Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցիչ և գրասենյակի ղեկավար Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Փոխվարչապետ Խաչատրյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և հրապարակված մամուլի հաղորդագրության առնչությամբ՝ ընդգծելով,

«Մեղավորներ չեմ ուզում փնտրել․ մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել նման իրավիճակ և′ Արցախի քաղաքական դաշտում, և′ Հայաստանի»․ Գայա Արզումանյան

Արցախցի երգչուհին կարծում է՝ հնարավոր էր խուսափել այս խայտառակ վիճակից, եթե ունենայինք լավ ու խելացի ղեկավարներ։ Սակայն վստահ է՝ գալու է ժամանակը, երբ մենք ենք լինելու տերը մեր հողի, մեր սուրբ Արցախի։

Ո՞ր երկիր Է ուղևորվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած 21,469,183 ՀՀ դրամը

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում, Հայաստանի Ազգային «Կինոկենտրոնին» է փոխանցել 21,469,183 ՀՀ դրամի չափով գումար՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացման և վերականգնման աշխատանքները իրականացնելու նպատակով։ Ֆիլմը այս ներկայացվել է Կաննի կինոփառատոնում։ Հարցադրումներն առ այն, թե փաստացի ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ զգալի գումարի շրջանակներում և ո՞ր երկրում

Հայտարարության տեքստում ոչ մի բառ չկա ո՛չ անկլավների, ո՛չ գյուղերի, ո՛չ առավել ևս միջանցքի մասին․ ՔՊ պատգամավոր

Բնականաբար, եվրոպական երկրների միջնորդությամբ ցանկացած հանդիպումից հետո և առաջ մի հիստերիա են բարձրացնում. «Ստորագրեց, Հանձնեց, տվեց, ծախեց»… Թե որ շրջանակներն են ակտիվանում, ինձ թվում է՝ վաղուց պարզ է բոլորիս համար: Նախ ընդունվել է հայտարարություն, ոչ թե ինչ-որ բան է ստորագրվել: Երկրորդ՝ հայտարարության տեքստը հրապարակվել է, որի մեջ հստակ նշված են կարևորագույն արձանագրումներ ՀՀ-ի համար: Երրորդ՝

Ասել, որ Փաշինյանը նպատակաուղղված հանձնել է Ղարաբաղը, անարդար է. Պուտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստին: «Չեմ կարող համաձայնել, որ վարչապետ Փաշինյանն իշխանության է բերվել դրսից՝ ինչ-որ մեկի կողմից՝ Ղարաբաղը հանձնելու համար: Ամեն դեպքում դա հայ ժողովրդի ընտրությունն էր»,-ասել է Պուտինը: Նա հավաստիացրել է, որ սերտ շփում է ունեցել Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում

ՀՅԴ Հայաստանի կառույցները լծվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին

ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միության, «Թևանիկ» ՀԿ-ի և անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին։ Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրասենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և  օժանդակությամբ  կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգիենայի և անկողնային պարագաներ, սնունդ,

Հռոմի ստատուտի անհեթեթ ու անփառունակ ճակատագիրը. ինչու այն նենգափոխվեց ու ծառայեցվեց հակառուսական նկրտումներին. Գեւորգ Դանիելյան

Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված կան հակասական կարծիքներ ու մտահոգություններ: Ներկայացնում ենք Aravot.am-ի զրույցը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ. -Պարոն Դանիելյան, ՀՀ խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դուք ասում էիք, որ անհրաժեշտ է միանալ այդ կանոնադրությանը, ողջունում էիք

Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բոռելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու

Անօրինական կառուցված շինությունների քանդման աշխատանքներ իրականացնող տրակտորի վրա նետվել են քարեր

2023 թվականի հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15:00-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հարակից տարածքում գտնվող անօրինական կառուցված շինությունների քանդման աշխատանքներն իրականացնելիս «JC13» մակնիշի տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի շարժիչի ծածկին և վարորդի խցին՝ վնասելով տրակտորը: Բացի այդ, քանդման աշխատանքներն

