Օրվա լրահոսը
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու մեջ. 8 մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում,
Էրդողանը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին զարգացումներից
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Կասպից ծովի նավթն ու գազը 29-րդ միջազգային ցուցահանդես-խորհրդաժողովի» բացման շրջանակներում։ Էրդողանի ուղերձը ընթերցել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Էրդողանը հույս է հայտնել, որ այդ կազմակերպությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիայի
Մեր վարձկաններն են, բայց իրենց գործառույթները չեն կատարում. Բագրատ սրբազան
Մենք պետք է հասնենք նրան, որ այդ ոստիկանները դատվեն. Բագրատ սրբազան
«Անգամ բիզնես գաղափարներ են հասցրել մշակել». Սյունիքում «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի գործնական վերջին դասընթացին ներկա էր Աննա Հակոբյանը
Սյունիքի մարզում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին ուս․ տարին ավարտվեց գործնական դասընթացով: ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոնում այս անգամ Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցների աշակերտներն էին։ Գործնական վերջին դասընթացին հետևում էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Մինչև գործնական պարապմունքի մեկնարկը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը
Փաշինյանը և Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Անահիտ Մանասյանն առայժմ չպատասխանեց լրագրողների հարցերին
«Քննարկման եմ, խոստանում եմ, այս քննարկումից հետո նորմալ հարցազրույց կտամ, կպատասխանեմ բոլոր հարցերին»,- խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Լրագրողները հիշեցրել էին ՄԻՊ-ի՝ օրերս արած հայտարարությունն, որ պատրաստ է կամուրջ դառնալ պետության եւ եկեղեցու միջեւ ու հետաքրքրվել՝ ինչո՞ւ այսօր չընդունեցիք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ադրբեջանից Թուրքիա թուրքմենական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել
Ermenihaber. Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական «SOCAR» ընկերության և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանից Թուրքիա թուրքմենական գազի մատակարարման վերաբերյալ։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Միքայիլ Ջաբբարովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Ստորագրված պայմանագրերը բխում են այս տարվա մայիսի 14-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված
Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու հարցում դեռ հստակություն չկա՞
«Հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու։ Կլինի՝ կտեղեկանաք»,- ասաց նա։
Շվեյցարիան ՀՀ է գործուղում Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ, որոնք կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում կիրականացնեն
Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան նախատեսում է առավելագույնը 500 000 շվեյցարական ֆրանկ գումար:
Դատարանը վճռել է, որ ՀՀ իշխանությունները զոհված զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել
ՄԻԵԴ-ը հրապարակել է Վանո Վարյանն ընդդեմ ՀՀ-ի գործով վճիռը․ 30․000 եվրոյի փոխհատուցում՝ Վարյանին
Միխայիլ Զիբերթ. ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման
Արված աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել. տրվել է ողջամիտ ժամկետ առկա թերությունները շտկելու համար
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցն են կատարել մի շարք հուշարձաններ: Մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք: Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի ավարտված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի շրջայցին: Արված աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել. տրվել է
Հայկական կոնյակը կվերանվանվի «Արմենիան բրենդի»․ Գեւորգ Պապոյան
Հայաստանը վաղուց համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր՝ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով 8,200 դոլար է կազմում։
Արատեսի բնակիչը վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան
Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել և արդեն 2-րդը վնասել է նրան։
Հայաստանում պահեստավորված գազի ծավալները պակասել են և բավարար են երկու շաբաթվա համար. Ռուզաննա Ավագիմյան
«Նեֆտեգազ» լրատվականի կողմից տարածվել են կոնկրետ ցուցանիշներ, ըստ որոնց՝ 2024/2025 աշնանային-ձմեռային սեզոնին գազի օպերատիվ պաշարները Հայաստանի ստորգետնյա պահեստարաններում պետք է կազմեն 0․107 մլրդ խմ։
Շարժումը չպետք է վերածվի ընդդիմության. Վահե Հովհաննիսյան
Ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ
ՄԻԵԴ-ը «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել: Հերթական ապացույցն է, որ պետությունը չի պաշտպանում իր իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքները. ՀՔԱՎ
