Օրվա լրահոսը
«Էրեբունի-Երևան» երգը՝ Փարիզի Հաղթական կամարի ներքո
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբակցության նախագահ Էրվե Մարսելի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի, Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների
«Ձեր ծառայությունը խոչընդոտողը գտնվում է Երեւանում, եթե բողոք ու դժգոհություն ունեք, ուղղեք նրան»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
«Պարոն մարզպետ, եթե սրանք Հայաստանի Հանրապետության հողերը չեն, բա դուք ինչո՞ւ եք հանցագործություն արել, ինչո՞ւ եք այս ճանապարհներով անցել, գնացել Վերին Ոսկեպար, Կիրանցի անտառներ, քեֆ-ուրախություն արել»։
«Հանճարը դիմադրեց ու հաղթեց»․ Տիգրան Համասյանի համերգը Խուստուփի ստորոտում (ֆոտոշարք)
Համերգով Համասյանը հանդես կգա նաեւ Շվանիձորում
Տավուշի մարզում դարձյալ փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը
Ոստիկանների գործողությունների միջոցով ճանապարհն ավելի վաղ բացվել էր, մեքենաներն անցել էին։
ԵԿՄ նշանով մեքենան քշել են ճանապարհը փակած տավուշցիների ուղղությամբ
«Այսքան ոստիկան այստեղ, բախում են թույլ տալիս»,- հայտարարեց ճանապարհը փակած անձանցից մեկը։
Բագրատաշենի հատվածում տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց. Քրիստինե Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Գառնիկ Դանիելյանը լավ է: Իշխանական սադրանքի արդյունքում Բագրատաշենի հատվածում, որտեղ տավուշցիները փակել էին ճանապարհը, տեղի է ունեցել քաշքշուկ և հրմշտոց: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը եղել է քաղաքացիների կողքին, սակայն որևէ ծանր մարմնական վնասվածք վերջինս չունի: Մենք մի խումբ գործընկերներով գտնվում ենք Տավուշում:
«Խոստումներ չէին տալիս, բայց ապրումակցումը եւ խնդիրներին տեղեկանալու իրական ցանկությունը նկատելի էր». արցախցի իրավապաշտպանը՝ ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների մասին
Արցախցի կանայք ԵՄ-ում հանդիպումների ժամանակ նշել են, որ իրենց նպատակն է վերադառնալ Արցախ, բայց միայն անվտանգության միջազգային երաշխիքների եւ Արցախի կարգավիճակի հարցի լուծման պարագայում
«Ոստիկանները թող գան տեսնեն, թե ոնց են ականները հանում, թուրքերին բերում մեր հայրենիքում նստացնում»․ Տավուշում ոստիկաններն ուժով բացեցին ճանապարհը
Ոստիկանները հայտարարեցին, որ խաղաղ ակցիան ողջամիտ ժամկետ ունի, Հավաքների ազատության մասին օրենքով՝ այդ ողջամիտ ժամկետը սպառվել է։
Ձևափոխվում է Արցախի պետական համալսարանի շենքը
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը Դեռևս մարտի 13-ին ենք ահազանգել, որ Ադրբեջանի պետական վարչակարգը ձևափոխելու է Արցախի պետական համալսարանի շենքը։ Այժմ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվում է մի տեսանյութ, որտեղ հստակորեն երևում է, թե ինչպես են ձևափոխում համալսարանի գլխավոր մասնաշենքը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է
«Ադրբեջանը բոլորովին այն խոսույթի մեջ չէ, ինչ Հայաստանի իշխանությունները փորձում են մանիպուլյատիվ մեթոդներով հրամցնել հասարակությանը»․ Արտակ Բշտիկյան
Արտակ Բշտիկյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ սա Տավուշի հարցը չէ միայն, սա ամբողջ Հայաստանի հարցն է, եւ պետք է բոլոր հնարավոր միջոցներով կանխել այս վտանգավոր գործընթացը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կգործեն անվճար երթուղիներ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի –
«Հիմա ով ինչ տարածքի խնդիր ունենա, գանք իրար վրա ելնինք, քշենք, իրար սպանենք, հա՞»․ Գյումրու քաղաքապետը՝ միջադեպի մասին
