Օրվա լրահոսը

«Հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից եւ մեր ուղղությամբ». Ժաննա Անդրեասյանը հերքում է, որ «Տա լույս» երգչախմբին թույլ չեն տվել ելույթ ունենալ

«Այն, ինչ նկարագրեցիք, ամբողջությամբ սուտ է, որեւէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, եթե որեւէ մեկը որոշել է ելույթ չունենալ, դա իր խնդիրն է: Դա բարդել որեւէ այլ կառույցի վրա ուղղակի անարդար է: Ինչ վերաբերում է հայհոյանքներին, հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից եւ մեր ուղղությամբ, իսկ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները չեն հայհոյում, նման բան ուղղակի տեղի չի ունեցել»:

Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը

Հունիսի 1-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 10-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ընթացքում Cerebrum Intellectus-ի շրջանավարտներն ամփոփել են դասընթացների շրջանակում ձեռք բերված գիտելիքները, ծանոթացել են NFT-ի, Web3–ի, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Cerebrum Intellectus-ի շրջանավարտները ստացել են Dream Factory-ի Dream փաթեթի եռամսյա բաժանորդագրություն։ Մասնակիցները հնարավորություն կունենան դասընթացների ժամանակ ձեռք բերված

Ներկայացվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում կանխարգելիչ միջոցառումները. Լոռու մարզպետն աղետի գոտում հերթական խորհրդակցությունն է անցկացրել

Աղետի գոտում ներկա պահին իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով՝ հունիսի 4-ին՝ վաղ առավոտյան, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետարանում անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի, «ՀԷՑ», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու

Ապրել ու արարել միմիայն հայրենիքում

Աշխարհաքաղաքական փոփոխությունների այս խառը ժամանակաշրջանում, երբ Հայաստանը հայտնվել է մեծ տերությունների բախման կիզակետում, մեր երկրի ազգային ուժերը միմյանց հետ ավելի սերտ միավորվելու փոխարեն, ընդհակառակը, ստեղծում են նոր կուսակցութուններ՝ խորացնելով անջրպետը հասարակության տարբեր շերտերի միջեւ: Եվ հայ ժողովրդի դասերը մոռանալով՝ բոլորովին կարծես չեն ուզում տեսնել, որ մեր երկիրն օրեցօր սրընթաց գահավիժում է ցած: Բարեբախտաբար,  միայն արվեստն

«Տիկի՛ն նախարար, եթե 30%-ը 10%-ով կրճատես, կլինի 27 լա՞վ, 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է». ԱԺ-ում վիճում են անգրագիտության շուրջ

«Պարոն Աղազարյան, որ այսպես բուռն արձագանքեցիք, այսպես որ շարունակվի, եթե ցերեկով, լույսով գտնում ենք, թե ովքեր առանց կրկնուսույցի բուհ են ընդունվում, այսպես որ շարունակվեց, պիտի փորձեք մարդ գտնել, ովքեր առանց Google-ի կարող են ասել Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը որն է եղել»:

103 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, աջակցել է վրացի փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին

Ազատություն. 103 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, աջակցել է վրացի փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին: Սա, ըստ աղբյուրի, Վրաստանին ամենամեծ աջակցությունն է բանաձևը 2008-ին ներկայացնելուց ի վեր։ 1992-1993 թվականների վրաց-աբխազական պատերազմի պատճառով մոտ 250 հազար վրացի խաղաղ բնակիչներ են տեղահանվել:

«Գրել-կարդալ գիտեն, բայց կարդացած տեքստը չեն հասկանում, 10 տ. երեխաների 30%-ը կարդում են մաթեմատիկայի խնդիրը, պահանջը չեն հասկանում». Նախարար

«Այնպես չի, որ մեր երեխաները տառաճանաչ չեն: Այս ցուցանիշը բարելավվել է, 2019-ի արդյունքներով 30-ի փոխարեն 20% է դարձել»:

Փաստերով է հաստատվում, որ կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների. «Թաթոյան» հիմնադրամ

