Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ. «Փաստինֆո»

«Փաստինֆո». ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։ Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «КГБ»-ի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն

«Հիմա ես խուճապի մե՞ջ եմ. եթե ժողովուրդը տա գնահատական, մենք հաշվի կնստենք». Նարեկ Մկրտչյանը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին

Հարցին՝ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր՝ եթե այս հրապարակում այսքան մարդ ասի՝ հեռացիր, ես կհեռանամ, արդեն մի քանի անգամ այդ հրապարակում երկու անգամ ավելի շատ մարդ է հավաքվել, ինչո՞ւ չի հեռանում՝ Նարեկ Մկրտչյանը ասաց. «Եթե ժողովուրդը տա գնահատական, մենք հաշվի կնստենք»: Հարցադրումներին՝ բա հրապարակում ժողովո՞ւրդ չի՝ նա չպատասխանեց ու հեռացավ:

Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները. Թասմագամբետով

ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը: «Հուսով ենք՝ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ

Ադրբեջանի բանակում մոտ 82 միլիոն դոլարի յուրացման մեղադրանքով պաշտոնյաներ են ձերբակալվել

«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում 143 միլիոն մանաթի (հավասար է մոտ 82 միլիոն ԱՄՆ դոլարի) յուրացման գործով ձերբակալվել են ֆինանսական ծառայության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աշխատել են տարբեր զորամասերում։ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում շարունակվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Ջաբրայիլ Օրուջովին և Վահիդ Նովրուզլուին: Նրանք տարբեր զորամասերում ֆինանսական ծառայությունների

«Թե Սամսոնյանը, թե Սաղաթելյանը իրականացրել են այն գործառույթը, որը ձեր կողմից սահմանափակվել էր. վարել են հաղորդում, այն վարելու որեւէ իրավունք իրենք չունեին»

Անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանին՝ մեղադրող դատախազը նկատեց, որ վերջինս նույն էջով, նույն ձեւաչափով մայիսի 26-ին հաղորդում է վարել ու հաղորդման երկրորդ րոպեին իշխանությունների հասցեին օգտագործել « քնձղ» բառը:

25-ամյա կոմպոզիտորի դին գտել են Սևանա լճի ափից մոտ 70 մ հեռավորության, 4 մ խորության վրա

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ատոմ Ջանջուղազյան. 4 հիմնական նպատակներ են եղել ձեւավորված` իրավական դաշտի, հաշվեքննության ազդեցության բարելավում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում, հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում

Ոսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին

Մայիսի 28-ի ժամը 20.45-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա մի կին և հայտնել, որ գործընկերուհու հետ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս Զորավար փողոցի տներից մեկում մաքրություն են արել, այդ ընթացքում տանտիրուհին ասել է, որ ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերը բացակայում են, և կասկածելով՝ ստուգել է իրենց, սակայն ոչինչ չի հայտնաբերել:

Տուրիզմի նպատակը միայն այցելություններից եկամուտներ ստանալը չէ. Մեխակ Ապրեսյան

Պետք է կարողանանք ներկայացնել նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի ողջ մշակութային բազմազանությունը

Երևանի օդի փոշով աղտոտվածության մակարդակը հնարավոր կլինի դիտարկել առցանց

Մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ. այն հասանելի կլինի բոլորին

«2050թ-ին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, մեզ պետք է շատ մարդ, որ գան ՀՀ-ում ապրեն, ուրիշ տարբերակ չկա, ակնհայտ է, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու». Արսեն Թորոսյան

«Ակնհայտ է, որ միայն ծնելիության խթանմամբ չենք կարողանալու ժողովրդագրություն բարելավել, որովհետեւ մեր պտղաբերության ցուցանիշը 1,7 է, իսկ մենք գիտենք, որ անհրաժեշտ է առնվազն 2,1, որպեսզի ունենանք դրական դինամիկա»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում

«Դասական բոլշեւիկյան մոտեցում է». Վահե Արսենը՝ բուհերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Փաշինյանը կրկին առաջ է տանում իր քաղաքական ճամբարը լքած Հայկ Մարությանի՝ սեւ ու սպիտակի թեզը

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 19-ի, 29-ի, 30-ի, մայիսի 29-ի և 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մհեր Մկրտչյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի

«Տավուշում հանձնվածը վերադարձնելը նույնքան անշրջելի գործընթաց է, ինչքան Արցախի կորուստը»

«Իրականում տոտալ ռեպրեսիաները միայն հետաձգում են իշխանափոխությունը՝ փակելով անցնցում հեռացման հնարավորությունը Փաշինյանի համար»,- «Առավոտի» զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ -Ի հեճուկս իշխանական շրջանակների կանխատեսումների` Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը չմեռավ, ավելին, վերջին օրերին իշխանական շրջանակներին կարծես անհանգստություններ է պատճառում։ Ձեր բնութագրմամբ` ի՞նչ փուլում է շարժումը, հետագա ընթացքի կանխատեսումներ ունե՞ք։ -Այս շարժումը, ի հեճուկս