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր արտառոց բողոքի ցույց էր տեղի ունեցել Գյումրիում․ Մուշ թաղամասի բնակիչ, գործարար Էմին Ոսկանյանն իր ավտոմեքենայով հայտնվել էր Գյումրու քաղաքապետարանի շենքի աստիճանների վրա։ Նա, ըստ էության, փորձել էր ավտոմեքենայով մտնել շենք։ Նրա գործողությունները կանխել էին Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Արթուր Բոդյանը և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը։ Գործարար Էմին Ոսկանյանը,
«Եթե երաշխիք ունենանք, կվերադառնանք, իսկ թուրքի հետ պետք է զենքային երաշխիք ունենալ»․ Արծվաշենի համայնքապետ
«Նախկինում Մոսկվայից մարդիկ էին եկել Արծվաշեն՝ որոշելու, թե բնակչության անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն։ Եվ պարզվեց, որ 3000 մարդու պաշտպանելու համար 11 000 զինվոր է պետք»։
Մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով․ ՀՀԿ
ՀՀԿ ԳՄ հայտարարությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին: Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական
«Իշխանությունը տարածքներ հանձնելու այս փուլը ձեւակերպում է որպես դելիմիտացիա, սա միայն Տավուշի մարզի հարցը չէ»․ Մեսրոպ Առաքելյան
«Ես Բաղանիս գյուղում եմ, հանդիպում եմ գյուղացիների հետ, այս հատվածում եւս լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանալու գյուղի համար»։
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը Գորիսում է
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր-Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Այսօր առավոտյան Գորիսում հարգանքի տուրք մատուցեցինք Միսաք Մանուշյանին`ծաղիկներ խոնարհելով նրա հիշատակին նվիրված հուշակոթողին։ Այնուհետև, աշխատանքային հանդիպում ունեցանք Գորիսի համայնքապետարանում, որից հետո փոքր շրջայց կատարեցինք Գորիսում։
Առինջ գյուղում ավտոմեքենան շրջվել է տներից մեկի մոտակայքում
Ապրիլի 21-ին, ժամը 11:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից
«Ոստիկաններն ասացին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ աշխատակիցները մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել, բայց սա հերթական կեղծիքն է»․ Սուրեն Պետրոսյան
«Փորձում են ժամանակ շահել կամ քնեցնել գործընթացը, ինչը որեւէ կերպ իրենց չի հաջողվելու»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Պէտք է շարունակենք Արցախի մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները որակել իբրեւ ցեղասպանութիւն․ Լուիս Մօրէնօ Օքամփօ
«Արցախի իրաւունքներու վերականգնումի հրամայականը՝ ընդդէմ Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութեան» համագումարը նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ կազմակերպութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին, ընթացք առաւ Շաբաթ, 20 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ՝ ներկայութեամբ Միջազգային Քրէական Դատարանի հիմնադիր դատախազ դոկտ. Լուիս Մօրէնօ Օքամփոյի եւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեանի եւ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները
Գյուղացիները բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի
Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու շուրջ ականազերծման գործողություններ իրականացնել․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանն այսօր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ ՀՀ Զինված ուժերը փորձել են եկեղեցու հարակից տարածքներում ականազերծման աշխատանքներ տանել, որը, սակայն խոչընդոտել և թույլ չեն տվել ոսկեպարցիները։ Սուրեն Պետրոսյանի պնդմամբ, այս ամենով պարզ է դառնում, որ իշխանությունը, կրկին, ինչպես և միշտ խաբել է, և մեծագույն կեղծիք է այն, որ
Գործարարի՝ չլսված ու չտեսնված բողոքի ակցիան Գյումրիում․ ո՞վ է նա
