավոր Խորհրդի Հայտարարությունը Հայ Կառուցողական Կուսակցությունը խստիվ դատապարտում է ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի և անհամաչափ ուժի գործադրումը։ ՀՀ ոստիկանության ղեկավարությանը հայտնի է, որ լուսաձայնային նռնակների կիրառումը թույլատրված է միայն այնպիսի պայմաններում, երբ դա չի կարող բերել ցուցարարների մոտ զանգվածային ծանր վնասվածքների։ Ոստիկանության ղեկավարությանը հայտնի է նաև, որ Հայաստանում
«Գտեք ձեր միջի տականքին». Գառնիկ Դանիելյանի տեղեկությամբ, ոստիկաններն արցախցու են ծեծել՝ խոսելու համար
«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ ուժային կառույցներում զարմացած են ձեր վճռականության ու աննահանջ կեցվածքի համար»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակարգողներից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ ոստիկանները կարծել են, որ նռնակներ օգտագործելուց հետո, ժողովուրդը ցրվելու է։ «Մենք դեռ մեր հաղթական քոչարին պարելու ենք։ Ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ հայն անկոտրում
Այսօրվա հատուկ միջոցների կիրառումն օրենքի կոպիտ խախտում էր. Արման Թաթոյան
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց
Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ «ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում» ուղեկցող գրառմամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի հարակից հատվածում: Հորդորում
«Օգնեք՝ տարեք, ոտքերը չի կարողանում շարժի». վիրավոր քաղաքացուն օգնում են
Aravot.am-ի տեսախցիկը որոշ կադրեր է ֆիքսել, թե ինչ վնասվածքներ են ստացել քաղաքացիները՝ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակներից: Մանրամասները՝ տեսանյութերում Հռիփսիմե Ջեբեջյան
Ընդդեմ ՀՀ-ի գործերի խումբը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի օրակարգում
Այս խմբի գործերը վերաբերում են տարբեր հիվանդություններով տառապող դիմումատուների նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքին՝ հիմնականում ազատությունից զրկելու ընթացքում համապատասխան բժշկական օգնության բացակայության պատճառով:
«Ականջ կտրող, լեզու կտրող լավ տղերքին հավաքեք՝ ես մենակ գամ». Բագրատ սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից «ճողոպրել է»
«Քաղաքացիական մեքենայով Սուրեն Պետրոսյանին առեւանգել են, չորս հոգով ուղղակի առեւանգել են»,- հայտարարեց սրբազանը:
Վնասվել է ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը
Ազգային ժողովի շենքի մոտ բախումների ժամանակ վնասվել է ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը։ Նրան ցուցաբերվում է բուժօգնություն։ Ինքնազգացողությունը նորմալ է։ Շարքից դուրս է եկել ՍիվիլՆեթի ուղիղ հեռարձակման տեխնիկան։ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիք
«Հենց հիմա զանգեք Ներքին գործերի նախարարին ու ասեք՝ դադարեցնի ուժի կիրառումը»․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Դուք կորցրել եք ձեր լեգիտիմությունը, այլեւս ձեր միակ հենարանը ոստիկանական ուժն է, բերետը եւ ժողովրդի վրա իրականացվող ուժը»։
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ առողջապահության նախարարություն
«Ո՞վ է ներողություն խնդրելու փողոցում հավաքված այս մարդկանցից, ում այսօր ձեր մեղքով անդամալույծ են դարձնում»․ Էլինար Վարդանյան
«Վաղը մյուս օրը ձեր ընտանիքի անդամներն են ձեր մեղքի համար իրենց վատ զգալու։ Ձեր երեխաները ձեր մեղքի կրողն են դառնալու»։


















