Լեւոն Երանոսյանի պաշտպանն այլ որոշում էր ակնկալում՝ արդարացման որոշում

Լեւոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց

Լեհաստանը՝ ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական «հանգրվան». «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական

Լևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժից

Հրապարակվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով վճիռը։ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել իշխանությունը չարաշահելու հոդվածով, 4 տարվա ազատազրկման դատապարվեց, սակայն ազատվեց պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով։ Մանրամասն՝ շուտով:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

«Ազատություն». Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրումից անմիջապես հետո։ Այս օրենքով ավելի քան 20 տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները և այլ միություններ պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: Եթե կազմակերպությունը հրաժարվի գրանցվելուց, իսկ շատերն արդեն ասել են, որ կհրաժարվեն, ապա Արդարադատության նախարարությունը կսկսի ստուգումներ անցկացնել և կսահմանվեն խոշոր

Կառավարությունն աճուրդի է հանում հանրապետության միակ Գիտատեխնիկական գրադարանը

Առհասարակ չի թույլատրվում պետական գրադարանների ապապետականացումը, մասնավորեցումը, ինչպես նաեւ այդ գրադարաններին կցված շենքերի վաճառքը կամ օտարումը Միջպետական փաստաթղթերի համաձայն: ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ 2030թ. 16-րդ նպատակի 10-րդ թիրախը նույնպես վերաբերում է գրադարաններին. «Ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը եւ պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության եւ միջազգային համաձայնագրերի»: 2024թ. մայիսի 2-ին անակնկալ էր սպասվում հանրապետության միակ Գիտատեխնիկական

Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և

«Փաշինյանը 300 մլն դրամը քամուն է տրվել, Քր․ օրենսգրքում դրա համար կա հոդված, ձեր պարտականությունն է ձերբակալել նրան»․ Պարույր Հայրիկյանը՝ ՔԿ-ին

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավական ակտերի խախտումով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն։

«Հանուն հայի բառ ու բանի». Թումանյանին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր հերթական մշակութային միջոցառումը։ Այս անգամ միջոցառումը նվիրված է եղել Հովհաննես Թումանյանին և կրել է «Հանուն հայի բառ ու բանի» խորագիրը։ Հնչել են բանաստեղծի ստեղծագործություններից, ներկայացվել են նրա կյանքը, ստեղծագործական ուղին,

«Մեր ճակատագիրը հիմա ընդհանուր է…»

Հարցազրույց ռուս լրագրող, արձակագիր Յան Շենկմանի հետ – Հարգարժան Յան, երբ ժամանեցիք Հայաստան, այստեղ մնալու ծրագրեր չունեիք։ Բայց արդեն 3 տարի է, ինչ այստեղ եք։ Ի՞նչն առաջին հերթին ազդեց ձեր՝ այստեղ մնալու որոշման վրա։ – Եթե ավելի ճշգրիտ լինենք՝ երկուսից մի փոքր ավելի։ Այո, ծրագրեր չեմ ունեցել։ Արտագաղթի մեր ալիքից գրեթե ոչ ոք նման ծրագրեր

Տիգրան Ավինյան․ «Նորագյուղում կառուցելու ենք Երեւանի նոր կենտրոնը․ կարելի է Աբու-Դաբիի Ռիմ կղզու օրինակը նայել։ Ստանդարտ քառակուսուց կարելի է դուրս գալ»

Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ Նորագյուղ թաղամասի վերակառուցման քաղաքաշինական հայեցակարգի որոշման նախագիծը շուտով կդրվի պաշտոնական շրջանառության մեջ

Ալիևը սկսել է ակտիվորեն առաջ մղել Խոջալուի թեմայով ներողություն պահանջելու հարցը. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այն, որ Ադրբեջանը շարունակելու է այսպես կոչված «խաղաղության» օրակարգի ներքո առաջ բրդել իր երազանքների ցուցակը, ակնհայտ ճշմարտություն է։ Այն, որ Ադրբեջանը քայլ-քայլ գնալով Հայաստանից ներողություն է պահանջելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ևս ակներև էր։ Ես դրան անդրադարձել եմ ամիսներ առաջ՝ հստակ մատնանշելով,

«Քաղաքացու դեմքին ոստիկանի կոշիկի հետքն է, այդ գործով վարույթն ո՞ւր է, ձեր համակարգը ձեզ է խժռելու»․ Էլինար Վարդանյան

«28 անձանց մեղադրանք չի առաջադրվել, դա նշանակում է, որ այսօր նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասաց պատգամավորը։

ՀԲԸՄ նախագահն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում լարվածության աճի վերաբերյալ

«Մուտքը դեպի հուշակոթող անարգել ապահովելու փոխարեն՝ ոստիկանները խոչընդոտեցին»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031