Վայրկյաններ առաջ Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ իրարանցում էր․ քաղաքացիներից մեկը մեքենայով բարձրացրել էր քաղաքապետարանի շենքի աստիճանների վրա։ Գյումրեցի գործարար Վարդան Սրտաշյանն ուղիղ եթեր էր մտել՝ ցույց տալով այս ամենը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքավոր քաղաքացին դրոշով էր եկել քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ, գործարար է, բիստրոյի տեր է, ուզում էր տեսնել քաղաքապետին։ Ըստ Վարդան
Ո՛չ Ալիեւի ախորժակն է հագենում, ո՛չ էլ Փաշինյանի զիջողական մարմաջն է պակասում․ «Հայացք Երևանից»
Տավուշյան զարգացումների լուսաբանմանը նվիրված մեր նախորդ թողարկումներից դուրս էր մնացել կամ, համենայն դեպս, հպանցիկ էր արծարծվել թեմայի առանցքային դիտանկյուններից մեկը՝ իրավական բաղադրիչը: Մասնավորապես բաց է մնացել հարցը, թե որն է իրավական-օրենսդրական այն հիմքը, որը վարչապետի աթոռը զբաղեցնող անձին թույլ է տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ տվյալ դեպքում Տավուշի մասով, աջուձախ հանձնել թշնամուն եւ, ինչպես ասում են,
Ավտոմեքենան՝ քաղաքապետարանի աստիճանների վրա
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Սրտաշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց է տալիս, թե ինչպես է Գյումրիում ավտոմեքենան բարձրացել դեպի Գյումրու քաղաքապետարան տանող աստիճանների վրա։
Պետք է պատռվեն բոլոր դիմակները, զուլալվեն՝ ջրերը․ «Հայացք Երևանից»
Թե ինչու կուսակցությունները չեն վայելում հանրության վստահությունը՝ բավական ծեծված թեմա է՝ չնայած ավելորդություն չէր լինի եւս մեկ անգամ վերանայել այն, ծանրութեթեւ անել, քննարկել, մտածել, գտնել ավելի խորքային պատճառները, հետեւություններ անել: Շատ ենք խոսել հիմնական խոչընդոտներից մեկի՝ երկրի կառավարման համար պահանջվող՝ կուսակցությունների անբավարար ներուժի մասին: Սա անվստահության ռազմավարական պատճառը կամ պատճառներից մեկը կարելի է համարել: Բայց
Ռուբեն Վարդանյանին թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ. Նա հայտնել է, որ այս ընթացքում եղել է լիակատար մեկուսացման մեջ
Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո։ Այս մասին ասվում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։ Հեռախոսազանգի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ
Արշավախումբը Երանոս սարից իջել է Գառնիի ձոր և մոլորվել
Ապրիլի 20-ին, ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 6 հոգանոց արշավախումբը (ՀՀ քաղաքացիներ) Երանոս սարից իջել է Գառնիի ձոր և մոլորվել․ գտնվում է Ազատ գետի ափին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները
Նրանք արգելակում են մեզ բոլորիս` փորձելով համոզել, որ թոկը վզին ապրելն ավելի անվտանգ է, ավելի հեշտ․ Արթուր Հովհաննիսյան
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը Երբ հերթը հասնում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու վաղուց գրված ու մի քանի անգամ տապալված սցենարին, կրկին ներհայաստանյան որոշ շրջանակներ լծվում են ժողովրդին մանիպուլացնելու, վախեցնելու և իշխանության նկատմամբ հնարավորինս խորը անվստահություն սերմանելու գործին: Ասածս խմբում են նախկին իշխանության, ընդդիմության, ընդհուպ հոգևոր դասի ներկայացուցիչներ: Նորանկախ պատմության մեջ առաջին անգամ
«Խաղաղություն ամեն գնով» թեզը կարող է նույնացվել «խաղաղություն» առանց Հայաստանի Հանրապետության․ Գուրգեն Սիմոնյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահերի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Այդ տարածքներից ՀՀ ԶՈՒ դուրս բերումը հղի է ողբերգական հետևանքներով. տասնյակ, գուցե հարյուրավոր (հազարավոր) անմեղ զոհերի գնով է հնարավոր լինելու կայունացնել փշրված առաջնագիծը, գուցե և անհնարին է լինելու։ Ոչ մի երաշխիք չկա թշնամու կողմից օկուպացված նախկին ՀԽՍՀ տարածքներից դուրս բերման համար,


















































