Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 28-31-ին, հունիսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 28-ի և 30-31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 29-ին, հունիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում

«Բագրատ սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու, դա ոնց որ ժողովրդի մեծ մասի պահանջն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Փոփոխություն է պետք, եւ այս սրբազան պայքարը սերունդների պայքար է»։

Արմեն Սարգսյան. Ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը: 1918 թվականին առաջին հանրապետության հռչակումից ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը, մեր ինքնության ու հոգևոր արժեքների պաշտպանությունը: Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար։ Արմեն Սարգսյան ՀՀ

Հանրապետության տոնի առթիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար Արցախը անցեալ չէ, այլ ներկայ է ու ապագայ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 106-ԱՄԵԱԿԻ ԵՒ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՆՇՈՒՄ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ Նախագահութեամբ ու հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 25 Մայիս 2024-ին, Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեանի ձեռամբ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին կատարուեցաւ Հանրապետական Մաղթանք (Գոհաբանական Աղօթք) եւ Հայաստանի դրօշի օրհնութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակի նվազում

Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 մ3/վ-ով և կազմել՝ 28.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։

Առաջին հանրապետությունն անցյալ չէ

«Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ Սրանք Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոսքերն են, որոնք Առաջին հանրապետության հիմնադրումից 106 տարի անց էլ, ցավոք, իրականություն չեն դարձել։ «Էսօր առավոտ գնացի գործի, տեսա մարդ չկա։ Զանգեցի X-ին, որ իմանամ ՝

Կոչ ենք անում Ադրբեջանին վերանայել պատմական ըմբռնման սեփական մոտեցումները. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Առաջին աշխարհամարտի պատմաքաղաքական կարևորագույն հետևանքներից մեկը պատերազմի մասնակից կայսրությունների փլուզումն էր, որը հանգեցրեց աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությանը և մի շարք նոր պետությունների առաջացմանը։ Նման գործընթացներից անմասն չէր նաև Հարավային Կովկասը, որը Ռուսական կայսրության փլուզմամբ և Մոսկվայում խորհրդային իշխանության հաստատմամբ հայտնվեց բեկումնային իրավիճակում։ Հարավկովկասյան երեք հիմնական ժողովուրդների՝ հայերի, վրացիների և կովկասյան թաթարների քաղաքական հայացքները և առաջնահերթությունները

Տե՛ր լինենք հայոց անկախ պետականությանը. «Հայաքվե»

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում ենք Հանրապետության տոնը։ 106 տարի առաջ մեր նախնիների կերտած սխրանքը Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Սառնաղբյուրում և այլուր թույլ տվեց կերտել հայոց անկախ պետականությունը։ 2018 թվականի այս օրը՝ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ էր նշում Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձը։ Ցավոք, վարչախմբի իշխանության 6 տարիները մեր ժողովրդի կյանքում նշանավորվեցին հուսախաբությամբ, հիասթափությամբ,

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու համար նախատեսված բրիչով սպանած 27-ամյա կնոջը. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստացել, թե ով է ենթադրյալ սպանություն կատարողը և որտեղ է նա գտնվում, ու րոպեներ անց ոստիկանության օպերատիվ խումբը մեկնելով

Հայոց կենսագործունեության միակ երաշխավորը անկախ պետականությունն է, որը անհրաժեշտ է կերտել պատմական արդարության վրա հիմված սահմաններում. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Սակայն հայոց վերականգնված պետականությունը սկզբնական համեստ սահմանների, հնարավորությունների սղության, տնտեսական անկման և մի շարք այլ պատմաքաղաքական հանգամանքներով պայմանավորված ի զորու չեղավ ապահովելու ողջ արևելահայության ֆիզիկական անվտանգությունն ու կենսագործունեությունը, մասնավորապես այն տարածքներում, որոնք դուրս մնացին հայկական ուղղակի վերահսկողությունից

«Ձեզ զուսպ պահեք, իմացեք, որ Եկեղեցուն պատկանող տարածքները բռնագրավել եք, հիմա ո՞ւմ եք հարկում»․ Միքայել սրբազան

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է հանդիպել Բագրատ սրբազանի հետ, Միքայել սրբազանն ասաց․ «Փախուստի մեջ է, բա էլ ի՞նչ անի»։

«Ոչ խելք ունեն, ոչ կենսագրություն, եթե դրա համար ինձ կասեն՝ ֆաշիստ, թող ասեն»․ Բագրատ սրբազանի պատասխանը՝ ՔՊ-ականներին

«Իրենց երազանքները սահմանափակվում են Ավան թաղամասի տներով, Երազ թաղամասի տներով, խոշոր մեքենաներով, մարդկանց վրա թքելով»։

Դո՛ւք եք կրում ստեղծված իրավիճակի ու հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը. Ատոմ Մարգարյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին

Ո՞վ պետք է Սահմանադրության համաձայն՝ երկրում ռազմական դրություն հայտարարեր ու հետ բերեր բռնազավթված տարածքները, եթե ոչ՝ Փաշինյանի կաբինետը, Դուք էլ վերջնական որոշումները հաստատեիք։ Ինչո՞ւ չեք արել։ Ի՞նչն է խանգարել։ Մինչդեռ, դա սահմանադրական կարգի տապալման աղաղակող փաստ է։

