Օրվա լրահոսը

«Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 2-ից մայրաքաղաքում մեկնարկում է «Երևանի բալետ ֆեստ»-ը: Այդ առիթով հունիսի 2-ից 5-ը ներառյալ Թումանյանի անվան այգու տարածքից բալետային ներկայացումների ավարտից հետո դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը․ Թովմաս Առաքելյան

Թովմաս ուրարակիր Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, որ հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայհոյանքներով, հեգնելով և ծայրաստիճան նսեմությամբ խոչընդոտեց Տավուշի թեմի ՏաԼույս երգչախմբի ելույթն Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին, արդեն շատերդ գիտեք: Համերգն անցավ առանց հանդիսատեսի, հայտարարված ժամից շուտ, կրճատված ծրագրով, մասնակից մյուս երեխաների համար անտանելի մթնոլորտում: Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ին, 4-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝

Արթուր Չիլինգարովն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվան մասին: Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջին հերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամային ու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել

Ադրբեջանի քաղաքականությունն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը 44-օրյա պատերազմից հետո

Monument Watch – Հոդվածը քննարկում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համատեքստում մշակույթի գործոնի դերակատարումը և նշանակությունը։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը բռնայուրացնելու քաղաքականությունը, որը հատկապես սրություն էր ստանում զինված բախումների և պատերազմների ժամանակ, հայ մասնագետներին դրդել է մշտապես կենտրոնանալ Ադրբեջանի՝ հակահայ քաղաքականության հետազոտության, դրա մեխանիզմների վերլուծության ուղղությամբ, մինչևդեռ կարևոր է հետազոտել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական մեխանիզմները

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջորջա Մելոնիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են

Չպետք է մոռանալ Սարդարապատը, մայիսյան այն բոլոր հերոսամարտերը, որ պետականության ծնունդը հասցրին 106 տարվա․ «Հայացք Երևանից»

Այս օրը պետք է հիշել, որ խորհրդային համակարգի մայրամուտին Արցախյան շարժումը նոր զարթոնք բերեց Մայր Հայաստանին, բայց, ցավոք, նոր օրերում Արցախը հանձնված է եւ վտանգված է հայոց պետականության կյանքը։ Հայաստանի Առաջին հանրապետության 106 տարին է, որի հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում։ Այն մեծ շրջադարձ էր Հայոց ցեղասպանությունից հետո: Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դարերի խորքից

Ավտոմեքենան բախվել է երկաթյա ցուցափեղկին. ուղևորը մահացել է

Հունիսի 1-ին, ժամը 19:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Փ., ծնված

Ինչո՞ւ է Ալիեւը ցանկանում փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ «Հայացք Երևանից»

Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանել է Արցախի հարցը: Ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի խնդիր չունի։ Արցախցիների՝ իրենց տներ վերադարձի հարց նույնպես հայկական քաղաքականության մեջ չկա։ Այն հենքին, երբ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը չեն դադարում հռչակել Արցախի ժողովրդի՝ միջազգային հսկողության տակ վերադառնալու իրավունքը, Երեւանի

Վարչապետի պաշտօնը զիջեցէք փորձառու երիտասարդ դիւանագէտի մը՝ Արման Թաթոյեանին․ «Ասպարեզ»

Բագրատ սրբազանին սկսած շարժումը՝ զգետնելու փաշինեանական պարտուողական եւ հոգեվարք ապրող վարչակարգը, հասած է իր զենիթին ու արդէն սկսած է յաջորդ յեղափոխական իշխանութիւններուն գլուխը անցնելիք նոր վարչապետին փնտռտուքը: Մէկը՝ որ համահայկական համակրանք ու թիկունք վայելէ, ուսումով ու անցեալի իր գործունէութեամբ փաստած ըլլայ պետական մարդու իր արժանիքները ու յատկապէս իր փորձառութեամբ գլուխ հանէ իրեն վստահուած լուրջ պաշտօնը:

