Օրվա լրահոսը
Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանձնել է համայնքի կառավարումը
Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց,
ՔՊ-ն Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնի առանձին տարածքային կազմակերպություններ
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ Տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։ Նշանակվել է Արաբկիրի Տարածքային
ՄԻՊ-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ընդունելու իրենց իրավունքների պաշտպանության հարցեր բարձրացնող քաղաքացիներին, այդ թվում՝ տարբեր քաղաքական գործընթացների մասնակիցներին
Պաշտպանը մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ։ Անդրադառնալով այսօր՝ հունիսի 4-ին, ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է
Զբոսաշրջիկներին Գյումրի կանչող ալեքպոլյան բաղնիքը․ վերականգնված ծեսերն ու Բալիից հրավիրված թերապիստները
Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող Ալեքսանդրա բաղնիքը (Alexsandra Spa կենտրոն, հասցեն՝ Գորկու 28), որն ընդամենը 10 ամիս է՝ ինչ դռներն է բացել վերակառուցումից հետո, կարճ ժամանակահատվածում դարձել է Գյումրու զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Այս կառույցը մեծ թվով զբոսաշրջիկների է բերում Գյումրի՝ նոր շունչ հաղորդելով կոլորիտային քաղաքին։ Պատասխանատուները փաստում են՝ կան մարդիկ, որոնք Մոսկվայից հատուկ
Թրամփը կբանտարկվի՞, կարո՞ղ է շարունակել պայքարը նախագահության համար․ հաճախ տրվող հարցերի պատասխանները
Մայիսի 30-ին Դոնալդ Թրամփի մեղավոր ճանաչվելուց հետո մի շարք հարցեր առաջացան նախագահ ընտրվելու հեռանկարի և հուլիսի 11-ին սպասվող դատարանի պատիժ սահմանող վճռի վերաբերյալ։ Aravot.am-ը փորձել է գտնել հաճախ տրվող հարցերի պատասխանները։ Թրամփը կբանտարկվի՞ Հավանականությունը շատ նվազ է։ Առավելագույն պատիժը, որը դատարանը կարող է կիրառել նախկին նախագահի դեմ 4 տարի ազատազրկումն է, բայց քանի որ սա
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել ճանապարհամերձ հատվածում
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Անցումային կառավարությունը 3 գործառույթ կունենա՝ հաշտություն, արտաքին հարաբերությունների կարգավորում եւ արտահերթ ընտրություններ». Բագրատ սրբազան
«Այդ կառավարությունը չի մասնակցելու ընտրություններին, որովհետեւ այդտեղ խախտվելու է արդարության սկզբունքը: Մարդիկ հավասար հնարավորություններով կարողանալու են մասնակցել, երաշխավորված է լինելու,ոչ ոք ոչ վարչական ռեսուրս է օգտագործելու, ոչ մարդկանց վախեցնելու է»:
«ՄԻՊ է՝ մարդու իրավունքների պաշտպան է, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ․ ի՞նչ կամուրջ»․ Բագրատ սրբազանը՝ Անահիտ Մանասյանին
Բագրատ սրբազանը հայտարարեց՝ ՄԻՊ-ն այդքան քաջություն չունի, որ ոստիկանության ապօրինություններին գնահատական տա։
«Սահմանագծման արդյունքում Կարմիր կամուրջ, Սեւքար, Բերդ հատվածի գազատարի մի մասը փաստացի հայտնվում է թշնամու վերահսկողության ներքո». Վահե Դավթյան
Ըստ մասնագետի, խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացիան է, այլ համակարգի ադրբեջանականացումը:
«Գուցե, իշխանությունների ներկայացուցիչների համար է ինչ-որ բան անելու համար 3000-ից մինչեւ մի քանի միլիոն դրամի փոխհատուցում անհրաժեշտ». Էդգար Ղազարյան
Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, թե իշխանությունը եւ նրա քարոզիչները պնդում են, իբր Սրբազան պայքարը գնալով մարում է եւ քաղաքացիներին դրամով են շահագրգռում մասնակցել բողոքի խաղաղ անհնազանդության գործողություններին, մինչդեռ Բագրատ սրբազանը միանգամայն հակառակն է ապացուցում՝ մարդկանց հորդորելով զուտ դիտորդի կարգավիճակով չգալ ու չմասնակցել հանրահավաքներին, հանրային հանդիպում-քննարկումներին, ասաց. «Սրբազանի ասածը վերաբերում է նրան, որ
