Օրվա լրահոսը
«Որ այս շարժումը ոչ մի բանի չհասնի, արդեն շատ լավ է, քանի որ շատ ուժեղ ընդդիմություն է հավաքված փողոցում ու հավաքվել են կոնկրետ լիդերի շուրջ»․ Թագուհի Թովմասյան
Ընդդիմադիր պատգմավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն արդեն կարեւոր առաքելություն է կատարել՝արթնացրել է քաղաքացիներին
Սիսիանի Սպանդարյան հատվածում բազմաթիվ ոստիկաններ են հավաքված
Այդքանով միասին «վերահսկում» են ցուցարարներից մեկի բեռնատար մեքենան։
«Գազազած բերետավորները ցույցի մասնակցին դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել». Գեղամ Մանուկյան
Բժիշկները պատրաստվում էին գլխի շրջանում պատռվածքի վրա մի քանի կար դնել։
«Ծանր վիճակ է, ամաչում եմ մարդկանց աչքերին նայել». Ամբողջությամբ ջրածածկ եղած Քարկոփ համայնքի ղեկավարը SOS է հնչեցնում
Երկու կողմից կամուրջները փլուզվել են, մենք կտրված ենք արտաքին աշխարհից, փրկարար ծառայության աշխատակիցները չէին կարողանում մուտք գործել գյուղ
Ցույցի մասնակիցներից մեկը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանների նկատմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
2024թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը: Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ
Պետք է ևս 250 ավտոբուս. հասարակական տրանսպորտի բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին. Ավինյան
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը մշտական կապի մեջ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների հետ: *** Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Շուրջ 5000 քմ զբաղեցնող
Դիվանագետ Վահագն Մելիքյանը երիտասարդ իշխանավորներին խորհուրդ տվեց մնալ իրենց տարիքի մեջ
«Նաեւ խորհուրդ կտամ հանգիստ մնալ եւ այն մարդկանց մասին, ովքեր իրենց տարիքի չափ միայն դիվանագիտական ծառայության փորձառություն ունեն, համեմատություններ չանել», -ասաց դիվանագետը։
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը
Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Սահմանազատված այդ հատվածում Ալիեւը չի գնա ագրեսիայի, բայց այլ հատվածներում կփորձի ագրեսիա կիրառել եւ հիմքեր ստեղծել սահմանի այլ հատվածների համար»
Ըստ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Իրանում ներքաղաքական սրման, Իրանի իշխանական բուրգի փլուզման որեւէ նախադրյալ այս պահին տեսանելի չէ։ -Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաեւը հայտարարել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի եւ Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։ Նա նաեւ ասել է, որ այդ
«Ազդանշան տալու համար մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել, գլուխը կարում են»․ Բագրատ սրբազան
«Ազդանշան տալու համար մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել, գլուխը կարում են»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ երիտասարդի անունը դեռ չի հաջողվել ճշտել, բայց հայտնի է, որ նա «առաջին հիվանդանոցում է»։ Բագրատ սրբազանի գլխավորությամբ սուրբ Աննա եկեղեցու մոտից կրկին երթ մեկնարկեց։ Ցուցարարները կքայլեն Սայաթ-Նովա փողոցով, ժամը 17․ 00-ին կլինեն Շահումյան հրապարակում,
Հանձնարարվել է գույքագրել Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ
«Քո ֆիզիկական ներկայությունը խոսում է թե ինչքա՞ն խաշլամա ես կերել, գառ ու խոզ ես կերել»․ Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին
Բագրատ սրբազանը հիշեց, թե ինչպես է Սուրեն Պապիկյանն իրեն առաջարկել ՔՊ-ի ցուցակով ընտրությունների մասնակցել
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի ընհանուր 16 կայան դեռևս խափանված է
▪️ Ucom – 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում է խափանված վիճակում։ ▪️ TEAM Telecom Armenia – 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել: ▪️ Վիվա-ՄՏՍ – 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների
ԱԱԾ աշխատակիցը ինչ գործ ունի դռելով, էդ ինչ հեքիաթներ եք հորինում, առանց այն էլ վատ ենք. Բագրատ սրբազանի սենյակում «ժուչոկ դնող» կնոջ մայրը ժխտում է կատարվածը
Միայն կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը սուտ է, իրականությանը չհամապատասխանող . այդքանը, էլ հարցեր մի տվեք. Հրածին Ապերյան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 27-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին հնարավոր է, 28-29-ին և 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 27-ի ցերեկը, 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
«Սրանք քաղաքական հետապնդումներ են, ՀՀ իշխանությունները հոգեվարքի մեջ են եւ այս ռեպրեսիաներով արցախահայերին վախեցնել չեն կարող»
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը – Տիկին Հակոբյան, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Տեղեկություններ կան, որ սա քաղաքական բնույթ ունի, այսինքն՝ Հայկ Շամիրյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ինչից հետո տեղի ունեցավ նրա բնակարանի խուզարկությունն ու ձերբակալությունը։ Ի՞նչ ուղերձ եք տեսնում ՀՀ
Հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը: Սա՛ է ներկայիս իշխանությունների «ժողովրդավարական» դեմքը. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Ավելին, բռնաճնշումների թիրախ են դարձել մեր հասարակության ամենախոցելի մասը՝ արցախցիները, որոնք Ադրբեջանի սանձազերծած էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականության հետևանքով ընդամենը մի քանի ամիս առաջ զրկվել են իրենց Հայրենիքից։
«Տո վախկոտն էլ եք դուք, փախնողն էլ եք դուք»․ Բագրատ սրբազանն՝ իշխանություններին
«Մանե Թանդիլյանին են գետին տապալել»,- հայտարարեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ ոստիկանները ջանասիրությամբ ծեծում ու քաշքշում էին կանանց, երիտասարդներին։
Բերման ենթարկվածի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ նա արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո. ՄԻՊ
Պաշտպանի ներկայացուցիչները իրականացրել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 160 անձանց հետ
Բերման ենթարկված քաղաքացիների թվում են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Ոստիկանական ուժերը գործում են առանձնակի դաժանությամբ խաղաղ ակցիաներ անող քաղաքացիների նկատմամբ։ Այս պահին բերման ենթարկված քաղաքացիների թվում են կուսակցության անդամներ Արտավազդ Ալավերդյանը, Վարդան Ավագյանը, Վահե Հարությունյանը, Պետրոս Մարկոսյանը: Պայքարը շարունակվում է…
Զորավարժարանում զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող նույն զորամասի զինծառայող Ա․ Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական
«Թուրքական ատրճանակները ներխուժում են Լիբանան»
Անվտանգության աղբյուրները մանրամասներ են հայտնում «Լիբանանի հասարակական կարծիքը վերջին երկու օրերի ընթացքում զբաղված է եղել «բեռնատարների ձերբակալման մասին» (alarabiya.net) լուրերով: Բեռնատարները հնարավոր է բեռնված էին հյուսիսային Տրիպոլի նավահանգստից` նրանց ներսում նորարարական ձեւով»: Ըստ Ջոնի Ֆախրիի՝ «Առգրավվել է 704 մարտական ատրճանակ: Բանակը հայտարարել է երկու բեռնատարներում 704 ռազմական ատրճանակի առգրավման մասին, որոնք նավով հասել են Տրիպոլիի
«Շատ կոպիտ էին սրբազանի հանդեպ, ես էլ համապատասխան կոպտություն ցույց տվեցի, տարան».Դավիթ Ամալյանը՝ բերման ենթարկվելու մասին
Տանելուց ոստիկանները կոպիտ չեն եղել, չեն վնասել, մնացած հարցերում շատ լավ են վարվել
«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ի ընդվզման հավաքին. լուսանկարներ
«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ին միացել էին ընդվզմանը՝ հանուն հայրենիքի ու հայոց պետականության լինելիության միասնական պայքարին։ Կուսակցության անդամները պնդում էին հայն այլընտրանք չունի, կամ պետք է պայքարի ու հարատևի, կամ հարմարվելով վերանա աշխարհի քաղաքական քարտեզից։ Շարժման կողմից մայիսի 26-ի հանրահավաքին և երթին մասնակցել է շուրջ 3000 քաղաքացի։ Մասնակիցները եղել են ՀՀ դրոշներով և համապատասխան
«Մի կնոջ վրա էին հարձակվել, գցել էին գետնին». Տիգրան Նալչաջյան
«Մայթի խորքից գալիս էին, բիրտ ուժով բերման էին ենթարկում։ Բացի դրանից՝ ոչ հեղինակություն էին հաշվի առնում․ սրբազանի վրա էին հարձակվում, մի կերպ կարողացան շրջափակել մարդիկ, պահել սրբազանին։ Մի կնոջ վրա էին հարձակվել, գցել էին գետնին»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Նալչաջյանը՝ անդրադառնալով առավոտյան անհնազանդության ցույցերի ժամանակ ոստիկանների պահվածքին։ Նրա փոխանցմամբ,
Կատարվեց հոգեհանգիստ բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար
Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև աղետից տուժածների և
«Ես կարծում եմ, որ իրենք էլ են ամաչում»․ Արամոն՝ ոստիկանների պահվածքի մասին
«Ոստիկանների մեջ էլ նորմալ տղերք կան, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր բիրտ ուժ են կիրառում մեր ժողովրդի, ազգի, ընկերների, եղբայրների հանդեպ։ Հիմա իրենք կասեն՝ ծառայողական պարտականություն ենք կատարում․․․ ես կարծում եմ, որ իրենք էլ են ամաչում։ Իրենք էլ են մեր եղբայրները․ հոգի ունեն, սիրտ ունեն, մտածում են, հետո ապրելու են, չէ՞»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու
Սա խուժանություն է. ի՞նչ իրավունք ունի ոստիկանն իրեն պահել փողոցային խուլիգանի պես. Թաթոյան
Այս «ոստիկանները» պետք է ենթարկվեն քրեական պատժի՝ ոչ մի ծառայողական քննություն:
Երբ սոցիալական ցանցի օգտատերը չի դիտարկվում որպես լրատվական գործունեություն իրականացնող
ՍԴ դիմած նախկին նախարարը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չի ապահովում պետության՝ անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու եւ պաշտպանելու պարտականությունը: Արդարադատության նախկին
Քաղաքապետարանի աշխատակից է միացել սրբազան պայքարին. Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի մեկ աշխատակից այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել եւ միացել է սրբազան շարժմանը։ Քաղաքացու անունը դեռ ճշտվում է։ Մանրամասները՝ տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