Երեխաները Փայլոուի հետ անցան հեքիաթային աշխարհներով, սովորեցին երազել ու հավատալ երազանքի ուժին

Հանրապետության հրապարակում տարվա լավագույն մանկական ներկայացումն էր՝ «Փայլոու»-ն: Երեխաները հերոսների և երազանքներ իրականացնող աստղի՝ Փայլոուի հետ անցան հեքիաթային աշխարհներով, սովորեցին երազել ու հավատալ երազանքի ուժին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մյուզիքլը ներկայացվեց լուսաձայնային նոր ու տպավորիչ լուծումներով։ Երևանի հունիսմեկյան երկինքը ողողվեց փոքրիկների հարյուրավոր երազանքներով:   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մշտապես խոսվել է հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում

Մայիսի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին հետազոտողներ ՀՑԹԻ-ից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Մատենադարանից, Հայ – ռուսական (սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտից և Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայից: Գիտաժողովն անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)»

Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը հերթական վկայությունն է, որ քաղաքակիրթ աշխարհը անտարբեր չէ մարդկության դեմ գործվող հանցանքների նկատմամբ․ հայտարարություն

Օրեր առաջ Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը «Քրիստոնեական միություն» կուսակցության և «Քրիստոնեադեմոկրատական ​​մարտահրավեր» կուսակցության նախաձեռնությամբ ընդունեց բաանձև, որը անաչառ գնահատականներ է պարունակում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Բանաձևը հստակ արձանագրում է, որ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, զրկված է եղել կենսապայմանների ապահովման նվազագույն պայմաններից՝ սննդից, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, էլեկտրաէներգիայից, գազից,

Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների անունները հայտնի են

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր Բենուր Փաշայանի 5-րդ միջազգային հուշամրցաշարը, որին բացի Հայաստանի ըմբիշներից մասնակցեցին Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի ու Շվեյցարիայի 110-ից ավելի մարզիկներ։ Հուշամրցաշարը կազմակերպել էին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ մեր անվանի

Ադրբեջանի դրոշը միլիոնավոր նավթադոլարների վրայով սահել է օվկիանոսի մյուս ծայրը՝ հրահրելու անջատողականություն այն երկրի դեմ, որը շարունակ բարձրաձայնել է Ադրբեջանի հանցանքների մասին․ հայտարարություն

Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաների ժամանակ խիստ հետաքրքական է եղել Ադրբեջանի դրոշի ծածանումը։ Ադրբեջանը, որ իրեն վերագրել է «անջատողականության» դեմ պայքարի դրոշակակրի դերը և ցանկացած արդարացի մեղադրանք կամ պահանջ որակում է որպես միջամտություն իր ներքին գործերին, հանկարծ սկսում է հովանավորել մեկ այլ երկրի դեմ անջատողական շարժումներ և փաստացի խառնվել այդ երկրի ներքին գործերին։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Նարեկի Սամսոնյանի և Վազգենի Սաղաթելյանի նկատմամբ 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով

Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։ Պաշտպանության կողմը միջնորդության դեմ

Վարշավայում մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ բռնազավթված Արցախի պատմամշակութային հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական․ Հովիկ Ավանեսով

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը Վերջերս Բաքվի բազմամշակութային միջազգային կենտրոն կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ այդ կենտրոնի և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ Վարշավայում մեկնարկել է երկշաբաթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվում են լուսանկարներ, այսպես ասած «Ադրբեջանի քրիստոնեկան մշակութային ժառանգության հետ կապված, ի մասնավորի Ղարաբաղի աղվանական մշակութային ժառանգությունը»։ Հայկական լեռնաշխարհի մշակութային

Թեհրանի քաղաքապետն իր թեկնածությունն է գրանցել Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար․ «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» – Թեկնածություն գրանցեց նաև Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։ Զաքանին պահպանողական է։ Մասնակցել է 2021-ի նախագահական ընտրություններին և հօգուտ Ռայիսիի՝ հրաժարվել ընտրապայքարից։ Նրա թեկնածությունը, մեծ հավանականությամբ, կհաստատվի։ Կախված նրանից, թե պահպանողական շրջանակներից էլ ովքեր հայտ կներկայացնեն և պահպանողականներն ինչպես կդիրքավորվեն՝ Զաքանին կարող է լինել հիմնական հավակնորդներից։ Հիշեցնեմ, որ գրանցված թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միջպետական ճանապարհը փակելու ընթացքում հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային․ ՔԿ