«Կառավարության ղեկավարն այստեղ չէ, որովհետեւ նա վաղուց դադարել է լինել մեր ժողովրդի իղձերն ու երազանքներն իրականացնողը»․ Բագրատ սրբազան

Սարդարապատում իր ելույթում Բագրատ սրբազանը մայիսի 28-ի տոնի առթիվ ասաց՝ այս տոնը նշում ենք մեր բոլոր ժամանակների մեջ ամենանվաստ, ամենաանպատիվ շրջանում, բայց մեր ցավերն ու կորուստները մեզ մղում են է՛լ ավելի մեծ սխրանքների

Պատմական է պահը դասեր առնելու հերոսական անցյալից. Սուրեն Պետրոսյան

Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Համազգային պայքարի հարազատ ընկերներ, Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատմական բարդ ու բախտորոշ շրջանում։ Մայիսյան հերոսամարտերի արդյունքում դարավոր դադարից նորից կարողացանք ձևավորել հայկական նորանկախ պետությունը։ Հուսալքության հաղթահարումը և պայքարի կամքը կանխեց թշնամու հարձակումը և բեկեց իրողությունների ողջ շղթան։ Բաշ֊Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերը

Հաջողելու ճանապարհը ոչ միայն մեր մտածողության փոփոխությունն է, այլ նաև մեր որդեգրած սահմանադրական արժեքներին հավատարիմ մնալը. Արման Դիլանյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մայիսի 28-ին, բազմաթիվ հայորդիների արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը՝ հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան: Պետականությունն ու

«Իրենք գաղտնալսում են, իրենց էլ հաղորդում ներկայացնե՞նք, գողին ասենք՝ գնա գող բռնի՞»․ Բագրատ սրբազան

Քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։

Պուտին. Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանը հասել է ընդհանուր առմամբ ճանաչված հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում և ակտիվորեն ներգրավված է միջազգային օրակարգի կարևոր խնդիրների լուծման գործում: Մենք մեծ

Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա առթիվ

Regionmonitor. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Ստորև կարևոր հատվածները🔽 ✅Միացյալ Նահանգները գնահատում է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, քանի որ վերջին 32 տարիների ընթացքում կողմերը գործընկերություն են հաստատել՝ հիմնված անվտանգության և էներգետիկ համագործակցության ոլորտում փոխադարձ շահերի վրա։ ✅ Մենք գնահատում ենք այս ոլորտներում մեր ներգրավվածությունը խորացնելու հնարավորությունը, ինչպես նաև

Ո՞ւմ է պետք արժանապատիվ խաղաղությունը, ճիշտը նվաստացուցիչ, հակառակորդիդ առջև ճիտդ ծռած, քեզ դայաղ արած թուղթը ստորագրելով խաղաղությունն է. «ՉԻ»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է. «Արդեն որերորդ տարին հետևելով առաջին նախագահի և նրա թիմի ելույթներին, հարցազրույցներին, դատողություններս ավելի դառն են դառնում։ Իհարկե նորից հասկանում եմ, որ առաջին նախագահի Խաղաղության օրակարգը ինքնասաբոտաժի օրակարգ էր»: «ՉԻ». Խաղաղության իսկական օրակարգը ձերն է: Հարց չկա: Հանուն խաղաղության պատերազմ եք տանուլ տալիս, մի ամբողջ Արցախ կորցնում, Հայաստանի

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը կքննարկվի մայիսի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը կքննարկվի մայիսի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Խորհրդի նիստում կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները և Հունաստանի հետ հարաբերությունները։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Բագրատ սրբազանն արտահերթ ընտրությունների մասին․ «Մենք հիմա նման բան բացարձակ չենք դիտարկում, այս պահին դա օրակարգի հարց չէ»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիր չգնալու մասին ասում է՝ միգուցե նրան դրսից թելադրել են, որ չգնա

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

«Համահայկական ճակատ» շարժում 28 Մայիս, 2024 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,  Հայաստանի Հանրապետությունը մայիսի 28-ին նշում է ինքնիշխանության վերականգնման օրը: Հայ ժողովուրդը միշտ հիշելու է այդ օրը։ Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես բռնեց մեր պատմական տարածքներից հայ կանանց, երեխաներին և ծերերին բռնի կերպով վտարելու ճանապարհը: Սպանվել է մոտ մեկուկես միլիոն հայ։ Դաժան խոշտանգումներից մարդիկ

Սարդարապատը պատմական է և՝ խիստ իրական. «Ժառանգություն»

Կամ այսօրվա խորհրդով միանում ենք ըստ էության և ամբողջանվեր՝ փրկելու հայոց հայրենիքը, քաղաքակրթությունը և պետականությունը, կամ կորցնում ենք համարյա ամեն ինչ՝ ինքնություն, ինքնիշխանություն, մեր վերջին արժանապատվությունն անգամ։

Փարիսեցիների «փաստարկները»

«Ալավերդիում աղետ է, իսկ դուք այստեղ միտինգ եք անում», – քարոզում են փարիսեցիները: Աղետը Հայաստանում սկսվել է 2020 թվականի նոյեմբերին եւ շարունակվում է առ այսօր՝ մասնավորապես Տավուշի մարզում: Նրանք, ովքեր մեղավոր են ու պատասխանատու այդ աղետի համար, պետք է ոչ միայն ոչ մի ձայն չհանեն, այլեւ քայլեն՝ առանց աչքերը գետնից կտրելու: Ծայրահեղ լկտիություն է, երբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031