Օրվա լրահոսը

Համացանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և 77.761.545 դրամի չափով փողերի լվացման վարույթի նախաքննությունը, մեկ անձի մասով, ավարտվել է

Պարզվել են 2017-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի հանգամանքները։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված

Սելեկտիվ աբորտներ. ՀՀ-ն ունի տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշը

Աղջիկ երեխայի դեպքում կիրառվում է պատճառաբանությունների այլ «փաթեթ». օրինակ՝ աղջիկների հետագա կյանքը լի է հոգսերով ու դժվարություններով, և ծնողին ցավ է պատճառում դա տեսնելը, կամ՝ ամուսնանալուց հետո դուստրն այլևս քոնը չէ, դստերն ամուսնացնելը հոգեբանորեն դժվար է, աղջիկը չի կարող տղայի պես անկախ լինել ու տղայի պես կայանալ հասարակական կյանքում, այժմյան բարքերի պայմաններում աղջիկ երեխա մեծացնելը մեծ ռիսկ է պարունակում, և այլն։

Շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման

Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի  կղմինդրե տանիքածածկը: Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ստանալով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը: Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մեջ հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող Գառնահովիտ գյուղի

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին, տեղեկանում ենք ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգից: «Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ», – նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 27-ից հունիսի 2-ը. (2024թ․) ☑️Սևանա լճի մակարդակը մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (02.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 40սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի

Ամենահրատապ անելիքը ժամանակավոր կամուրջներն են. Սանոսյան

Նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքները. Արդեն բավական մեծ ծավալի արված աշխատանք է իրականացվել: Խոսքը Ալավերդու Թումանյան փողոցի հատվածներին է վերաբերում, Սանահին կայարանի մի շարք մասեր այսօր հիմնական աշխատանքի մեծ մասը կավարտենք: Այսօր կդառնա չորրորդ օրը, որ ամենաշատ տուժած բնակավայրում՝ Քարկոփում, լայնածավալ գործողություններ են իրականացվում և´ կամավորների, և´ փրկարարների, և´ համայնքային

Զորավարժությանը մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են

Վրաստանի արտգործնախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը և Իլյա Դարիչաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և

«Հայաստանը ձգտում է դառնալ մի երկիր, որը նորարարական լուծումներ կառաջարկի ոչ միայն սեփական ժողովրդին, այլև, առհասարակ, Երկիր մոլորակին». բացվեց Հարավային Կովկասում  եզակի՝ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը

Սույն թվականի մայիսի 31-ին Երևանում՝ Ինժեներական քաղաքում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի բացման արարողությունը։ Կենտրոնում տեղադրված է տարածաշրջանում առաջին՝ «Ազնավուր» գերհամակարգիչը, որն անվանակոչվել է ի պատիվ ֆրանսահայ նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրի։ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից։ Այս բացառիկ կենտրոնի ստեղծմանն աջակցել են

«Համարյա սրբազան չմնաց, որ էս շարժմանը չմասնակցի, Մայր աթոռից եւ կոնկրետ կաբինետից էդ շարժումը ղեկավարվում է». Արայիկ Հարությունյան

Լիլիթ Գալստյանը արձագանքեց. «Ձեր տրամաբանությամբ ԿԳՄՍ-ն աջակցում եւ սատարում է մեր սրբազան շարժման առաջնագծում, որովհետեւ մի շարք վաստակավոր արտիստներ, երեւելի մշակութային գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը, կարո՞ղ եմ այդպես բխեցնել»:

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համարձումյանը

2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը: Շնորհավորում ենք տիկին Համբարձումյանին և մաղթում արգասաբեր աշխատանք։ Դատական իշխանություն  

ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը. Համբիկ Սարաֆյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը բարձր է գնահատել կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը

«Սնուփ Դոգի համերգի համար ավելի քան 10 հազար տոմս էր վաճառվել միայն արտերկրից». Արայիկ Հարությունյան

Հարցրեցին՝ նախկինում մետրոյով էիք երթեւեկում, վերջին անգամ ե՞րբ եք դուրս եկել ու քայլել ժողովրդի մեջ նա պատասխանեց. «Գնացեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին, ես երեկ մի երկու ժամ 9:3-10-ից եղել եմ Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայում, հրապարակում, Մոսկովյանում, Նալբանդյանում»:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2023 թ.-ին 12 պետական մարմինների իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի, ՍԴ, ԲԴԽ, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի,

Էդգար Ղազարյան. «Մնում է միայն հասկանանք, թե սրբազանը իր գործողություններով ու քայլերով մեզ երբ է հասցնում նպատակակետին»

 Ի տարբերություն ինձ եւ այլ գործիչների, սրբազանը մի խառնվածք ունի, որը շատ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի համար։ Դա հավասարակշռված, հանգիստ լինելն է։