Ավարտվել է 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների կողմից տևական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում

Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ, նույնքան Շիրակի կամ երկրի խնդիրներից․ Դավիթ Առուշանյան

Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ, նույնքան Շիրակի կամ երկրի խնդիրներից։ Խծաբերդից 62 գերեվարված մեր եղբայրները վերադարձել են, վերջին խումբը 2023-ի դեկտեմբերին, բայց այդ թեման ոչ շահարկելու է, ոչ էլ դրոշակ սարքելու։ Մեր արժեքներն ու ձեռագիրն է տարբեր։ Մենք լուռ ու հետեւողական աշխատում ենք։ Դուք՝ անիմաստ աղաղակում։ Դավիթ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 

Մահացել է հայազգի մեծանուն բևեռախույզ Արթուր Չիլինգարովը

84 տարեկանում մահացել է հայազգի մեծանուն բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Չիլինգարովի ընտանիքին, իր խորին ցավակցությունը հայտնել նրա մահվան կապակցությամբ:

Անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր լինել նրանց դիտարկումներին․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։ Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը: Մասնակիցներին ողջունել

Տեղի են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի և վերահսկողի ընտրությունները

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի և վերահսկողի ընտրությունները կուսակցության կանոնադրության և ընտրական կարգի համաձայն։

Ավագանու նիստ՝ 9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու նիստ, որի մասնակիցները հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին:  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին

Երեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության

«Սա մեր վերջին շանսն է» . Գյումրու Թատերական հրապարակում մեկնարկեց ցույցը (թարմացվում է)

Գյումրու Թատերական հրապարակն այս պահին լեփ-լեցուն է. Բագրատ Սրբազանը ցույցը սկսեց աղոթքով։ Այնուհետ ելույթ ունեցավ քաղաքագետ Գագիկ Համբարյանը` նշելով, որ Սրբազան շարժումը մեր վերջին շանսն է, սա պիտի գիտակցենք բոլորս։ Այնուհետ խոսափողը փոխանցվեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանին, որը կոչ արեց կանգնել «ղայդին մարդու»՝ Բագրատ Սրբազանի կողքին։ Նա նշեց, որ իջևանցի Փաշինյանը իր քայլը

Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Հունիսի 1-ին, ժամը 15:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 120 շենքի դիմաց ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքին․ հայտարարություն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը Վերջին 6 տարիների ընթացքում, Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը, գրեթե լիովին մսխեց մեր Արցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկհոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիտուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող,

«Հայ փոխնախարարին սազական չէ հայհոյական խոսույթով հաղորդակցվելը». «Տա լույս» երգչախմբի ղեկավար

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու Թատերական հրապարակայում չկայացավ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը, որի ժամանակ ելույթ էր ունենալու նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը։ Նրանց ելույթին մասնակցելու էր նաև Բագրատ Սրբազանը։ Սակայն բեմն արագ հավաքեցին` չեղարկելով համերգը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ թեև համերգը սկսվելու էր ժամը 14.00-ին, ինքը հեռախոսով

«Օրրանն» ու ճանաչված և սիրված հյուրերը ջանք չէին խնայել երեխաների օրը հեքիաթի վերածելու համար

Երեխաների պաշտպանության օրը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, գործընկերները, ճանաչված և սիրված հյուրերը ջանք չէին խնայել գույնզգույն փուչիկներով, անսպառ ու սիրված ուտեստներով և մեծ-մեծ տոնական տորթով երեխաների օրը հեքիաթի վերածելու համար։ Վաղ առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։ Երեխաներին շնորհավորելու էր եկել Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031