2024թ․հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի գործերից ևս մեկով՝ «Վարյանն ընդդեմ Հայաստանի», վճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ը արձանագրել է Տ․Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և դատավարական նորմերը և պարտավորվում է Վարյանի ներկայացուցչին վճարել 30․000 եվրո։ Նշենք, որ 2011-ին Տիգրան Վարյանը անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012-ի փետրվարի 29-ին Տիգրանին գտել
Իրանը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու խնդրանքով
«Ազատություն». Իրանը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու խնդրանքով։ Այդ մասին հայտարարվել է այսօր՝ Բելառուսում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ «Եթե բոլոր ընթացակարգերը պահպանվեն, ապա Իրանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել արդեն այս տարվա դեկտեմբերի վերջին», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նյութն ամբողջությամբ՝
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր կողմից՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով. «Հետք»
«Հետք». Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ
Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան): Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին՝ Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, և մաղթել է արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
Մեկնարկել են թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները
«Ազատություն». Ադրբեջանում մեկնարկել են «Կովկասյան արծիվ 2024» զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ APA գործակալությունը միայն հաղորդում է, որ «Կովկասյան արծիվ 2024» զոավարժությունների բացմանը ներկա է եղել Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար գեներալ-մայոր Ակիք Փիրվերդիևը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բազմաթիվ հրապարակումներով ներկայացրել է Ադրբեջանում պատմության կեղծման բազում օրինակներ։ Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որի աշխատանքը իրենից ներկայացնում է պատմության տարբեր դրվագների աղավաղում և կեղծում։ Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը, Ստալինից 2300 տարի առաջ, հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։ Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն
«Հանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները». Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը Ղեկավարվելով ԱՀ « ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը որոշել է ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացնել «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից՝ խմբակցության ոչ հրապարակային քննարկումները և գրագրությունը հանրայնացնելու և սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար: Արցախի
Մեր երկրում որոշ այլադավաններ ոչ միայն ազատված են հարկերից, այլև Հայ Եկեղեցուն են մեղադրում իբր հարկեր չվճարելու մեջ. Գևորգ Դանիելյան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով, այլև իր ողջ դավանաբանությամբ իրականացնում է ազգային ինքնությունը պահպանելու գերպատասխանատու առաքելություն…
Կազմվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնամուխ կլինի «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմավորմանը. հայտարարություն
Մայիսի 10-12 Ծաղկաձորում անցկացվեց առաջին «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական ֆորումը, որը մի տանիքի տակ էր համախմբել Հայաստանի և Արցախի մի քանի հարյուր երիտասարդների: Ֆորումը բացառիկ միջավայր էր՝ համերաշխության, հետաքրքիր հանդիպումների, դասախոսությունների, մարդկային շփումների, գործնական խնդիրների քննարկման, ինտելեկտուալ և մարզական խաղերի անցկացման համար։ Անցնող օրերի ընթացքում բոլորին հուզում էին նույն հարցերը՝ ինչպե՞ս շարունակել այս բացառիկ նախաձեռնությունը, ինչպե՞ս
«Մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար» նախադասությունն ուժի մե՞ջ է, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագրին է արժանացել. Նաիրա Կարապետյան
Խելագարվելու իրականություն է – Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, մեր եղբայրները ԳԵՐԻ չեն, այսպես են կարծում Ադրբեջանի իշխանությունը և … Հայաստանի իշխանությունը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 4-ին, 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում
Դանիել Դանիելյան. Ժամը փոխելն առավել պայմանավորված էր եղանակային պայմաններով, որպեսզի երեխաները չարևահարվեին. «Արմենպրես»
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ
Ցույցի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթևեկության մասնակիցների համար
2023 թ.-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է ունեցել 182 պետության հետ, բացել դեսպանություններ որոշ երկրներում. Արարատ Միրզոյան
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ


















