Թաթոյան հիմնադրամ. Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած մեր փաստահավաք աշխատանքների զեկույցն՝ անգլերենով: Փաստերով է հաստատվում, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։ Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները:

ՀՀԿ-ական ձերբակալված երիտասարդին մի քանի ժամ հնարավորություն չեն տվել կապվել ոչ գործընկերների, ոչ ընտանիքի անդամների հետ

Մեր համատեղ ջանքերով կարողացել ենք հայտնաբերել նրան, նրա գտնվելու վայրը տեւական ժամանակ եղել է անհայտ,: Դրա համար կոնկրետ բնորոշմամբ ասում եմ, որ մեր ընկերոջն առեւանգել են:

Մասնագիտական խումբ է գործուղվել ՀՀ հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ Ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական Միության Բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։ ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։ Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների

«Փորձառու» քաղաքական գործիչն ու դաշնակիցները

Դաշնակիցները շնորհավորեցին` «փորձառու» քաղաքական գործիչ «Ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով՝ ամուր առողջության եւ ուժերի մաղթանքներով, կատարելու համար ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք եւ բազմամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ ամենաճշգրիտ կողմնացույցը միջազգային հարաբերություններում ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ նշել է սերտացման եւ համագործակցության

«Կիրանցում պատրաստ ենք կառուցել նոր դպրոց եւ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի». Ժաննա Անդրեասյան

«Մենք ունենք 2 տարբերակ: Որը ընտրել՝ կլինի բնակիչների առաջարկով»:

«Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները». Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել

Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական հանձնարարությունները:

«Պատմության դասագրքի մասին էդքան խոսում էին մեր բոլոր հայտնի եւ անհայտ պատմաբանները, ո՞ւր են իրենց գրած գրքերը». Ժաննա Անդրեասյան

«Ինչո՞ւ ենք մենք էլի պատմության դասարանի դասագրքի մրցույթ հայտարարում ու մնում նույն վիճակում: Եթե էդքան կարեւորում են, մասնագետները պիտի գրեն, կներեք, ԿԳՄՍ-ն չի գրելու դասագիրք, դա պիտի մասնագետները անեն»:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Փաշինյանը ուղերձ է հղել Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապե­տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապե­տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ: Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հանձնառությունը

«Լուսամուտ են դրել մի այնպիսի պատի վրա, որը բացվելու հնարավորություն էլ չունի, 10 սմ այն կողմ ուրիշ պատ է». Ժաննա Անդրեասյանը բողոքում է

Նախարարը նաեւ անդրադարձավ «Netflix»-ի հետ համագործակցությանը, ասաց, որ բավականին մեծ հետաքրքրություն կա ու արդեն կնքված հուշագրեր կան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով Հայաստանի գործող իշխանությունները չափազանց վտանգավոր խաղ են խաղում. Արշակ Կարապետյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի իշխանություններից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի հետ կապերի հեռանկարի վերաբերյալ։ Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ վեհաժողովում այդ մասին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ սառեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ԱԳՆ-ից էլ նշել էին, որ Հայաստանը չի մասնակցելու կառույցի ֆինանսավորմանը։ Միևնույն ժամանակ իշխանություններն առայժմ զերծ են մնում ՀԱՊԿ-ն

Ի՞նչ ստացավ ու ի՞նչ կթողնի Նիկոլն իրենից հետո. Շարմազանով

Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ, այնուհետեւ վերջնական կարգավիճակ՝ առանց որեւէ սահմանափակման։

«Ոստիկանության շուրջ 30 աշխատակիցներ, բիրտ ուժ կիրառելով, երեկ ձերբակալել են տպարանից դուրս եկող և ցույց նախապատրաստող «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահին և մի շարք այլ անդամների»

Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության շուրջ 30 աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին և մի շարք այլ անդամներին։ Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։ Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և

Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք. ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։ Ընդգծենք‚ որ վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կոչ ենք անում Արեւմտեան Ամերիկայի ողջ հայութեան, հայ ազգի համար այս բախտորոշ պահին կանգնել այս միասնական շարժման կողքին. ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտէի

ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտէի Յայտարարութիւն Վերջին չորս տարիների ընթացքում մեր հայրենիքն ու ազգը կանգնած են Փաշինեանի վարչախմբի կողմից ինքնաոչնչացման անվերջանալի այնպիսի ուղեգծի դիմաց, որի քաղաքականութիւնն ու մօտեցումները համակարգուած կերպով նուազեցրել եւ նսեմացրել են այն ամէնը, ինչ մեր ողջ ազգի առանցքն ու հիմքն են կազմում։ Մեր բանակից եւ եկեղեցուց, մեր կրթական եւ դատական համակարգերից, մեր

1918-ի եւ 2024-ի միջեւ կայ հիմնական մեծ տարբերութիւն, 1918-ին հայկական կողմը պատրաստ էր ոչ մէկ զիջում կատարելու. Արամ Սոմունճեան. «Ազդակ»

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի քարոզչական մարմինին, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 106-ամեակին առիթով, չորեքշաբթի, 29 մայիս 2024-ի երեկոյեան ժամը 8:00-ին «Յակոբ Տէր Մելքոնեան թատերասրահին մէջ տեղի ունեցաւ ժողովրդային տօնակատարութիւն` «Ահա՛ զանգը Տաւուշէն» խորագիրով: Քարոզչական մարմինին անունով ձեռնարկին բացման խօսքը արտասանեց Արամ Սոմունճեան, որ անդրադարձաւ 28 մայիսի անկախութեան նախորդող ժամանակաշրջանին ներքին ու արտաքին ճակատներու վրայ տիրող դժնդակ

Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի եւս բարելավել է: 2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։ Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ

«Չեմ կարծում, թե մանդատներից հրաժարումը շատ ավելի մեծ ճգնաժամ կարող է առաջացնել, քան նույն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումը, Արցախի հայաթափումը». «Հրապարակ»

Եթե փորձենք վերլուծել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերջին շաբաթների ընթացքը, կնկատենք, որ այն անցնում է գերատեսչություններով, պահանջներ ներկայացնելով, հնարավորություն տալիս դրանց ղեկավարներին՝ անելու իրենց քայլը։ Շարժումը պատրաստվում է շրջել Հայաստանի մարզերով, եւ, դատելով Բագրատ սրբազանի խոսքից, նպատակը շարժման համահայաստանյան բնույթը ցույց տալն է։ Մեծ հանրահավաքը եւս անխուսափելի է ու «լինելու է դեպի հաղթանակ տանող կարեւոր

Հերթական անձի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել՝ «Տավուշը հանուն հայրենիքի»-ի ցույցերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրան ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության  բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում առկա է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Մասնավորապես, ձայնագրության մեջ տղամարդիկ խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ մասնակիցների գումարներ

Ի՞նչ պետք է լինի, որ այլեւս պետություն չհամարվենք

Դեռեւս մ.թ.ա. 4-րդ դարում հին հույները ձեւակերպել են, այսպես կոչված, «կույտի պարադոքսը»: Ըստ այդմ՝ ցորենի մեկ հատիկն ակնհայտորեն կույտ չէ: Եթե դրան ավելացնենք եւս մեկ հատիկ, դարձյալ, կարծես թե, կույտ չէ: Ավելացնելով մի-մի հատիկ, մենք, այդպիսով, չենք կարողանա հստակ ասել, թե որ պահից է ցորենի հատիկների հավաքածուն կույտ դառնում: Կա նաեւ նույն պարադոքսի հայելանման շրջվածքը:

Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են. «ՉԻ»

Ինչ որ չենք հիշում, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանն իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը ու դրա համար պիտի ներողություն խնդրի, սրանցից ինչ-որ մեկը ծպտուն հանած լինի:

Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com   Հայաստանի կառավարությունը երկու տարբերակ ուներ՝ վարչակարգի դեմ ժողովրդական ընդվզումը խաղաղ ճանապարհով լուծելու համար. 1) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ՝ իշխանության ղեկը հանձնելով կոալիցիոն կառավարությանը, որը վեց ամսվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացներ և կընտրեր նոր վարչապետ․ 2) Փաշինյանը կարող էր ընդունել ընդդիմության նոր առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջարկը, հանդիպել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031