Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ խոսել ենք նաեւ մեր շարժման մասին. Վահագն Մելիքյան

Դիվանագետների համահայկական խորհուրդը սկսել է իր հանդիպումների շարքը Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների

«Ինձ հավաքագրելու փորձեր չեն եղել եւ չեն կարող լինել». Սասուն Խաչատրյան

Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի գործը իմ ընկալմամբ եղել է շատ ամուր եւ մնում է շատ ամուր գործ եւ ապացույցների առումով եւ գործող դատավարական կարգը պահելու առումով: Մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, դատախազությունը հայտել է, որ պետք է բողոքարկի դատական այդ ակտը եւ միայն առաջին ատյանի՝ ուժի մեջ չմտած որոշումից նման դատողություններ անելը, որ գործը փլվելը իրավաբանորեն ճիշտ չէ»:

«Երկինքը փուլ գալ արտահայտությունը մաշկիս զգացի»․ 5 երեխաների մայր, բենզինի պայթյունից ամուսնուն կորցրած Մերին աշխատանք չունի. «Ա1+»

«Չգիտեմ, թե կրտսեր զավակներիս հարցին՝ ե՞րբ է գալու հայրիկը, ինչ պատասխանեմ։ Գրիգորին առաջին անգամ չի կատարում իր խոստումը՝ շատ է ուշանում»։ Մերին ամուսնու մասին անցյալով խոսել չի համարձակվում՝ մտքերով ամեն պահի նրա հետ է։ Պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանի ուսապարկը միշտ պատրաստ էր, տան սենյակի իր անկյունում դրված։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին այն պետք չեկավ տիրոջը։

ԱԱԾ-ն հայտարարել է, որ ես գործակալ չեմ ու միլիոններ չեմ ստանում, սրա պատասխանն ո՞վ է տալու. Բագրատ Սրբազան

Ամիսներով մեր հասցեին ինչ ասես չեն ասել, անվանական ինձ են ասել

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ

Մայիսի 31-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։   Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն    

Հետախուզում է հայտարարվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։ Թ. Ասիլյանը հանրությանը հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, սակայն վերջերս նա «Քաղաքացիական

Մեկ օր հրաշքների աշխարհում. ՀՀ վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել: Այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր

Ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին և Բաքվում պահվող հայ գերիներին. «Լազարյան ակումբը» միացել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ Կովկասում և հենց այդ պատճառով էլ պնդում ենք վերոնշյալը։ «Ղարաբաղյան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակված համարվել։ Փախստականների վերադարձը, հայկական մշակութային և կրոնական և հուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է, որոնցով պետք է մտահոգվենք միասին: Մտահոգված ենք նաև ՀՀ–ում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական

«Ժողովուրդ ջան, մենք կարուձեւով չենք զբաղվում». Արսեն Այվազյանը՝ քրեական գործեր կարելու մասին

Լրագրողներն ԱԺ-ում հարցրեցին՝ «հակահայ վիժվածք» արտահայտությունն ասե՞լն է հանցագործություն, թե՞ «լեզուներդ կկտրեմ» ասելը:

Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Հանրության շրջանում ՀՀ ԱԺ-ի՝ որպես պետական կառույցի իրազեկման աստիճանն աճել է՝ նախկին 36 տոկոսի փոխարեն կազմելով 58 տոկոս. Դավիթ Առաքելյան

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2023 թ. պետական բյուջեի կատարողականը

ՀԱԵ Մասյացոտնի թեմը կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով

Ավերածություններից խոնարհված Աղջոցի մասին

Սուրբ Էջմիածին, Վեհարան. Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառին

Ինչ վատ է՝ որ կարող էինք ավելի լավը լինել և չենք, և ինչ լավ է, որ կարող էինք և չլինել և ենք: Ինչ վատ է՝ որ Հայոց երկհազարամյա պատմության մեր քարավանը չի գալիս Հայոց արքաների իրարահաջորդ կյանքերի ու գործերի ագուցմամբ, բայց և ինչ մխիթարիչ է՝ որ այդ պատմությունը մի անընդմեջ երթ է դառնում Հայոց հարյուր

«Սովորություն է դարձել ուրիշների հաշվին երեխաներին պաղպաղակ բաժանելը». Էդգար Ղազարյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ Վեդի այցելության ժամանակ դպրոցահասակ երեխաներին պաղպաղակ բաժանելու մասին ասաց. «Ճիշտն ասած, դա սովորական գողություն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անում է տարբեր խանութներից։ Նախորդ անգամ, կարծեմ, Տավուշի մարզում էր, որ գնացել էր։ Կադրերը որ նայում ես, երեխաներին հրավիրում է մի խանութ, առանց աշխատողին զգուշացնելու

«Հեղաշրջումը ներքին փողերով է կազմակերպվում»․ Վլադիմիր Վարդանյանը հեգնեց Արթուր Խաչատրյանին

«Հեղաշրջումը ներքին փողերով է կազմակերպվում, դրսից որեւիցե հետք չկա»,- խորհրդարանում, 2023 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հեգնանքով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին արձագանքեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՔԿ ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանին՝ հիշեցրեց իշխանական շրջանակներից հնչող հայտարարությունները, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը գործակալ է, շարժումն էլ ֆինանսավորվում

Ավարտվեց Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը. Գրանցվել է 81 մարդ

Ավարտվեց Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Գրանցվել է 81 մարդ, միայն այսօր՝ 43-ը։ Գրանցվածների զգալի մասը պահպանողականներ են։ Վերջին օրով գրանցվել են նաև Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, 2021-ի ընտրություններին մասնակցած, Նահատակների և վետերանների հիմնադրամի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, աշխատանքի նախարար Սովլաթ Մորթազավին։ Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին հաստատելու է 5