«Երբ գալիս ես գերատեսչության առաջ ու հաթաթաներ ես տալիս, դժվար թե դրական որեւէ արձագանք ստանաս». Արայիկ Հարությունյանը՝ Բագրատ սրբազանին

Լրագրողները հիշեցրին՝ 2018-ին Փաշինյանը նույն ձեւ ասում էր՝ պիտի մտնենք խորհրդարան: Արայիկ Հարությունյանը արձագանքեց. «Դրանք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին՝ ուղղված ավտորիտար, ընտրությունները կեղծած, իշխանությունը ուզուրպացրածի դեմ»:

Աճել են գրեթե բոլոր տեսակի վարկավորումները՝ սպառողական, հիփոթեքային, բիզնես ու գյուղատնտեսական

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ սթրես-թեստի արդյունքները ցույց են տալիս, որ բանկային համակարգը ունակ է դիմակայելու ենթադրյալ շոկային սցենարներին

Սանոսյանին զեկուցվել է աղետի գոտում հակահամաճարակային աշխատանքների իրականացման մասին

Այսօր` աղետի 9-րդ օրը, Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ` ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են աղետի հետևանքների վերացման, աղետի գոտի վերականգնման աշխատանքներին ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ամփոփվել է անցնող օրերին կատարված աշխատանքը, ներկայացվել են երկաթուղու, ճանապարհների, կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնամն ուղղությամբ կատարվող ինտենսիվ աշխատանքները: Նախարարին զեկուցվել է աղետի գոտում

«Էդ դուք էիք ինձ հետ հարաբերվում, ԿԳՄՍՆ-ի պատերի տակ շուրջպար էիք բռնել, որ ինձ աշխատանքից հանեիք. Արայիկ Հարությունյանը՝ ՀՅԴ-ին

Արթուր Խաչատրյանն էլ ասաց. «Դաշնակցության հետ դուք ընդհանրապես չեք հարաբերվել, պետք չի իլյուզիա ունենալ: COVID-ի հարցը լուծել եք խայտառակ վատ, պատերազմը պարտվել եք, այնպես որ լավ կլինի ընդհանրապես ոչ մի բանով չզբաղվեիք»:

Օդի որակի 15  չափիչ սարք է տեղադրվել մայրաքաղաքում

 Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ է մշակվել, որն այսօրվանից Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում հասանելի կլինի բոլորին: Օդի որակի չափիչ 15  սարք է այս պահին տեղադրվել մայրաքաղաքում: Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա հստակ տեղեկություն ստանալ: Սարքերի թիվն օր օրի մեծանալու է: Երևանի քաղաքապետարան

Մեր կասկածը չփարատվեց, կարծես թե մեղադրող կողմը փորձում է ավելի շատ սահմանափակել խոսքի ազատությունը, քան ողջամիտ է ենթադրել. Ռուբեն Մելիքյան

Դատարանն այսօր մերժեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը:  «Գոհ ենք դատարանի որոշումից, ինչպես տեսաք՝ դատարանը մերժեց միջնորդությունը: Ցավոք սրտի, մեր կասկածը չփարատվեց, կարծես թե մեղադրող կողմը փորձում է ավելի շատ սահմանափակել խոսքի ազատությունը, քան ողջամիտ է ենթադրել: Այս դեպքում խափանման միջոց կիրառելու նպատակը երեք ռիսկերից

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 78, զոհվել՝ 11 մարդ. փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Շրջիկ երաժիշտների գործունեությունը Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում ու Երևանի այլ հատվածներում կարգելվի

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ գործընկերներ, Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում

«Կաթողիկոսը առաջնորդում է քաղաքական շարժում. Սարդարապատում պարզել են՝ վեղարով եկած խումբը չի՞ պատրաստվում իր գործընկերների նման սադրել». Արայիկ Հարությունյան

«Երբ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը ստանձնում է քաղաքական գործընթացների ղեկավարում, իշխանությունը համապատասխան գործիքներով է հարաբերվում տվյալ կառույցի հետ, այնպես, ինչպես կլինի ցանկացած քաղաքական խմբավորման հետ կապված, որը մասնակցում է քաղաքական այս կամ այն գործընթացին»:

Ջեյհուն Բայրամովն ընդունել է Լուի Բոնոյին

Regionmonitor. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացի շուրջ։ Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որը

Թող ձեր սրտերը բաց լինեն սիրո համար. Մրոն՝ ոստիկաններին

Կարգազանցներին բերման ենթարկեք, ոչ թե մայթերից մարդկանց տարեք

Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)։

Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կմնան ազատության մեջ. կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կմնան ազատության մեջ. դատավորը մերժել է նրանց 3 ամսով կալանավորելու հանրային մեղադրողի միջնորդությունը: Մանրամասն՝ ավելի ուշ:    

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031