Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ դրական է

2024 թվականի մայիսի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.44մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի` 1900.43 մ, համեմատ բարձր է 1սմ-ով։ 2021 թվականի հունիսի 21-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.84 մ, որը հավասար է եղել 2020 թվականի նույն օրվա մակարդակին, իսկ 2021 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի մայիսի 12-ը լճի մակարդակը

Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձեւավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ

Տեղի ունեցավ ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության եւ Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում, Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու․ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացման եւ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ, Հայաստանի ինքնիշխանությունը

Բորտնիկով. Հայաստանում ԱԴԾ Սահմանապահ ծառայության օպերատիվ խմբերը դուրս կբերվեն սահմանազատման գծից

Sputnik Արմենիա. ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գծում ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին: «Հայկական կողմը դիմել է ժամանակավոր օպերատիվ խմբերը սահմանազատման գծից և իրավաբանորեն որևէ կերպ չորոշված հատվածներից դուրս բերելու խնդրանքով։ Նման որոշում է կայացվել», – ասել է Բորտնիկովը Դաշնության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է նրա

«Եթե ունենանք հզոր Հայաստան, կկարողանանք հետ բերել Արցախը. «Ա1+»

Ա1+. Արման Ավանեսյանը շուրջ 20 տարի նախնական զինվորական պատրաստություն առարկան դասավանդում էր նախ Ուղտասարի, ապա Խնապատի միջնակարգ դպրոցներում։ Խնապատում դպրոցի հարակից տարածքում նույնիսկ աշակերտների հետ միասին խրամատներ են փորել, որպեսզի աշակերտները տեսականորեն հաղորդակից լինեն հայրենապաշտպանության գործին։ Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, ճանաչվել տարվա լավագույն զինղեկ։ Արցախից սեպտեմբերի 27-ին են բռնի տեղահանվել։ Նոր միջավայր, նոր շրջապատ,

Վարժական հավաքները՝ որպես սպառնալիք և պատիժ. հայտարարություն

Մայիսի 10-ին «Հայկական ժամանակ» թերթի համացանցային կայքում հրապարակվել էր ՀՀ վարչապետի աջակից Հարություն Մկրտչյանի գրառումը, որով վերջինս իրավապահներին կոչ էր անում նույնականացնել խաղաղ հավաքների մասնակիցներին՝ վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։ Հեգնական գրառման մեջ հեղինակը հույս է հայտնում, որ «Ռոբի տերտերի հետ հայրենիք «փրկող» երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի՝ հետույքից գրիպ լինելու հանգամանքով պայմանավորված»: «Հայկական ժամանակ» թերթը

Politico-ի խմբագիրը հարցրեց՝ եթե երազանք պահելու լիներ, ե՞րբ կուզեր, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնա։ Հայաստանի վարչապետն ասաց. «Այս տարի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք,  Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում

Բահչելին խիստ քննադատության է ենթարկել «Եվրատեսիլ 2024»-ում հաղթած երկրի ներկայացուցչին

«Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»

Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման գլխում ամրագրված գործողությունների կատարման ընթացքին և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին։ Մասնավորապես, քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման մասին» նոր օրենքին, նորմատիվ իրավական

Թուրք դիվանագետի պահվածքը վերածվել է սկանդալի

Ermenihaber. Վերջին օրերին թուրք հանրության շրջանում Լիոնում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչի պահվածքի վերաբերյալ սկանդալ է հասունանում, որն ուղեկցվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի բուռն քննարկումներով: Մասնավորապես մայիսի 7-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջեմիլ Չաղդաշ Յըլդըրըմը հանդիպել է Լիոնի պատրիարքի հետ։ Հանդիպման հրապարակված լուսանկարում Յըլդըրըմն աչքի է ընկել ձեռքի տարօրինակ ժեստով: Հանրության շրջանում քննարկումներ էին ծավալվել այն մասին,

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատեց վիճահարույց օրենքը

«Ազատություն». Վրաստանի խորհրդարանը րոպեներ առաջ երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ Չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացին ստացել է ոտքի կոտրվածք. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյանը։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Վստահ ենք,

Ասենք թե Բորջին մոլորեցրիք, թե ներկա է ողջ պատվիրակությունը, բայց ինձ մի՞թե կլռեցնեք… հարթակները շատ են, առջևում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովն է. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՆՎԵՐՋ ՍՏԻ ՈՒ ԱՆՎԵՐՋ ՎԱԽԻ ՍՐԱՆՑ ՔՍՏՄՆԵԼԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ Երկու օր առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առեւտրի նախարար Իեն Բորջը՝ այցի շրջանակներում հանդիպելու է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության

2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը սկսված է

Յուրաքանչյուրը կարող է առաջադրել մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհատի
1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակի

ՔԿԱԳ ոլորտում ՀՀ օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը: Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի

Մի քանի կարևոր իրավական պարզաբանում` հավաքների մասնակիցների իրավունքների հետ կապված. Թաթոյան

Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ` Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները. – բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը, – լռելը, – իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին, – փաստաբանի իրավունքը, – բժշկական

Դասադուլավոր ուսանողների համար դասադուլավոր դասախոսները դասախոսություններ են կարդացել

Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ավագ դասախոս Վարուժան Գեղամյանն այսօր դասադուլ հայտարարած ԵՊՀ ուսանողների համար դասախոսություն էր կարդում: Դասադուլի ընթացքում այլ դասախոսներ ևս դասախոսություններ են կարդացել դասադուլավոր ուսանողների համար: Մանրամասները՝ տեսանյութում Հիշեցնենք, ԵՊՀ ուսանողների մի մասն այսօր դասադուլ է հայտարարել՝ միանալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին: ԵՊՀ շատ դասախոսներ նույնպես մասնակցում են

Գործընկերություն ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման

Ելնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցում հասարակական դիվանագիտության և առկա գիտական ներուժի հնարավորությունների մեկտեղման օգտակարության գիտակցումից, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը նպաստում է հասցեական թեմատիկ ծրագրերի իրականացման համար գիտական ստեղծագործական միավորումների ձևավորմանը։ Նման գիտական միավորումներից մեկի հետ մայիսի 10-ին Երևանում համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այն միտված է միջազգային գիտա-վերլուծական և հասարակական-քաղաքական միջավայրերում տարբեր լեզուներով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ներկայացման

«Բագրատ սրբազանը կլինի, թե՝ Հայկ Մարությանը, էդ բոլո՞րն են ռուսի շպիոն, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը Պուտինի հետ հանդիպեց»․ Արամ Թորոսյան

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի համոզմամբ՝ Բագրատ սրբազանը եկեղեցու ազնիվ եւ արդար սպասավոր է, Հայ Առաքելական եկեղեցին էլ գործում է պետականության եւ հայ ժողովրդի շահերից

Առաջնահերթ նշանակություն պետք է տալ Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ բանտարկյալների ազատմանը. Նուբար Աֆեյանի խոսքը՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ

«Ավրորան» մոռացվածի կողքին է, դա մեր ԴՆԹ-ի մեջ է: Մոռացված մարդիկ, մոռացված ճգնաժամեր, մոռացված ցեղասպանություններ

Ցուցարար կինը բռունցքով հարվածել էր ոստիկանին. դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու կողմից ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալենրի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ազգային բևեռ»

Դատախազությունն ընդունեց Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի հաղորդումը՝ ընդդեմ Մհեր Գրիգորյանի

Դատախազությունն ընդունեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի հաղորդումը. այդ մասին դատախազության շենքից դուրս գալուց հետո հայտարարեց Մենուա Սողոմոնյանը: «ՀայաՔվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի անունից այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: Հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ, ոստիկանության զորքերի կողմից

Ռասմուսենն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը մասնակցելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Մհեր Գրիգորյանին եւ Նիկոլ Փաշինյանին 4-8 տարի ազատազրկում է սպառնում Տավուշում անօրինական սահմանազատման համար. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի անունից հաղորդում ներկայացվեց դատախազությանը՝ լիազորությունների վերազանցման համար

Սոցցանցի էջում հրապարակվել է գրառում, որում նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու վերաբերյալ. քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որում նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ

«Զանգեզուրի միջանցքը» առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար. Աբդուլքադիր Ուրալօղլու

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար։ Այո, «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը տնտեսական չէ, ինչպես փորձում են մեզ հրամցնել, այն Թուրքիայի հնարավորությունն է առանց խոչընդոտ իրականացնել թյուրքական աշխարհի հետ կապը` իր ծավալապաշտական նկրտումներն իրականացնելու համար։

«Եթե հրաշքով ստանձնեք իշխանություն, բանակցությունների ժամանակ հարցնեն՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելու եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստվա՞ծ»․Սուրեն Գրիգորյան

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ընդդիմադիր շարժման վերաբերյալ ասում է՝ հաջողություն չեն հասնելու, նշում է՝ ընդդիմությունը բովանդակություն ու դիրքորոշում չունի, չի ասում՝ արտահերթ ընտրություններ, ասում է՝ իշխանությունը տվեք մեզ

Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել

Եթե Սահմանադրությունն ու այլ օրենքներ ամրագրում են եկեղեցու բացառիկ առաքելությունը, նշանակում է, որ եկեղեցին ոչ թե իրավունք չուներ, այլ պարտավոր էր զբաղվել. Գեւորգ Պետրոսյան

Եկեղեցու կարգավիճակը միայն իրավունք չի ներառում, ներառում է նաեւ պարտականություն եւ պատասխանատվություն. Պետրոսյան

Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են. ՊՆ

Կեղծ տեղեկություններ են շրջանառվում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930