Արսեն Այվազյանը չի կարող ասել՝ քանի՞ վարույթ կա կարմիր բերետավորների դեմ՝ ցուցարարներին ծեծելու համար

«Ձեր հսկողության տակ գտնվող անձը ճանապարհին խոշտանգվում է»,-ՔԿ ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանին այսօր խորհրդարանում, 2023 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, հիշեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նկատելով, որ ՔԿ-ի աշխատանքը բավական հոյակապ է ստացվում՝ քաղաքական իշխանության ցանկությունները կատարելու առումով։ Պատգամավորը հայտարարեց՝ ինքն Արսեն Այվազյանի պատասխանից այդպես էլ չհասկացավ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ՀՅԴ գրասենյակի

2023-ին ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է 853 միլիոն 208 հազար դրամ

ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրել է 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունը   2023 թվականին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրով ի սկզբանե հատկացվել է 1 միլիարդ 409 միլիոն 814.700 դրամ։ Հունիսի 3-ին խորհրդարանի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ ՀՀ կառավարության որոշումների համաձայն ավելացվել է 166 միլիոն 950

«Երեկ նորոգած դուռը հաջորդ օրը ճաքում է, պատուհանը տեղադրում են՝ համապատասխան հարդարանքը չկա»․ Լիլիթ Գալստյանն՝ ԱԺ-ում վերանորոգման մասին

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին նաեւ իր աշխատասենյակի ինտերներտ կապի հարցն էր հուզում․ լավը չէ

«Ո՞ւր է ձեր ղեկավար Արգիշտի Քյարամյանը» …«Թույլ չեմ տալու ավարտել», «Ոհմակով հարձակվելը ո՞րն է». ԱԺ-ում վիճում են Ագնեսա Խամոյանի հետ

Պատգամավորն արձանագրեց. «Մեջների սեւամորթը պարոն Խաչատրյանն է, դա էլ հավանաբար շնորհակալությունն է իր եղբորը ՍԴ անդամ դարձնելուն»:

ԿԲ նախագահ․ «Միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ էապես փոխվել է»

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ մեկ տասնամյակ առաջ միջազգային փոխանցումների տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ մոտ 18 % էր, հիմա միանիշ թիվ է՝ մոտ 8%։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ–ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և շնորհավորել նշանակման ու կարևոր հանձնառության ստանձնման առթիվ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալության է հայտնել

«Վիզուալ դուք կարող եք տեսնել՝ շարժումը մարո՞ւմ է, թե՞ ընդլայնվում է». Ռոմանոս Պետրոսյան

Լրագրողները ճշտեցին՝ հրապարակում մարդկանց թիվը չի՞ հուշում արտահերթ ընտրությունների մասին՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Անձամբ ես չեմ տեսնում այդպիսի նախադրյալներ»:

Հայաստանում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպումը ու Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացումն աջակցություն կստանա Համաշխարհային բանկից

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը, որը կաջակցի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացմանը։ Ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի

«Հիմնավորում ներկայացվե՞լ է, որ կարելի է նման հիմնադրամում 10 կամ 20 մլն դրամ ամսական աշխատավարձով աշխատել». Արսեն Թորոսյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ եթե իրավապահները այդ թվերը զերծ են մնում հրապարակել, դա չի նշանակում, որ մամուլի հրապարակումները ճիշտ են: Նա նույնպես չհրապարակեց աշխատավարձի չափը:

Ադրբեջանի նախագահ Մութալիբովի (1991–1992 թթ.) հավաստմամբ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանի ազգային ճակատը. ՀԱԿ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ս.թ. մայիսի 28-ին հայտարարել է. «…Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը, սպանել է անմեղ մարդկանց, մարդկության դեմ հանցագործություն է գործել։․․․ Հայաստանն ինքը պետք է ճանաչի դա, ինքը պիտի ներողություն խնդրի մեզանից»։ Հայաստանի Հանրապետությանը, փաստորեն, վերագրվում է Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու պաշտոնական մեղադրանք եւ դրա հետ կապված նոր պահանջ, ինչը հղի է լրջագույն հետեւանքներով

Գրիգոր Մինասյանն ասել է, թե հիվանդ եմ ու ԱԺ չի եկել. Արծվիկ Մինասյանը առողջություն մաղթեց ու փոխանցեց՝ քրեորեն պատժելի արարք են անում

Չի կարող որեւէ մեկը կառավարության անդամներից ասի՝ գիտեք, դա ՀՀ տարածք չէ: ՀՀ տարածք է հենց, երբ կա սեփականության վկայական ու նախորդ սերունդները տնօրինել, օգտագործել են այդ տարածքները: ՀՀ տարածքի որեւէ փոփոխություն ենթակա է հանրաքվեի: Սա այնքան պարզ է, որ փորձել այլ մեխանիզմներով շրջանցել չի լինի, քրեորեն պատժելի արարք է»:

«Եթե մեր մոտեցումները հաշվի առնեն, շարժումը ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա». ինչ է պատասխանել Բագրատ սրբազանը Էդմոն Մարուքյանի այս առաջարկին

Բագրատ սրբազան. «Ես Էդմոն Մարուքյանին հանդիպել եմ գիշերային ուշ ժամի։ Շատ կարճ հանդիպում ե եղել. մի 10-15 րոպե»

Հունիսի 3-20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն փակ է լինելու Բաղյան փ. – Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ. – Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031