«Երբ գլուխ ջարդած ոստիկանները կալանավորված չեն, վահանին խփող կամ շշեր նետող մարդկանց կալանավորումը բացարձակ անարդարացի է». Ռուբեն Մելիքյան
«Գնել Պետրոսյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով: Տեսանյութերը ցույց չէին տալիս, կալանավորվեց ոստիկանի ցուցմունքի հիման վրա: մենք բոլորս տեսել ենք, որ կան մարդիկ, որոնց ոստիկանները հարվածել են, դեմքի վրայով քայլել են եւ այլ այլանդակություններ, այս պահի դրությամբ որեւէ մեկը կալանավորված, ձերբակալված չի: Կալանավորված է անձ, որը ըստ Քննչականի, հարվածել է ոտքով ոստիկանական վահանին, սա է, ուրիշ
Արարատ Միրզոյանը և Միխայիլ Զիբերտն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը, ՀՀ դիմակայության ամրապնդման ուղղությամբ քայլերին
Արարատ Միրզոյանի հանդիպումը Միխայիլ Զիբերտի հետ
Կարեւորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը
«Ընդհանրապես պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում»․ Անահիտ Մանասյանը՝ Բագրատ սրբազանի հետ չհանդիպելու առիթով
ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ իրենք հանդիպման առաջարկ ի սկզբանե արել են։
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա
Այս պահին Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան Պայքարը չունի այլընտրանք. «ԿԱՄՔ» հասարակական Նախաձեռնություն
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնությունը Սրբազան Պայքարին մասնակցում է առանց պաշտոնապես նրան միացած լինելու։ «ԿԱՄՔ» -ն առաջին իսկ օրերից ողջունել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը և չնայած այն հանգամանքին, որ առայսօր պաշտոնական հայտարարություն չի եղել Սրբազան պայքարին միանալու, սակայն անմնացորդ աջակցել է և շարունակում է աջակցել, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպված բոլոր միջոցառումներին
Թանկարժեք ատրակցիոներ ու Գյումրվա մշակույթն արտացոլող սպորտային հրապարակ․ Ռուբեն Վարդանյանի այգին կյանքով է լցվել
Մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից վերանորոգվող Գյումրու Բարեկամության այգում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը պաշտոնապես բացվեց զվարճանքների հատվածը. շահագործման հանձնվեց ատրակցիոները։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) տնօրեն, ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը, ատրակցիոները նվիրել է ռուսաստանցի բարերար, «Բոսկո» կազմակերպության հիմնադիր Միխայիլ Կուսնիրովիչը։ Նվիրատվության
ՀՀ-ն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Նոր զարգացումներ այստեղ մեծ հաշվով չկան, 2023թ. մասով. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի բյուջետային հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների և ծախսերի կատարողական (արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին
Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին: Ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին, նպատակ ունի մոսկովյան արվեստասեր
Բալետային փառատոնը մեր առօրյան փոխելու հավակնոտ ծրագիր է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը «Երևան՝ բալետ ֆեստ» փառատոնի մասին. Սիրելի՛ երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր, Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է: Դեռ նախորդ տարի այս օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված առաջին բալետային փառատոնի հիմքում մայրաքաղաքը դասական բալետային արվեստին հաղորդակից դարձնելն էր: Այսօր երեկոյան բեմում
«Փորձել ենք հնարավորինս ընդգրկուն աշխարհագրություն ունենալ». ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս
OVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբեռանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում
Դիլիջանում տեղի ունեցավ «CyberGEN 2024» համաժողովը, որի շրջանակում OVIO-ն հանդես եկավ որպես աջակից՝ կարևորելով երիտասարդ մասնագետների շրջանում կիբեռանվտանգության նկատմամբ հետաքրքրության աճի, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման ու կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորման խթանումը։ OVIO-ի խոսնակը համաժողովի ընթացքում կիսվեց մասնակիցների հետ կիբեռանվտանգության հարցում ընկերության տարիների փորձով, ինչպես նաև ներկայացրեց պրակտիկ լուծումներ ընկերության կողմից վերջերս կոմերցիոն շահագործման
Ահազանգ իրավապահներին. Դպրոցի տնօրենի եւ նրա մոր անունով գումարներ են հաշվեգրվել
Ընդ որում, դպրոցը 2024թ. հունվարի 1-ի դրությամբ դրամական մնացորդ չի ունեցել, եւ առաջացած ֆինանսական պարտավորությունները տարեվերջին կատարելու համար կազմակերպության տնօրենը դիմել է մարզպետին` աշխատողների աշխատավարձը վճարելու նպատակով գումար տրամադրելու համար:
ԵՄ-ից ստացված պաշտոնական դրամաշնորհները կազմել են ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների 77,7 տոկոսը. ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ներկայացվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը հրավիրվել էր` ելույթ ունենալու ԵԽ-ում
«Դիլիջան Ֆորտե». նպատակն է բացահայտել նոր տաղանդներ՝ Դիլիջանը կրկին դարձնելով մշակութային ծաղկուն կենտրոն
Հունիսի 1-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների տան Բեթհովենյան համերգասրահում «Արվեստ 23» ՀԿ-ի նախաձեռնությամբ և միջոցառման գլխավոր գործընկեր Ամերիաբանկի հովանավորությամբ կայացավ «Դիլիջան Ֆորտե» տաղանդների համերգը: Համերգին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից գեղատեսիլ Դիլիջանում էին հավաքվել բացառիկ տաղանդով օժտված պատանի երաժիշտներ՝ 14-ամյա ջութակահար Շան-Էն Հշին Թայվանից, 11-ամյա կլարնետահարուհի Ելիզավետա Գամարիսը Ռուսաստանից, 11-ամյա դաշնակահարուհի Անջելա Յիշուան Միաոն
1830 անտիկվարիատ գիրք ունեմ, 3000 կտոր գիրք ունեմ. Հակոբ Ասլանյանը՝ փոխնախարարին
Եթե թվայնացվեն բացառիկ գրքերը, բնագիրն ինչ է լինելու, ինչ պաշտպանություն է նախատեսվելու նման գրքերի համար:
«Ստեղծարար դրախտ-զորեղացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին» ծրագիրը ստանում է Եվրոպական ժառանգության 2024 թ. մրցանակ
Այսօր Եվրոպական հանձնաժողովը ( European Commission) և Եվրոպա Նոստրան (Europa Nostra ) այսօր հայտարարել են 2024 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակների թեկնածուների անունները, որոնք համաֆինանսավորվում են Եվրոպական միության Ստեղծարար Եվրոպա (Creative Europe) ծրագրի կողմից: Այս տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ժառանգության մրցանակները շնորհվում են մայրցամաքի 18 երկրների 26 ականավոր հաղթողների (տե՛ս ամբողջական ցանկը ստորև): Մրցանակաբաշխության
ՀՀԿ անդամին փողոցից ձերբակալել ու տարել են Քննչական կոմիտե ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպով
ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպով 3 ձերբակալված անձ կա. Ռուբեն Մելիքյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Փոխվարչաետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-4-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետությունում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ՀՀ կառավարություն
Ռուբինյանը և Զիբերթը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: ԱԺ


















































