Օրվա լրահոսը

«Նա ուզում է արյուն տեսնել, նրա սիրտը դա է ուզում, արդեն իսկ շրջանառում են Մարտի 1-ի մասին»․ Բագրատ սրբազան

«Ուզում ենք հասկանալ, թե ի վերջո Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների՞ դեմ, թե՞ նաեւ գործողություններ ունի ձեռնարկած ոստիկանական բռնությունների դեմ»։

Փաշինյանի վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները՝ բանակ, պետական կառավարում, նաև տնտեսություն․ Արշակ Կարապետյան

Հայաստանի պետական պարտքն արդեն հատել է 12 միլիարդ դոլարի սահմանը։ 2023 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով և տարեվերջին կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այսօր արդեն պետական պարտքն աճել է բավական շատ, միայն փետրվարի վերջի դրությամբ այն աճել էր 100 միլիոն դոլարով և հատել 12 միլիարդ դոլարի սահմանը։

Ավինյանը դժգոհ է Կոնդի կառուցապատման ծրագրի մրցույթի ընթացքից․ «Քաղաքական պաշտոնյաների ժամանակը շատ սահմանափակ է․ միգուցե այլ գործընկերներին խնդրենք առաջարկ տան»

Կոնդ թաղամասի կառուցապատման մրցույթի երկրորդ փուլի ժամկետները չեն գոհացնում քաղաքապետ Ավինյանին՝ անտրամաբանական երկար է տեւում

ՌԴ-ի ինչի՞ն է պետք հյուպատոսությունը Ստեփանակերտում. կարծիք Բաքվից. JAMnews

Ադրբեջանը տրամագծորեն հակառակ վերաբերմունք ունի Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ

«Այսպիսի դիվանագիտությամբ պատերազմն ավելի մոտ է, քան թվացյալ խաղաղությունը»․ Ռուբեն Կարապետյան

«Մենք արդյոք ունենք դիվանագիտություն, թե՞ սա ուղղակի միակողմանի՝ Հայաստանի հաշվին որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու պրոցես է»։

ԱԳՆ-ի դիմաց միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիները 72 ժամը լրանալուն պես պետք է ազատ արձակվեն. «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝

«Քննչական կոմիտեի ղեկավարին ընդամենը մեկ անգամ եմ տեսել՝ Արցախում, հիմա գնում ենք որոշակի պահանջներ ներկայացնելու»․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը նաեւ ասաց, որ շարժմանը միացած դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներն այսօրվանից սկսած այցելելու են բոլոր դեսպանատներ։

120 մարտական հաշվարկ, 1419 փրկարարական ծառայող. աղետի գոտում Վահե Ղազարյանին են ներկայացվել կատարած աշխատանքները

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։ Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները

ԳԿԽ վարչություն. Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 28-ին, հայոց պետականության վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամյակի օրը, Սարդարապատի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած անթույլատրելի ու ամոթալի ոստիկանական գործողությունները, որոնցով փորձ է արվել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականների մուտքը հուշահամալիր, որի նպատակն էր աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին

🔷Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Ուկրաինայի Բուչա քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ։ 🔹️Հանդիպման ընթացքում քննարկվել են Բուչա համայնքի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ 🔹️«Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ և մշտապես պատրաստ

Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն Արքա»-ին պատկանող ավտոմեքենան. կան կասկածներ, որ հրկիզում է. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60-ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում: Հրշեջները մարել

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ կառավարությանը հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը

Լեմկինի ինստիտուտը աջակցում է հայ ժողովրդի՝ ցեղասպանության դեմ պայքարում խաղաղ բողոքի ցույց անելու և տարբեր քաղաքականությունների քարոզչության իրավունքին։

Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ այցելել ենք Բուչա․ Տիգրան Տեր-Մարգարյան

Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վալադիմիր Կարապետյանի հետ այցելել ենք Բուչա, ծաղիկներ խոնարհել զոհվածների հուշակոթողին և հանդիպել Բուչայի քաղաքապետին։ Հանդիպումները շարունակվում են…

Ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում

Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում: Այս ընթացքում բոլոր ձերբակալվածներին այցելել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մեր փաստաբանները զբաղվում են նրանց իրավունքների պաշտպանությամբ: Սիրելի հայրենակիցներ, պայքարի մեր ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել ձեզ: Նրանք

Հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրողը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա

Լեո Նիկոլյանը մեկնելիս հուզվեց ու շնորհակալություն հայտնեց կյանքը փրկելու համար

Ադամը խնձորով հարվածել է Եվայի ոտքին՝ պատճառելով նրան ֆիզիկական ցավ․ Shamshyan.com

Մայիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա Եվա Կ.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել իր ծանոթ Ադամ Հ.-ի հետ, որը վիճաբանության ժամանակ խնձորով հարվածել է իր ոտքին, ինչի հետևանքով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Նյութն

«Հայր սուրբ, հայր սուրբ» ասելով՝ հարվածել են Դանիել սարկավագին». Ռուբեն Մելիքյան

Մենք մեծ հույս ունենք, որ Քննչականը դաղալություններ չի անելու. Ռուբեն Մելիքյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները առավոտյան Քննչական կոմիտե կգնան

Վստահ եմ, որ ոստիկանները լցվելու են Քննչական կոմիտեի դիմացը. Բագրատ սրբազան

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Բանգկոկում ավարտվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մարտին Մաքդոնագի նկատմամբ՝ ապահովելով իր մասնակցությունն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում: Սա Հայաստանի արդեն 12-րդ ուղեգիրն էր: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այդ նույն մարդիկ տրանսպորտի թանկացման համար իրար պատառոտում էին, էս ինչ թանկացումներ են սպասվում. Բագրատ սրբազան

Ստերի շարքը գալիս, հասնում է մինչեւ մեր սոցիալական խնդիրները, բախումները. Բագրատ սրբազան

Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում է գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։ Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում էր։ Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել։

Էնքան ասացինք՝ հեծանիվ չի քշում, գնաց հեծանիվ քշելու. հիմա ի՞նչ ասեմ քշի՝ ինքնագլո՞ր. Բագրատ սրբազան

Բոլոր նրանք, որոնք կլինեն այս շարժման միջից դիտորդ ու դերասան. ավելի լավ է հիմիկվանից որոշեն այդ կարգավիճակը թողնել ու իսկապես դառնան այս շարժման կրողը. Բագրատ սրբազան

Փրկարարները պարանների օգնությամբ գետի մյուս ափ են տեղափոխել խաղալիքներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկների բարձր տրամադրությունն ապահովելու նպատակով փրկարարները պարանների օգնությամբ գետի մյուս ափ են տեղափոխել խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իրանի Կարմիր մահիկն առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին

Ժամեր առաջ հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին։ Բեռնատարները ժամանելու են Երևան «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն՝ հասցե Աշտարակի խճուղի 50/12։ Բեռտնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն

Հանրապետության փողոցը սահմանազատել են, փնտրում են ոստիկանության պատիվը

Այստեղ սեռական հայհոյանքներ են տվել, երեք հարկանի, այս հատվածում ոստիկանական բռնություններ են կատարվել. իրավապաշտպաններն արձանագրություն կազմեցին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են Իրանի նախկին նախագահն ու կին թեկնածու՝ առաջին անգամ

Իրանի նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: 67-ամյա Ահմադինեժադը համարվում է քաղաքական կոշտ գծի կողմնակից, պաշտոնավարել է երկու ժամկետ՝ 2005-ից 2013 թվականներին, իսկ նրա երկրորդ ժամկետը նշանավորվել է 2009 թվականին վիճելի արդյունքների պատճառով բուռն բողոքի ցույցերով և դաժան ճնշմամբ: Որպես թեկնածու գրանցվել է նաև Զոհրե Էլահիանը,

«Սասունը Շուշիի լեգենդն էր, որ կյանքից առավել Շուշին էր սիրում։ Մենք նրան Շուշիի ու մի ամբողջ Արցախ պարտք մնացինք»․ «Ա1+»

«Մորս ամբողջ կյանքում լացելիս եմ հիշում։ Երբ մայրս լացում էր, մենք՝ 5 երեխաներս, սսկվում էինք»,- պատմում է 68-ամյա Անժելա Ասրյանը։ Նա ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, 48 տարվա մանկավարժական ստաժ ունի։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դասավանդել է Մարտունու, ապա Շուշիի շրջանի միջնակարգ դպրոցներում։ «Մայրս էլ ժամանակից շուտ կյանքից հեռացավ, իսկ նրա՝

Հեծանվորդի օրը՝ Երևանում, օրը նշել է նաև Փաշինյանը

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար: Այն կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ: Մրցաշարին մասնակցում էր մոտ 300 հեծանվորդ: Հեծանվաշքերթի ավարտին մասնակիցներին տրվել են մարզաշապիկներ: Հեծանվորդի օրվա առիթով ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել նաև վաիչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Չեմ կարծում,թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների։ Ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։ Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխանափոխության օրակարգն արդիական է մնում։ Շարժմանն աջակցելու մասին հայտարարել են բազմաթիվ քաղաքական ուժեր։ Ակնհայտ է, որ հակառակ իշխանավորների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031