Խոսրով Հարությունյան․ Մոռացեք Մեղրու երկաթգիծը վերագործարկելու մասին, դա մեզ պետք չէ. «Ա1+»

«Ա1+»– «ՀՀ-ն պետք է հայտարարի, որ դուրս է գալիս Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին միացնելու բանակցություններից։ ՀՀ-ն Մեղրիի երկաթգծի գործարկման պարագայում փակուղում կհայտնվի։ Այդ երկաթգիծը տնտեսական ապաշրջափակման առումով մեզ ոչինչ չի տալու, բայց Թուրքիային և Ադրբեջանին կապ ապահովելու ամենակարճ հնարավորությունն է։ Շարուրից դեպի Իգդիր 115 կմ երկարությամբ երկաթգիծ են կառուցում։ Դուրս է գալիս, մենք մեր միջոցներից 150

Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումները ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը: Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք:

Վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ այն գիտակցումով, որ Հայաստանի տարածքը ներառում է 29,800 քկմ, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 քկմ․ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասված է. «Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և

Այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել. Պուտինը՝ Արցախի նախկին ղեկավարների ձերբակալության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի նիստին անդրադարձել  է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների և պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը: Նա նախ նկատել է, որ Ռուբեն Վարդանյանը ինքն է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և հավելել. «Ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»: Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է

Նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները․ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Փաշինյանը քիչ առաջ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը:   Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: Փաատացի սա այսպես կոչված «անկլավների» (Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղերի) հանձման հերթական իրավական մասի ապահովումն

Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան, որոնց տեսնողներ ու նույնականացնողներ են եղել. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի տվյալ Արցախի ներկա բնակչության և պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ. 1. Իմ տեղեկություններով՝ Արցախում՝ ադրբեջանական իշխանության ներքո մնացել են առավելագույնը 40 հայեր, ներառյալ՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել գտնել առ այսօր: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին

Պուտինը՝ Ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծման, Շառլ Միշելի հայտարարության մասին

Ռուսաստանը վերջին 15 տարիներին առաջարկել է Հայաստանին գնալ փոխզիջման և Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի շուրջ 5 շրջանները: «Բայց  ղարաբաղցի մեր ընկերները  ասում էին. «Ոչ, սա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»: Մենք էլ մեր հերթին նրանց ասում էինք՝ Ադրբեջանն աճում է, տնտեսությունը՝ զարգանում, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոնից ավելի բնակչություն կա… Քանի դեռ կա

«Դուք ի՞նչ կզգայիք, եթե մի քանի անգամ Ձեր տունը ստիպված լինեիք թողնել, գնալ ու ոչ մի բան Ձեզ հետ չվերցնել»․ Վալերի (Լյոկա) Ղազարյան

Նա ընկերների օգնությամբ հիմնել էր Lyoka’s բրենդը եւ Ստեփանակերտում արտադրամաս, որը ևս կորցրել է։ Մեզ հետ զրույցում ասաց․ «Ես նաև իմ հիմնածը կորցրեցի։ Ստեփանակերտում հիմնել էի մեծ արտադրամաս։ Հիմա ուզում ենք փորձել Երևանում ստեղծել»։

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Հունաստանի վարչապետը

«Մեր հայրենակիցների մեջ կան մարդիկ, որոնք ասում են՝ մեզ գյուղ տարեք, մենք գյուղական միջավայրի ենք սովոր»․ Շիրակի մարզպետ

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է լուծվելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մշտական բնակարաններով ապահովելու հարցը․ կառավարությանն առաջարկվելո՞ւ է Շիրակի մարզի  քաղաքային համայնքներում բնակություն հաստատածների համար մի քանի բազմաբնակարան շենքեր կառուցել, հատկապես որ նման շենքեր կառուցելու փորձ Գյումրիում արդեն կա․ Համահայկական հիմնադրամը «Մուշ» թաղամասում անօթևան բնակիչների համար այնպիսի սոցիալական բնակարաններ է կառուցել,

Փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների․ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի համատեղ հայտարարությունը

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Վերջինիս արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել

«Կնատյաց մարդիկ ընդհանրապես իրավունք չունեն ոչ միայն խորհրդարանում գտնվել, այլև պաշտոնական դիրք զբաղեցնել». Զարուհի Հովհաննիսյանը՝ Ալեն Սիմոնյան-Աննա Մկրտչյան վեճի մասին

«Հետագայում երբ հարց առաջանա, թե ինչո՞ւ կանայք չեն մասնակցում քաղաքականությանը, կարելի է հանգիստ մատնանշել նաեւ այն խտրական, կնատյաց եւ անմարդկային վերաբերմունքը, որը խորհրդարանում ի հայտ է գալիս՝ որպես խոսույթ եւ որեւէ կերպ որեւէ ձեւով փորձ չի արվում այդ ամենը վերահսկել կամ այս կամ այն կերպ փորձել ազդել, ազդեցություն ունենալ այդ արատավոր պրակտիկաների շարունակականության դադարեցման ուղղությամբ»:

Հայաստան է հասել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Լեհաստանի մարդասիրական բեռը

Հոկտեմբերի 4-ին Հայաստան է հասել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Լեհաստանի մարդասիրական բեռը, որը Հայաստանի իշխանություններին է փոխանցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելը։ Օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելն ու ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բեռն ընդունել է ՀՀ ՆԳ նախարարությունը, բաշխումը կիրականացվի հումանիտար

Վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու անխուսափելի հետևանք էին. Պուտին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առանցքային էր, բայց Հայաստանն ինքը ճանաչեց այն՝ որպես Ադրբեջանի մաս: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող Վալդայ ամենամյա համաժողովի ժամանակ: Ռուսաստանի նախագահը, հիշեցնելով 2022թ. աշնանը Պրահայում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից այդ շրջանը

Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իր զորակցությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին։ Ողջունելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը կարևորեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդի ուղևորությունը տարածաշրջան, ինչը հնարավորություն կընձեռնի ամբողջական պատկերացում կազմելու տիրող իրավիճակի վերաբերյալ և իր նպաստը բերելու մեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրները կան դեռ մարտ ամսից

Հոկտեմբերի 1-ից հայկական կոնյակ արտադրող բոլոր գործարանների արտադրանքով բեռնված բեռնատարները կանգնած են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մաքսակետերում։ Ի՞նչ խնդիրներ կան հայկական այս ապրանքանիշի հետ կապված եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք կա՞։ Շատերը համացանցում սա կապում են Հռոմի ստատուտի ընդունմանը պատասխան քայլ, սակայն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այս առիթով հրավիրված ասուլիսում ոլորտի մասնագետները վստահեցրին, որ խնդիրն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՆԳ նախարարությանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին և ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանին։ Նախարարը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Այս համատեքստում Վահե Ղազարյանը շեշտել է նաև ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները։

«Գազպրոմ Արմենիան» կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը անցած չորս օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով  կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284  ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր: Ծրագիրն ընթացքի մեջ է, որը  նախատեսում է աջակցություն  տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին,

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ խնդրելով Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում

Ըստ ՖԲ օգտատերերի՝ դասագրքում Արցախն Ադրբեջանի կազմում, հայերը՝ եկվոր են ներկայացված. ԿԳՄՍՆ-ն եւ հեղինակային խումբը պարզաբանում են

Կրթական փոփոխությունների դեմ իրականացվում է նպատակաուղղված եւ թիրախավորված արշավ

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 24-30-ը

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▪️ Գյումրիում՝ սեպտեմբերի 24-ին և 29-ին, ▪️ Վանաձորում՝ սեպտեմբերի 24-ին և 27-ին, ▪️ Հրազդանում՝ սեպտեմբեր 27-29-ը, ▪️ Արարատում չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031