Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը

Հուշարձանը ներկված է կարմիր ներկով, պղծված տարբեր գրություններով, քանդված են ներքևի հատվածները։

Այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն:

Այո՛, այսօր` 2024 թվականին, մենք կրկին պետականություն ենք կերտում. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի:

Միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների. Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։

Ուսահոդում ցավ առաջացնող վիճակներ, որոնք հաճախ են հանդիպում

Կան մի շարք առողջական վիճակներ, որոնք կարող են ուսահոդում ցավերի առաջացման պատճառ դառնալ․ այս հոդվածում մենք դիտարկում ենք այն հիմնական խնդիրները, որոնք անմիջականորեն ազդում են ուսահոդի ու շրջակա հյուսվածքների վրա, ինչպես նաև ներկայացնում այդ խնդիրները հաղթահարելու հնարավորությունները։ Կախված պատճառից՝ ուսահոդի շրջանում ցավը կարող է լինել բութ կամ սուր, թեթև կամ ծանր, այն կարող է ուժեղանալ

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով

Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց  ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը:

«Մենք շատ անելիք ունենք այսօր, որպեսզի Սարդարապատն էլ չգողանան մեզնից»․ Բագրատ սրբազանը գիշերը ելույթ է ունեցել Սարդարապատի հուշահամալիրում

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում մի ամբողջական հայրենիք զիջել, հանձնել եւ նրա կողքով սուսուփուս անցնել։ Ես նկատի ունեմ մեր Արցախ աշխարհը։ Մի ամբողջ սահման կտրել, չափել, ձեւել և նրա կողքով սուսուփուս անցնել, մարդկանց հալածել, հայացքների համար կալանավորել, անընդհատ ճնշել ու նրա կողքով սուսուփուս անցնել, մարդկանց կեղեքել, ծառայեցնել իրենց սեփական շահերին ու նրանց կողքով սուսուփուս անցնել։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված 3 եկեղեցիների, այդ թվում Շուշիի Կանաչ Ժամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնահատակ ավերմանը

Նամակում կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր պաշտպանության տակ վերցնել «Թեփեբաշը թաղամասը՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության եզակի օրինակ»։ Նամակը եզրափակվում է այն մտքով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի ՀՀ և անհապաղ քայլեր ձեռնարկի ադրբեջանական նամակում նշված Թեփեբաշի, իրականում Կոնդ թաղամասի վերաբերյալ։

Լեմկինի ինստիտուտը պահանջում է ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող արցախցի գերիներին ու խորհուրդ տալիս մասնակցել նրանց ազատման համար ստորագրահավաքին

Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայերին։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։

Եթե Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, նշանակում է՝ դուք էլ եք խախտել. «ՉԻ»

Բայց եթե այդ բախումներից խուսափելու համար 2018-ին պետության ղեկավարը հրաժարական տվեց, ձեր ղեկավարը պատրաստ է գնալ այդ բախումներին: Տարբերությունը սա է:

Քարաթափում Կապանի բնակելի թաղամասերից մեկում

Վնասվել է մեկ ավտոմեքենա

«Ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից»

ՆԳՆ-ն հայտարարել է, թե այսօր «կարմիր բերետավորների» խմբի կողմից մարդու ծեծի ու նվաստացման ենթարկելու դեպքից հետո 1 ոստիկանի լիազորություններ դադարեցվել են ծառայողական քննության արդյունքում: Ու՞… Այս ոստիկանները պետք է ենթարկվեն քրեական պատժի, այլ ոչ թե «թեման փակելու» համար ընդամենը 1 ոստիկան ազատվի աշխատանքից: Դեռ մի հատ էլ անուն չեն նշել, որ ավելորդ խնդիր չունենան, թե

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակների նվազում

Կիրանց գետի ավազանում 2024 թվականի մայիսի 27-ին ժամը 20։00-ին դիտված ջրի մակարդակը առավոտյան 08։00-ի մակարդակի համեմատ նվազել է 5 սմ-ով։

Տեսախցիկը ֆիքսել է Աշոտ Սիմոնյանին դաժան ծեծի ենթարկած ոստիկանների դեմքերը, նրանք են Գեւորգ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը…

Հայտնի են բռնություն գործադրած, հայհոյած ու խուլիգանություն արած ոստիկանների անունները:

Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների արտահայտած համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ անձրևներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակավայրերին։

Աստծուց կանչվածները

Հայաստանում հիմնված ու մինչ օրս գործող առաջին կրթական հաստատությունը 150 տարեկան է

Մեր կոչն է ոստիկաններին` հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները և մեր հորդորն է հանրային գործողությունների մասնակիցներին՝ իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում․ Մայր Աթոռ

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։ Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։ Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները

«Ոչ մի բան չի կարելի բացառել, ես, իհարկե, կուզեի մենք ամեն կերպ խուսափեինք բախումից». Չալաբյանը՝ Սարդարապատում հնարավոր բախման մասին

«Մեր կողմից բռնութունը կարելի է բացառել: Մենք բռնության չենք գնալու, ինքը պիտի ժողովրդին պատասխան տա, ոչ թե ճխլի, տրորի, բռնաբարի, անցնի: Ես համոզված եմ, որ դա իր դեմ է լինելու, ոստիկանները հոգնելու են, բոլորը դիմում գրեն ու դուրս գան»:

«Որդիս, քո հերոսականությունը անհետք չի մնալու, մենք առաջնորդ ունենք, որը հաղթանակ է բերելու». Խաչիկ Մանուկյան

«Սրանք որեւէ կապ չունեին հայերի հետ: Էս սրիկայախումբը եկել էր իսկապես ազգ ու հայրենիք ջնջելու, բայց սխալվել էին: Առաջին հարձակումները եղավ հայոց Առաքելական եկեղեցու դեմ, որովհետեւ էս սրիկայախումբը շատ լավ գիտեր, որ եկեղեցին հանելու էր ժողովրդին: Ինչպես երգի մեջ է հնչում՝ երբ  չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար, շառլատանները, լրտեսները պիտի գնան»:

«Խոսելու, ընդունելու, զրուցելու ամբողջ պատմությունը մերժել է նա, ուրեմն մեզ լեգիտիմություն է տվել գործել այնպես, ինչպես ցանկանում ենք». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն ասաց. «Չարիքը և ստի հայրը, որ կանգնած է մեր առջև, ապրում է իր վախի ու սարսափի օրերը»:

«Ինքն ինձ համար սրբազան չէ, ես լիքը սրբազան ընկերներ ունեմ»․ Արամ Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Լրագրողների դիտարկմանը՝ ոստիկանությունը գործում է քաղաքական իշխանության հրահանգով, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Չկա նման բան, ոստիկանությունն իր գործառույթն է կատարում»։

Արթիկի Մեծ Մանթաշ բնակավայրում փլուզվել է 350 մետր գազատար

Եղանակային պայմաններով պայմանավորված, Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը փլուզվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական

Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնում առանձնազրույցներ է ունեցել երեխաների և անձնակազմի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մայիսի 25-ին այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։ Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ուսումնասիրել խնամքի կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և

ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ կատարված խուլիգանական դեպքի առթիվ մեկ ոստիկանի լիազորություններ դադարեցվել են

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ մի խումբ կարմիր բերետավորների կողմից կատարված հարձակման, խուլիգանական դեպքի առթիվ միայն մեկ ոստիկանի լիազորություններ դադարեցվել են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԳՆ-ն։ «Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի

Կարմիր բերետավորները հարվածել են լրագրողին, որը տեղափոխվել է հիվանդանոց․ ArmLur.am

Այսօր առավոտյան Թումանյան փողոցում կարմիր բերետավորների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու և բերման ենթարկելու գործողությունների ընթացքում տուժել է ArmLur.am-ի լրագրող Աննա Սրապիոնյանը։ Կադրերում ակնհայտ երևում է, որ կարմիր բերետավորները ջանասիրաբար բերման ենթարկելու գործընթացում հարվածում են լրագրողին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Գրիգորի Կարասին․ Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել․ «Ազատություն»

«Ազատություն» – Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը, Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ իր խոսքում օգտագործելով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։ «Իդեալական կլիներ, եթե հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին», – նշել է Կարասինը։

«Թող փորձի»․ Բագրատ Սրբազանը՝ հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Սարդարապատի հուշահամալիր, ի՞նչ են անելու

Բագրատ Սրբազանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ որպես վարչապետ վերջին անգամ է այցելում Սարդարապատ։

Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ: Նրանք նախատեսում են գիշերել Սարդարապատում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031